
«ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ՈՒ ՍԵՐԺՆ Է ԼԱԼԻՍ»
Փետրվարի 19-ը ՕԵԿ-ը համարում է ճակատարգրական պատերազմի օր եւ ցավում է, որ այս ճակատամարտում` թշնամին գործող իշխանություններն են: «Պատերազմ, որտեղ երկրի ղեկավարները վագրի ժանիքներով եւ գայլի ախորժակով զինված հարձակվել են սեփական ժողովրդի վրա` շարքային գրպանահատի հոգեբանությամբ յուրացրել մարդկանց վերջին գրոշները, մերկացրել միջեւ վերջին շապիկը: Ովքեր թալանում են ժողովրդի հարստությունը` չունենալով խիղճ, բարոյական ամենատարրական նորմերը», -այսօր Ազատության հրապարակում հայատարարեց ՕԵԿ ներկայացուցիչ Սանատրուկ Սահակյանը: Վերարտադրվելու համար ոչնչի առաջ չկանգնող իշխանություններին նա բնութագրեց այսպես.«Իրենց իշխանությունը փորձում են վերարատադրել խաղամոլների, թալանամոլների անմարդկային տեսակի մի խումբ, ովքեր հաճույք են ստանում եւ դժբախտացնում մեր ժողովրդին, ովքեր տառապում են արյան տենչանքով, ընչաքաղցությամբ, ովքեր հրճվում են, երբ ամեն քայլի նսեմացնում ու ստորացնում են մեր քաղաքացիներին»:
Մեջբերելով Չարենցին խոսքերը` Սանատրուկ Սահակյանը հայտարարեց. «Թե մարդը սա է` ես օձ կդառնամ, ես գայլ կդառնամ», սակայն Ազատության հրապարակում հավաքվածները նրան խորհուրդ տվեցին հրաժարվել օձ կամ գայլ դառնալու գաղափարից եւ պայքարել այս իշխանություններից ազատվելու համար: ՕԵԿ-ը վստահ է, որ երկրում օրենք կարող է հաստատել միայն Արթուր Բաղդասարյանը բոլորի համախմբման դեպքում: Սանատրուկ Սահակյանը իր խոսքում այսօր անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանին եւ մի քառյակ էլ նրան նվիրեց` ոչ թե մեր մեծերից, այլ իր ստեղծագործություններից, սակայն մինչ այդ ասաց.«Իշխանությունների կողմից պաշտպանվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Ազատիչը զարմանք հնչեցրեց, թե ինչ միջոցներով են որոշ թեկնածուներ խոստանում իջեցնել հարկերը եւ միաժամանակ բարձրացնել աշխատավարձերը` դրա անհնարինությունը համարելով աճպարարություն:
Պարոն Սարգսյան, չեմ զարմանում եւ միաժամանակ ցավում եմ, որ դուք լինելով վարչապետ` մինչեւ հիմա չեք պատկերացնում դրա հնարավորությունը, մանավանդ, որ, ինչպես դուք եք ասում, վերջին շրջանում մեծ գիտելիքներ եք ձեռք բերել: Ինչեւ, թեեւ անիմաստ է ձեզ ինչ-որ բան բացատրել, որովհետեւ 16 օրից ավարտվում է ձեր իշխանությունը, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս կարդալ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագիրը` ձեր կասկածներն ու զարմանքը փարատելու համար»: Սանասարյանը ընդամենը մի օրինակ բերեց Սերժ Սարգսյանին. «Եթե ձեր խաղամոլների շրջապատով ընդամենը տարին երկու անգամ պակաս այցելեք արտասահմանյան կազինոներ, ապա այդ խնայված միլիոնավոր դոլարներով հնարավոր կլինի բաձրացնել եւ աշատավարձները, եւ նպաստերը, եւ թոշակները: Ինչ վերաբերում է աճպարարությանը, ապա նշեմ` աչպարարության եւ նկարչության իսկական վարպետները դուք եք` հաշվի առնելով ընտրություններից հետո ձեր նկարած ու հրապարակած թվերը»:
ՕԵԿ ներկայացուցիչը խոստացավ, որ իշխանություններին այս անգամ չի հաջողվելու կեղծել փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները: Ժողովրդի նկատմամբ բիրտ միջոցներ կիրառելու դեպքում ՕԵԿ ներկայացուցիչը վստահեցրեց, որ իշխանությունների վախճանը կարագանա եւ ավելի դաժան կլինի: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան» կարգախոսին` ասաց.«Ու՞մ հետ եք առաջարկում առաջ գնալ, պարոն Սարգսյան, Հովիկ Աբրահամյա՞նի, որը սեփականաշնորհել է ամբողջ Արարատի մարզը, Սուրեն Խաչտրյա՞նի, որը ճորտատիրական կարգեր է հաստատել Սյունիքում, Աղվան Հովսեփյա՞նի, որի հանցավոր անտարբերության արդյունքում չեն բացահայտվել եւ պատժվել բազմաթիվ ծանր հանցագործությունների մեղավորները, թե՞ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի հետ եք առաջարկում գնալ առաջ, որի աշխատակիցների աչքապակության հետեւանքով ձեր օլիգարխները ամբողջ թափով հարձակվել են մանր եւ միջին գործարարների վրա, թե՞ առաջարկում եք Ոստիկանության պետ Ալվինա Զաքարյանի հետ գնալ առաջ, որի չարամիտ թողտվությամբ կազմվում են խայտառակ ընտրացուցակներ, նույն մարդու նկարով տրվում են մի քանի աձնագրեր, որոնք ընտրության օրը հայտնվում են տեղամասից տեղամաս»:
Իր ելույթը Սանատրուկ Սահակյանը ավարտեց Սերժ Ազատիչին նվիրված հետեւյալ քառյակով. «Դռները բացեք, գարուն է գալիս: Գարուն է գալիս, ու Սերժն է լալիս: Ինչո՞ւ է լալիս, Արթուրն է գալիս»:
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է քարոզարշավի Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ճամբարակում, Սեւանում, ...«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»
1«Արթուր նախագահ, Արթուր նախագահ»,- այսպես էին դիմավորում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին Ազատության հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ, ովքեր եկել էին ինչպես Երեւանի տարբեր համայնքներից, ...ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Ա.Հովսեփյանից 01.02.08թ. ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը՝ ժամը 14-14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ...«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»
2Փուչո Գռդոնի Հաշիշյան,Գահամետիկ Սապոնիչի Լպրծունյան, Հերյուրանք Զրպարտյան Պառակտիչի. սրանք են նախագահի այն 3 թեկնածուները, որոնցից մեկին պետք է ընտրեին այսօր Կոմիտասի արձանի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ: ...10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /
2
1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել:
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ է: Դրա կոնկրետ վկայությունը` ուղիղ 21 բնակավայրներից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին: Անկախ այդ արգելքներին այսօր այսքան մարդ է հավաքվել եւ «ոչ» ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ
«Երեկ ուշ երեկոյան իմ եւ իմ անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք: Դա խաղ ու պար չէ»- այսօր իր հանրահավաքի սկզբում հայտարարեց ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Իրեն սպառնացողներին ...«ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ՈՒ ՍԵՐԺՆ Է ԼԱԼԻՍ»
Փետրվարի 19-ը ՕԵԿ-ը համարում է ճակատարգրական պատերազմի օր եւ ցավում է, որ այս ճակատամարտում` թշնամին գործող իշխանություններն են: «Պատերազմ, որտեղ երկրի ղեկավարները վագրի ժանիքներով եւ գայլի ախորժակով ...«ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ԲԱՑԵԼ Է ՓՈՂԻ ՏՈՊՐԱԿԸ»
«Մենք գիտենք, թե ինչու ենք այսօր հայտնվել այս վիճակում եւ ովքեր են մեղավորները», -այսօր Ազատության հրապարակում ՕԵԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դիմեց բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին: ...ՎՐԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
Հարավային Օսիայի բնակիչներին խրախուսում են Վրաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխվել: Հարավային Օսիայի կենտրոնում` նախկինում հանդարտ Խեյտի գյուղում, բուռն ակտիվություն է տիրում: Նորակառույց, ...
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԶԵԲԵԼՅԱՆԸ ԳՈԼ ԵՆ ԽՓՈՒՄ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ 24 ՀՈԳՈՎ
«12-ՐԴ ԳԻՇԵՐԸ»` ՊԱՐՈՆՅԱՆԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ
ԵՎՍ ՄԵԿ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻ
«ԵՍ ԳՈՂ ՉԵՄ, ՄԵՆԱԿ ՏՈՊՐԱԿՆԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ»
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 571 Ժողովրդական ապստամբություն պարսկական տիրապետության և զրադաշտական կրոնի բռնության հաստատման դեմ: Վարդան Բ. Սպարապետի հրամանատարությամբ դուրս վտարվեցին պարսկական ուժերը:
- 1878 Ծնվեց բանասեր Զաբել Եսայանը:
- 1916 Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը:
- 1922 ՀԽՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը:
- 1926 Վախճանվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Ծնվ. 1858 թ.-ին):
- 1952 Մահացավ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Ծնվ. 1873 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

