
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ

«Երեկ ուշ երեկոյան իմ եւ իմ անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք: Դա խաղ ու պար չէ»- այսօր իր հանրահավաքի սկզբում հայտարարեց ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Իրեն սպառնացողներին Բաղդասարյանը որակեց ողորմելիներ եւ ասաց. «Անդրադառնալով այդ ողորմելիներին, որոնք փորձում են ահաբեկել, սպառնալ մեզ ասում եմ` Հայաստանի իշխանությունները չեն կարող տալ մեր ազգի առաջ ծառացած խնդիրների լուծումը: Քանի որ մեր երկրի հիմնական պրոբլեմը գործող իշխանությունն է, որի բովանդակությունը վերջին 15 տարում այդպես էլ չփոխվեց` մենք այսօր տուժում ենք»: Նա հատուկ անդրադառնալով իրեն սպառնացողներին` ասաց. «Եթե ինձ հետ կպատահի որեւիցե մի բան, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են: Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»:
Բաղդասրյանը նաեւ խոստացավ, որ իր մերձավոր զինակիցները` Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, մյուսները հրապարակելու են բոլոր այն սպառնացողների եւ ահաբեկիչների անունները եւ ավելացրեց. « Հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի քաղաքաքական վերնախավը, հիմա ուզում են ինձ ահաբեկել, որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ես հայտարարում եմ` ինձ ահաբեկել հնարավոր չէ: Ես պատրաստ եմ զոհվել, զոհել իմ կյանքը հանուն Հայաստանի:Մեկին կսպանեն, երկուսին, սակայն ողջ ազգին սպանել չեն կարող: Մենք բոլորս պետք է համախմբվենք` հանուն մեր ազգի, մեր ժողովրդի, մեր թասիբի: Ես կոչ եմ անում յուրաքանչյուրին իր մարզում, իր գյուղում, Երեւանի թաղերում լինել մարտունակ եւ վճռական եւ միասին ստեղծենք նոր Հայաստան»:
Բաղդասարյանը պատրաստ է շնորհավորել ցանկացած թեկնածուի, ով կընտրվի ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում.«Արդար, ազատ պայքարում ընտրված նախագահին հալալ է, բայց նաօրեն, կեղծիքով, փշալարով, ստորություններով ընտրված նախագահին` «ոչ»: Նա հայտարարեց, որ պայքարում է յուրաքանչյուր քաղաքացու համար: Հավաքվածները արձագանքեցին` «Արթուր նախագահ, Արթուր նախագահ»:
Արթուր Բաղդասարյանը իր այսօրվա ելույթը բաժանեց 3 մասի` ինչ վիճակում է գտնվում այսօր Հայաստանը, իր ծրագրերը եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ զարգացումները: Նա խոստացավ, որ հաջորդ հանրահավաքը լինելու է ավելի մեծ. «Ջարդելու ենք բոլոր նրանց ուղեղները,ովքեր ձեզ արգելում են գալ հանրահավաքի»:
Բաղդասարյանի ելույթի ընթացքում Ազատության հրապարակի դիմացի էլիտար շենքի տանիքում, որտեղ փակցված էր Սերժ Սարգսյանի մեծ լուսանկարը, հայտնվեցին երկու անձ, որոնց նկատելով` ՕԵԿ- անդամ Հավհաննես Մարգարյանը դիմելով օրինապահներին` պահանջեց բացահայտել նրանց ինքնությունը եւ պարզել, թե ինչու էին հայտնվել տանիքում: Իսկ եթե նրանց նպատակը զուտ իրենց տերերին հանրահավաքի մասնակիցների թվի մասին զեկուցելն էր, ապա Հովհաննես Մարգարյանը խոստացավ, որ տասնյակ հազարավոր մասնակիցները գնալով ավելանալու են` անկախ իշխանությունների սպառնալիքներից:
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է քարոզարշավի Գեղարքունիքի մարզ: Քարոզարշավի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ճամբարակում, Սեւանում, ...«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»
1«Արթուր նախագահ, Արթուր նախագահ»,- այսպես էին դիմավորում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին Ազատության հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ, ովքեր եկել էին ինչպես Երեւանի տարբեր համայնքներից, ...ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ
Ոստիկանության Սեւանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Ա.Հովսեփյանից 01.02.08թ. ստացվել է զեկուցագիր, որ նույն օրը՝ ժամը 14-14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ...«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»
2Փուչո Գռդոնի Հաշիշյան,Գահամետիկ Սապոնիչի Լպրծունյան, Հերյուրանք Զրպարտյան Պառակտիչի. սրանք են նախագահի այն 3 թեկնածուները, որոնցից մեկին պետք է ընտրեին այսօր Կոմիտասի արձանի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ: ...10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /
2
1998 թվականի փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ եւ իշխանությունը հանձնել:
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ է: Դրա կոնկրետ վկայությունը` ուղիղ 21 բնակավայրներից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին: Անկախ այդ արգելքներին այսօր այսքան մարդ է հավաքվել եւ «ոչ» ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ
«Երեկ ուշ երեկոյան իմ եւ իմ անձի հասցեին հնչեցրել են սպանության սպառնալիք: Դա խաղ ու պար չէ»- այսօր իր հանրահավաքի սկզբում հայտարարեց ՕԵԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը: Իրեն սպառնացողներին ...«ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ, ՈՒ ՍԵՐԺՆ Է ԼԱԼԻՍ»
Փետրվարի 19-ը ՕԵԿ-ը համարում է ճակատարգրական պատերազմի օր եւ ցավում է, որ այս ճակատամարտում` թշնամին գործող իշխանություններն են: «Պատերազմ, որտեղ երկրի ղեկավարները վագրի ժանիքներով եւ գայլի ախորժակով ...«ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ԲԱՑԵԼ Է ՓՈՂԻ ՏՈՊՐԱԿԸ»
«Մենք գիտենք, թե ինչու ենք այսօր հայտնվել այս վիճակում եւ ովքեր են մեղավորները», -այսօր Ազատության հրապարակում ՕԵԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դիմեց բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին: ...ՎՐԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
Հարավային Օսիայի բնակիչներին խրախուսում են Վրաստանի կողմից վերահսկվող տարածք տեղափոխվել: Հարավային Օսիայի կենտրոնում` նախկինում հանդարտ Խեյտի գյուղում, բուռն ակտիվություն է տիրում: Նորակառույց, ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԳԵԼԵՑԻՆ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ, ՆԻՍՏԸ ՉԱՎԱՐՏՎԱ,Ծ ԼՔԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԹԵԿՆԱԾՈՒՆ ԺԽՏՈՒՄ Է ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՓԱՍՏԸ
«ԵԿԵԼ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՀԸ»
«ԻՆՁ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
«ԱԶԱՏԻ ՄԵԶ ԷՍ ՈՀՄԱԿԻՑ»

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ԱՌԱՋ, ՓՈՒՉՈ»

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ / VIDEO /

ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

- 571 Ժողովրդական ապստամբություն պարսկական տիրապետության և զրադաշտական կրոնի բռնության հաստատման դեմ: Վարդան Բ. Սպարապետի հրամանատարությամբ դուրս վտարվեցին պարսկական ուժերը:
- 1878 Ծնվեց բանասեր Զաբել Եսայանը:
- 1916 Ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը:
- 1922 ՀԽՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը:
- 1926 Վախճանվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Ծնվ. 1858 թ.-ին):
- 1952 Մահացավ հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Ծնվ. 1873 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

