
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: Դեռ ավելին` մեկնաբանվեց, որ Տեր-Պետրոսյանի համակիրն են սադրել ծեծկռտուքը եւ ծեծի ենթարկել Սերժ Սարգսյանին աջակցվող կանաց: Որեւէ հեռուստաընկերությամբ չնշվեց, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրհամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի որդին իր ընկերների հետ քարերով, սառցե բեկորներ է նետել Տեր-Պետորսյանի ուղղությամբ, որի արդյունքում ծանր վիրավորվել է առաջին նախագահի թիկնազորի հրամանատարի տեղակալը: Ինչեւէ, տեղի ունեցածը այսօր հանրությանը հայտնի դարձավ նախագահի թեկնածուներին Հ1-ով տրամադրված եթերաժամին:
«Ա1+»-ը իր ընթերցողներին ներկայացնում է մի լուսանկար, որտեղ նույն Հովիկ Աբրահամյանը, ինչպես այսօր Սերժ Սարգսյանին է մեծարում, այնպես էլ ժամանակին Տեր-Պետրոսյանին էր վերաբերվում: Դեռ ավելին` Արտաշատի քաղաքապետ լինելու ընթացքում Հովիկ Աբրահամյանը ջանք չէր խնայում իր հավատարմությունը Տեր-Պետրոսյանին արտահայտելու համար եւ այն արտահայտելու լավագույն ձեւ գտել էր Տեր-Պետրոսյանին Արտաշատի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացնելը:
Իսկ երեկ նույն Արտաշատում` Հովիկ Աբրահամյանի եղբորորդին քարերով հարձակում էր կազմակերպել Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ինչը առաջին նախագահը որակեց մահափորձ իր նկատմամբ: «Ահա Ռոբերտ Քոչարյանը, ահա Հովիկ Աբրահամյանը: Նրանք գողեր են, ավազակներ են, որոնք թալանել են մեր երկիրը եւ ահա այսպիսի խուլիգանների միջոցով ուզում են բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա: Փետրվարի 19-ին այս գողերի, ավազակների, մկների, առնետների տերերը հեռանալու են Հայաստանից»:
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր դատապարտեց Արտաշատում տեղի ունեցածը եւ դրա համար մեղադրեց ոչ թե Հովիկ Աբրահամյանին, այլ` Տեր-Պետրոսյանին. «Ակնհայտ երեւում է, որ Արտաշատի դեպքերի գլխավոր սադրիչ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ քո առաջին նախագահը սադրիչ է»: Արամ Հարությունյանը, դիմելով Տեր-Պետրոսյանին, ասաց.«Լեւոն Տեր-Պետրոսյան, ես ձեզ խոստանում եմ` նախագահ ընտրվելու դեպքում` դառնալ նաեւ ձեր նախագահը»:
ԻՆՉՈՒ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԷ Այսօր Արթուր Բաղդասարայնը խոսեց առողջապահության ոլորտի մաիսն. «Այսօր Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար որակյալ առողջապահությունը հասանելի չէ: Այս ոլորտում ստեղծված իրավիճակը, վիրահատությունների համար պահանջվող չափազանց բարձր գները, դեղերի եւ դեղամիջոցների օրեցօր աճող բարձր գները, բժշկական եւ կամավոր ապահովագրական համակարգի բացակայությունը` ժողովրդին կանգնեցրել է ծանր վիճակի առաջ: Շատ-շատերը մահանում են` ուղղակի չկարողանալով օգտվել բժշկական ծառայություններից»:
Ուսումնասիրելով բժշկական ծառայությունների գները` Արթուր Բաղդասարյանը պարզել է, որ Հայաստանում միջին ծանրության վիրահատությունը արժե 1000-6000 ԱՄՆ դոլար, որը չի կարող վճարել 40 հազար ստացող ուսուչիցը, մանկավարժը, ծառայողը, մտավորականը: Նա ավելորդ համարեց խոսել հաշմանդամների, գործազուրկների մասին, որոնք ընդհանարպես չեն կարողանում օգտվել բուժծառայություններից: Հայաստանում բնակչության համար առողջապահության, բուժծառայության անհասանելիության մասին Արթուր Բաղդասրյանը խոսեց փաստերով եւ առկա վիճակը համարեց գործող իշխանությունների անհեռատես եւ ոչ ճիշտ քաղաքականության արդյունք: Նախագահ դառնալու դեպքում` Բաղդասրյանը խոստացավ լուծել առողջապահության ոլորտում առկա բոլոր խնդիրները եւ բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնել առնվազն 2 անգամ, իսկ ծննդօգնությունը դարձնել անվճար:
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԿԱՐՈՂ Այսօր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց իր եւ մյուս թեկնածուների տարբերությունը` նշելով, որ իրեն հաճախ են հարցնում , թե ՀՅԴ-ի թեկնածուն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուներից, ՀՅԴ-ն ինչո՞վ է տարբերվում մյուս կուսակցություններից: «Ճշտախոսությամբ միայն: Մենք լավին` վատ չենք ասում: Մենք չենք ժխտի, որ երկրում զարգացում կա, աչքերներս չենք փակի զարգացման վրա, կուրախանանք: մենք չենք կարող չտեսնել, որ այդ զարգացման արդյունքները ձեզ համար մատչելի չեն: Աբովյանի նման քաղաքը, որ մեր արդյունաբերական կենտորններից էր, այսօր դարձել է պարզ բնակավայր, որի բնակչությունը սպասում է նպաստի կամ բարեգործության».-այսօր Աբովյանում հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Նպաստն ու բարեգործությունը նա համարեց ողորմության տեսակներ.«Նպաստը բարձրացնելով, բարեգործությունը շռայլելով` մարդկանց աղքատությունից չես հանի, մարդկանց ավելի ստրուկ կդարձնես, որվհետեւ մարդիկ հետ են սովորում ընտանիքը պահել սեփական աշխատանքով»: Վահան Հովհաննիսյանը մի շարք հարցեր է հնչեցրել` պարզելու համար, թե ինչպես ենք հասել այսօրվա խեղճությանը.«Արժանապատվության կորստի, այսօրվա անհուսությամբ, այսօրվա անվճռականությամբ ինչպե՞ս կոտրեցինք հավատը, որ վաղն իսկապես լուսավոր է լինելու: Այս անտարբերությանը ինչպե՞ս մենք հասանք»:
Հարցերից բացի Վահան Հովհաննիսյանը եզրակացրել է, որ եթե այսպեսս շարունակվի, լավ չի լինի.«Զարգացողը կգնա իրա ճանապարհով, իսկ ժողովուրդը կմնա իր չքավորության մեջ»: Վերջում Հովհաննիսյանը, դիմելով ժողովրդին, ասաց.«Ո՞վ կարղ է փոխել այս իրավիճակը» եւ ինքն էլ պատասխանեց. «Միայն ՀՅԴ-ի թեկնածուն: Իրավիճակը փոխելու համար Հովհաննիսյանը կոչ արեց ձայն տալ իրեն:
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Խորհրդային միության կրթական համակարգի կարեւորությունը, եւ ընդհանրապես գիտության եւ կրթության կարեւորության մասին խոսեց Վազգեն Մանուկյանը: «Հայաստանում իշխանություն փոխել հնարավոր է միայն դեպքում` ժողովրդի 80 տոկոսը պետք է գնա նույն մարդու հետեւից եւ 80 տոկոսը պետք է նույն երազանքները ունենա, նույն նպատակները ունենա, որպեսզի կարողանա կանգնել եւ մինչեւ վերջ պահել: Այդ դեպքում դրա դեմ խաղաղ չի լինի»,- ասաց նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա բոլորին կոչ արեց.«Ես ուզում եմ, որ դուք երազեք, առանց երազանքի ոչ մի պետություն ոչ մի բանի չի հասնի»:
ԻՆՔՆ ԻՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետիչը ժողովրդի հետ Հ1-- եթերից շփվելու լավագույն միջոցը համարում է անցյալի ու ապագայի մասին իր հայտնի տեսահոլովակի ցուցադրությունը: «Մի ընտրեք անցյալը: Ընտրեք ապագան: Տիգրան Կարապետյան», ինքն իր տեսահոլովակում կադրից դուրս ասում է Տիգրան Կարապետյանը: Ի դեպ, նա նույն միտքը կրկնում է մի քանի անգամ` նույն տեսաշարի վրա: Մութ ու ցուրտ տարիների տեսանյութից հետ, /ի դեպ, այդ տարիներին Կարապետյանը Հայաստանում չէր/ նա ժողովրդին հիշեցնում է իր բարեգործությունների մասին, այդ թվում, թե քանիսն են իրենց հանգիստը Տիգրան Կարապետիչի շնորհիվ անցկացրել Կապուտաչյա Սեւանի ափին:
ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի եթերաժամի ընթացքում այսօր հնչեց հերթական հեքիաթը: Մելիքյանը համակիրը հիշեցրեց «Դանկոյի սրտի» մասին եւ նշեց, որ մենք այսօր նույնպես խավարի մեջ ենք: Դանկոյից բանախոսը անցավ «Սասնա ծռեր» էպոսին եւ ասաց.«Այսօր մենք սպասում ենք փոքր Մհերի դուրս գալուն: Նա անպայման գալու է, բայց ինչո՞ւ փակվեց, որովհետեւ մարել էին մեր սրտերը: Մենք պետք է վառենք մեր սրտերի ջահերը, որ Փոքր Մհերը դուրս եւ այս հողը կարողանա տանել այն ահռելի ոգեղենությունը, որ նա կրում էր իր մեջ»:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը իր եթերաժամը սկեսց տեսահոլովակի ցուցադրությամբ, որը վստահեցնում էր, որ հաղթելու են: Հայաստանի բոլոր հաջողությունները Սերժ Սարգսյանին վերագրող տեսահոլովակում անընդհատ կրկնվող «հաղթելու ենք» արտահայտությունը, որը Տեր-Պետրոսյանի կարգախոսն է: Իսկ Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» կարգախոսն այսօր երեւաց միայն տեսանյութում:
ՅՈ՞ ԵՐԹԱՆՔ Այսօր քարոզարշավի համար սահմանված եթերաժամը ավարտեց «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը` Արտաշատի երեկվա դեպքերին տալով իր գնահատականը.«Արագածոտնի ու Արտաշատի դեպքերը խոսուն ապացույց են այն բանի, որ նախորդ իշխանությունները ամեն գնով ապակայունացնելու են իրավիճակը Հայաստանում, եւ գործողներն էլ բիրտ ուժ են հակադրելու դրան: Այդ սադրանքները գագաթնակետին կհասնեն փետրվարի 9-ի հանրահավաքի ժամանակ: Խնդիր ունեն ապակայունացնել իրավիճակը, գործը չհասցնել ընտրությոններին, քանզի նրանք շատ լավ գիտեն, որ ոչ մի բացարձակապես եւ ոչ մի հնարավորություն չունեն ոչ միայն հաղթելու այլեւ` երրորդ կամ չորրորդ տեղը գրավելու համար»: Գեղամյանը դիմելով ժողովրդին կոչ արեց.«Սերելի հայրենակիցներ, եկեք խորհենք, թե այս ամենը ուր է տանում եւ ում պարտադրանքով ու թելադրանքով եւ ում փողերով է ֆինանսավորվում»:
ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր ...ԴՈՒՌՆ ԱՅՐՎԵԼ Է
Փետրվարի 6-ին Վանաձորի Երեւանյան փողոցի թիվ 64 շենքի 32-րդ բնակարանում բռնկված հրդեհից այրվել են վառարանի` 50 սմ ռետինե խողովակը եւ խոհանոցի դուռը: Իսկ փետրվարի 7-ին Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի ...ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին ...«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»
3Մոմի գնի թանկացման պատճառով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմ գնողների թիվը պակասել է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց եկեղեցու մոմ վաճառող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով՝ եւ գնողների, եւ գնած ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ
2
«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ...ԽՑԿՎԵԼ Է ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին: Հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է «խցկվել» առանց պետհամարանիշի «Ֆոլկսվագեն» մակնիշի ...ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ...ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ ...ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
1
Շնորհիվ «ԱրմենՏելի» «Ա1+»-ի աշխատակիցները զրկվել են տեղեկատվություն հայթայթելու հնարավորությունից: Անջատվել են մեր հեռախոսները, հակառակ այն փաստի, որ վարձավճարները ժամանակին մուծվել են:
«ԱրմենՏելը» ...«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ ...GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՍԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
«1995 թվականին մենք Արտաշատում հանդիպել ենք այդպիսի միջադեպերի, ընդ որում` շատ հաճախ էին, բայց այն ժամանակ այդպիսի մեծ արձագանք չէին գտնում»,- երեկ Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԱՊՐԻԼԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այսօր խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Օրակարգում ընդգրկված հարցերը մնացին չքննարկված: Պատգամավորների այսօրվա վարքագիծը ապացուցեց, որ խորհրդարանական մեծամասնության խնդիրն ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ
1
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ...«ՈՎ ԷԼ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԻ...»
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ...ԻՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԵՐԲ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը քաղաքն առանձնահատուկ խստությամբ է պատրաստվել: Քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ եւՏիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի ...« 27-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Սպիտակ, Շիրակամուտ եւ Կուռթան բնակավայրեր, չնախատեսված հանդիպումներ ունեցել Վարդաբլուր, Գյուլնաքարակ գյուղերում, եւ հանրահավաք ...ՄԻՋԱԴԵՊ ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆԻ ՏԱՆԸ
Փետրվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սիմոն Վ.-ն աներոջ՝ 1945 թ. ծնված Սերգեյ Երիցյանի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՐԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ոչ ուղեղների լվացմանը», «Հայլուր, հայ սուտ», «Հ1-ի սուտը չլսեք ու չահավատաք», «Ոչ ուղեղների հեռուստալվացմանը» ցուցապաստառներով «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի փողոցներով կազմակերպել ...ԱՍՏՂԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանը ունի կայունության պահանջ, թե ներսում, թե դրսում, թե քաղաքական դաշտում, թե գործնական հարաբերություններում եւ թե ընտանիքում, ուստի մենք դատապարտված ենք մտածելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու»,- ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ սկսվեց «Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության» ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: ...«ԹՈՐՈՍՅԱՆԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է»
Այսօր Աժ նիստերի դահլիճ է ներկայացել 20 պատգամավոր, սակայն «ժառանգության» 6 պատգամավորները սկսել են բացակա պատգամավորների փոխարեն սեղմել նրանց կոճակները: ԱԺ նախագահ Տրգրան Թորոսյանը, տեսնելով, որ թեեւ ...ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ...
ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՐԱՎԻՐԵԼԸ
«ԻՄ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԱՅՐՍ Է»
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն/ VIDEO
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

