
«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի առաջնորդների ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել:
Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող, պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. «Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն է»: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:
Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. «այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածության»:
«Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնի»,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը:
Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է:
Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ «հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից»։
«Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք կատարել են», - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում:
Հայտարարությունում ասված է նաեւ, որ «դուրսպրծուկների հանցախումբը», հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում:
«Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով», - հայտարարում է թեկնածուի շտաբը: Տես video
http://elections.a1plus.am/news/263/video/
ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտված Հայկ Թորոսյանը, ով սույն թվականի հունվարի 29-ից հայտարարել էր հացադուլ` փետրվարի ...8-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀՄԱՅԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ 8 -ամյա Կարոտ-Հակոբ Թաշչյանը գրավել է Հոլիվուդի ուշադրությունը: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած IPOP-ի ( International Presentatian of Performers) 2008թ. միջազգային մրցույթի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն ...ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի ...ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մի քանի երիտասարդներ քարերով հարձակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Բարեբախտաբար, նրան դրանք չեն կպել: Սակայն վիրավորվել ...«ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Բանակը չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով, ես խստագույնս դատապարտում եմ այդ երեւույթը»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի ...«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան ...ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՀԱՆԻ՞ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում կհանդիպի ինչ-որ մեկի հետ, ես դրանում պրոբլեմ չեմ տեսնում»,- լրագրողներին այսօր վստահեցրեց ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶՈՒԲԿՈՎԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՐՈԶԵԼՈՒ»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ ինքը կողմոնորոշվել է՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին եւ համոզված է, որ բանակն էլ կընտրի Սերժ Սարգսյանին: Նման հրապարակային հայտարարությունն ...1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Հունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՉԸ
«Զանգվածային լրատվության միջոցներով, նաեւ Հանրապետության Նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում,-այսօր ...«ՍԵՐԺ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է ...«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»
Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2008թ. հունվարի 23-ից ՀՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացնում ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներից 17-ը երկարաժամկետ առաքելություն են իրականացնում, իսկ 150-ը` կարճաժամկետ: Այսօր նրանք ներկայացրել ...ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ՈՉԻՆՉ, ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ԱՄԵՆ ԻՆՉ
Այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ արված է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատլու ...«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ՇԱԼԱԿԻՑ ԻՋՆԵՆ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում աղ ու հացով դիմավորեցին: Վահան Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպեց Աբովյանի քաղաքապետարանի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը ...ՌԱՅԱՆ ՈՒ ՕՖԵԼՅԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ...ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ
Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

