
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ

«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը առ այն, որ այսօր Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը նշել էր, թե չի բացառում, որ Վահան Հովհաննիսյանը կհանի իր թեկնածությունը ի օգուտ Վազգեն Մանուկյանի:
-Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց բացարձակապես դրա համար պատճառներ չեմ տեսնում: Ցանկացած թեկնածու պետք է նախապես որոշի իր համար, որ ինքը հաղթանակի է գնում: Կան թեկնածուներ, որոնք պարզապես իրենց ուժերը փորձելու համար են մտել մրցապայքար, կան այնպիսիք, որոնք կոնկրետ պատվեր են կատարում` իրենց վրա վերցնելով հակադրված ուժերի հարվածների մի մասը: Կան մի քանիսը, որոնք գնում են հաղթանակի: Նրանք, ովքեր գնում են հաղթանակի, պետք է ռեալ գնահատեն իրենց եւ իրենց մրցակիցների հնարավորությունները: Ռեալ գնահատականներ հնարավորությունների այսօր ցույց է տալիս, որ Սամվել Շահինյանի հաշվարկը իրականության չի համապատասխանում:
-Ըստ Ձեզ, նախընտրական իրավիճակը սրվո՞ւմ է:
-Ես լսում եմ, որ սրվում է: Օրինակ, ինձ մտահոգում է մի քանի օր առաջ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, որ նրան սպառնացել են: Ես չեմ կարծում, որ արժե հրապարակել դա միտինգում, ինչպես նա արեց, որովհետեւ դա հավելյալ ճիգ եւ լարվածություն է մտցնում հարաբերություններում: Բայց եթե իսկապես նման բան է եղել, ապա դա շատ մտահոգիչ է, եւ սպասում եմ, որ իրավապահ մարմինները առաջին հերթին դրանով զբաղվեն, այլ ոչ թե Արթուր Բաղդասարյանին հրավիրեն դատախազություն ընտրակաշառքի փաստերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու: Առաջին հերթին իմանային` նման սպառնալիք եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե եղել է, կանխեն եւ պատժեն նման սպառնալիքներով հանդես եկողներին: Արդեն մի քանի տեղ քաշքշուկ եւ կռիվներ են եղել:
-Իսկ Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս կգնահատեք:
-Սա իսկապես անթույլատրելի բան է: Ցավոք սրտի, գաղափարական-քաղաքական բնույթ ես չեմ տեսնում առանձնապես երկու բեւեռի միջեւ: Իսկ անհատական հակադրությունների մեջ նման բաներ միշտ էլ պատահում են: Գաղափարական հակադրության մեջ ծեծկռտուք չի լինում, միշտ էլ քաղաքակիրթ բանավեճն է իշխողը: Երբ անհատական է, իշխանության կռիվ է, ոչ թե քաղաքական պայքար, այդպիսի բաներ պատահում եմ: Բայց անկախ նրանից` ինչի արդյունքում է` նման բան առաջացել, ես համարում եմ, որ իրավապահ մարմինները պետք է արագ, կոշտ եւ համարժեք արձագանքեն:
-Իսկ Ծովագյուղում ՀՅԴ հավաքի ժամանակ տեղի ունեցածը ինչի՞ մասին է խոսում:
-Մի անգամ փորձեցին Թալինի դեպքի հետ համեմատել, բայց այստեղ տարբերություն կա: Թալինի դեպքը տեղի էր ունեցել, քանի որ ներկաներից մեկը փորձեց հակաճառել միտինգը վարողների հետ, այսինքն` քաղաքական բանավեճ է առնվազն սկսվել: Բայց, իհարկե, անթուլատրելի էր, մենք չենք ընդունում, որ ճիշտ է: Մեր պարագայում միկրոֆոնը անջատված էր, գյուղացիներից մեկը գուցե միտումնավոր փորձել էր վերեւի ճանապարհը թողած` միտինգի միջով քշել: Եւ մի քանի հոգի սկսեցին կռվել գյուղացիների մեջ: Դա միտինգի հետ կապ չուներ, կապ ուներ միտինգի հավաքվածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ ոչ համարժեք պատասխանին: Այնուամենայնիվ, ցավալի է եւ չենք ողջունում:
- Ըստ Ձեզ` թեկնածուների միջեւ ծրագրային պայքար կա՞:
-Մենք մեր ծրագրերով ենք գնում, մենք մեզ ենք ներկայացնում: Մենք ոչ մեկին չենք պախարակում: Ժողովուրդը պետք է հասկանա, որ լուրջ քաղաքական բնույթի պայքար մղողները իրար դեմ ի վերջո եթե ուժեղացան, կարող են բախումները հասցնել նաեւ վտանգավոր կետի: Դրա համար պետք է մեզ ձայն տալ, որ նման բաներ չլինի:
-Եվ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Շատ բարձր: Օրինակ` Բյուրեղավանում հավաքվել էր այնքան մարդ, որ ոչ մի միտինգի չի հավաքվել այդքան մարդ` հաշվի առնելով այս ցուրտը: Ընդ որում, միտիգի սկզբում հուսահատ, հոգնած դեմքերը միտինգի ավարտին լուսավորվեցին եւ հեռացան:
-Առաջին փուլով հաղթանակ հնարավո՞ր եք համարում:
-Ես կարծում եմ, որ երկրորդ փուլ կլինի:
-Իսկ եթե լինի, հնարավո՞ր է, որ առաջին փուլով հաղթանակը բերի քաղաքացիական պատերազմի:
-Կախված է նրանից, թե առաջին փուլը ինչպես կավարտվի: Եթե լինի արդար, մաքուր, ապա չէ:
-Բայց հավատո՞ւմ եք, որ հնարավոր է արդար ճանապարհով հաղթել առաջին փուլով:
-Քիչ հավանական եմ գտնում: Առաջին փուլում, կարծում եմ, որ դժվար:
- Իսկ սոցհարցումները այլ պատկեր են կանխատեսում, ինչն էլ օգտագործում են իշխանական թեկնածուի կողմնակիցները:
-Դրանք ի վերջո հարգված միջազգային կազմակերպություններ են, բայց դրանց ագենտները այստեղ, Աստված գիտի, ովքեր են, ոնց են վճարվում, ինչ հանձնարարություն են ստանում: Պարզ բան է` Եվրախորհուրդը մենք հարգո՞ւմ ենք, հարգում ենք, ԵԱՀԿ-ն հարգո՞ւմ ենք, հարգում ենք, իսկ իրենց դիտորդները այստեղ այնպիսի հայտարարություններ, եզրակացություններ են անում, որոնք ոչ միայն հակասում են մեր աչքով տեսածին, հակասում են նաեւ իրար: Նույնը եղավ նաեւ Վրաստանում: Կարծում եմ, որ այս ինստիտուտը գնալով սկսում է իրեն վարկաբեկել: Դեմոկրատական որոշ մեխանիզմներ ընտրությունների հետ կապված, որոնք եթե մեխանիկորեն կիրառես օտար միջավայրում` օրինակ` Հարավային Կովկասում, նրանց ոչ միայն արդյունավետությունն է կորում, սկսում են նաեւ բացասական դեր խաղալ:
Զրուցեց Քնարիկ Իսոյանը
Քննարկում
ԱՐԱՄ գրել է:
Այ տղա թափ տուր քեզ,քայլ արա քալ:
Հիշիր քայլ կա թռիչք արժի:
Հայ գրել է:
անկեղծ ասաց հյդ -ից մենակ անուննա մնացել. չկա են դաշնակցական ոգին.
կուսակցւթյունը բիզնես են դարձրել, օֆիս. ու մինչև հիմա չեն գիտակցում որ յուրաքանչյուր հայ հոգով դաշնակցական է.
ՊՈՈՒԼՍԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ Մալթայում ավարտեց վերջին հանդիպումը: Մեր ընտրանու մրցակիցն էր Իսլանդիան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հիմնական կազմում այս անգամ ընդգրկել էր ...ԴՈՒՌՆ ԱՅՐՎԵԼ Է
Փետրվարի 6-ին Վանաձորի Երեւանյան փողոցի թիվ 64 շենքի 32-րդ բնակարանում բռնկված հրդեհից այրվել են վառարանի` 50 սմ ռետինե խողովակը եւ խոհանոցի դուռը: Իսկ փետրվարի 7-ին Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի ...ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԶԻՋԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մալթայի միջազգային մրցաշարում բավարարվեց ընդամենը 2-րդ հորիզոնականով: Թեեւ Հայաստանը 3 հանդիպումներից 2-ում պարտության մատնեց մրցակիցներին, սակայն առաջին հորիզոնականը բաժին ...«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»
3Մոմի գնի թանկացման պատճառով Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմ գնողների թիվը պակասել է: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց եկեղեցու մոմ վաճառող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով՝ եւ գնողների, եւ գնած ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ
2
«Սամվել Շահինյանը ցանկացածը իրականության տեղ է ներկայացնում եւ լուրջ պատկերացում չունի պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ...ԽՑԿՎԵԼ Է ԱՎՏՈՇԱՐԱՍՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ գյուղի ճանապարհին: Հանդիպման վայր մեկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի ավտոշարասյան մեջ է «խցկվել» առանց պետհամարանիշի «Ֆոլկսվագեն» մակնիշի ...ԿՐԿԻՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը այսօր երեկոյան մեկնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում է աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ...ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները շուտով կունենան նոր մարզիչները: ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ին հայտնեց, որ նախորդ մրցաշրջանում ֆեդերացիան 1 տարի ժամկետով էր պայմանագիր կնքել Հայաստանի մինչեւ ...ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
1
Շնորհիվ «ԱրմենՏելի» «Ա1+»-ի աշխատակիցները զրկվել են տեղեկատվություն հայթայթելու հնարավորությունից: Անջատվել են մեր հեռախոսները, հակառակ այն փաստի, որ վարձավճարները ժամանակին մուծվել են:
«ԱրմենՏելը» ...«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Առաջ Հայաստան, սոված Հայաստան»,- նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն այսպես էին ծաղրում Կառավարության շենքի դիմաց հավաքված իրացման գոտու բնակիչները, ովքեր այսօր վերջին անգամ ...GALLUP, GALLUP ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ
Երկու օր առաջ «Ա1+»-ի կայքում տեղակայված ««Բլեֆ» կամ ՍԵրժ Սարգսյանի վարկանիշը 17%» վերնագրով տեղեկատվությունը բավականին մեծ հետաքրքություն է առաջացրել: Հաշվի առնելով այդ մեծ արձագանքը` մենք ներկայացնում ...ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԱՍԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
«1995 թվականին մենք Արտաշատում հանդիպել ենք այդպիսի միջադեպերի, ընդ որում` շատ հաճախ էին, բայց այն ժամանակ այդպիսի մեծ արձագանք չէին գտնում»,- երեկ Արտաշատում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ...ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԱՊՐԻԼԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակությանը` ...ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Այսօր խորհրդարանում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ: Օրակարգում ընդգրկված հարցերը մնացին չքննարկված: Պատգամավորների այսօրվա վարքագիծը ապացուցեց, որ խորհրդարանական մեծամասնության խնդիրն ...ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ
1
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ...«ՈՎ ԷԼ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԻ...»
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ...ԻՆՉ ԵՂԱՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ, ԵՐԲ...
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Վանաձորում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը քաղաքն առանձնահատուկ խստությամբ է պատրաստվել: Քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ եւՏիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկներից «Հայքի» ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտվածներ Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք սույն թվականի ...« 27-Ի ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Սպիտակ, Շիրակամուտ եւ Կուռթան բնակավայրեր, չնախատեսված հանդիպումներ ունեցել Վարդաբլուր, Գյուլնաքարակ գյուղերում, եւ հանրահավաք ...ՄԻՋԱԴԵՊ ՍԵՐԳԵՅ ԵՐԻՑՅԱՆԻ ՏԱՆԸ
Փետրվարի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Սիմոն Վ.-ն աներոջ՝ 1945 թ. ծնված Սերգեյ Երիցյանի տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած ...ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԱՐԵՑԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ոչ ուղեղների լվացմանը», «Հայլուր, հայ սուտ», «Հ1-ի սուտը չլսեք ու չահավատաք», «Ոչ ուղեղների հեռուստալվացմանը» ցուցապաստառներով «Մենք» երիտասարդական շարժումը Երեւանի փողոցներով կազմակերպել ...ԱՍՏՂԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանը ունի կայունության պահանջ, թե ներսում, թե դրսում, թե քաղաքական դաշտում, թե գործնական հարաբերություններում եւ թե ընտանիքում, ուստի մենք դատապարտված ենք մտածելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու»,- ...ԳԱԼԱ-Ի ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ սկսվեց «Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի» եւ ««ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության» ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Արտաշատում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ներկա էին նաեւ բաղմաթիվ հեռուստախցիկներ, որեւէ հեռուստաընկերության կողմից ինչպես հարկն է չլուսաբանվեց: ...«ԹՈՐՈՍՅԱՆԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է»
Այսօր Աժ նիստերի դահլիճ է ներկայացել 20 պատգամավոր, սակայն «ժառանգության» 6 պատգամավորները սկսել են բացակա պատգամավորների փոխարեն սեղմել նրանց կոճակները: ԱԺ նախագահ Տրգրան Թորոսյանը, տեսնելով, որ թեեւ ...ԻՍԿ «Ա1+»-ԻՆ ՉԵՆ ԴԻՄԵԼ...
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 06.02.08թ.՝ ժամը 14-ի սահմաններում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ...
«ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՄԲ»
3 ՔԱՅԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԵԼԸ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
ՄԵԿ ՄԻԱՎՈՐՆ ԷԼ ԳՈՀԱՑՐԵՑ ԴԱՆԻԱՑՈՒՆ
ԻՆԸ ՕՐ «ՀԱՅ ՖԵՍՏ»-Ի ՀԵՏ
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
«ԱՍՏՎԱԾ ԻՆՁՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆԱ»

- 0 Մեհեկան (Մեհեկի), Հայոց հին տոմարի յոթերորդ ամիսն է (փետրվարի 7-ից մինչև մարտի 8-ը): Վանական Վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռևս մեռյալ, ձյունաթաղ վիճակում:
- 1676 Ծնվեց հայ հասարակական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին: (Վախճ. 1749թ.-ին):
- 1861 Վաղարշապատում ծնվեց Տիգրան Նավասարդյանը, բանահավաք-հրատարակիչ, բառարանագիր:
- 1887 Թավրիզում ծնվեց քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի անվանի հրամանատար Գայը՝ Հայկ Բժիշկյանցը: Գայը զոհ գնաց ստալինյան բռնատիրություններին՝ 1937թ. դեկտեմբերին:
- 1899 Ալեքսանդրոպոլ ժամանեց առաջին գնացքը Թիֆլիսից:
- 1925 Երևանում բացվեց բատրակների հանրապետական առաջին համագումարը:
- 1950 Սեն Լուիյում (ԱՄՆ) մահացավ նկարիչ Սարգիս Երկանյանը:
- 1992 Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը՝ առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուչթյունը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

