
GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ենք «Gallup, Gallup մինչեւ վերջ» հոդվածաշարի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնք տպագվել են նաեւ «Հայք» օրաթերում: - 1
ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Եթե նկատենք, որ ՀՀ առաջին նախագահը անվերջ շեշտում է` «մինչեւ վերջ», ներկա վարչապետն էլ Gallup ավանումն էր երկար ժամանակ հոլովում, կարծես ոչ ոք չպետք է առարկություն ունենա վերնագրի դեմ:
Das ist phantastisch
Gallup անունը Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունների հետ կապված առաջինը հնչեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը, կարծեմ նոյեմբերի վերջերին եւ եթե չեմ սխալվում՝ ռուս լրագրողների մասնակցությամբ մի ասուլիսում: Տեւական ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր վարչապետը անձամբ հայտարարել, թե Gallup-ը հայաստանյան քաղաքական գործիչների կամ կուսակցությունների վարկանիշը պարզելու համար հարցախույզ է անցկացրել: Եթե որեւէ մեկն ասեր, թե դիցուք ՀՀ կառավարությունը կամ ՀՀԿ-ն Gallup-ին պատվիրել են հարցախույզ, եւ ծառայության համար էլ, հասկանալի է, ինքնաբուխ վճարել է x, y կամ z օլիգարխը, կարելի էր մի կերպ հավատալ: Բայց եթե Հայաստանից պատվեր չէր եղել, ապա երեւակայել, թե Հայաստանի գերպարզունակ քաղաքական դաշտում ընտրարշավի վարկանիշային պատկեր պարզելու համար որեւէ մեկին հարկավոր է եղել Gallup Pօll… ներողություն, բայց ինչպես գերմանացիներն են ասում. Das ist phantastisch: Դա զավեշտական ինքնահամարում է:
Ինչ Gallup Pօll-ի մասին խոսք կարող է լինել, երբ հայաստանյան ընտրարշավներում սոցիոլոգ խաղացողները դեռ աչքաչափով են աշխատում: Իսկ սովորաբար աչքաչափով գնահատվող իրողության համար Gallup Pօll չեն պատվիրում: Խնդիրը ուղղակի պարզելն էր, թե Gallup անվան հետ ինչ աճպարարություն է արվում: Ի դեպ, Gallup Incorporated-ի գործունեությունը չորս տարանջատված ուղղություններ ունի` Gallup Pօll, Gallup Consulting, Gallup University, Gallup Press (թարգմանաբար` Հարցախույզ, Խորհրդատվություն, Համալսարան, Հրատարակչություն): Կռահում եմ, հիմա յուրաքանչյուր ընթերցող ենթադրեց, թե աճպարարությունը արդեն հասկանալի է, Gallup խորհրդատվությամբ ինչ-որ մեկի կողմից անց է կացվել հարցախույզ, հետո էլ իրողությունը նենգափոխելով հասարակությանը մատուցվել է իբրեւ Gallup Pօll: Ինչ խոսք, ՀՀԿ-ԲՀԿ- հայլուրերի քարոզիչներից միանգամայն սպասելի է, որ անհասկացող ձեւանալով (կամ ինչու ձեւանալով, եթե ոչ լինելով) դա անեն: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ նախագահական ընտրարշավի վերաբերյալ Gallup Pօll-ի մասին լուրը հանրային տեղեկացվածության դաշտ նետեցին եւ երկու ամիս անդադրում տարփողում էին ոչ թե տարատեսակ աշոտյանները, զոհրաբյանները կամ հայլուրերը, այլ առաջինը այդ մասին ասաց հանրապետության վարչապետը, իսկ դա տարբերություն է: Չեմ կարծում, թե վարչապետը իրեն թույլ կտար հարցախույզի եւ խորհրդատվության միջեւ ձեռնածություն անել:
Ավելին. իրողությունն այն է, որ Gallup Pօll եւ Gallup Consulting-ի միջեւ ձեռնածություն հնարավոր էլ չէ անել, որովհետեւ իրականության մեջ Gallup-ի խորհրդատվություն էլ չի եղել: Հասկանալիորեն, այս վերջին հանգամանքը պարզվեց ավելի ուշ: Իսկ զեղծարարությունների կծիկը քանդել հնարավոր եղավ շնորհիվ IRI-ի, որի կողմից էլ նախաձեռնվել եւ իրականացվում է Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրությունը: Ավելի ստույգ` կծիկի ծայրը գտնվում էր IRI-ի ինտերնետային կայքէջում:
Gallup անվան ոդիսականը
IRI-ը (Միջազգային հանրապետական ինստիտուտ) 1982-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի` բրիտանական պառլամենտում արտասանած մի պատմական ճառի արդյունքում մտահղացված եւ հիմնադրված հաստատություն է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարության տարածմանը զորակցելն է: Սա ՀԿ է (nonprofit, nonpartisan org), որի ծրագրերը գրեթե համատարած ֆինանսավորվում են USAID-ի կողմից, իրականացվում են աշխարհի շուրջ 70 երկրներում եւ մեծ մասամբ հարցախույզեր են: Տարաբնույթ այդ հարցախույզերում անփոփոխ է այն, որ ամենուր դրանք ուղղված են հանրային տրամադրություններ պարզելուն, վերլուծելուն, եզրակացություններ կատարելուն: Հարցախույզերը իրականացվում են միայն տեղական ընկերությունների ուժերով, անհրաժեշտության դեպքում հրավիրվում է արտաքին մի փորձագետ կամ խորհրդատու (Before beginning a public opinion research project, IRI will assess the capacity in country and frequently will employ an outside expert to serve as a consultant on polling projects. IRI՚s consultants oversee all parts of the research process, including selecting a local firm…):
IRI-ի խնդիրը կամ նպատակը չէ որեւէ երկրում հարցախույզերի միջոցով այդ երկրի իրականությունը պարզել` իր կամ ամերիկյան իշխանությունների համար: Դա հրաշալիորեն անում են այլ` պրոֆեսիոնալ կառույցներ: IRI-ի խնդիրը նորաստեղծ ժողովրդավարության երկրներում սոցիոլոգիայի մշակույթ ներդնելն է, որպեսզի մարդկանց ձայնը դառնա լսելի: Ուշադրության ու ջանքերի կենտրոնում են` սոցհետազոտողների թվական ու որակական աճը, հասարակության մեջ սեփական ձայնը հարցախույզերով լսելի դարձնելու ավանդույթի ձեւավորումը եւ, իհարկե, իշխանությունների կողմից` այդ ձայնին անսալն ու արձագանքելը: Ակնհայտ է, այսպիսի մի առաքելություն տասնամյակների ընթացքում եւ յուրաքանչյուր երկրի ներսում պետք է արդյունք արձանագրի, ինչպես ջուրն է անընդհատ հոսելով հուն բացում: Դրա համար էլ սոցհարցումները պարտադիր անցկացնում են տեղական ընկերությունները, դրանց արդյունքները նախատեսված են տեղական իշխանությունների համար, երկրի սահմաններից դուրս այդ ինֆորմացիան դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի, գուցե նույնիսկ լուրջ մասնագիտական արժեք էլ չներկայացնի: IRI հարցախույզերում աշխույժ են միայն exit poll-երը, իսկ ծավալուն, տարիներ տեւող ուսումնասիրությունների դեպքում, ինչպիսին այժմ անցկացվում է Հայաստանում, երեւի թե խնդիրը ջրի հոսելն է: Վերջապես, եթե որեւէ երկրում IRI հարցախույզի աշխատանքները նոր են մեկնարկում, ինչպես արդեն ասվեց, մի արտաքին փորձագետ կամ խորհրդատու է ընդգրկվում դրանք տեղում կազմակերպելու, վերահսկելու համար: Ժամանակի ընթացքում նման կարիքն անգամ վերանում է. օրինակ, վերջին տարիների Լիբանանի, Պակիստանի, Քենիայի հարցումներում արտաքին փորձագետ չի էլ ընդգրկվել:
Այժմ ո՞վ է այն փորձագետը, որ ընդգրկված է IRI-ի հայաստանյան Հանրային կարծիքի հարցման ծրագրում, ում անձը հայաստանյան իշխանությունները նույնացրել էին ամբողջ Gallup Incorporated-ի հետ, եւ այդ անձի փորձագիտական մասնակցությունն էլ հարցմանը ընկալել որպես Gallup Poll: Հուսանք այդ ամենից հետո պրն. Ջորջ Գելլափի աճյունը, այնուամենայնիվ, կարողացել է անցնցում ննջել շիրիմում:
Փորձագետը տիկ. Ռասա Ալիսաուսկյենեն է` Լիտվայի քաղաքացի, ապրում եւ աշխատում է Վիլնյուսում, սոցիոլոգիայի բնագավառում կրթություն չունի, ստացել է հոգեբանի որակավորում Վիլնյուսի համալսարանից /ՎՀ/, ընդսմին հոգեբանությունը եղել է ինտեգրված դասընթաց պատմության ֆակուլտետում: Իր մասին ԵՄ արխիվում պահվող CV-ում ասված է, թե Սոցիալական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել 1987-ին (ԲՈՒՀ-ն ավարտել էր 82-ին)` չճշտելով, թե որտեղից: Ներկա դրությամբ տիկ. Ալիսաուսկյենեն ասոցացված դասավանդող է ՎՀ Փիլիսոփայության ֆակուլտետի Սոցիոլոգիայի դեպարտամենտում:
Ավելի բեղուն է ստացվել տիկնոջ բիզնես գործունեությունը: Անգլիացիների աջակցությամբ նա 1992-ին հիմնադրել է ''Baltic Surveys'' կոչվող ՍՊԸ-ն` շուկայի եւ հասարակական կարծիքի ուսումնասիրման համար: Պատվիրատուների թվում մինչեւ այսօր էլ, դատելով ՍՊԸ կայքէջից, հիմնականում տեղական գովազդային գործակալություններ են, ԶԼՄ-ներ, առեւտրային ընկերություններ: 2000-2004-ին ''Baltic Surveys''-ը մասնակցել է ԵՄ Eurobarometer սոցհետազոտությանը, որը կոորդինացվել եւ ղեկավարվել է Gallup Հունգարիայի կողմից: Հաստատված համագործակցությունը Gallup-ի հետ շարունակվել է եւ ներկա դրությամբ էլ հանդիսանում է տիկ. Ալիսաուսկյենեի ղեկավարած ՍՊԸ-ի գործունեության մի ոլորտը: ''Baltic Surveys''-ը Gallup-ի կողմից չի հիմնադրված, Gallup-ի կառուցվածքային ստորաբաժանում չէ, տիկ. Ալիսաուսկյենեն անձամբ Gallup scientist-ի կամ expert-ի (գիտաշխատող, կամ փորձագետ) որակավորում չունի: Ընդամենը Baltic Surveys-ը համագործակցում է Gallup-ի հետ եւ նշված է Gallup-ի համաշխարհային գրասենյակների ցանցում: Եվ վերջապես, ինչը ամենից կարեւոր է՝ Baltic Surveys-ը իրավասու չէ Լիտվայի սահմաններից դուրս Gallup-ի անունից հանդես գալ: Ազգային սահմաններից դուրս Gallup-ի անունից հանդես գալու իրավասություն չունեն անգամ Gallup-ի կողմից հիմնադրված ազգային ստորաբաժանումները, դիցուք Gallup Լեհաստանը կամ Gallup Ռումինիան:
Կարծում եմ՝ յուրաքանչյուրին էլ այլեւս հասկանալի է, որ Հայաստանում տեղական մի ՀԿ-ի իրականացրած հարցախույզ, որտեղ փորձագետի կարգավիճակով ներգրավված է Լիտվայի քաղաքացի մասնավոր անձ, որն իր հերթին ղեկավարում է Վիլնյուսում տեղակայված մի ՍՊԸ, որի գործունեության մի սեկտորը Gallup-ի հետ համագործակցությունն է, այն էլ միայն Լիտվայի սահմաններում, որեւէ կերպ չի կարող նշանակել եւ չի նշանակում Gallup Poll.
Հուսալով, որ Gallup անվան հետ աճպարարությունը այսուհետ հասկանալի է անգամ միջին ՀՀԿ-ական պատգամավորին, թեման համարենք փակված, եւ անցնենք շարունակությանը, որովհետեւ այն էլ ավելի հետաքրքիր է:
ճակատագրի հեգնանքը
Պարզվում է՝ IRI-ի կողմից իրակացվող Հանրային կարծիքի հարցման հանրահայտ դարձած հատվածը, որ վերաբերվում է ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ գնացող քաղաքական գործիչների վարկանիշին, ոչ միայն Gallup-ի, այլեւ որքան էլ զարմանահրաշ թվա` IRI-ի հետ էլ կապ չունի:
IRI-ի կողմից իր պաշտոնական կայքէջում պաշտոնապես հայտարարված է, որ IRI հարցախույզները չեն կարող անդրադառնալ, կենտրոնանալ, սեւեռվել (focused բառը ինչպես ուզում եք` թարգմանեք) ընտրարշավի ընթացքում վարկանիշների թեմային, թե որ թեկնածուն կամ կուսակցությունն է ընտրապայքարի առջեւում: (IRI՚s public opinion polls are not focused on the ''horse race'' issues of which candidate or party is leading. Nor are IRI՚s public opinion polls designed to produce a specific outcome.): ''Horse race'' արտահայտությունը բառացի թարգմանությամբ նշանակում է «ձիերի մրցավազք», բայց տվյալ ենթատեքստում հասկանալիորեն գործածված է ամերիկյան քաղաքագիտական սլենգում ունեցած նշանակությամբ, այն է` ընտրարշավներում թեկնածուների մրցավազք, վարկանիշային վայրիվերումներ:
Ծագում է հարց` մի՞թե կարող է IRI-ի անունից իրականացվել մի հարցում, որը ոչ միայն IRI-ի մանդատից դուրս է, այլեւ այդ մանդատով ուղղակի արգելված է: Անշուշտ` ոչ: IRI անունը ''horse race'' issue-ի հետ կապելը ակնհայտ կարգազանցություն է եւ զեղծարարություն: Չգիտեմ ով է հարցախույզը իրականացնող հայաստանյան ASA ՀԿ-ի (Armenian Sociological Association, թարգմանաբար` երեւի «Հայաստանի սոցիոլոգների ընկերակցություն» կամ «Հայաստանի սոցիոլոգների ասսոցացիա») նախագահը, սակայն արդյոք այդ անձը տեղյա՞կ չէ, թե IRI-ի անունից ինչ գործունեություն է թույլատրված, եւ ինչը` արգելված: Հուսանք, ՀԿ նախագահը չի հասնի այնտեղ, որ ասի, թե չգիտի ինչ է ''horse race''-ը կամ դա չի տարբերում դիցուք exit poll-ից:
Թույլատրված եւ արգելված գործունեությունները չտարբերելը իրավական պրակտիկայում ինչպե՞ս է կոչվում` անմեղսունակությո՞ւն: Թե՞ ինքնահամարումն ու ամենաթողությունն են հասել այնտեղ, որ ՀԿ նախագահին թվում է՝ ինքը IRI մանդատ ոտնահարելու քարտ-բլանշ ունի: Որոշակի հետաքրքրություն կա նաեւ նրանում, թե ի՞նչ մոտիվացիայով է ՀԿ նախագահը ընտրապայքարի վարկանիշային տվյալներ հավաքել եւ հրապարակել ոչ թե իր կամ գոնե ASA-ի, այլ` IRI-ի անունից. անձնական մղումներով ինքնագործունեության հա՞րց է, թե՞ ընդհանրական շահեր են սպասարկվել: Հուսանք՝ IRI-ից խնդրով կզբաղվեն, եթե իհարկե Վաշինգտոնյան գրասենյակում ամենքը տարված չեն Ջոն ՄըքՔեյնի նախագահական ընտրարշավով (սենատորը IRI-ի Խորհրդի նախագահն է): Ինչեւէ. ամփոփելով` հանրագումարի բերենք, թե IRI ու Gallup անունների հոլովմամբ հորինվածքների համադրումից ի վերջո ի՞նչ մոզաիկա ստացվեց: Հայաստանյան մի ՀԿ IRI-ի անունից իրականցնում է նույն այդ IRI-ի մանդատով արգելված հարցում, եւ դա հասարակությանը ներկայացվում է որպես Gallup Poll, ելնելով հանգամանքից, որ հարցախույզում ընդգրկված Լիտվայի քաղաքացի փորձագետը ղեկավարում է Վիլնյուսում գործող ՍՊԸ, որը համագործակցում է Gallup-ի հետ:
Սա կուզեք կոչեք ձեռնածություն, կուզեք` աճպարարություն, կուզեք` ստախոսություն, կուզեք` կեղծարարություն, ես` ի պատիվ Ադրիանո Չելենտանոյի հոբելյանի, հայտնի ֆիլմի անվամբ կոչում եմ բլեֆ: Այլ կերպ չես էլ կոչի` ուղղակի կինոֆիլմի սյուժե է, բայց ինչ արած… Gallup Poll բլեֆի բացահայտումը միայն ժուռնալն էր Հայաստան-Gallup հյուսվող էպոպեայում:
- 2
Հայաստանյան իշխանությունների համար աննպաստ բացահայտումների տեսակետից, Gallup Poll-ի բլեֆը ժուռնալ դարձնող հոդվածը, որն արդեն կարելի է կոչել կինոֆիլմ, գտնվում է ոչ այլ տեղ, քան Gallup Incorporated-ի պաշտոնական կայքէջում, Gallup Poll բաժնում:
Gallup World Poll
Կինոնկարի արժեք ունեցող հոդվածը կոչվում է ''GALLUP EXCLUSIVE: Conflict in the Caucasus. New Surveys on Azerbaijan-Armenia'' (Gallup էքսքլյուզիվ. Կովկասյան հակամարտություն. նոր հարցումներ Ադրբեջանում եւ Հայաստանում): Ինչպես վարչապետն է շատ հաջող ասում` ,թարսի նման` արի ու տեսե, որ հոդվածը լիովին հենված է Gallup World Poll-ի Հայաստանից եւ Ադրբեջանից ստացված վերջին հարցումների արդյունքների վրա, եւ գրված է Gallup 11 փորձագետներից մեկի` էքսխորհրդային երկրների Տարածաշրջանային տնօրենի համահեղինակությամբ:
Նախ երկու բառով՝ ինչ ասել է Gallup World Poll (Gallup-ի համաշխարհային հարցախույզ), որպեսզի այսուհետ նման զավեշտ չստեղծվի երկրում, որ իրենց քաղաքական գործիչ համարողները մի ամբողջ տարի` խորհրդարանական ընտրություններից մինչեւ նախագահական, Gallup բրենդը չկարողանան տարբերել PR մակարդակի շառլատանությունից: Ցանկացած անձ աշխարհում, ում հետաքրքրում են աշխարհի ավելի քան հարյուր երկրներից ցանկացած մեկում, ներառյալ Հայաստանում, Gallup-ի կատարած ուսումնասիրությունները (դրանք ընդգրկում են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները` օրինականություն, տնտեսություն, կրթություն, միգրացիա, առողջապահություն, աշխատանք եւ այլն), կարող է այդ տեղեկությունները ստանալ պաշտոնապես Gallup-ից: Մի կողմ թողնելով պատմական էքսկուրսը 1970-ականների վերջին դեռ Ջորջ Գելափի մասնակցությամբ իրականացված համաշխարհային հարցումների մասին, ուղղակի տեղեկացնենք, որ 2005-ից լիարժեք մեկնարկել եւ աշխարհի 130 երկրներում, ներառյալ` Հայաստանում, իրականացվում է Gallup World Poll: Համաշխարհային հարցախույզ-ուսումնասիրությունը Gallup-ը իրականացնում է սեփական նախաձեռնությամբ եւ արդյունքները հասանելի են պաշտոնական կայքէջից, դիմելու կարգը պարզաբանված է:
Աշխարհի բոլոր երկրներում, ինքնաբերաբար նաեւ Հայաստանում, ուսումնասիրությունները իրականացնում են Gallup-ի ուսուցողական վերապատրաստում անցած անձինք: Նույնքան հասկանալի է` այդ անձինք ոչ հարցախույզեր են հրապարակում, ոչ զանգվածային լրատվամիջոցներով շոուներ սարքում, այլ կատարում են իրենց պարտականությունները: Տեղերից ստացված արդյունքները արդեն մշակում են, դասակարգում են, հրապարակում են վերադաս պատասխանատուները Վաշինգտոնում: Հարցաշարերը միեւնույնն են աշխարհի բոլոր երկրներում: Հնարավոր է տարբեր ռեգիոններում յուրահատկությունից ելնելով նաեւ սպեցիֆիկ հարցեր լինեն. հասկանալի է` աֆրիկյան Սաֆարիում, Տոկիոյում եւ Կարիբյանի ծովափերին մարդկային ապրելակերպը չի կարող յուրահատկություններով չտարբերվել:
Վերջապես նույնիսկ ավելորդ է ասել, որ Gallup World Poll-ի շրջանակում համաձայն Ջորջ Գելափի նշանաբանի. ,Եթե ժողովրդավարությունը հասարակության կամքով առաջնորդվելն է, ապա պետք է գտնվի մեկը, որ այդ կամքը բացահայտիե, հետազոտվում է մարդկանց կյանքը եւ ոչ քաղաքական գործիչների վարկանիշը:
Gallup Exclusive Հարվարդի համար
Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվող Gallup World Poll-ի վերջին հարցումների արդյունքների վրա հենվող ''GALLUP EXCLUSIVE: Conflict in the Caucasus'' հոդվածը անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագայում նոր ռազմական բախման հնարավորությանը եւ հավանական ելքին: Խնդիրը քննարկվում է երկու երկրներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մեկնակետից. յուրաքանչյուր երկրում որքանո՞վ են մարդիկ կապվածություն զգում իրենց երկրի հետ, որքանո՞վ են իրենց պետությունը ընդունում կամ մերժում, որքանո՞վ են վստահում իշխանություններին, որքանո՞վ են հավանության տալիս կառավարությունների քաղաքականությունը, վերջապես ինչպիսի՞ն են մարդիկ տեսնում իրենց կամ իրենց երեխաների ապագան այդ երկրում:
Թեմատիկ ուղղությունից ելնելով` ինքնաբերաբար ստացվել է, որ հոդվածում մեջբերված են այն հարցերը եւ պատասխանները, որոնցում արտացոլվում է սեփական պետության, իշխանությունների ու կառավարության հանդեպ երկու ժողովուրդների վերաբերմունքը` տվյալներ, որ ինքնին նույնական են իշխանությունների վարկանիշին:
Պատկերացում տալու համար հոդվածի ինֆորմատիվ-վերլուծական արժեքի ու նաեւ այն մասին, թե որ մակարդակների քննարկման համար է այն գրված, նշեմ, որ հոդվածը տպագրվել է, ենթադրում եմ` գուցե անգամ գրվել է, Հարվարդի համալսարանի ''Harvard International Review''-ի համար: Իսկ Հարվարդի քաղաքական-ակադեմիական շրջանակները այն յուրային միջավայրն է, որտեղ նույն պետքարտուղար Ռայսը (ում հետ կես ժամ տեւողությամբ պաշտոնական հանդիպումը հայաստանյան գործչի համար վարկ է ու արժեվորում) գնում է դաշնամուրային համերգի երեկոյում Բրամս կատարելու: Հոդվածը տպագրվել է, հնարավոր է նաեւ գրվել է, 2007-ի դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ 4 կոմպյուտերային էջ ծավալով հոդվածից մեջբերում եմ միայն, եւ այն էլ մասամբ, հարցախույզի հատվածը` հարցերը ու Հայաստանից ստացված պատասխանները: Միտումնաբար ձեռնպահ եմ մնում Հայաստանի համար միանգամայն աննպաստ իրողությունների ու եզրակացությունների հատվածները ներկայացնելուց: Ստորեւ անգամ նախադասություններն են տրոհված, որպեսզի շրջանցվեն նաեւ հարցախույզի ադրբեջանական տվյալները: Հավատացնում եմ, եթե դրանք էլ մեջբերվեին, Տեր-Պետրոսյանի բոլոր գնահատականները ,ավազակապետությանե ու «մոնղոլ-թաթարական խանության» կործանարար հետեւանքների մասին, անգամ պրն. Գալուստ Սահակյանին այսուհետ թվալու էին բարեկամական զրույցում արված սիրալիր զգուշացումներ, գուցե նույնիսկ վարդի թերթիկների տեսքով շուրջը ճախրող հանդարտ խոհեր:
Ազնվորեն, ստորեւ կատարվող մեջբերումից էլ ձեռնպահ կմնայի: Բայց քանի որ Քոչարյանը համառում է չընդունել, որ ինքը հայ ժողովրդի համար փորձանք էր` ոչ միայն իր տգետ, գռեհիկ ու գավառամիտ էության, այլեւ գործած ավերածությունների ու չարիքների պատճառով, եւ լռելու փոխարեն վերջերս հայաստանյան Կուրշեվելում (Մոն Բլանն էլ երեւի Արցախում է) նորից խոսել էր, ասում են` հուզմունքից նաեւ ադրբեջաներեն բառերով, հատուկ Քոչարյանի համար համեմատությունների մի հատված մեջբերենք: Թող զմայլվի այն աղետալի պատկերով, որ իր տասնամյա տեղապահության արդյունքն է եւ Ադրբեջանին արված նվերը.
''Our advantage is the professionalism of our soldiers and our moral-psychological state. Why could the all-mighty China never bring Taiwan to its knees? Why can Cuba resist the USA?'' said Ghukasyan, the former president of Nagorno-Karabakh to Regnum News Agency in an article from 2006.
But can Armenians more generally claim a distinct ''moral-psychological'' advantage over Azeris? This survey data suggest not in fact, the opposite is more likely to be the case.
It is difficult to find an indicator that does not suggest Azeris are better prepared psychologically to support a war than Armenians. In Azerbaijan, the economic and social situation is better, residents are more likely to identify with their country and less inclined to leave it. They are more likely to have confidence in their government, and more likely to see opportunities for their children within the country. Թարգմանության կարիք բնականաբար չկա` Քոչարյանի պաշտոնական կայքէջում ասված է` ինքը տիրապետում է անգլերենին: Իսկ այժմ ''GALLUP EXCLUSIVE: Conflict in the Caucasus'' հոդվածում մեջբերված Gallup World Poll-ի այն հատվածները, որոնք վերաբերվում են Սերժ Սարգսյանի կառավարության հանդեպ հայաստանցիների վստահության աստիճանին: Ու եթե Սերժ Սարգսյանը շատ է ուզում հենվել Gallup-ի հետազոտություններից ի հայտ եկած իր վարկանիշին, ապա հենց այստեղ պիտի գտնի իր իրական վարկանիշը:
Առավելագույն վարկանիշը` 17%
Հարցախույզը անցկացվել է երեւի 2007-ի նոյեմբերին, գուցե նույնիսկ դեկտեմբերին, հետեւաբար կառավարության մասին հարցերի պատասխանելիս գնահատականները տրվել են կես տարուց ավելի իշխանության ղեկին եղող ներկա կառավարությանը` Սերժ Սարգսյանի վարչապետությամբ:
Ի պատասխան հարցմանը` ,Ճիշտ այս պահին ինչպե՞ս եք կարծում` Ձեր երկրում տնտեսական պայմանները լավանու՞մ են, թե՞ վատանումե, հայաստանցիների միայն 47%-ն է կարծիք հայտնել, որ իրենց երկրում տնտեսական պայմանները բարելավվում են: (In response to the question ''Right now, do you think the economic conditions in this country are getting better or getting worse?''. Just 47% of Armenians felt economic conditions in their country were getting better). Երբ հարց է տրվել երկրում առկա տնտեսական պայմաններից ունեցած տպավորության մասին, Հայաստանում հարցվողների միայն 27%-ն է գոյություն ունեցող տնտեսական պայմանները գնահատել լավ: (When asked for their impressions of economic conditions in their country, in Armenia, just 27% of the respondents said economic conditions were good).
Երբ տրվել է հարց արդյո՞ք իրենք բավարարված են աշխատատեղերի ստեղծման եւ բարելավման ուղղությամբ իրենց երկրում ներդրվող ջանքերից, Հայաստանում հարցվածների միայն 13%-ն է ասել, թե բավարարված է: (When asked whether or not they were satisfied with efforts to increase the number and quality of jobs in the country, only 13% responded in Armenia that they are satisfied) Աղքատության դեմ պայքարի ուղղությամբ կառավարությունների ներդրած ջանքերը նույնպես նշանակալից չափով տարբեր են ընկալվում երկու երկրներում: Ի պատասխան հարցին. ,Արդյոք Դուք բավարարվա՞ծ եք, թե՞ ոչ աղքատության հաղթահարման ուղղությամբ ներդրվող ջանքերիցե, հայաստանցիների 82%-ը հայտարարել է, որ ,բավարարված չէե: Այստեղից կարեւոր եզրակացություն, որ Հայաստանի կառավարությանը չի հաջողվում սեփական ժողովրդի հետ համերաշխություն հասնել` վարելով իր աղքատացող բնակչությանը տնտեսական ծանր ժամանակներում օժանդակելու քաղաքականություն: (Perceptions of government efforts to combat poverty also differ significantly between the two countries. In response to the question, ''Are you satisfied or dissatisfied with efforts to deal with the poor?'' 82% of Armenians said ''dissatisfied''. The important conclusion is that the Armenian government is failing to generate perceptions of solidarity with its people by providing supportive policies for its increasingly indigent population during tough economic times).
Հայաստանցիները վստահության պակաս են զգում նաեւ իրենց կառավարության հանդեպ: Երկու երկրներում հարցվողներին խնդրել են պատասխանել, թե ինչպես են գնահատում իրենց կառավարությունների աշխատանքը: Հայաստանցիների միայն 17%-ն է կարծիք հայտնել, թե կառավարությունը ,լավե կամ ,շատ լավե աշխատանք է կատարում: (Armenians relative lack of confidence also extends to their government. Respondents in both countries were asked to evaluate how well the national government is performing. Just 17% of Armenians said they felt their national government was doing an ''excellent'' or ''good'' job).
Ամփոփելով` հայաստանցիների 53%-ը համոզված է, որ ՍԵրժ Սարգսյանի վարչապետության օրոք տնտեսական պայմանները երկրում ոչ միայն չեն բարելավվել, այլեւ ընդհակառակը` վատանում են: 73%-ը համոզված է, որ երկրում տիրող տնտեսական պայմանները վատ են, 87%-ը համարում է, որ կառավարությունը չի կարողանում ստեղծել աշխատատեղեր, ոչ էլ բարելավել աշխատանքային պայմանները, 82%-ը անբավարար է գնահատում աղքատության դեմ մղվող պայքարը, եւ վերջապես Սերժ Սարգսյանի կառավարության գործունեությունը գնահատում է ,վատե կամ ,շատ վատե հայաստանցիների 83%-ը: Սա է պատկերը: Լավագույն դեպքում հայաստանցիների 17%-ն է գոհ (ոմանք նույնիսկ շատ գոհ), Սերժ Սարգսյանի կառավարության աշխատանքից: Հենց այդ 17% ցուցանիշն էլ պրն. Սարգսյանի վարկանիշն է Հայաստանում, քանի որ որեւէ գործող վարչապետի վարկանիշ չի կարող տարբերվել նրա վարչապետությանը տրվող գնահատականից:
Ինչ ստախոսությամբ էլ զբաղվեն ՀՀԿ-ԲՀԿ-հայլուրերի քարոզիչները, ինչ շառլատանություն էլ անեն հայաստանյան սոցիոլոգները, իրենց հեղինակազուրկ հարցախույզերի կշիռը բարձրացնելու համար եթե անգամ Gallup բրենդ շահարկեն, միեւնույնն է Gallup-ը կատարել է իր ուսումնասիրությունը, եւ արդյունքները հայտնի են աշխարհին: Այժմ՝ նաեւ հայաստանյան իշխանություններին: Ի միջի այլոց իմաստ ունի, որ վերջիններս ''GALLUP EXCLUSIVE: Conflict in the Caucasus'' հոդվածին ծանոթանան ամբողջությամբ, որովհետեւ հարցախույզի բոլոր թվերը, որ չափազանց մեղմ ու սիրալիր մեջբերվեցին այստեղ, բուն հոդվածում զուգադրված են ադրբեջանական տվյալներին, եւ յուրաքանչյուր դեպքում տրված է բացատրություն, թե տվյալ համեմատությունը որքան աննպաստ իրավիճակ է նշանակում Հայաստանի համար հայ-ադրբեջանական ռազմական բախման պարագային: Վերջապես՝ Հայաստան-Gellup էպոպեայի եզրափակիչ ու ամենաինտրիգային հատվածը. դատելով սեփական պետության եւ կառավարության հանդեպ հայաստանցիների վերաբերմունքից, եթե անգամ վարչապետի նախըտրական շտաբը մինչեւ վերջ մոբիլիզացնի վարչական ռեսուրսը եւ դիցուք տոտալ կաշառատվությամբ փորձեն ձայներ գնել, մեկնարկային 17% վարկանիշից մինչեւ ո՞ւր է հնարավոր հասցնել վարչապետի համար ակնկալելի ձայների տոկոսը:
ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր ...ԴՈՒՌՆ ԱՅՐՎԵԼ Է
Փետրվարի 6-ին Վանաձորի Երեւանյան փողոցի թիվ 64 շենքի 32-րդ բնակարանում բռնկված հրդեհից այրվել են վառարանի` 50 սմ ռետինե խողովակը եւ խոհանոցի դուռը: Իսկ փետրվարի 7-ին Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի ...ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին ...«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»
3Մոմի գնի թանկացման պատճառով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմ գնողների թիվը պակասել է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց եկեղեցու մոմ վաճառող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով՝ եւ գնողների, եւ գնած ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ
2
«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ...ԽՑԿՎԵԼ Է ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին: Հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է «խցկվել» առանց պետհամարանիշի «Ֆոլկսվագեն» մակնիշի ...ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ...ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ ...ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
1
Շնորհիվ «ԱրմենՏելի» «Ա1+»-ի աշխատակիցները զրկվել են տեղեկատվություն հայթայթելու հնարավորությունից: Անջատվել են մեր հեռախոսները, հակառակ այն փաստի, որ վարձավճարները ժամանակին մուծվել են:
«ԱրմենՏելը» ...«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ ...GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՍԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
«1995 թվականին մենք Արտաշատում հանդիպել ենք այդպիսի միջադեպերի, ընդ որում` շատ հաճախ էին, բայց այն ժամանակ այդպիսի մեծ արձագանք չէին գտնում»,- երեկ Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԱՊՐԻԼԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այսօր խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Օրակարգում ընդգրկված հարցերը մնացին չքննարկված: Պատգամավորների այսօրվա վարքագիծը ապացուցեց, որ խորհրդարանական մեծամասնության խնդիրն ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ
1
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ...«ՈՎ ԷԼ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԻ...»
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ...ԻՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԵՐԲ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը քաղաքն առանձնահատուկ խստությամբ է պատրաստվել: Քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ եւՏիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի ...« 27-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Սպիտակ, Շիրակամուտ եւ Կուռթան բնակավայրեր, չնախատեսված հանդիպումներ ունեցել Վարդաբլուր, Գյուլնաքարակ գյուղերում, եւ հանրահավաք ...ՄԻՋԱԴԵՊ ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆԻ ՏԱՆԸ
Փետրվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սիմոն Վ.-ն աներոջ՝ 1945 թ. ծնված Սերգեյ Երիցյանի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՐԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ոչ ուղեղների լվացմանը», «Հայլուր, հայ սուտ», «Հ1-ի սուտը չլսեք ու չահավատաք», «Ոչ ուղեղների հեռուստալվացմանը» ցուցապաստառներով «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի փողոցներով կազմակերպել ...ԱՍՏՂԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանը ունի կայունության պահանջ, թե ներսում, թե դրսում, թե քաղաքական դաշտում, թե գործնական հարաբերություններում եւ թե ընտանիքում, ուստի մենք դատապարտված ենք մտածելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու»,- ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ սկսվեց «Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության» ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: ...«ԹՈՐՈՍՅԱՆԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է»
Այսօր Աժ նիստերի դահլիճ է ներկայացել 20 պատգամավոր, սակայն «ժառանգության» 6 պատգամավորները սկսել են բացակա պատգամավորների փոխարեն սեղմել նրանց կոճակները: ԱԺ նախագահ Տրգրան Թորոսյանը, տեսնելով, որ թեեւ ...ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

