
«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»

Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին հարաբերություններից մինչեւ նախընտրական շրջանում թույլ տված խախտումների վերաբերյալ իրեն հասցեագրված հարցերին:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարչապետին հարցրեց. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 78 հոդվածի առաջին կետի, ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ, կամ աշխատում են ՏԻՄ մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտակությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործել իրենց պաշտոնական դիրքի առավելությունը: Ձեր կողմից խախտումն արդյոք չի՞ փաստում մեր երկրի անօրեն ապագայի մասին»:
Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորին, իրեն նախընտրական քարոզչություն անելու հնարավորություն տալու համար եւ ավելացրեց. «Ճիշտ չի իրավաբանի համար կոնտեքստից կտրել օրենքի ինչ-որ հատված եւ մատուցել իբրեւ պարզ ճշմատություն. քաղաքական պաշտոն զբաղեցնողներին չի վերաբերում այդ դրույթը, իսկ կասկածողները կարող էին դիմել ՍԴ»: Ապա խնդրեց արդարադատության նախկին նախարար, պատգամավոր Դավիթ Հարությունյանին՝ նիստից հետո պատգամավորի հետ անցկացնել «իրավական լիկբեզ»:
Զարուհի Փոստանջյանի մյուս հարցերը վերաբերում էին ոչ իրենց կամքով նախընտրական հանդիպումներին բերվող մարդկանց, հատկապես ուսուցիչներին, եւ Բանակի օրը նախընտրական միջոցառման վերածելու փաստին: «Այս երգերին մենք վաղուց ծանոթ ենք, որ սոցիոլոգիական հարցումներին չենք հավատում, մարդկանց ուժով են բերում հանրահավաքի, որ խախտումներ, խախտումներ… բա եթե իրենց կամքով չեն գալիս, բա ո՞ւմ կամքով են գալիս, ուրիշների՞: Կարող եք փորձել, հանդիպել այդ մարդկանց հետ, տեսնել՝ ոստիկաններից կամ զինվորականներից ցեպ, շղթա կա՞, որ այդ մարդկանց պահում է, եւ իսկապես մեր ինչին է պետք 50 կամ 100 հոգի ավելի. եթե ձեզ նեղություն տաք,եթե հաշվեք օրինակ` Էրեբունու դպրոցների թիվը եւ բազմապատկեք մանկավարժների թվով, կստանաք մի համեստ թիվ. արդյո՞ք մեզ անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց մոտ դժգոհություն առաջացնենք: 13 դպրոց կա, 700 ուսուցիչ. արդյո՞ք այդ 700 ուսուցիչը կարող էր եղանակ ստեղծել 10 հազարի մեջ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ինձ համար չափազանց թանկ եւ կարեւոր է ապագա նախագահի հեղինակությունը, եւ ես իմ հնարավորույթունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, որ ապագա նախագահը լինի հեղինակավոր»,- ասաց Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է բանակի օրհ՝ հունվարի 28-ը նախընտրական միջոցառման վերածելու փաստին, ապա վարչապետը նկատեց. «Ես դրա կարիքը չունեմ՝ զինված ուժերի տոնակատարությունը նախընտրական միջոցառման վերածելու. ազնիվ խոսք, չունեմ դրա կարիքը, որովհետեւ ես չեմ կասկածում այդ դահլիճում հավաքված մարդկաց կողմոնորշվածության մեջ: Ես այդ մարդկանց հետ աշխատել եմ 13 տարի, գիտեմ իրենց վերաբերմունքը, եւ դրա կարիքը բոլորովին չունեմ»:
Ի դեպ, վերադառնալով վարչապետի պաշտոնական դիրքի չարաշահման խնդրին, Սերժ Սարգսյանը նկատեց. «Հայաստանում ընտրությունը դիտում են բազմաթիվ դիտորդներ, եւ եթե դիտորդները կասեն, որ ես կոպտորեն խախտել եմ օրենքը, ինչպես դուք եք ասում, եւ շատ մեծ վնաս եմ հասցրել էդ երկրին, ես կմտածեմ այդ հարցերի մասին: Բայց եթե չասեն, խնդրում եմ, ընտրություններից հետո այդ հարցը այստեղ չբարձրացնեք»:
ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտված Հայկ Թորոսյանը, ով սույն թվականի հունվարի 29-ից հայտարարել էր հացադուլ` փետրվարի ...8-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀՄԱՅԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ 8 -ամյա Կարոտ-Հակոբ Թաշչյանը գրավել է Հոլիվուդի ուշադրությունը: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած IPOP-ի ( International Presentatian of Performers) 2008թ. միջազգային մրցույթի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն ...ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի ...ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մի քանի երիտասարդներ քարերով հարձակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Բարեբախտաբար, նրան դրանք չեն կպել: Սակայն վիրավորվել ...«ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Բանակը չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով, ես խստագույնս դատապարտում եմ այդ երեւույթը»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի ...«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան ...ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՀԱՆԻ՞ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում կհանդիպի ինչ-որ մեկի հետ, ես դրանում պրոբլեմ չեմ տեսնում»,- լրագրողներին այսօր վստահեցրեց ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶՈՒԲԿՈՎԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՐՈԶԵԼՈՒ»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ ինքը կողմոնորոշվել է՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին եւ համոզված է, որ բանակն էլ կընտրի Սերժ Սարգսյանին: Նման հրապարակային հայտարարությունն ...1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Հունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՉԸ
«Զանգվածային լրատվության միջոցներով, նաեւ Հանրապետության Նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում,-այսօր ...«ՍԵՐԺ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է ...«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»
Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2008թ. հունվարի 23-ից ՀՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացնում ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներից 17-ը երկարաժամկետ առաքելություն են իրականացնում, իսկ 150-ը` կարճաժամկետ: Այսօր նրանք ներկայացրել ...ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ՈՉԻՆՉ, ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ԱՄԵՆ ԻՆՉ
Այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ արված է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատլու ...«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ՇԱԼԱԿԻՑ ԻՋՆԵՆ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում աղ ու հացով դիմավորեցին: Վահան Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպեց Աբովյանի քաղաքապետարանի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը ...ՌԱՅԱՆ ՈՒ ՕՖԵԼՅԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ...ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ
Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ...
ԹՈՒՐՔԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԲՐՈՆԶԵ» ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
«ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ»
«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԱՄԵՆ ԳՆՈՎ»
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

