
ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի կառավարության նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ գոհունակությամբ է հիշում անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայում կայացած իրենց հանդիպումը: Նա վստահություն է հայտնել, որ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը եւս նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման ու խորացման համար: Վիկտոր Զուբկովը Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահի ողջույնները եւ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար:
Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որի ընթացքում, երկու կողմերի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, քննարկվել է հայ-ռուսական համագործակցության` տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նշվել է, որ ընդամենը օրեր առաջ` հունվարի 21-ին, կայացած միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են հանձնաժողովի վերջին` 9-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները, որոնց համաձայն 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է մոտ 65 տոկոսով` հասնելով շուրջ 700 մլն ԱՄն դոլարի: ՌԴ կառավարության նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ թիվը կարելի է հասցնել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի օրենսդրական դաշտն ու ներդրումային միջավայրը շատ նպաստավոր են, ինչի շնորհիվ ռուսական բիզնեսը բավականին ակտիվորեն է զարգանում հայկական շուկայում: Նշվել է, որ 2007թ. հունվար-սեպտեմբերին ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն ավելացել են` կազմելով 175,9 մլն ԱՄՆ դոլար, որից 101,6 մլն-ը`ուղղակի ներդրումներ են: Ակտիվացել է նաեւ միջբանկային փոխգործակցությունը` հանրապետությունում հաջողությամբ գործում է «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ն, որը ֆինանսավորում է մի շարք խոշոր ներդրումային նախագծեր, այս տարեսկզբից ծրագրում է իր աշխատանքներն սկսել «ՎՏԲ-Լիզինգ Հայաստան» ընկերությունը, «Գազպրոմբանկ»-ը ձեռք է բերել «Հայէքսիմբանկ»-ի բաժնեթղթերի 80.1 տոկոսը եւ մտադիր է հիմնական գործունեությունն ուղղել «Գազպրոմ» ԲԲԸ-ի նախագծերի ֆինանսավորմանն ու կորպորատիվ խոշոր հաճախորդների վարկավորմանը: Հայաստանում հաջողությամբ են գործում նաեւ «ՌԱՕ ԵԵՍ», «Արմենալ» եւ ռուսական մի շարք այլ խոշոր ընկերություններ:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը համաձայնագիր են ստորագրել «ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարարության եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային կապի եւ էլեկտրակապի բնագավառում համագործակցության մասին»: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը եւ ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան արձանագրություն են ստորագրել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին» 1992թ. սեպտեմբերի 30-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին»: ՀՀ բնապահպանության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիրը` «Ուրանի հանքերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին» ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը արձանագրություն են ստորագրել «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին Հայաստանի երկաթգծի համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին»: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտագրեր են փոխանակել «ՌԴ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ»: Ստորագրվել է նաեւ համատեղ հայտարարություն` «ՌԴ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ Հայաստանի ատոմակայանի օգտագործման հուսալիության եւ անվտանգության բարձրացման բնագավառում համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի ատոմային էներգետիայի զարգացման մասին»:
Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի համատեղ մամուլի ասուլիսը:
ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտված Հայկ Թորոսյանը, ով սույն թվականի հունվարի 29-ից հայտարարել էր հացադուլ` փետրվարի ...8-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀՄԱՅԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ 8 -ամյա Կարոտ-Հակոբ Թաշչյանը գրավել է Հոլիվուդի ուշադրությունը: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած IPOP-ի ( International Presentatian of Performers) 2008թ. միջազգային մրցույթի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն ...ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի ...ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մի քանի երիտասարդներ քարերով հարձակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Բարեբախտաբար, նրան դրանք չեն կպել: Սակայն վիրավորվել ...«ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Բանակը չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով, ես խստագույնս դատապարտում եմ այդ երեւույթը»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի ...«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան ...ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՀԱՆԻ՞ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում կհանդիպի ինչ-որ մեկի հետ, ես դրանում պրոբլեմ չեմ տեսնում»,- լրագրողներին այսօր վստահեցրեց ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶՈՒԲԿՈՎԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՐՈԶԵԼՈՒ»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ ինքը կողմոնորոշվել է՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին եւ համոզված է, որ բանակն էլ կընտրի Սերժ Սարգսյանին: Նման հրապարակային հայտարարությունն ...1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Հունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՉԸ
«Զանգվածային լրատվության միջոցներով, նաեւ Հանրապետության Նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում,-այսօր ...«ՍԵՐԺ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է ...«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»
Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2008թ. հունվարի 23-ից ՀՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացնում ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներից 17-ը երկարաժամկետ առաքելություն են իրականացնում, իսկ 150-ը` կարճաժամկետ: Այսօր նրանք ներկայացրել ...ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ՈՉԻՆՉ, ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ԱՄԵՆ ԻՆՉ
Այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ արված է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատլու ...«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ՇԱԼԱԿԻՑ ԻՋՆԵՆ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում աղ ու հացով դիմավորեցին: Վահան Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպեց Աբովյանի քաղաքապետարանի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը ...ՌԱՅԱՆ ՈՒ ՕՖԵԼՅԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ...ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ
Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

