
«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ եկել էին հանդիպելու վարչապետի հետ: Տասնյակ ոստիկաններ թույլ չէին տալիս, որ հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիները մոտենան Կառավարության շենքին եւ ամեն կերպ փորձում էին հեռացնել նրանց հրապարակից. «Ցուրտ ա, կմրսեք, գնացեք տուն, մեկ ա գոռալով ձեր հարցերը չի լուծվի»,- հորդորում էին ոստիկանները:
«Մինչեւ վարչապետին չտեսնենք, չենք գնա»,- հնչում էր հավաքվածների պատասխանը: Ոստիկաններն անգամ հավաքվածներին առաջարկեցին անցնել կառավարության շենքի ընդունարան, բայց նրանք անդրդվելի էին: Այդ ընթացքում քաղաքապետարանից ժամանած տարբեր պաշտոնյաներ, որոնց թվում էր նաեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հավաքվածներին հորդորում էին գնալ քաղաքապետարան եւ այնտեղ լուծել իրենց հարցերը:
Դալմայի այգիների, Հյուսիսային Պողատայի, Կողբացու եւ Տերյան փողոցի բնակիչներն այս անգամ չէին ցանկանում հեռանալ առանց իրենց խնդիրների պատասխանը ստանալու եւ 2 ժամից ավել կանգնած մնացին Կառավարության շենքի դիմաց: Նրանք ուզում էին հանդիպել միայն վարչապետին, քանի որ «քաղաքապետն իրենց հարցերը չի ցանկանում լուծել»: «Վարչապետը մեր ներկայությամբ կարգադրեց քաղաքապետին, որ մեր հարցերը լուծի: Դրանից 2 ամիս անց քաղաքապետը մեզ ասաց. «Ես ձեզ բնակարան տվող չեմ, գնացեք, ով խոսք ա տվել, նրանից էլ ուզեք»:
«Ուրեմն քաղաքապետը թքած ունի վարչապետի որոշման վրա: Քաղաքապետը էնպես է մատուցում վարչապետին, թե ինքը ամեն ինչ անում է մեր խնդիրները լուծելու համար», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սեփականության իրավունքի պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը:Հավաքվածների խոսքերով` իրենք արդեն չեն հավատում ոչ մեկի խոստումներին, քանի որ իրենց «արդեն 4 տարի է` խաբում են»:
Վաչագան Հակոբյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենք արդեն բանակցություններ են տանում ընդդիմադիր դաշտի նախագահի թեկնածուների հետ` Լեւոն Տեր-Պետրոսյան, Արթուր Բաղդասարյան եւ Վազգեն Մանուկյան: «Եթե մինչեւ երկուշաբթի օրը մեր խնդիրեներին գրավոր լուծում չտրվի, մենք կմիանանք ընդդիմադիր թեկնածուներին ու կպայքարենք այս իշխանությունների դեմ»,- ասաց Վաչագան Հակոբյանը, ով նաեւ նշեց, որ իրեն ցանկանում են մեկուսացնել եւ հնարավոր է այս օրերին կձերբակալեն. «Եթե ինձ հետ որեւէ բան պատահի, պատասխանատվությունը կընկնի մեր իշխանության եւ ոստիկանության վրա»:
Իրացման գոտու բնակիչներին Սերժ Սարգսյանը չընդունեց, քանի որ մեկնել էր Լոռու մարզ` նախընտրական քարոզչության: Հրապարակում հավաքվածները հեռացան` վերստին զգուշացնելով, որ եթե մոտ օրերս վարչապետը չհանդիպի իրենց հետ, նրանք կմիանան ընդդիմադիր կուսակցություններին:
ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր ...ԴՈՒՌՆ ԱՅՐՎԵԼ Է
Փետրվարի 6-ին Վանաձորի Երեւանյան փողոցի թիվ 64 շենքի 32-րդ բնակարանում բռնկված հրդեհից այրվել են վառարանի` 50 սմ ռետինե խողովակը եւ խոհանոցի դուռը: Իսկ փետրվարի 7-ին Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի ...ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին ...«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»
3Մոմի գնի թանկացման պատճառով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմ գնողների թիվը պակասել է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց եկեղեցու մոմ վաճառող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով՝ եւ գնողների, եւ գնած ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ
2
«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ...ԽՑԿՎԵԼ Է ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին: Հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է «խցկվել» առանց պետհամարանիշի «Ֆոլկսվագեն» մակնիշի ...ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ...ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ ...ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
1
Շնորհիվ «ԱրմենՏելի» «Ա1+»-ի աշխատակիցները զրկվել են տեղեկատվություն հայթայթելու հնարավորությունից: Անջատվել են մեր հեռախոսները, հակառակ այն փաստի, որ վարձավճարները ժամանակին մուծվել են:
«ԱրմենՏելը» ...«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ ...GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՍԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
«1995 թվականին մենք Արտաշատում հանդիպել ենք այդպիսի միջադեպերի, ընդ որում` շատ հաճախ էին, բայց այն ժամանակ այդպիսի մեծ արձագանք չէին գտնում»,- երեկ Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԱՊՐԻԼԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այսօր խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Օրակարգում ընդգրկված հարցերը մնացին չքննարկված: Պատգամավորների այսօրվա վարքագիծը ապացուցեց, որ խորհրդարանական մեծամասնության խնդիրն ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ
1
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ...«ՈՎ ԷԼ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԻ...»
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ...ԻՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԵՐԲ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը քաղաքն առանձնահատուկ խստությամբ է պատրաստվել: Քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ եւՏիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի ...« 27-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Սպիտակ, Շիրակամուտ եւ Կուռթան բնակավայրեր, չնախատեսված հանդիպումներ ունեցել Վարդաբլուր, Գյուլնաքարակ գյուղերում, եւ հանրահավաք ...ՄԻՋԱԴԵՊ ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆԻ ՏԱՆԸ
Փետրվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սիմոն Վ.-ն աներոջ՝ 1945 թ. ծնված Սերգեյ Երիցյանի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՐԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ոչ ուղեղների լվացմանը», «Հայլուր, հայ սուտ», «Հ1-ի սուտը չլսեք ու չահավատաք», «Ոչ ուղեղների հեռուստալվացմանը» ցուցապաստառներով «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի փողոցներով կազմակերպել ...ԱՍՏՂԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանը ունի կայունության պահանջ, թե ներսում, թե դրսում, թե քաղաքական դաշտում, թե գործնական հարաբերություններում եւ թե ընտանիքում, ուստի մենք դատապարտված ենք մտածելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու»,- ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ սկսվեց «Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության» ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: ...«ԹՈՐՈՍՅԱՆԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է»
Այսօր Աժ նիստերի դահլիճ է ներկայացել 20 պատգամավոր, սակայն «ժառանգության» 6 պատգամավորները սկսել են բացակա պատգամավորների փոխարեն սեղմել նրանց կոճակները: ԱԺ նախագահ Տրգրան Թորոսյանը, տեսնելով, որ թեեւ ...ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ...
«ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՌ ՉԿԱ»
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԻՆՍԿՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ՇՂԹԱՆԵՐԸ ՉԱՐՁԱԿԵՑԻՆ
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

