
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ:
«Մենք կապվում ենք իրավապահների հետ, եթե գործ է հարուցվել, ապա նրանք կգնան: Մեկնում ենք այն ժամանակ, երբ կասկածներ ունենք, որ մարդկանց իրավունքներ են խախտվել, ճնշում կա»,- այսօր փաստեց Արմեն Հարությունյանը, ապա մանրամասնեց, թե իրենց արագ արձագանքման խումբը, որը մեկնել էր Թալին, պարզել է, որ ճնշումներ չեն եղել, բժիշկ տրամադրվել է. «Այդ մասով ենք մենք գործում, նախաքննության մասով ոչինչ անել չենք կարող, քանի որ մեր իրավասությունների մեջ չի մտնում»:
Երեկ Նոր- Նորքում թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Օմբուդսմենն էլ տեղի ունեցածի վերաբերյալ նշեց, թե այսօր առավոտյան նոր արագ արձագանքման խումբը մեկնել է ծեծի ենթարկվածների մոտ:
«Եւ այս փուլում ճիշտ կլինի, որ մենք ինքներս արագ արձագանքենք: Տեսեք, Արտաշատի դեպքերը, որ միանշանակ դատապարտելի դեպքեր են, տարբեր իրարամերժ մոտեցումներ կան, եւ տեսնում ենք, որ հասարակության մեջ ձեւավորվում է իրարամերժ մոտեցումների խնդիր, փորձել ենք նմանատիպ միջոցառումներին արագ արձագանքենք: Արտաշատում եղածը անթույլատրելի դեպք է: Եթե այս ձեւով շարունակվի, կարծում եմ, որ տենդենցը չի, որ սպասում ենք ընտրություններից: Ինչ վերաբերվում է Մասիվում տեղի ունեցածին, ապա այդ կապակցությամբ մեր արագ արձագանքման խումբը կգա, կուսումնասիրեն եւ հստակ նոր կասենք »,-ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանը կարո՞ղ է ընտրությունների ընթացքում պաշտպանել քաղաքացիների իրավունքները, երբ արդեն իսկ ոտնահարվում ենք դրանք, օրինակ` տեղեկատվություն ստանալու հարցում, երբ հեռուստաընկերությունները ցուցաբերում են ընտրված մոտեցում: «Ա1+»-ի հարցին` օմբուդսմենը պատասխանեց. «Շատ ցավոտ հարց է: Ես որպես մարդու իրավունքների պաշտպան բավարարված չեմ հանրային հեռուստատեսության լուսաբանումով նախընտրական գործընթացից առաջ: Որովհետեւ պետք է նշեմ, որ մասնավոր հեռուստաընկերությունները` նրանց ծանրաբեռնվածությունը, նրանց մոտեցումը, քաղաքականությունը մի փոքր այլ է,եւ բազմակարծության հիմնական ապահովողը բոլոր երկրներում պետք է հանրային հեռուստատեսությունը լինի: Շատ դեպքերում հանրայինի լրատվական թողարկումներում կարծիքը դառնում է բեւեռներից մի կողմ, պատասխան են տալիս այս կամ այն գործչին, մինչդեռ այն պետք է ընդամենը լուսաբանի, իսկ հանրությունը պետք է որոշի: Այս տեսակետից քաղաքացու իրավունքները ոտնահարվում են»:
Իսկ տեղաշարժ չի՞ նկատում: «Հիմա կարծես փորձում են հավասարակշռել, բայց դեռ թերի է: Եթե ուզում ենք այս պետությունը առաջ գնա, պետք է անկեղծ խոսենք: Եթե մարդու իրավունքների պաշտպանն էլ գա, ինչ որ ակնհայտ է դրա մասին ինչ որ ուրիշ ձեւով խոսի, ուրեմն անիմաստ է մեր հանդիպումները: Նպատակը այն չի, որ թաքցնենք, միանշանակ, այդ կողմակալությունը պետք չի,- կարծում է Արմեն Հարությունյանը,-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուսումնասիրում ենք, գրվում է, որ մարդու ընտրությունը պետք է ազատ լինի, ի նկատի ունի ոչ թե այն ազատությունը, որ մարդու ձեռքը չբռնեն ու տանեն քվերակելու, այլ մարդը շատ կարիքավոր վիճակում չլինի, որ նրա ձայնը ծախելով չլինի, վախի մթնոլորտ չլինի»: Ի դեպ, օմբուդսմենը արդեն հասցրել է քաղաքացիների կողմից տարբեր նամակներ ստանալ ընտրակաշառքների, անձնագրերի հավաքման, շտաբերի դեմ իրականացվող ոտնձգությունների եւ այլնի մասին: Իսկ թեկնածուներից միայն Արման Մելիքյանն է դիմել, որպեսզի նա դիմի ՍԴ. «Նա կգա, տեսնենք ինչ է ասում, ըստ այդմ էլ` կարձագանքենք: Մեր իրավաբանները նայեն, հետո կասենք»: Ինչ վերաբերվում է խախտում է այն, որ վարչապետը եւ թեկնածու է, եւ վարչապետ, ապա Արմեն Հարությունյանը փաստեց, որ օրենսդրությունը պետք է միանշանակ պատասխան տա, մինչդեռ մեզ մոտ չի հստակեցված. «Մեր օրենսգրքում չկա հստակ, որ պետք է վարչապետը արձակուրդ մեկներ: Ուրեմն խախտում չի»:
«ԹՈՂ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԻՆՁ ՀԵՏԵՎԻ»
Հայ երիտասարդությունը հիմնականում հետաքրքրված է ընտրություններով, սակայն խուսափում է դիրքորոշում արտահայտել: Նման եզրակացության եկանք Երեւանի կենտրոնում երիտասարդության շրջանում կատարած հարցման ժամանակ: ...«ԲԱՆԱՆՑԸ» ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է
Երեւանի «Բանանցը» շարունակում է ստուգողական հանդիպումներ անցկացնել Կիպրոսում, որտեղ այս օրերին թիմը անցկացնում է ուսումնամարզական հավաք: Նիկոլայ Կոստովի ղեկավարած թիմը այս անգամ մրցել է Դոնեցկի «Մետալուրգի» ...ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ
35
Կիրակի օրը հայտնի կդառնա, թե ով կճանաչվի 2007 թվականի լավագույն երգչուհի: Այդ անվանակարգի համար մրցում են Սիրուշոն, Շպռօտը, Սոֆի Մխեյանն ու Անի-Քրիստին: Հավանաբար, անվանակարգին կարժանանա հենց Սիրուշոն, ...«ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ»
«Օգնեք ինձ, խնդրում եմ, մի քիչ փող տվեք»,- երեկոյան ժամերին Աբովյան փողոցում փող է մուրում 57-ամյա տիկին Եղիսաբեթը, ով շաքարախտ ունի եւ դժվարությամբ է քայլում: Տիկին Եղիսաբեթը գյումրեցի է, նրա 2 որդիները ...ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Փետրվարի 7-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի ե/գ «Սպանդարյան» կայարանի 9-րդ կմ-ի 8-րդ հատվածում, Քանաքեռ «Ուսանողական» կայարանի ե/գ 13-րդ կմ-ում, Քանաքեռ-Աբովյան ե/գ 22-23 կմ-ում, ...«ՀԱՅԵՐՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Սփյուռքահայ մտավորական, հայագետ Մարկ Նիշանեանը, ով 12 տարի հայ գրականություն ու հայոց լեզու է դասավանդել Նյու-Յորքի Կոլումբիա համալսարանի հայագիտության բաժնում, ցավով է նկատում, որ հայաստանաբնակ հայերը ...ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ԵՐԳԸ ԿԸՆՏՐՎԻ ՄԱՐՏԻ 8-ԻՆ
«Եվրատեսլիլ-2008» երգի մրցույթի համար արդեն գրվել են 5 երգեր, որոնք հանրության դատին կներկայացվեն մարտին: «Երգերն արդեն գրված են, դրանք գործիքավորվում, ձայնագրվում են: Մինչեւ մարտի 8-ը հեռուստադիտողը ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտելի է համարում այն բոլոր միջադեպերը, որ տեղի են ունենում նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Գրասենյակում գործում է արագ արձագանքման խումբ: ...«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է»
2
Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանը, Գեւորգ Զաքարյանը եւ Աղվան Հակոբյանն իրենց հոժար կամքով այսօր առավոտյան դուրս են եկել Սբ. Գիգոր Լուսավորիչ հիվանդանոցից: Նրանք այստեղ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ
Փետրվարի 11-ին, ժամը 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ Առաջին Նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի հայցը: ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` պահանջելով անհաղթահարելի ...ՄԵԿՆՈՒՄ Է ՄՅՈՒՆԽԵՆ
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին:
Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ...ՀՀԿ-Ն Է ՀՐԱՎԻՐՈ՞ՒՄ
Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:
Ըստ մեր տեղեկությունների` հանրահավաքի բազմամարդությամբ հետաքրքրված է ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ ՀՀԿ-ն: ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԴՐՍԻՑ ՓՈՂ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
Այսօր «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը այցելել էր Մարտունի:
Մարտունեցիների հետ հանդիպումը տեղի ունեցավ քաղաքապետարանի փոքրիկ դահլիճում, որտեղ հավաքվել ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ
1
Այսօր ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նկատել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մինչ օրս իրավապահներին չի ներկայացնում որեւէ տվյալ ...ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Ազատության հրապարակը «վերածվել է» կարմիր հրապարակի: Հրապարակում ծածանվում են ՀՀ եռագույն, ՀՅԴ դրոշները, ինչպես նաեւ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի կարմիր ցուցապաստառները: Հավաքվածներին բաժանվում ...ՀՀԿ ԴԱՏԱՊԱՐՏՈ՞ՒՄ Է ԵՐԵԿՎԱ ԾԵԾԸ
Չորրորդ գումարման ԱԺ գարնանային նստաշրջանի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին եւ ներքաղաքական իրադարձություններին գնահատականներ տվեցին խորհրդարանական 2 խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցներին ...«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐ ԵՆ»
«Երբ ինձ հարցնում են, թե՞ փետրվարի 19-ի ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, ես պատասխանում եմ` թեկնածուների համար ի սկզբանե արդեն հավասար պայմաններ չկան, սա անհավասար պայքար է», - այսօր «Ա1+»-ի ...«ԱՌԱՋ... ՎԱՀԱՆԻ ՀԵՏ»
«Երբեք Ազատության հրապարակն այնքան մարդաշատ չի եղել, ինչպես այսօր»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` այդ խոսում է ՀՅԴ նկատմամբ ժողովրդի վստահության մասին, ...«Ո՞Վ Է ՁԵԶ ՏՎԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԶԻՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ»
«Մենք պետք է հաղթենք: Մենք պետք է հաղթենք, որպեսզի ի չիք չդառնա Արցախի ազատագրության համար թափված՝ հայորդիների արյունը, որպեսզի ի չիք չդառնա Արցախի ժողովրդի, ՀՀ սահմանամերձ ժողովրդի չարչարանքը, բովանդակ ...ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ հանրահավաքը մեկնարկեց Երեւանի կենտրոկանական մի քանի փողոցներից, որտեղ հավաքվում էին կուսակցության համակիրները, ապա միասին քայլում դեպքի Ազատության հրապարակ:
«Այսպես ավելի գեղեցիկ ...ԻՍԿ Ո՞ՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ազգային անվտանգության, ոստիկանության ծառայության պետերը, գլխավոր դատախազն, ազգային անվտանգության ու ոստիկանության ...ԵՐԳԻՉՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԽՈՍԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, երգիչներ Հայկոն, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանն,Անդրեն,Սոֆի Մխեյանը եւ Զարուհի Բաբայանն այսօր հանդիպում են ունեցել Ալավերդու ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը եկեղեցամերձ ...ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ԱՅՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԸ ՉԵՆՔ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Ազատության հրապարակում ՀՅԴ հանրահավաքին նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց նախ իր քույրերին եւ եղբայրներին շնորհակալություն հայտնելով, որոնք փոխանցում են իրեն ...
«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀԻՄՆ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ»
ՀՖՖ-Ն ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ԱՂԱԹԹՎԻՑ ՎՆԱՍ ՉԻ՞ ԵՂԵԼ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԱ՞Ծ Է
«ՕՏԱՐՈՒՄԸ» ՕՏԱՐԵՑԻՆ
ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ

ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 1806 Բաքվում դավադրաբար սպանվում է գեներալ Ցիցիանովը:
- 1895 Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Մատթևոս Իզմիրլյանը Թուրքիայի արդարադատության նախարար Ռըզա փաշային ուղղված ուղերձում մանրամասն տեղեկացնում է հայաբնակ վայրերում հայերի հանդեպ կատարվող հակաօրինական արարքների, կեղեքումների և սպանությունների մասին:
- 1914 Մեծ տերությունների և Թուրքիայի կողմից ստորագրվեց հայկական բարենորոգումների ծրագիր: Որպես կառավարիչներ Կ. Պոլիս ժամանեցին՝ հոլանդացի Վեսթենենկը և նորվեգացի Հոֆֆը: Առաջին համաշխարհային պատերազմի ծագումով ծրագիրը մնաց թղթի վրա:
- 1915 Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» hանձնաժողովը ստեղծեց հատուկ ենթահանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար:
- 1918 Մահացավ դոկտ. Վահե Մինասյանը, թարգմանիչ Հայնեն:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

