
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ նրանք ներկայացվել են խիստ բեւեռացված ձեւով՝ Տեր-Պետրոսյանը՝ բացասական, իսկ Սարգսյանը՝ դրական իմաստներով:
8 հեռարձակվող ԶԼՄ-երի լուսաբանման միջանկյալ հաշվետվությունը ներկայացրին «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը եւ Երեւանի մամուլի ակումբը: Ուսումնասիրություններն անցկացվել են հունվարի 21-30-ը, քանի որ ինչպես նշեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը՝ մինչ այդ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներով պայմանավորված, ԶԼՄ-ների մեծամասնության եթերային քաղաքականությունը կողմնորոշվում է դեպի զվարճալի ծրագրերը: ԶԼՄ-երը դիտարկվել են ժամը 17:00-ից մինչեւ 24:00-ն ընկած եթերային քարոզչության ժամանակահատվածում: Ընդ որում՝ թեկնածուների վստահված անձինք, շտաբերի պետերը եւս նույնացվել են թեկնածուների անձի հետ եւ նրանց ներկայությունը եթերում վերագրվել է տվյալ թեկնածուի օգտին:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ նախագահի բոլոր 9 թեկնածուների լուսաբանումը հավասարաչափ է եղել, սակայն այս դեպքում խիստ առանձնանում է լուսաբանման բովանդակությունը: Եթե բոլոր 8 ալիքներում Սերժ Սարգսյանի 99 նշանային հիշատակումներից 93-ը եղել է դրական եւ միայն 6-ը բացասական, ապա ՀՀ առաջին նախագահի դեպքում՝ 72 բացասական եւ ոչ մի դրական:
Սերժ Սարգսյանին դրական լուսաբանել են, ըստ մոնիտորինգի արդյունքների, Հ1 եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները: Ի դեպ, «Կենտրոն»-ը բոլորից ավելի է աչքի ընկել Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանումներով: ՀՀ առաջին նախագահի բացասական հիշատակումները մեծ մասամբ եղել են «Կենտրոնի» «Ինչ են գրում թերթերը» տպագիր մամուլի տեսության հաղորդման ժամանակ, երբ նյութերի բավականին նպատակամետ ընտրություն է կատարվել: Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանումներով առավել քիչ հանդես եկել է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Մոնիտորինգի արդյունքում նկատվել է մի մտահոգիչ հանգամանք՝ հեռարձակվող ԶԼՄ-երի միջեւ ընդհանուր ռազմավարություն կա: «Ինչ անում են, միասին են անում ընտրությունների լուսաբանման առումով, բացառությամբ «Երկիր մեդիա»-ի, որն համաձայնեցված կամ ուղղորդված քաղաքականության տպավորություն է թողնում»,- նշեց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է «ԱԼՄ»-ին, ապա Նավասարդյանը նշեց, որ այն միշտ տարբերվել է մյուսներից իր ունեցած առնձնահատկությամբ՝ հեռուստաընկերության տնօրեն, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը մեծ առավելություն ունի մյուս թեկնածուների նկատմամբ: Թեեւ նախընտրական փուլում իր վարած հաղորդումների եթերաժամի քանակն իջել է, քանի որ, ըստ օրենքի՝ նա այլեւս չպետք է վարի հեղինակային եւ բանավիճային հաղորդումներ: Իսկ «Երկիր մեդիա»-ն էլ, ճիշտ է, չունի դրական հաշվեկշիռ Սերժ Սարգսյանի նկատմամբ, սակայն ունի այլ առաջատար՝ Վահան Հովհաննիսյանը:
Ի դեպ, այսօր մոնիտորինգի արդյունքների ներկայացմանը բացի մի հեռուստաընկերությունից, մյուս բոլորը բացակայում էին: Այս հանգամանքը ԵՄԱ ներկայացուցիչ Էլինա Պողոսբեկյանը վերագրեց նրան, որ այդ ԶԼՄ-երը հասկանում են եւ գիտեն, որ «ինչ-որ բան իրենք այնպես չեն անում»:
«Նրանք գիտեն, որ այդ ամենը եթեր տալ չեն կարող, դրա համար էլ չեն եկել: Պետք է հասկանալ, որ մոնիտորինգը օգտակար է բոլորիս համարէլ, թեեւ հիմա ոչ ոք չի հավատում դրան: Պատճառն այն է, որ մարդիկ կարծում են, որ սոցհարցումները քաղաքականացված են, դրա համար էլ ոչ մեկին պետք չեն: Բանն այն է, որ ինչ հետո են անում այդ սոցհարցումների հետ, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվում, որ դրանք սարքած բաներ են: Դա շատ տհաճ է: Մենք մեր ամեն մի թվի համար պատասխանատու ենք», - հայտարարեց նա:
ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կավարտի իր ելույթները Մալթայի մրցաշարում: Հայաստանի հավաքականը այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: Մրցաշարի առաջին 2 հանդիպումներում Հայաստանը հաղթել է մրցակիցներին, ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ցմահ դատապարտված Հայկ Թորոսյանը, ով սույն թվականի հունվարի 29-ից հայտարարել էր հացադուլ` փետրվարի ...8-ԱՄՅԱ ՀԱՅ ՏՂԱՆ ՀՄԱՅԵԼ Է ՀՈԼԻՎՈՒԴԻՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի բնակիչ 8 -ամյա Կարոտ-Հակոբ Թաշչյանը գրավել է Հոլիվուդի ուշադրությունը: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցած IPOP-ի ( International Presentatian of Performers) 2008թ. միջազգային մրցույթի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ զանգավածային լրատվամիջոցների դիտարկման արդյունքների՝ ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-երով հիմնականում ուշադրության կենտրոնում են եղել 9 թեկնածուներից երկուսը՝ Լեւոն ...ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՉԿԱ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Միկան» շուտով կմասնակցի Թուրքմենստանում անցկացվող «Թուրքմենբաշիի գավաթի» ավանդական խաղարկությանը: «Միկան» ներկայումս Արկադի Անդրեասյանի եւ Ալյոշա Աբրահամյանի ...ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Մի քանի երիտասարդներ քարերով հարձակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: Բարեբախտաբար, նրան դրանք չեն կպել: Սակայն վիրավորվել ...«ԲԱՆԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Բանակը չի կարող օգտագործվել քարոզչության նպատակով, ես խստագույնս դատապարտում եմ այդ երեւույթը»,- այսօր «Ա1+»-ի հարցին պատասխանելով` ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի ...«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»/ ԼՐԱՑՎԱԾ/VIDEO
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան ...ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Մինչեւ ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՀԱՆԻ՞ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Վազգեն Մանուկյանը երկրորդ փուլում կհանդիպի ինչ-որ մեկի հետ, ես դրանում պրոբլեմ չեմ տեսնում»,- լրագրողներին այսօր վստահեցրեց ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶՈՒԲԿՈՎԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ ...«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՔԱՐՈԶԵԼՈՒ»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վերջերս հայտարարեց, որ ինքը կողմոնորոշվել է՝ ընտրելու է Սերժ Սարգսյանին եւ համոզված է, որ բանակն էլ կընտրի Սերժ Սարգսյանին: Նման հրապարակային հայտարարությունն ...1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Հունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի ...ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՉԸ
«Զանգվածային լրատվության միջոցներով, նաեւ Հանրապետության Նախագահի որոշ թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների կողմից ասեկոսեներ են տարածվում այն մասին, որ քաղաքացիներից անձնագրային տվյալներ են հավաքվում,-այսօր ...«ՍԵՐԺ ԴՅԱԴՅԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ ԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ»
Բացի իր նախընտրական ծրագրից, նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին պատասխանելուց` Սերժ Սարգսյանը այս ընթացքում հացրեց իրականացնել եւս մի ծրագիր` «Կրկես մանուկներին»: ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում կատարվում է ...«ԲԱ ԵԹԵ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ ՉԵՆ ԳԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԿԱՄՔՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ»
Այսօր, ինչպես երբեք, վարչապետ Սերժ Սարգսյանն ակտիվորեն օգտագործեց ԱԺ-ի ամբիոնը: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր ինքն անձամբ. պատասխանում էր ճանապարհաշինությունից, գյուղերի անվանակոչությունից, արտաքին ...ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
2008թ. հունվարի 23-ից ՀՀ-ում դիտորդական առաքելություն են իրականացնում ԱՊՀ դիտորդները: ԱՊՀ դիտորդներից 17-ը երկարաժամկետ առաքելություն են իրականացնում, իսկ 150-ը` կարճաժամկետ: Այսօր նրանք ներկայացրել ...ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ՈՉԻՆՉ, ՄԵԿԻ ՀԱՄԱՐ` ԱՄԵՆ ԻՆՉ
Այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը կառավարությանը հարցրեց, թե արդյո՞ք ամեն ինչ արված է հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատլու ...«ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՁԵՐ ՇԱԼԱԿԻՑ ԻՋՆԵՆ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում աղ ու հացով դիմավորեցին: Վահան Հովհաննիսյանը աբովյանցիների հետ հանդիպեց Աբովյանի քաղաքապետարանի ...ԿՍՏԵՂԾՎԻ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահի թեկնածու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն ու նրան սատարող 6 կուսակցություններն/ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, ԱՄՈՒ, ԱՊԿ/ այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են միավորվել եւ նոր կուսակցություն ստեղծել, որը ...ՌԱՅԱՆ ՈՒ ՕՖԵԼՅԱՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ
2008 թվականի փետրվարի 6-ին Երեւան քաղաքի բնակիչ, ՀՀ պետական պահպանության ծառայության 4-րդ բաժնի 1-ին բաժանմունքի պետ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանից ...ԱՅ,ՔԵԶ ԲԱՆ
Այն ,ինչ արձանագրել է «Ա1+»-ի տեսախցիկը, բոլորովին տարբերվում է ոստիկանության տարածած այս հաղորդագրության մեջ տեղ գտածից: Դեռեւս հանդիպումից առաջ, տեղի բնակիչները մեր օպերատորին ցույց են տվել երկու կնոջ` ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 1300 տարեկան հասակում վախճանվեց Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Երրորդը՝ Հեթում Առաջինի ավագ որդին:
- 1905 Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Գանզակում և Շուշիում:
- 1919 Երևանում բացվեց Արևմտահայերի Բ. համագումարը, որն առաջին անգամ բանաձև ընդունեց՝ «Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական ծրագիրը»:
- 1919 Սկսվեց արևմտահայերի երկրորդ համագումարը: Մասնակցում էին 55 պատգամավոր:
- 1980 Շվեյցարիայի Բեռն քաղաքում թուրքական դեսպանի սպանության հետաքննության հետևանքով շվեյցարական ոստիկանությունը ձեռբակալեց «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» կամ այլ կերպ ՀՑԱՄ ընդհատակյա քաղաքական կազմակերպության մարտիկ, ֆրանսահպատակ Հրայր-Մաքս Քիլինջյանին, որն 2 տարի անց դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

