
ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը հիմնված է լինելու ազգային ժողովրդավարական գաղափարների վրա:
«Անկախ ընտրությունների արդյունքներից, եթե ես նախագահ էլ դառնամ, այդ կուսակցությունը պետք է ստեղծվի»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը: Նախագահի թեկնածուի հավաստմամբ, այդ նոր կուսակցությունը չի սահմանափակվելու միայն 6 կուսակցություններով. «Բազմաթիվ կուսակցություններ կան, որ դավանում են նույն գաղափարները. որոշ կուսակցությունների հետ տարվում են բանակցություններ, որոշների հետ էլ բանակցությունները շարունակվում են»,- ասաց Վազգեն Մանուկյանը: ԱԺՄ ղեկավարը վստահ է, որ այս նոր կուսակցությունը լինելու է ազատ մարդկանց կուսակցություն:
«ԿԱՆՑՆԵՄ 2-ՐԴ ՓՈՒԼ»
Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ նախագահի թեկնածուն ասաց, որ համոզված է, թե կլինի 2-րդ փուլ եւ որ ինքը կլինի այդ փուլում: «Այս պայմաններում, եթե նույնիսկ միացումներ լինեն, ընդդիմադիր դաշտը լինելու է բազմաբեւեռանոց, ինչը հնարավորություն է տալիս մեր ընտրողներին քվեարկել ոչ թե նրա օգտին, ով կարող է հաղթել, այլ ընտրել իրենց համոզմունքներով, եւ ոչ մի ձայն այդ դեպքում չի կորի:
Ինձ համար ցանկալի կլիներ, որ 2-րդ փուլ անցներ ընդդիմադիր այն թեկնածուն, որի շուրջ կհամախմբվեր ողջ ընդդիմադիր բեւեռը, կարծում եմ, որ մենք այդ պայմանին բավարարում ենք»,- հայտարարեց ԱԺՄ ղեկավարը:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Վազգեն Մանուկյանին սատարող 6 կուսակցություններից էլ արտահոսք լինի դեպի այլ քաղաքական ուժեր, ինչպես տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.
«Չխոսեմ իմ կամ այլ կուսակցության մասին, այսօր բազմաթիվ կուսակցություններում բազմաթիվ մարդիկ կան, որ լողում են: Ես կարծում եմ, որ իմ կուսակցությունում նման բան տեղի չի ունենա»
ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտված Հայկ Թորոսյանը, ով սույն թվականի հունվարի 29-ից հայտարարել էր հացադուլ` փետրվարի ...8-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀՄԱՅԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ 8 -ամյա Կարոտ-Հակոբ Թաշչյանը գրավել է Հոլիվուդի ուշադրությունը: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած IPOP-ի ( International Presentatian of Performers) 2008թ. միջազգային մրցույթի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն ...ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի ...ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մի քանի երիտասարդներ քարերով հարձակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Բարեբախտաբար, նրան դրանք չեն կպել: Սակայն վիրավորվել ...«ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Բանակը չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով, ես խստագույնս դատապարտում եմ այդ երեւույթը»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի ...«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան ...ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՀԱՆԻ՞ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում կհանդիպի ինչ-որ մեկի հետ, ես դրանում պրոբլեմ չեմ տեսնում»,- լրագրողներին այսօր վստահեցրեց ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶՈՒԲԿՈՎԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՐՈԶԵԼՈՒ»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ ինքը կողմոնորոշվել է՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին եւ համոզված է, որ բանակն էլ կընտրի Սերժ Սարգսյանին: Նման հրապարակային հայտարարությունն ...1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Հունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՉԸ
«Զանգվածային լրատվության միջոցներով, նաեւ Հանրապետության Նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում,-այսօր ...«ՍԵՐԺ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է ...«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»
Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2008թ. հունվարի 23-ից ՀՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացնում ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներից 17-ը երկարաժամկետ առաքելություն են իրականացնում, իսկ 150-ը` կարճաժամկետ: Այսօր նրանք ներկայացրել ...ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ՈՉԻՆՉ, ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ԱՄԵՆ ԻՆՉ
Այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ արված է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատլու ...«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ՇԱԼԱԿԻՑ ԻՋՆԵՆ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում աղ ու հացով դիմավորեցին: Վահան Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպեց Աբովյանի քաղաքապետարանի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը ...ՌԱՅԱՆ ՈՒ ՕՖԵԼՅԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ...ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ
Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

