
ՎՐԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
Հարավային Օսիայի բնակիչներին խրախուսում են Վրաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխվել:
Հարավային Օսիայի կենտրոնում` նախկինում հանդարտ Խեյտի գյուղում, բուռն ակտիվություն է տիրում:
Նորակառույց, կարմիր տանիքով բնակելի շենքն ամայի տարածքով է շրջապատված: Շենքի կողքին ավազի եւ ցեմենտի սարեր են, շուրջբոլորը բեռնատար մեքենաներ, վերամբարձ կռունկներ եւ այլ տեխնիկա. այստեղ նոր բնակելի շենքեր են կառուցվում:
Խեյտին հիմնականում բնակեցված է վրացիներով: Այն ընդամենը 5-6 կմ հեռավորության վրա է գտնվում Կուրտա գյուղից` Դմիտրի Սանակոեւի գլխավորած Հարավային Օսիայի` Թբիլիսիին աջակցող «ժամանակավոր կառավարության» նստավայրից:
Կարմիր տանիքով շենքում 30 օսական ընտանիք է բնակվում, նոյեմբերի սկզբին նրանց այստեղ է տեղափոխել Սանակոեւի վարչակարգը:
Կուրտան, Խեյտին եւ մի շարք այլ, վրացիներով բնակեցված գյուղերը Հարավային Օսիայի միակ հատվածն են, որ Թբիլիսիի իրավասության ներքո են մնացել 1990-92թթ. վրաց-օսական հակամարտության արդյունքում:
Վրաստանի կառավարությունն այժմ այս տարածքն անվանում է «ժամանակավոր վարչական միավոր»: Այն գլխավորում է Սանակոեւը` էթնիկ օս, որ Վրաստանի կողմն է անցել եւ խնդրահարույց տարածաշրջանի այլընտրանքային ղեկավար ընտրվել 2006թ.:
Հարավային Օսիան միակողմանի կարգով անջատվել է Վրաստանից, նրա մնացած մասը վերահսկվում է նախագահ Էդուարդ Կոկոյտիի գլխավորած դե ֆակտո կառավարությամբ:
Օսական ընտանիքների ներկայությունը քաղաքական խիստ երանգ ունեցող հարց է:
Սանակոեւի վարչակազմն ասում է, որ ներկայումս նոր շենքում ապրող ընտանիքներն այստեղ են տեղափոխվել` խուսափելով մայրաքաղաք Ցխինվալի (վրացիներն այն Ցխինվալի են անվանում) կյանքից: Ցխինվալի իշխանությունները չեն կիսում նման կարծիքը:
Շենքի մուտքը հսկվում է, ներս մտնելու համար հատուկ անցաթուղթ է անհրաժեշտ: Բնակիչներին թույլատրվում է խոսել լրագրողների հետ միայն անվտանգության ծառայության գործակալի ներկայությամբ: Նրանք առանձնապես չեն էլ ուզում խոսել այն մասին, թե ինչպես են բնակություն հաստատել Խեյտիում:
Թվում էր, թե միայն մի աղջկա` 16-ամյա Եկատերինա Տուրաեւավային չէր խրտնեցնում թիկնապահների ներկայությունը, եւ նա սիրով պատասխանեց IWPR-ի հարցերին:
«Մենք այստեղ բոլորովին վերջերս ենք տեղափոխվել, բայց ես արդեն նոր ընկերներ ունեմ»,- ասում է Եկատերինան, բացատրելով, որ նա Խեյտի է եկել Ցխինվալից` ծնողների եւ կրտսեր եղբոր հետ միասին: «Ես դպրոց եմ գնում Կուրտայում: Դպրոցն ավարտելուց հետո ուզում են իրավագիտություն սովորել ու դատավոր դառնալ»:
Սակայն Եկատերինան հրաժարվեց լուսանկարվել, նույնիսկ այն բանից հետո, երբ անվտանգության գործակալը զարմանալի աջակցություն ցուցաբերեց եւ հաճոյախոսեց աղջկան նրա արտաքին տեսքի վերաբերյալ` փորձելով համոզել նրան, որ լուսանկարվի:
Թբիլիսիին պաշտպանող Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմը 30 ընտանիքներից յուրաքանչյուրին նոր կահույքով եւ կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան է տրամադրել, ինչպես նաեւ 6000 լարի (մոտ 3800 դոլար) գումար:
Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիքից մեկական անդամ աշխատանքի է տեղավորվել ժամանակավոր կառավարության կազմում եւ ամսեկան 500 դոլարին համարժեք աշխատավարձ է ստանում: Գումարը փոխանցվում է պլաստիկ քարտին, այն կարելի է ստանալ շենքի կողքին գտնվող բանկից:
Խեյտիի բնակիչներից մեկը, որ ցանկացավ անանուն մնալ, հայտնեց IWPR-ին, որ այդ աշխատանքը զուտ ձեւական բնույթ է կրում, իսկ նոր աշխատակիցները դրամ են ստանում` ոչինչ չանելով:
«Իրականում նրանք ոչ մի աշխատանք չեն կատարում»,- ասում է նա: «Նրանք պարզապես գրանցված են որպես աշխատող եւ աշխատավարձ են ստանում»:
Շենքում կենտրոնական ջեռուցման համակարգ է գործում, այն շուրջօրյա անվճար սպասարկում են պահակները, խոհարարները, աղախինները: Նման բարեկեցությունը հարուցում է մյուս տեղացիների վրդովմունքը:
Խեյտիի մոտակայքում գտնվող վրացական գյուղերի բնակիչները դժվար պայմաններում են ապրում, եւ տեղացիները չեն թաքցնում իրենց զայրույթը` օս նորեկներին բաժին ընկած շռայլության առիթով:
«Մենք համարյա սովամահ ենք լինում»,- ասում է 51-ամյա Ռոբինզոն Բաբուցիձեն, որ գործազուրկ է եւ ապրում է Կվեմո Անչաբետի գյուղում: «Մենք չենք կարողանում աշխատանք գտնել, ապրուստ էինք վաստակում` խնձորներ վաճառելով: Բայց արդեն երկար ժամանակ է, ինչ Ցխինվալիի ճանապարհը փակ է, իսկ շրջանցիկ ճանապարհով խնձորները շուկա տանելը չափազանց թանկ է»:
«Մեզ օգնելու փոխարեն նրանք օսերին են բերում Խեյտի, ովքեր ապրում են այնտեղ, կարծես նախագահներ լինեն: Մի՞թե սրա համար էինք պայքարում 90-ականներին»:
Բաբուցիձեի հարեւաններն այդ թեման են քննարկում` ամեն առավոտ հանդիպելով գյուղում:
«Որքան գիտենք, նորաբնակները մութ անցյալ ունեն, այդ պատճառով չեն կարող ապրել Ցխինվալում»,- ասաց մի տարեց մարդ, որ հրաժարվեց նշել իր անունը:
Սակայն Թբիլիսիին հարող Սանակոեւն ասում է, թե հպարտ է, որ այդ մարդիկ եկել են Հարավային Օսիայի մյուս հատվածից, որպեսզի ապրեն իր տարածքում:
«Մենք այս մարդկանց խոստացել ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ ավելի լավը կլինեն նախկիններից կամ այն պայմաններից, որ նրանք երբեւէ կարող էին ունենալ Ցխինվալիում»,- ասում է նա: «Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները: Կարծում եմ, շուտով այս 30 ընտանիքներին շատերը կմիանան, եւ Կոկոյտին կմնա մենակ իր քրեական շրջապատի հետ»:
Վրաստանի խորհրդարանի ,տարածքային ամբողջականության վերականգնմանե` անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերադարձման հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան ասում է. «Այս մարդկանց վերաբնակեցումը մեր վերահսկողության տակ գտնվող տարածքում ցույց է տալիս, որ Կոկոյտիի վարչակարգն անտանելի ե«ւ տնտեսական, ե«ւ բարոյական տեսակետից»:
Վրաստանի կառավարության կարծիքով, սա շատ ավելի հավակնոտ ծրագրի միայն սկիզբն է: Անցյալ տարի Խեյտիի նախագծի համար 6 միլիոն լարի (3,8 միլիոն դոլար) է հատկացվել: Բացի արդեն գոյություն ունեցող շենքից, կառուցվելու է եւս 120 բնակարան, դրանց մեծ մասը նախատեսված է Ցխինվալիից եկող վերաբնակների համար: Նախատեսվում է կառուցել նաեւ սպորտային հրապարակ, ավտոմեքենաների համար կայանատեղ եւ մարզադաշտ:
Չնայած ցուրտ եղանակին, շինարարական աշխատանքները ոչ մի օր չեն դադարում: Նոր ժամանած մարդիկ դժկամորեն են խոսում Ցխինվալիում թողած իրենց հարազատների մասին: Ոմանք ասում են, թե դադարել են շփվել մտերիմների հետ, որպեսզի վերջիններիս համար խնդիրներ չստեղծեն, մյուսների խոսքերով` հարազատներն են խզել կապերն իրենց հետ:
Ցխինվալի պատգամավոր, Հարավային Օսիայի համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Օստաեւան քամահրանքով է խոսում Սանակոեւի վարչակազմում աշխատող օսերի մասին:
«Ովքեր են այս մարդիկ: Նախ եւ առաջ, ինձ թվում է, թե նրանք հասարակության մարգինալ խավերից են, որոնց ինքնագիտակցությունը շատ ցածր մակարդակի վրա է, եւ նրանք չեն հասկանում, որ այս կազմակերպությունը [Սանակոեւի վարչակազմը] ապագա չունի»,- ասում է նա:
«Խոսքը գնում է այնտեղ ստորին օղակներում աշխատողների մասին: Ինչ վերաբերում է այս երեւակայական կազմակերպության ղեկավարներին, նրանք մարդիկ են, որ դավաճանել են ազգային գաղափարը եւ ազգային շահը, նրանք դավաճանել են իրենց հայրենիքը»:
Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության հատուկ հանձնարարությունների գծով նախարար Բորիս Չոչիեւը պնդում է, թե Խեյտիում իր կառավարության կողմից վերահսկվող տարածքից ոչ ոք չի տեղափոխվել: Նա ենթադրում է, որ վերաբնակները եկել են Վրաստանի այլ մասերից:
«Մի՞թե անմտություն չէ մտածել, թե ինչ-որ մեկը Հարավային Օսիայից Հարավային Օսիա կտեղափոխվի»,- ասում է նա: «Ըստ մեր ունեցած տվյալների, դրանք այն ընտանիքներն են, որ տեղափոխվել են Վրաստանի տարբեր շրջաններից, որոնց տները գրավվել կամ այրվել են Զվիադ Գամսախուրդիայի [նախկին նախագահ] օրոք [1990-91թթ.]: Կարծում եմ, նոր բնակելի շենքեր կառուցելու փոխարեն ավելի լավ կլիներ նրանց հին տները վերադարձնել եւ ավելի լավ հոգ տանել Հարավային Օսիայում ապրող վրացիների մասին, ովքեր խղճուկ վիճակում են հայտնվել ժամանակավոր վարչակազմի ստեղծումից հետո»:
Չոչիեւի կարծիքով, օսական բնակչությունը Սանակոեւին եւ նրա վարչակազմին դավաճան է համարում եւ չի հետեւի նրանց:
Ցխինվալիի որոշ բնակիչներ հայտնեցին IWPR-ին, որ իրենց վերաբնակեցման առաջարկ են արել, սակայն իրենք չեն համաձայնել:
Ցխինվալի բնակիչ Վլադիմիր Լալիեւը (անունը փոխված է) ասել է IWPR-ին. «Այդպես է ստացվել, որ այսօր ես աշխատանք չունեմ, իսկ նրանք, օգտվելով դրանից, ինձ ասում էին. «Տեսնում ես, դու այդքան լավ մասնագետ ես, իսկ Կոկոեւի կառավարությանը պետք չես: Արի, ընտանիքիդ հետ այստեղ տեղափոխվի, մենք քեզ ամսեկան 1500 դոլար կտանք, աշխատանք կգտնենք նաեւ կնոջդ համար»:
«Նրանք խոստանում էին ինձ թիկնապահներ եւ ավտոմեքենա տրամադրել, հարմարավետ կենսապայմաններ ստեղծել Թբիլիսիում կամ Կուրտայում` իմ ընտրությամբ: Կարծում եմ, նրանք գործազուրկ կամ իշխանություններից նեղացած մարդկանց են փնտրում, փնտրում են բարոյապես անկայուն մարդկանց: Ես հրաժարվեցի.. Ես այստեղ եմ ծնվել, եւ Օսիան գումարի հետ երբեք չեմ փոխի»:
Հեղինակներ`
Մարիամ Բեթլեմիձե, Կուրտա, Խեյտի եւ Թբիլիսի
Իրինա Կելեխսաեւա, Ցխինվալ
Մարիամ Բեթլեմիձեն Թբիլիսիում լույս տեսնող IWPR-ի «Պանորամա» թերթի թղթակից է:
Իրինա Կելեխսաեւան ազատ լրագրող է Ցխինվալում, Հարավային
Օսիայում: Երկուսն էլ ԵՄ կողմից ֆինանսավորվող IWPR-ի «Լրագրողների համակովկասյան ցանցի» անդամներ են: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է քարոզարշավի Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ճամբարակում, Սեւանում, ...«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»
1«Արթուր նախագահ, Արթուր նախագահ»,- այսպես էին դիմավորում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին Ազատության հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ, ովքեր եկել էին ինչպես Երեւանի տարբեր համայնքներից, ...ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Ա.Հովսեփյանից 01.02.08թ. ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը՝ ժամը 14-14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ...«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»
2Փուչո Գռդոնի Հաշիշյան,Գահամետիկ Սապոնիչի Լպրծունյան, Հերյուրանք Զրպարտյան Պառակտիչի. սրանք են նախագահի այն 3 թեկնածուները, որոնցից մեկին պետք է ընտրեին այսօր Կոմիտասի արձանի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ: ...10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /
2
1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել:
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ է: Դրա կոնկրետ վկայությունը` ուղիղ 21 բնակավայրներից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին: Անկախ այդ արգելքներին այսօր այսքան մարդ է հավաքվել եւ «ոչ» ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ
«Երեկ ուշ երեկոյան իմ եւ իմ անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք: Դա խաղ ու պար չէ»- այսօր իր հանրահավաքի սկզբում հայտարարեց ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Իրեն սպառնացողներին ...«ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ՈՒ ՍԵՐԺՆ Է ԼԱԼԻՍ»
Փետրվարի 19-ը ՕԵԿ-ը համարում է ճակատարգրական պատերազմի օր եւ ցավում է, որ այս ճակատամարտում` թշնամին գործող իշխանություններն են: «Պատերազմ, որտեղ երկրի ղեկավարները վագրի ժանիքներով եւ գայլի ախորժակով ...«ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ԲԱՑԵԼ Է ՓՈՂԻ ՏՈՊՐԱԿԸ»
«Մենք գիտենք, թե ինչու ենք այսօր հայտնվել այս վիճակում եւ ովքեր են մեղավորները», -այսօր Ազատության հրապարակում ՕԵԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դիմեց բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին: ...ՎՐԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
Հարավային Օսիայի բնակիչներին խրախուսում են Վրաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխվել: Հարավային Օսիայի կենտրոնում` նախկինում հանդարտ Խեյտի գյուղում, բուռն ակտիվություն է տիրում: Նորակառույց, ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱ՞Ծ Է «ԽԱՌՆՎԵԼ»
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆԻՑ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԷ՞Ր ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 571 Ժողովրդական ապստամբություն պարսկական տիրապետության և զրադաշտական կրոնի բռնության հաստատման դեմ: Վարդան Բ. Սպարապետի հրամանատարությամբ դուրս վտարվեցին պարսկական ուժերը:
- 1878 Ծնվեց բանասեր Զաբել Եսայանը:
- 1916 Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը:
- 1922 ՀԽՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը:
- 1926 Վախճանվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Ծնվ. 1858 թ.-ին):
- 1952 Մահացավ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Ծնվ. 1873 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

