
ԻՍԿ Ո՞ՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազն, ազգային անվտանգության ու ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների պետերը, մարզային դատախազները:
Դիմելով հրավիրյալներին, երկրի ղեկավարն ասել է.
«Նախընտրական գործընթացը մտնում է չափազանց պատասխանատու փուլ:
Մեր նպատակը օրինական ընտրություններ կազմակերպելն է, եւ այդ գործում մեծ է ձեր եւ ձեր ղեկավարած ծառայությունների դերակատարությունը:
Պարզ է, որ ընտրությունների ժամանակ ներքաղաքական իրավիճակը որոշ չափով լարվում է, տարբեր թեկնածուներ, կուսակցություններ բավականին լայնածավալ, մասշտաբային միջոցառումներ են անցկացնում: Այստեղ բոլորիդ աշխատանքը պետք է համապատասխան լինի ստեղծված իրավիճակին եւ այս ժամանակահատվածում դուք պետք է գործեք շատ ավելի ծանրաբեռնված»:
Հիմնական անելիքները բաժանելով երկու մեծ խմբի, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ առաջինն այն գործառույթներն են, որոնք իրավապահ մարմինները պարտավոր են կատարել ընտրական օրենսգրքի եւ այս գործընթացների շրջանակում: Ոստիկանության համար դա ընտրացուցակների ճշտումն է:
Երկրորդ խնդիրը կարգապահության հարցն է, եւ ընդհանրապես հասարակական կարգի պահպանությունն է ընտրությունների օրն ընտրական տարբեր տեղամասերի շրջակայքում: Իրավապահ մարմիները պարտավոր են շատ արագ արձագանքել բոլոր ահազանգերին` կապված ընտրական օրենսգրքի խախտումների հետ: Այսօր արդեն իսկ դատախազությունում ստեղծված են խմբեր, ոստիկանությունում գործում է «թեժ գիծ»:
Անդրադառնալով հասարակական կարգի պահպանությանը, Նախագահը նշել է, որ խոշոր միջոցառումների ժամանակ երկու տեղում արդեն գրանցվել են միջադեպեր: Նա հանձնարարել է լինել շատ ավելի ուշադիր:
«Հասկանալի է, որ երեւէ երկրում դժվար է պատկերացնել ընտրություններ, որոնց ընթացքում ընդհանրապես միջադեպեր չլինեն, բայց մեզանից է կախված դրանց ծավալը, խորությունն, ինչքան արագ կարձագանքենք ու կկանխենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել. «այս խնդիրներին զուգահեռ, դուք ունեք բազմաթիվ այլ պատասխանատվության ոլորտներ, որոնք ընտրությունների ժամանակահատվածում ոչ ոք չի առկախում եւ այդ ուղղությամբ եւս պետք է հետեւողականորեն աշխատեք: Սա ենթադրում է անձակազմի շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն:
Շատ կարեւոր է, որ այս ընթացքում երկրում քրեածին իրավիճակը չվատթարանա, որ ոչ ոք չկարծի, թե ընտրությունները կարող են օգտագործել այլ նպատակների համար: Չափազանց կարեւոր է նաեւ, որ որեւէ թեկնածու կամ քաղաքական ուժ չմտածի, որ կարող է տարբեր սադրանքներով ընտրությունները վերածել անվերահսկելի գործընթացի:
Կայունությունը վերջին տարիների մեր ամենալուրջ ձեռքբերումներից մեկն է, որի վրա են կառուցված մեր հաջողությունները եւ, իհարկե, այստեղ որեւէ տատանում չի կարող լինել:
Տարբեր թեկածուներ, քաղաքական ուժեր փորձում են ձեզ ներքաշել քաղաքական այս գործընթացների մեջ, հնչում են հրապարակային մեղադրանքներ, սադրանքներ: Բոլորը պետք է իմանան, որ իրավապահ մարմինները եւ պետական կառույցներն ընդհանրապես պատշաճ ձեւով, արդյունավետ եւ վճռական կատարում են իրենց պարտականությունները: Այս ժամանակահատվածում բոլորս, այդ թվում` նաեւ քարոզարշավի մասնակից թեկնածուներն ու քաղաքական ուժերը, պետք է շատ ավելի համբերատար լինենք: Երբ վիճակը շիկացած է, հնչեցվում են փոխադարձ մեղադրանքներ, երբ կա թեկնածու, որի քարոզարշավը սադրանքների մի ամբողջ շղթա է, պատասխանելու, ներքաշվելու գայթակղությունը շատ մեծ է: Այդ պատճառով պետք է շատ ավելի համբերատար, զուսպ ու սառնասիրտ լինենք, եւ բոլոր նման փորձերին հակազդենք օրենքի շրջանակում եւ օրենքի ուժով: Դուք գործում եք պետության անունից, կրում եք համազգեստ, ունեք կոչումներ, հետեւաբար շատ ավելի զգոն, զուսպ, բայց նաեւ` շատ ավելի վճռական պետք է լինեք այս գործընթացներում»:
«ԹՈՂ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԻՆՁ ՀԵՏԵՎԻ»
Հայ երիտասարդությունը հիմնականում հետաքրքրված է ընտրություններով, սակայն խուսափում է դիրքորոշում արտահայտել: Նման եզրակացության եկանք Երեւանի կենտրոնում երիտասարդության շրջանում կատարած հարցման ժամանակ: ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Երեւանի «Բանանցը» շարունակում է ստուգողական հանդիպումներ անցկացնել Կիպրոսում, որտեղ այս օրերին թիմը անցկացնում է ուսումնամարզական հավաք: Նիկոլայ Կոստովի ղեկավարած թիմը այս անգամ մրցել է Դոնեցկի «Մետալուրգի» ...ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ
35
Կիրակի օրը հայտնի կդառնա, թե ով կճանաչվի 2007 թվականի լավագույն երգչուհի: Այդ անվանակարգի համար մրցում են Սիրուշոն, Շպռօտը, Սոֆի Մխեյանն ու Անի-Քրիստին: Հավանաբար, անվանակարգին կարժանանա հենց Սիրուշոն, ...«ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Օգնեք ինձ, խնդրում եմ, մի քիչ փող տվեք»,- երեկոյան ժամերին Աբովյան փողոցում փող է մուրում 57-ամյա տիկին Եղիսաբեթը, ով շաքարախտ ունի եւ դժվարությամբ է քայլում: Տիկին Եղիսաբեթը գյումրեցի է, նրա 2 որդիները ...ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Փետրվարի 7-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի ե/գ «Սպանդարյան» կայարանի 9-րդ կմ-ի 8-րդ հատվածում, Քանաքեռ «Ուսանողական» կայարանի ե/գ 13-րդ կմ-ում, Քանաքեռ-Աբովյան ե/գ 22-23 կմ-ում, ...«ՀԱՅԵՐՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Սփյուռքահայ մտավորական, հայագետ Մարկ Նիշանեանը, ով 12 տարի հայ գրականություն ու հայոց լեզու է դասավանդել Նյու-Յորքի Կոլումբիա համալսարանի հայագիտության բաժնում, ցավով է նկատում, որ հայաստանաբնակ հայերը ...ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԵՐԳԸ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ 8-ԻՆ
«Եվրատեսլիլ-2008» երգի մրցույթի համար արդեն գրվել են 5 երգեր, որոնք հանրության դատին կներկայացվեն մարտին: «Երգերն արդեն գրված են, դրանք գործիքավորվում, ձայնագրվում են: Մինչեւ մարտի 8-ը հեռուստադիտողը ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է»
2
Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանը, Գեւորգ Զաքարյանը եւ Աղվան Հակոբյանն իրենց հոժար կամքով այսօր առավոտյան դուրս են եկել Սբ. Գիգոր Լուսավորիչ հիվանդանոցից: Նրանք այստեղ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
Փետրվարի 11-ին, ժամը 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ Առաջին Նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի հայցը: ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` պահանջելով անհաղթահարելի ...ՄԵԿՆՈՒՄ Է ՄՅՈՒՆԽԵՆ
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին:
Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ...ՀՀԿ-Ն Է ՀՐԱՎԻՐՈ՞ՒՄ
Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:
Ըստ մեր տեղեկությունների` հանրահավաքի բազմամարդությամբ հետաքրքրված է ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ ՀՀԿ-ն: ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԴՐՍԻՑ ՓՈՂ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
Այսօր «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը այցելել էր Մարտունի:
Մարտունեցիների հետ հանդիպումը տեղի ունեցավ քաղաքապետարանի փոքրիկ դահլիճում, որտեղ հավաքվել ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ
1
Այսօր ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նկատել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մինչ օրս իրավապահներին չի ներկայացնում որեւէ տվյալ ...ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ազատության հրապարակը «վերածվել է» կարմիր հրապարակի: Հրապարակում ծածանվում են ՀՀ եռագույն, ՀՅԴ դրոշները, ինչպես նաեւ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի կարմիր ցուցապաստառները: Հավաքվածներին բաժանվում ...ՀՀԿ ԴԱՏԱՊԱՐՏՈ՞ՒՄ Է ԵՐԵԿՎԱ ԾԵԾԸ
Չորրորդ գումարման ԱԺ գարնանային նստաշրջանի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին եւ ներքաղաքական իրադարձություններին գնահատականներ տվեցին խորհրդարանական 2 խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցներին ...«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
«Երբ ինձ հարցնում են, թե՞ փետրվարի 19-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, ես պատասխանում եմ` թեկնածուների համար ի սկզբանե արդեն հավասար պայմաններ չկան, սա անհավասար պայքար է», - այսօր «Ա1+»-ի ...«ԱՌԱՋ... ՎԱՀԱՆԻ ՀԵՏ»
«Երբեք Ազատության հրապարակն այնքան մարդաշատ չի եղել, ինչպես այսօր»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` այդ խոսում է ՀՅԴ նկատմամբ ժողովրդի վստահության մասին, ...«Ո՞Վ Է ՁԵԶ ՏՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԻՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»
«Մենք պետք է հաղթենք: Մենք պետք է հաղթենք, որպեսզի ի չիք չդառնա Արցախի ազատագրության համար թափված՝ հայորդիների արյունը, որպեսզի ի չիք չդառնա Արցախի ժողովրդի, ՀՀ սահմանամերձ ժողովրդի չարչարանքը, բովանդակ ...ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ հանրահավաքը մեկնարկեց Երեւանի կենտրոկանական մի քանի փողոցներից, որտեղ հավաքվում էին կուսակցության համակիրները, ապա միասին քայլում դեպքի Ազատության հրապարակ:
«Այսպես ավելի գեղեցիկ ...ԻՍԿ Ո՞ՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազն, ազգային անվտանգության ու ոստիկանության ...ԵՐԳԻՉՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԽՈՍԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, երգիչներ Հայկոն, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանն,Անդրեն,Սոֆի Մխեյանը եւ Զարուհի Բաբայանն այսօր հանդիպում են ունեցել Ալավերդու ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը եկեղեցամերձ ...ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՅՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԸ ՉԵՆՔ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ հանրահավաքին նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց նախ իր քույրերին եւ եղբայրներին շնորհակալություն հայտնելով, որոնք փոխանցում են իրեն ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆ ՉԿԱ՞
«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»/ VIDEO/
ԲԵԼԳԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ` 2:0
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԶԵԲԵԼՅԱՆԸ ԳՈԼ ԵՆ ԽՓՈՒՄ
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

