
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»

Եթե մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշի, որ չպետք է մտնի Սահմանադրական դատարան, ապա ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ասելով՝ ինքն ունի լրացուցիչ հնարավորություններ վիճարկելու ընտրությունների օրինականությունն ընդհանրապես, քանի որ դրանց արդյունքներն արդեն ակնհայտ են:
Հիշեցնենք, որ թեկնածուն դիմել էր ՍԴ՝ վերականգնելու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Փետրվարի 2-ին ՍԴ-ն մերժել է նրա դիմումը վերցնել վարույթ քննելու:
Մելիքյանի ասելով՝ ինքը մինչեւ այս շաբաթվա վերջ կդիմի օմբուդսմենին, որ նա իր իրավասությունների շրջանակներում նմանատիպ մի հայցով կմտնի ՍԴ:
«Ես նրան կհորդորեմ ՀՀ քաղաքացիների արմատական իրավունքներն ու շահերը պաշտպանի՝ ՍԴ-ին առաջարկելով քննել անցած տարվա փետրվարին ԱԺ-ի կողմից ՀՀ «Ընտրական օրենսգրքում» արված չարաբաստիկ փոփոխությունները, որոնք պետք է հետողորմյա անեն»,- ասաց Արման Մելիքյանը: Նրա տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիների մոտ 25 տոկոսն արտերկրում են, ինչպես նաեւ ՀՀ դիվանագիտական կորպուսի ավելի քան 200 ներկայացուցիչ, այդ թվում՝ դեսպաններ:
«Վախենալով սփյուռքահայերին քվեարկության իրավունք տալուց՝ մեր համաքաղաքացիներին զրկեցին այդ իրավունքից օգտվելու անգամ տեսական հնարավորությունից, թեեւ դա այդպես չպետք է լիներ: Ասենք՝ ընտրությունների օրը ինքնաթիռ նստեն ու Լոս Անջելոսից կամ Մոսկվայից գան այստեղ քվեարկեն ու վերադառնան ետ: Դա մարդկանց ծաղրելու նման մի բան է ստացվում»,- կարծում է նա՝ ավելացնելով, որ ինքը խնդիր չունի քաղաքական անտեղի աշխուժություն բարձրացնել ու շահարկումների առիթ տալ:
Ինչ վերաբերում է առաջիկա ՀՀ նախագահ ընտրությւոններին, ապա Արման Մելիքյանն ասաց, որ ինքը պատրաստ է բանավիճել միայն երեք քաղաքական ուժի ներկաայցուցիչների հետ՝ ՀՀՇ, ՀՀԿ, ՀՅԴ: Վերջիններս, ըստ նրա՝ իրապես հիմնավոր գաղափար ունեն երկրի ներկայի ու անցյալի մասին, ինչպես նաեւ ապագայի մասին իրենց տեսլականը: «Այլ հարց է ես նրանց հետ համամիտ եմ, թե ոչ: Իսկ ավելի կոնկրետ՝ ես նրանցից ոչ մեկին էլ իմ գաղափարներին մոտ չեմ համարում: Ինձ թվում է, սակայն, պայքարն այս երեքի մեջ կգնա, իսկ ես անհատ եմ ու կուսակցական այս հարաբերություններից դուրս եմ»,- նշեց նա:
ՓԼՈԻԶՈՒՄ ՀԱՆՔԱՀՈՐՈՒՄ
Փետրվարի 3-ին, ժամը 11.45-ին Ալավերդու լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող հանքի 5-րդ եւ 6-րդ հանքուղիները միացնող հատվածում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր են մեկնել Ալավերդու լեռնափրկարարական ...«ՁՐԻ՞» ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Քարոզարշավի օրերին թեկնածուների հետ բնակիչները շփվում են հատկապես կուսակցության ներկայացուցիչների միջոցով, որոնք այցելում են բնակավայրեր ծանուցողական-տեղեկատվական թերթիկներ բաժանելու:
«Լինում է, դուռը ...«ԷՍ ՍԵՐԺԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ»
«Դե բավական է էլի, ինչքան կարելի է, ուր գնում ենք Սերժի նկարներն են կպցրած, զզվեցինք արդեն»,- այսպես արձագանքեց 67-ամյա թոշակառու Սոնյան, երբ այսօր առավոտյան մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ԿՐԿՆԵՑ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻ ՌԵԿՈՐԴԸ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակը Բելառուսի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով պատմական էր: Նախ մեր ընտրանին ռեւաշի հասավ 2000թ. հոկտեմբերին Մինսկում նույն հաշվով կրած պարտության համար, բացի այդ Յան ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՅՔԸ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Արդեն մի քանի օր է` չի գործում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայք-էջը/www.levonpresident.am/: Էջի պատասխանատուն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ խնդիրը ոչ թե ծրագրային է, այլ տեխնիկական: «Սերվերի ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՍԻՍ
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանն այսօր կլինի Մասիս քաղաքում, ուր կհանդիպի տարածքային շտաբերի ղեկավարների հետ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Ազգային միաբություն» ...ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասի հետ: Փաստելով հայ-լիտվական դինամիկ զարգացող համագործակցությունն ու ակտիվ փոխայցելությունները, Ռոբերտ ...«ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ »
«Հայաստանում, որտեղ կայացած քաղաքական համակարգ չկա, այնպիսի իրավիճակ է, որ քարոզարշավին ակտիվ մասնակից եւ ցանկացած քաղաքացու համար, թե ով կլինի երկրի նախագահ, դառնում է կյանքի եւ մահու խնդիր»,- «Ա1+»-ին ...ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը շարունակելու է իր ելույթները Երեւանի «Փյունիկում»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնեց «Ա1+»-ին:
Թեեւ ռուսական ԶԼՄ-ներում համառորեն լուրեր էին պտտվում, ...ԱՎԵԼԻ ՔԻՉ ՓՈՂ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացրած 2009 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է Հայաստանին տրամադրել 24 միլիոն դոլարի տնտեսական օգնություն, ինչը 34 միլիոնով պակաս է ընթացիկ տարվա համար ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՄԵԿԸ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ԻՐ ՄԱՍԻՆ ՉԻ ՄՏԱԾԻ
«Ես, թեեւ պեսիմիստ չեմ, սակայն ոչ մի լուսավոր կետ չեմ տեսնում, չեմ կարծում,որ առաջիկայում ինչ-որ դրական բան է տեղի ունենալու, որովհետեւ ով գա իշխանության, մտածելու է միայն իր հարստության, ընտանիքի եւ ...«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՈՂՈՐՄՅԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Եթե մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որոշի, որ չպետք է մտնի Սահմանադրական դատարան, ապա ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ասելով՝ ինքն ունի լրացուցիչ հնարավորություններ ...ԱԴԱՄՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Գյումրիի «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանին, սակայն ակումբը առայժմ մարզում է Ժորա Բարսեղյանը: Այն տեղեկությունը, համաձայն որի Անդրանիկ Ադամյանը որոշակի ընդմիջումից հետո վերադառնալու ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։
Հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Այսօր նախատեսվում էր ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի ղեկավարության հետ, սակայն, ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց նրա մամլո պատասխանատու Գոհար Վեզիրյանը, ...ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԻՆԸ ՄԻ ՕՐ ԿԴԱՌՆԱ՞ ԹԵԿՆԱԾՈՒ
«Մի շտապեք, մի օր կձեռնարկեմ, շատ լավ եմ պատկերացնում, մանավանդ ներկայիս թեկնածուների ֆոնի վրա, չհաշված իհարկե Վազգեն Մանուկյանին,որի հետ չեմ կարող համեմատել Հայաստանում որեւէ քաղաքական գործչի»,-պատասխանել ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԿՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՄԻՆՉԵՒ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋ
«Նախագահ Տեր-Պետրոսյանը ասել է` ես լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ մեզ կմիանան Արթուր Բաղդասարյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը »,- այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը լրագրողներին փոխանցեց Տեր-Պետրոսյանի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի ԱԳ նախարար Յ.Ցզեչիին, որում մասնավորապես ասվում է` «Կուզենայի հայտնել Ձեզ իմ խորը վշտակցությունը եւ անկեղծ ցավակցությունները Չինաստանի ...«ՉԻՄԱՆԱՄ ԵՍ, ՉԻՄԱՆԱՔ ԴՈՒՔ, ՉԻՄԱՆԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Ինչ հիմքեր ունի Տեր-Պետրոսյանը հաղթելու համար, եւ ինչպես կվարվի Տեր-Պետրոսյանը եթե երկորդ փուլ անցնեն Սերժ Սարգսյանն ու Վահան Հովհաննիսյանը. հարցին` Լեւոն Տեր-Պետորսյանի խոսնակ Արման Մուսինյանը վստահեցրեց, ...«ԲԼԵՖ» ԿԱՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ` 17%
IRI-ի (Միջազգային հանրապետական ինստիտուտի) նախաձեռնությամբ 2006-ից Հայաստանում իրականացվող Հանրային կարծիքի հարցումները կապ չունեն Gallup Incorporated-ի հետ:
Հայաստանյան հարցումներին, ոչ թե որեւէ կերպ ...ՀԵՌԱՑՐԵ՞Լ ԵՆ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից աշխատանքից ազատվել են անվտանգության գծով պետի տեղակալ մայոր Գագիկ Հովհաննիսյանը եւ անվտանգության ծառայության պետ մայոր Արսեն Գրիգորյանը: Վերջինիս ազատման ստույգ պատճառը ...ԱՄԵՆԱՇԱՏԸ ՍԱՐԳՍՅԱՆԻՆՆ Է
Հայաստանի նախագահի թեկնածուներից ամենամեծ նախընտրական հիմնադրամը Սերժ Սարգսյանինն է` 69 մլն. 550 հազ. դրամ, երկրորդ տեղում Վահան Հովհաննիսյանի հիմնադրամն է 45 մլն. 500 հազ. դրամ: Ապա գալիս են Արթուր ...«ՀՈԳՆԵԼ ԵՆՔ ԱՆԳՐԱԳԵՏՆԵՐԻՑ»
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր: Այսօր նրան էր ուղեկցում նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վատառողջության պատճառով վերջին մի քանի օրերին քարոզարշավին ...«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԿՄԻԱՆԱ ՄԵԶ»
Աբովյան քաղաքում տեղի իշխանությունները արգելել էին հանրահավաք անցկացնել, եւ ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե հրապարակում, այլ ուղղակի փողոցին հարակից ...ԶՈՒԲԿՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ
Այսօր Աժ-ի հայտարարությունների ժամին բոլոր ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն իրենց պարտքը համարեցին քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ որպես նախաբան գովերգել Սերժ Սարգսյանին: «Փառք Աստծո, մեր թեկնածուն ...ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐՈՒՄԸ ԾԱՆՐԱՑՐԵԼ Է ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
Այսօր լրանում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 4 ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլի 8-րդ օրը: Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտվածները պահանջում են վերանայել իրենց նկատմամբ կայացրած ...«ԷԼԵՄԵՆՏԱՐ ՍՏԱԽՈՍ ԵՆ»
«Քիչ է, որ գող էին, հանցագործ, ոճրագործ, պարզվում է էլեմենտար ստախոս են»,- Եղվարդի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ասածը փաստարկեց նրանով, որ ընդամենը ...
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ 55 ԵՎ 95 ԿՈԴԵՐԸ
ԱՂԱԹԹՎԻՑ ՎՆԱՍ ՉԻ՞ ԵՂԵԼ
2500 ՏՈՄՍ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
«ԱՎԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԽԱՂԱՆՔ»
«ՊԵՏՔ Է ՄԻ ԿԻԼՈ ՎԱՃԱՌԵՄ, ՈՐ 400 ԴՐԱՄ ԱՇԽԱՏԵՄ»
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

- 1540 Ծնվեց հայ պատմագիր, բանաստեղծ, մանկավարժ Սիմեոն Ապարանեցին: (Վախճ. 1614թ.-ին)
- 1877 Արցախի Հադրութ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, մաթեմատիկոս, ինժեներ-տեխնոլոգ Ալեքսանդր Մելիքյանը: Նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը:
- 1879 Բաքվում, նաֆթարդյունաբերողի ընտանիքում ծնվեց անվանի ինժեներ, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1970թ. հունիսին մեծ գյուտարարի աճյունը տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն: (Վախճ. 1932թ. Լենինգրադում)
- 1960 Կուբայի մայրաքաղաք Հավանայում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանը բացեց Խորհրդային Միության ցուցահանդեսը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

