
ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի մարզային քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար. պահանջվել եւ զննվել են հանրահավաքի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել որոնողական աշխատանքներ խուլիգանական արարքներ կատարած անձանց ինքնությունը բացահայտելու, վկաներին հայտնաբերելու ուղղությամբ:
Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռ.Ասատրյանը եւ Արտաշատ քաղաքի բնակիչ Օ.Հովսեփյանը բացատրություններ են տվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Արտաշատ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ամբիոնից հնչել են վիրավորական արտահայտություններ, ինչի դեմ բարձրաձայն բողոքել են, որից հետո Լ.Տեր-Պետրոսյանի մոտ կանգնած մարդկանցից մի քանի տղաներ հարձակվել են իրենց վրա, քաշքշել, հարվածել: Կատարվածի մասին հայտնելով ոստիկանությանը՝ Ռ.Ասատրյանն ու Օ.Հովսեփյանը խնդրել են միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար
06.02.08թ. բացատրություն է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ, Երեւան քաղաքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը՝ նշելով, որ նկատել է, թե ինչպես են 4-5 երիտասարդներ քարեր նետում ժողովրդի վրա, իսկ, երբ փորձել է կանխել՝ ավելի են բորբոքվել, եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իրեն: Նրանց ձեռքին որեւէ գործիք կամ դանակ չի տեսել, իսկ նկարագրված խառնաշփոթ իրավիճակը տեւել է 1-2 րոպե:
Ս.Հովհաննիսյանը դժվարացել է նկարագրել իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց՝ ասելով, որ նրանցից 2-ը եղել են միջին կազմվածքի, միջին հասակի, սեւ մազերով եւ որ տեսնելու դեպքում կարող է ճանաչել միայն նրանցից երկուսին:
Ռ.Ասատրյանի, Օ.Հովսեփյանի, Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրանք ստացել են առողջությունը չքայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ:
ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե Ս.Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է հիվանդանոցում՝ իրականությանը չի համապատասխանում: Ս.Հովհաննիսյանը շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին քննչական խմբին հայտնել է անձամբ՝ հրաժարվելով 07.02.08թ. ներկայանալ քննությանը՝ պատճառաբանելով, որ գտնվում է Լոռու մարզում:
Տեսաերիզների զննությամբ եւ նախաքննությամբ չեն հիմնավորվել նաեւ 06.02.08թ. Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակի վրա, հռետորների ուղղությամբ սառցե բեկորներ կամ այլ իրեր նետելու մասին հրապարակումները: Դրանք հերյուրանքներ են:
Արարատի մարզային քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասվում է հայտարարության մեջ::
Ավելացնենք, որ «Ա1+»-ն ամբողջությամբ նկարահանել է միջադեպը, սակայն մեզ ոչ ոք չի դիմել տեսաերիզները տրամադրելու համար: Մանավանդ, որ մեր կայքում տեղադրված էր այդ տեսանյութից մի հատված: Ընդորում` միջադեպի ժամանակ խոչընդոտվել է նաեւ «Ա1+»-ի օպերատորի աշխատանքը, եւ այդ արձանագրված է մեր կադրերում:
ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր ...ԴՈՒՌՆ ԱՅՐՎԵԼ Է
Փետրվարի 6-ին Վանաձորի Երեւանյան փողոցի թիվ 64 շենքի 32-րդ բնակարանում բռնկված հրդեհից այրվել են վառարանի` 50 սմ ռետինե խողովակը եւ խոհանոցի դուռը: Իսկ փետրվարի 7-ին Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի ...ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին ...«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»
3Մոմի գնի թանկացման պատճառով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմ գնողների թիվը պակասել է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց եկեղեցու մոմ վաճառող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով՝ եւ գնողների, եւ գնած ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ
2
«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ...ԽՑԿՎԵԼ Է ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին: Հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է «խցկվել» առանց պետհամարանիշի «Ֆոլկսվագեն» մակնիշի ...ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ...ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ ...ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
1
Շնորհիվ «ԱրմենՏելի» «Ա1+»-ի աշխատակիցները զրկվել են տեղեկատվություն հայթայթելու հնարավորությունից: Անջատվել են մեր հեռախոսները, հակառակ այն փաստի, որ վարձավճարները ժամանակին մուծվել են:
«ԱրմենՏելը» ...«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ ...GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՍԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
«1995 թվականին մենք Արտաշատում հանդիպել ենք այդպիսի միջադեպերի, ընդ որում` շատ հաճախ էին, բայց այն ժամանակ այդպիսի մեծ արձագանք չէին գտնում»,- երեկ Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԱՊՐԻԼԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այսօր խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Օրակարգում ընդգրկված հարցերը մնացին չքննարկված: Պատգամավորների այսօրվա վարքագիծը ապացուցեց, որ խորհրդարանական մեծամասնության խնդիրն ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ
1
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ...«ՈՎ ԷԼ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԻ...»
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ...ԻՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԵՐԲ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը քաղաքն առանձնահատուկ խստությամբ է պատրաստվել: Քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ եւՏիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի ...« 27-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Սպիտակ, Շիրակամուտ եւ Կուռթան բնակավայրեր, չնախատեսված հանդիպումներ ունեցել Վարդաբլուր, Գյուլնաքարակ գյուղերում, եւ հանրահավաք ...ՄԻՋԱԴԵՊ ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆԻ ՏԱՆԸ
Փետրվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սիմոն Վ.-ն աներոջ՝ 1945 թ. ծնված Սերգեյ Երիցյանի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՐԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ոչ ուղեղների լվացմանը», «Հայլուր, հայ սուտ», «Հ1-ի սուտը չլսեք ու չահավատաք», «Ոչ ուղեղների հեռուստալվացմանը» ցուցապաստառներով «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի փողոցներով կազմակերպել ...ԱՍՏՂԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանը ունի կայունության պահանջ, թե ներսում, թե դրսում, թե քաղաքական դաշտում, թե գործնական հարաբերություններում եւ թե ընտանիքում, ուստի մենք դատապարտված ենք մտածելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու»,- ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ սկսվեց «Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության» ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: ...«ԹՈՐՈՍՅԱՆԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է»
Այսօր Աժ նիստերի դահլիճ է ներկայացել 20 պատգամավոր, սակայն «ժառանգության» 6 պատգամավորները սկսել են բացակա պատգամավորների փոխարեն սեղմել նրանց կոճակները: ԱԺ նախագահ Տրգրան Թորոսյանը, տեսնելով, որ թեեւ ...ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ...
ԿՐԱԿՈՑ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՀԼԻՃ ՉԿԱ
ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է
ՄԻԱՅՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՐԹԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

