
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՆ Է ՈՒՇԱՑՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄԸ»
Այս շաբաթվա վերջում պարզ կլինի, թե ում է սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ այդ զրուցել ենք կուսակցության վարչության անդամ, «ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանի հետ:
-Վերջնական որոշում այս պահի դրությամբ ընդունված չի: Ես շեշտում եմ, որ այս պահի դրությամբ, որովհետեւ շատ տարափոփոխ է վիճակը եւ որեւէ կողմանորշման մասին խոսելն այսօր դեռեւս վաղ է:
-Բայց ի՞նչով է պայմանավորված ձեր անորոշությունը, չէ՞ որ արդեն հայտնի են նախագահի թեկնածուների դիրքորոշումները, նախընտրական ծրագրերը եւ անելիքները:
-Ընդհանրապես բանակցային գործընթացն իր մեջ ներառում է երկրի ապագայի տեսլականի քննարկումները:
-Բայց չէ՞ որ երկրի ապագայի տեսլականի վերաբերյալ դիրքորոշումը չի փոխվելու 5 կամ 10 օր հետո:
-Դժվար է ասել, փոխվելու է, թե ոչ, որովհետեւ ամեն դեպքում փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, որովհետեւ ինքնանպատակ չեն ընտրությունները: Մարդիկ համարում են, որ դրանք ինքնանպատակ են, եւ այսօր վճռվում է ինչ-որ բան, որի ուղղությամբ ջանքերը կենտրոնացնում են. մեզ համար միայն դա չի, եւ ինչ-որ չափով պայմանավորված է նրանով, որ մենք բուն ընտրական գործընթացների մեջ թեկնածուի բացակայության պատճառով այդպիսի ակտիվություն չունենք: Մեզ հետաքրքրում է մեր երկրի ապագան: Ուրիշ կողմնորոշումներ՝ շահադիտական բնույթի, «Ժառանգությունը» երբեք չի դրսեւորել: Մեր կարծիքով, կարեւորագույն խնդիրը կողմնորոշման համար հենց ապագայի տեսլականի վերաբերյալ է:
-Շարունակվո՞ւմ են բանակցությունները ԱԺՄ, ՕԵԿ, ՀՅԴ-ի Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հետ:
-Այո, բանակցային գործընթացը շարունակվում է:
-Հնարավո՞ր է, որ առաջին արտգործնախարարը սատարի Առաջին նախագահին ընտրություններում:
-Ես որեւէ տարբերակ չէի ցանկանա բացառել, մենք ընդդիմադիր ուժ ենք, եւ այդ տեսակետից միանշանակ է, որ ընդդիմության թեկնածուները մեզ համար ավելի ընդունելի են, քան թե բուն իշխանության թեկնածուն, որի իշխանության գործունեությունը մի անգամ չէ, որ խնդրահարույց է եղել եւ բարձրացվել է մեր կողմից՝ հատկապես մարդու իրավունքների հետ կապված:
-Կա՞ մի բան, որը կբացառեք: Օրինակ` Սերժ Սարգսյանին սատարելը:
-Ես համարում եմ, որ հենց դա կարելի է բացառել, որովհետեւ անհասկանալի կլինի, որ ընդդիմադիր դաշտի ուժը սատար կանգնի իշխանության թեկնածուին:
-Իսկ Դաշնակցության հետ բանակցություններն ի՞նչ փուլում են: Հնարավո՞ր է, որ աջակցեք ՀՅԴ թեկնածուին:
-Առայժմ կոնկրետ որոշում չկա, դա պայմանավորված է ընդհանուր հայտարարի գալով՝ երկրի ապագայի հետ կախված նրա տեղ գտնելիք տեղաշարժերի, փոփոխությունների եւ համահասարակական բնույթի պոզիտիվ գործողությունների:
-Այսինքն, կարծում եք, որ առաջիկա 20 օրվա ընթացքում կարո՞ղ է այնպիսի լուրջ բան փոխվել, որ ազդի ձեր նախընտրությունների վրա:
-Ինչքան լուրջ բան կփոխվի՝ չգիտեմ: Բայց մի բան կա, դա չի լինի սատարում, դա կլինի կողմերի՝ «Ժառանգության» եւ մյուս կողմի, ում հետ եկել ենք որոշակի պարզ հիմքի, այս կողմերի միջեւ կկնքվի մեմորանդումով, որն իր մեջ կպարունակի նաեւ ընդհանուր դիրքորոշումների վեկտորը՝ ուժագիծը:
-Դուք ծանոթ եք բոլոր թեկնածուների ծրագրերին: Կա՞ մի թեկնածուի մոտ ծրագրային դրույթ, որին դուք սկզբունքորեն դեմ եք: Օրինակ, Տեր-Պետրոսյանի՝ հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գաղափարին:
-Բարիդրացիական հարաբերությունները հարեւանների հետ միշտ էլ ցանկալի բան է, որովհետեւ ոչ մենք եք թռչելու լուսին, ոչ մեր հարեւանները, եւ ցանակալի է ունենալ բարիդրացիական հարաբերություններ, սակայն մեր կարեւորագույն հիմնախնդիրները լուծելուց հետո միայն եւ ոչ դրանց հաշվին, որովհետեւ կարող ենք ընկնել ծայրահեղությունների մեջ:
-Կա՞ արմատական առումով անհամապատասխանությունն եւ անհամատեղելիություն, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ այդ ուժին աջակցելու հարցում:
-Առայժմ բացարձակ անհամապատասխանության դրույթի դեռեւս չենք հանդիպել:
-Կոնկրետ թեկնածուի՞ մոտ, թե՞ ընդհանրապես:
-Ընդհանրապես: Կա գիտակցումը, որ «Ժառանգության» սատարումը ցանկալի է այն ուժի համար, որը ձգտում է հաջողել այս գործում եւ պետք է նշեմ, որ մեր գործընկերների կողմից կա ըմբռնում եւ հարգալից վերաբերմունք եւ չկա նյարդայնություն՝ մեր որոշման ուշացման հետ կապված, որովհետեւ բոլորն էլ հասնակում են, որ սա ժամանակավոր կացարան չի, որ փորձում ենք կառուցել: Մենք ամեն դեպքում խիստ լուրջ, հիմնավոր մոտեցում ենք ուզում պարզած լինենք եւ պատասխանատվությունը ժողովրդի առաջ կրենք լիարժեք: Չենք կարող միջանկյալ որոշումների գալ, այսօր սատարել, իսկ վաղը, ժողովրդի առաջ պատասխանատվության շրանակում երեւա, որ մենք թույլ ենք տվել ինչ-որ տատանումներ, որոնք կարող են բերել համահասարակական բացասական ելեւէջների:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը:
ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ՉՍՏԵԼ
Այսօրվանից` փետրվարի 4-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն։ Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 23-ին։ Պահքի շրջանում օգտագործում ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿՀՐԱՎԻՐԻ
Նախագահի թեկնածու, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը թեեւ չի հավատում «իշխանությունների պատվիրած հարցումներին», այնուամենայնիվ, Գելափի անցկացրած հարցումների արդյունքներն իր համար ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԱՆԾԱՆՈԹ Է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Մալթայի միջազգային մրցաշարում կանցկացնի իր 2-րդ հանդիպումը` մրցելով Բելառուսի հավաքականի հետ: Շաբաթ օրը Մալթային 1:0 հաշվով պարտության մատնելուց հետո` Յան ...ՔՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎԵՑ
Այսօր սկսվեց ԱԺ չորրորդ գումարման գարնանային նստաշրջանը: Առաջին նիստին քվորումն ապահովեցին 88 պատգամավոր: Ամբողջ կազմով բացակայում են ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները: Բացակայում է նաեւ ԱԺ ...ԵՌՅԱԿԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները մասնակցելու է 2008թ. փետրվարի 4-6 Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան ԵՄ նախարարական ...ԽՄԵԼ ԷՐ...
Փետրվարի 2-ին, ժամը 23.30-ին ալկոհոլային թունավորումով Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել Վայոց ձորի Վերնաշեն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Գագիկ Ավագյանը: Ըստ բժիշկների` Գ. Ավագյանի վիճակը գնահատվում ...«ԹՈՂ ՔԻՉ ԼԻՆԵՆ, ՄԵՐՈՆՔ ԼԻՆԵՆ»
1
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 6-ին նախատեսում է դահլիճային մեծ հանդիպում անցկացնել 6 կուսակցությունների հետ՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, «Ազգային պետություն», ՍԻՄ, «Ուխտ»: Ըստ շտաբի պետ Սամվել Շահինյանի՝ ...«ԲԱՆԱՆՑԸ» ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» մեկնել է Կիպրոս, որտեղ առաջիկա 12 օրերին անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Նախքան Կիպրոս մեկնելը ակումբը վերջնականապես որոշել է, թե լեգեոներներից ովքեր են շարունակելու ...ՔԱՂԱՔԱՑԻՆ «ՀՈՒՇՈՒՄ» Է ԹԱՂԱՊԵՏԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի աղբահանության անմխիթար վիճակը հուզում է նաեւ Երեւանի քաղաքացիներին, որոնցից մեկն այսօր առավոտյան նամակ եւ նկարներ էր ուղարկել «Ա1+»-ին՝ խնդրելով այն տեղադրել մեր կայքում: ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածուի Վահան Հովհաննիսյանի առաջին հանգրվանը Փարաքար գյուղն էր: Թեկնածուին սպասում էին ընդամենը մի քանի տասնյակ գյուղացի: Նրանք քչությունը մեկնաբանում էին նրանով, որ գյուղացիները քաղաքականություն ...ԳԱԼԻՍ Է ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 4-8–ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, միջազգային ռազմական անձնակազմի եւ ռազմավարական տնօրինության ներկայացուցիչներից` ՆԱՏՕ-ի ...ՍՊԱՍՈԻՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը փետրվարի 5-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երեւան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար ...ՀԴԿ-Ն ՈՉ ՄԵԿԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանրապետական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ որոշում է ընդունել, որ առաջիկա ՀՀ նախագահի ընտրություններին ՀԴԿ-ն չի մասնակցելու ու չի պաշտպանելու որեւիցե մի թեկնածուի: ...ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՕԳՏՎՈՒՄ
Առաջին թեկնածուն, որ քարոզարշավի շրջանակներում ոտք դրեց Արմավիրի մարզի Արտիմետ եւ Առատաշեն գյուղեր, Վահան Հովհաննիսյանն էր: Հավաքվածները ինչպես դպրոցական տարիքի էին, այնպես էլ թոշակառուներ: Գյուղում ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը մտահոգված է Հայաստանի կրթության եւ գիտության ոլորտների ներկայիս վիճակով: Նա իր մտահոգություններով այսօր «Անի» հյուրանոցում կիսվեց կրթության եւ գիտության 100-ից ...ԱՅԴ ՏՈՆԱԾԱՌԸ 2 ԳՈՒՅՆ ՈՒՆԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրված տոնածառը վերջերս փոխեց իր գույնը` կանաչից վերածվելով սպիտակի: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` շենգավիթցիների հետ հանդիպման նախօրեին տոնածառի ...«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՆ Է ՈՒՇԱՑՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄԸ»
Այս շաբաթվա վերջում պարզ կլինի, թե ում է սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ այդ զրուցել ենք կուսակցության վարչության անդամ, «ժառանգության» պատգամավոր Վարդան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՎՆԱՍԵԼ
Փետրվարի 1-ին Լոռու մարզի դատախազությունից ոստիկանության Վանաձորի բաժնում գրություն էր ստացվել, որ Էլեկտրոնային թերթում հոդված է հրապարակվել Վանաձոր քաղաքի մի շարք շենքերին փակցված, ՀՀ նախագահի թեկնածու ...ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Ի՞նչ հասարակության մեջ եք ուզում ապրել: Մի հասարակության մեջ, որտեղ երկրի նախագահի բարձր կոչմանը հավակնող թեկնածուն կարող է հոխորտալ, կարող է իրեն թույլ տալ, մարդկանց անուններ տալ եւ ասել, որ այդ մարդկանբ ...ՍԴ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատրաստվում է այս անգամ արդեն դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքից ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը էջմիածինցիների հետ հանդիպեց քոլեջի դահլիճում, քանի որ, ինչպես քաղաքացիներից մի քանիսն էին հավաստիացնում, դրսում գեներալ Մանվել ...Ո՞Վ Է ԱՊԱՌՆԱՑԵԼ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը 04.02.08թ. գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ Նախագահի թեկնածու Ա.Բաղդասարյանի ...ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱԺ ՎՊ-Ն
Այսօր խորհրդարանում քննարկվեց Վերահսկիչ պալատի 2008 թվականի գործունեության ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դահլիճում ներկա մի քանի պատգամավորներին տեղեկացրեց, որ չորս կարեւորագույն սկզբունքներ են ...ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ
9
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության մի խումբ ակտիվիստներ դուրս են եկել կուսակցության շարքերից եւ հայտարարել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է
Քիչ առաջ Մալթայի մրցաշարում ավարտվեց Հայաստան - Բելառուս հանդիպումը: Հանդիպումը շատ հաջող է սկսվել Բելառուսի համար: Արդեն հինգերորդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Մայիս Ազիզյանի կոպիտ սխալից ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

