
«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿՄԻԱՆԱ ՄԵԶ»

Աբովյան քաղաքում տեղի իշխանությունները արգելել էին հանրահավաք անցկացնել, եւ ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե հրապարակում, այլ ուղղակի փողոցին հարակից մի տարածքում. մոտ 4 հազար մարդ էր հավաքվել Տեր-Պետրոսյանին լսելու: Նույնիսկ հանդիպման կազմակերպիչների համար անսպասելի էր Գագիկ Ծառուկյանի բնակավայրում տեսնել «մարդկային այնպիսի բազմություն, ինչպիսին լինում էր 1988 թվականին». իր այս տպավորությունը հաղորդեց հանրահավաքի մասնակիցներին Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Բայց մինչ նրա ելույթը, որը քար լռությամբ էին լսում ոչ միայն հանրահավաքի մասնակիցները, այլեւ հատուկ դիտարկման նպատակով գործուղվածները, տեսախցիկներով նկարահանող հատուկ ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները, խոսեցին մյուսները: Արամ Սարգսյանը նախ ողջունեց աբովյանցիներին, եւ ընդգծեց, որ նրանց ոգին չի կոտրվել վերջին 10 տարիների ընթացքում, ապա անցավ բուն թեմային. նա հիշեցրեց, որ ամենապատասխանատու պահերին «Ռոբերտ Քոչարյանը լռել է, չի խոսել, ինչպես չխոսեց հոկտեմբերի 27-ին, Շահեն Հովասափյանի սպանությոնից հետո, մի անգամ խոսեց Առագաստից հետո ու ասաց՝ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ես նրան դեռ ասելու բան ունեի, մի անգամ էլ խոսեց, երբ Սիլվա Կապուտիկյանը նրան վերադարձրեց մեդալը՝ Քոչարյանն ասաց՝ եթե կին չլիներ, ես նրան կպատասխանեի, ու հիմա է խոսում, ասում է, ես կանգնած նայում էի, թե ինչպես են ավտոմեքենաները խախտում ճանապարհատրանսպորտային կանոնները»:
«Պետավտոտեսուչ է աշխատում էս մարդը, ոչ թե նախագահ»,- ասաց Արամ Սարգսյանն ու հպարտությամբ շեշտեց, որ իր ավտոմեքենան, որը իրականում Վազգեն Սարգսյանի ավտոմեքենան է, պատվով է իր պատիժը կրում տուգանային հրապարակում. «Իրականում այդ ավտոմեքենան շատ ավելի լավ գործեր է արել հայրենիքի համար, քան Սերժ Սարգսյանի կառավարության շատ նախարարներ»:
Աբովյանում հատկապես ջերմ ընդունեցին «Սիլ կոնցեռնի». պատվավոր նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որն այդպիսի ընդունելությունից հետո ստիպված էր նաեւ խոսել: Իսկ խոսքում Սուքիասյանը նկատեց, որ Աբովյանում միշտ ապրել են կրթված ու զարգացած մարդիկ, ինչը նրա մոտ կասկած չի հարուցում, որ կիրթ մարդիկ ընտրելու են կրթված, գրագետ, մտավորական մարդու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Ես չեմ պատկերացնում այսօր մի ազնիվ մարդ, այս երկրի հոգսերով տառապող մարդ, որը կանգնի Սերժ Սարգսյանի կողքին»,֊ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Եթե դուք ընտրում եք Սերժ Սարգսյանին՝ դուք ընտրում եք Նաիրի Հունանյանին, դուք ընտրում եք Թոխմախի Մհերին, դուք ընտրում եք «ՊԱԶ»-ի շոֆեր Սաշիկին, դուք ընտրում եք Մխչյանի Մկանը, Սերվիսի Անդոյին, Կրակեմ Հրաչին, Նեմեց Ռուբոյին»,֊ ասել է Լեւոն Տեր֊Պետրոսյանը` ավելացնելով. - «Ով ընտրեց Սերժ Սարգսյանին՝ նա պղծում է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սուրբ գերեզմանները»:
Լեւոն տեր-Պետրոսյանը Աբովյանում դիմեց նաեւ ԲՀԿ նախագահ, մեծահարուստ գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:
Տեր-Պետրոսյանը դիմեց նրան ու բարոյական քարոզ կարդաց նրա համար, քանի որ համոզված է. « նա դուրս չի եկել ժողովրդի դեմ եւ բարոյականություն ունի, իսկ ինքը տերտերի թոռ է, իր պապերը մի քանի սերունդ, տերտեր են եղել եւ միայն իր հայրը չի դարձել հոգեւարական եւ խախտել է ընտանեկան ավանդույթը». Տեր-Պետրոսյանը հորդորեց Ծառուկյանին. «Ահա քո ժողովուրդը: Այսօր դու ընտրելու ես՝ դու կամ կանգնելու ես քո ժողովրդի կողքին, կամ հավերժ դատապարտված ես լինելու՝ լինել ստրուկ, արժանանալ այս ժողովրդի քամահրանքին: Դու ունես հնարավորություն հպարտ քայլելու այս քաղաքով եւ ունես հնարավորություն փողոց դուրս չգալու: Ընտրիր քո իրավունքը»: Հասարակության մոտ այս խոսքերը բուռն արձագանքի էին արժանանում:
Հետո Լեւոն Տեր֊-Պետրոսյանը պնդեց, որ «եթե Գագիկ Ծառուկյանը եթե արագ չգիտակցի», կկորցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի բազմաթիվ անդամներ արդեն միացել են իրենց ճամբարին. «Նա կմնա մենակ, բոլորը գալու են մեզ հետ»,֊ համոզմունքով հայտարարեց Տեր-Պետրոսյանը եւ որպես օրինակ բերեց «Ազգային միաբանության» օրինակը,որի կառույցներից էլ բազմաթիվ ազնիվ մարդիկ այսօր միացել են համաժողովրդական շարժմանը.
«Ես այսօր համոզված եմ, որ ինձ հետ է նաեւ Արտաշես Գեղամյանի կուսակցությունը, նրա բոլոր կառույցները: Նա մնացել է մենակ»,֊ վստահեցրեց Լեւոն Տեր֊Պետրոսյանը: Ի դեպ, այսօր նրա քարոզարշավին էր միացել եւ Նոր Հաճնում եւ Եղվարդում խոսք ասաց «ԱՄ» Նաիրիի տարածքային կառույցի նախկին ղեկավար, այժմ Տեր-Պետրոսյանի թիմակից Մարիետա Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք Գեղամյանի հետ էին, որովհետեւ հավատում էին, որ վերջինս գալիս է հեռացնելու ղարաբաղյան հանցավոր կլանին իշխանությունից: Բայց այսօր նա խոսելով Տեր-Պետրոսյանի դեմ` աշխատում է հենց Սերժ Սարգսյանի օգտին, ինչն էլ ստիպեց իրենց հեռանալ կուսակցությունից:
ՓԼՈԻԶՈՒՄ ՀԱՆՔԱՀՈՐՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...«ՁՐԻ՞» ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Քարոզարշավի օրերին թեկնածուների հետ բնակիչները շփվում են հատկապես կուսակցության ներկայացուցիչների միջոցով, որոնք այցելում են բնակավայրեր ծանուցողական-տեղեկատվական թերթիկներ բաժանելու:
«Լինում է, դուռը ...«ԷՍ ՍԵՐԺԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ»
«Դե բավական է էլի, ինչքան կարելի է, ուր գնում ենք Սերժի նկարներն են կպցրած, զզվեցինք արդեն»,- այսպես արձագանքեց 67-ամյա թոշակառու Սոնյան, երբ այսօր առավոտյան մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ԿՐԿՆԵՑ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻ ՌԵԿՈՐԴԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակը Բելառուսի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով պատմական էր: Նախ մեր ընտրանին ռեւաշի հասավ 2000թ. հոկտեմբերին Մինսկում նույն հաշվով կրած պարտության համար, բացի այդ Յան ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՅՔԸ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Արդեն մի քանի օր է` չի գործում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայք-էջը/www.levonpresident.am/: Էջի պատասխանատուն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ խնդիրը ոչ թե ծրագրային է, այլ տեխնիկական: «Սերվերի ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՍԻՍ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանն այսօր կլինի Մասիս քաղաքում, ուր կհանդիպի տարածքային շտաբերի ղեկավարների հետ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Ազգային միաբություն» ...ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասի հետ: Փաստելով հայ-լիտվական դինամիկ զարգացող համագործակցությունն ու ակտիվ փոխայցելությունները, Ռոբերտ ...«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ »
«Հայաստանում, որտեղ կայացած քաղաքական համակարգ չկա, այնպիսի իրավիճակ է, որ քարոզարշավին ակտիվ մասնակից եւ ցանկացած քաղաքացու համար, թե ով կլինի երկրի նախագահ, դառնում է կյանքի եւ մահու խնդիր»,- «Ա1+»-ին ...ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը շարունակելու է իր ելույթները Երեւանի «Փյունիկում»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնեց «Ա1+»-ին:
Թեեւ ռուսական ԶԼՄ-ներում համառորեն լուրեր էին պտտվում, ...ԱՎԵԼԻ ՔԻՉ ՓՈՂ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացրած 2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՄԵԿԸ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ԻՐ ՄԱՍԻՆ ՉԻ ՄՏԱԾԻ
«Ես, թեեւ պեսիմիստ չեմ, սակայն ոչ մի լուսավոր կետ չեմ տեսնում, չեմ կարծում,որ առաջիկայում ինչ-որ դրական բան է տեղի ունենալու, որովհետեւ ով գա իշխանության, մտածելու է միայն իր հարստության, ընտանիքի եւ ...«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Եթե մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշի, որ չպետք է մտնի Սահմանադրական դատարան, ապա ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ասելով՝ ինքն ունի լրացուցիչ հնարավորություններ ...ԱԴԱՄՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Գյումրիի «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին, սակայն ակումբը առայժմ մարզում է Ժորա Բարսեղյանը: Այն տեղեկությունը, համաձայն որի Անդրանիկ Ադամյանը որոշակի ընդմիջումից հետո վերադառնալու ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։
Հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Այսօր նախատեսվում էր ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ղեկավարության հետ, սակայն, ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց նրա մամլո պատասխանատու Գոհար Վեզիրյանը, ...ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԻՆԸ ՄԻ ՕՐ ԿԴԱՌՆԱ՞ ԹԵԿՆԱԾՈՒ
«Մի շտապեք, մի օր կձեռնարկեմ, շատ լավ եմ պատկերացնում, մանավանդ ներկայիս թեկնածուների ֆոնի վրա, չհաշված իհարկե Վազգեն Մանուկյանին,որի հետ չեմ կարող համեմատել Հայաստանում որեւէ քաղաքական գործչի»,-պատասխանել ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԿՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՄԻՆՉԵՒ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ
«Նախագահ Տեր-Պետրոսյանը ասել է` ես լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ մեզ կմիանան Արթուր Բաղդասարյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը »,- այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը լրագրողներին փոխանցեց Տեր-Պետրոսյանի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի ԱԳ նախարար Յ.Ցզեչիին, որում մասնավորապես ասվում է` «Կուզենայի հայտնել Ձեզ իմ խորը վշտակցությունը եւ անկեղծ ցավակցությունները Չինաստանի ...«ՉԻՄԱՆԱՄ ԵՍ, ՉԻՄԱՆԱՔ ԴՈՒՔ, ՉԻՄԱՆԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Ինչ հիմքեր ունի Տեր-Պետրոսյանը հաղթելու համար, եւ ինչպես կվարվի Տեր-Պետրոսյանը եթե երկորդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանն ու Վահան Հովհաննիսյանը. հարցին` Լեւոն Տեր-Պետորսյանի խոսնակ Արման Մուսինյանը վստահեցրեց, ...«ԲԼԵՖ» ԿԱՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ` 17%
IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտի) նախաձեռնությամբ 2006-ից Հայաստանում իրականացվող Հանրային կարծիքի հարցումները կապ չունեն Gallup Incorporated-ի հետ:
Հայաստանյան հարցումներին, ոչ թե որեւէ կերպ ...ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից աշխատանքից ազատվել են անվտանգության գծով պետի տեղակալ մայոր Գագիկ Հովհաննիսյանը եւ անվտանգության ծառայության պետ մայոր Արսեն Գրիգորյանը: Վերջինիս ազատման ստույգ պատճառը ...ԱՄԵՆԱՇԱՏԸ ՍԱՐԳՍՅԱՆԻՆՆ Է
Հայաստանի նախագահի թեկնածուներից ամենամեծ նախընտրական հիմնադրամը Սերժ Սարգսյանինն է` 69 մլն. 550 հազ. դրամ, երկրորդ տեղում Վահան Հովհաննիսյանի հիմնադրամն է 45 մլն. 500 հազ. դրամ: Ապա գալիս են Արթուր ...«ՀՈԳՆԵԼ ԵՆՔ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻՑ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր: Այսօր նրան էր ուղեկցում նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վատառողջության պատճառով վերջին մի քանի օրերին քարոզարշավին ...«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿՄԻԱՆԱ ՄԵԶ»
Աբովյան քաղաքում տեղի իշխանությունները արգելել էին հանրահավաք անցկացնել, եւ ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե հրապարակում, այլ ուղղակի փողոցին հարակից ...ԶՈՒԲԿՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ
Այսօր Աժ-ի հայտարարությունների ժամին բոլոր ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն իրենց պարտքը համարեցին քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ որպես նախաբան գովերգել Սերժ Սարգսյանին: «Փառք Աստծո, մեր թեկնածուն ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐՈՒՄԸ ԾԱՆՐԱՑՐԵԼ Է ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Այսօր լրանում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 4 ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլի 8-րդ օրը: Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտվածները պահանջում են վերանայել իրենց նկատմամբ կայացրած ...«ԷԼԵՄԵՆՏԱՐ ՍՏԱԽՈՍ ԵՆ»
«Քիչ է, որ գող էին, հանցագործ, ոճրագործ, պարզվում է էլեմենտար ստախոս են»,- Եղվարդի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ասածը փաստարկեց նրանով, որ ընդամենը ...
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆՏՐՎԵՑ ՏՆՕՐԵՆ
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՆ
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ
ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՍ ՓՐԿՎԻ
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

