
«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԱՍՏԱՌԻ ԵՏԵՎՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ԿԻՆՆ ԷՐ

Այսօր մոտ երկու ժամ մետրոյի «Բարեկամություն» կայարանին հարակից փողոցներում խցանումներ էին: Կասյան փողոցի սկզբանամասը, համարյա մինչեւ Վաղարշյան փողոցը հատող խաչմերուկ, փակ էր. ոստիկանական մեքենաները փակել էին ճանապարհը եւ թույլ չէին տալիս անգամ քաղաքային տրանսպորտն անցներ այդ հատվածով: Մերգելյան հրապարակում արաբկիրցների հետ հանդիպում էր ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը: Հրապարակը լեցուն էր Հայաստանի հանրապետության եռագույն եւ ՀՀԿ-ի սպիտակ դրոշներով, գույնզգույն փուչիկներով: «Առաջ, Հայաստան» խորագրով պաստառի ֆոնին Սերժ Սարգսյանը, իր իսկ խոսքերով, կխնդրեր արաբկիրցիների ձայնը, կհայցեր նրանց վստահությունը` օժանդակելու իրեն ՀՀ նախագահ դառնալու համար, փչացան սարքավորումները եւ մոտ 20 րոպե նորոգում էինք դրանք:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ եթե տեխնիկական այդ անսարքությունը լիներ մեկ այլ թեկնածուի հանդիպման ժամանակ, կորակվեր իշխանությունների կողմից սադրանք:
«Չափազանց կարեւոր է, որպեսզի անմիջապես ընտրություններից հետո կարողանանք ձեռնամուխ լինել մեր ծրագրերի իրականացմանը»,-ասում էր Սերժ Սարգսյանը, սակայն նրա ձայնը խլանում էր «Առաջ, Հայաստան» կոչերի մեջ, որոնք թույլ չէին տալիս հասկանալ, թե ինչ է ասում թեկնածուն նույնիսկ առաջին շարքում կանգնածներին:
Չլսելով, թե երբ է վերջանում թեկնածուի խոսքը, մեջտեղում կանգնած երիտասարդները վանկարկում էին «Առաջ, Հայաստան, առաջ, Հայաստան»` մի երիտասարդի` «Մեկ, երկու, երեք» հրահանգին հետեւելով: Երիտասարդները ծածանում էին «Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպություն» պաստառը: Ի դեպ , հրապարակում ծածանվում էին երկու պաստառներ, որոնք ծանուցում էին, որ SAS- Գրուպը սատարում է Սերժ Սարգսյանին:
ՀՀ նախագահի թեկնածուի հետ հանդիպման եկածների մի մասը հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին, մի մասը պատասխանում էին կցկտուր: Նրանք, ովքեր հոժարակամ պատասխանում էին հարցերին, հիմնականում ՀՀԿ անդամներ էին, որոնք հայտարարում էին, որ իրենք վաղուց կողմնորոշվել են եւ իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
« Մեզ ոչ ոք չի բերել: Հույսերը մեծ են, սպասումները մեծ են ապագայի նկատմամբ»,- ասաց մի կին, երբ հարցրի` ինչ ակնկալիքով է եկել այս հանդիպմանը: Նա այստեղ էր իր ընկերուհու հետ, որը, ինչպես եւ ինքը, պարզվեց ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության անդամներ էին: Հանդիպմանը ներկա էին երեք փախստական կանայք, որոնք ասում էին, որ իրենք Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչներ են եւ այստեղ եկել են` իրենց թեկնածուին նամակ հանձնելու բնակարանները սեփականաշնորհելու խնդրանքով:
Այսինք` դուք ուզո՞ւմ եք օգտվել նախընտրական իրավիճակից` «Ա1+»-ի հարցին` նրանք պատասխանեցին` ոչ, ոչ: «Նա ղարաբաղցի է, մենք էլ ենք ղարաբաղցի: Էլ ում օգտին պիտի քվեարկենք, եթե ոչ մերոնքականի»,-ասում էին կանայք, որոնք թեեւ ենթադրում էին, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, «նրա մոտ ընկնելն ավելի դժվար կլինի»: Ըստ կանանց, իրենք մի քանի անգամ փորձել են հանդիպել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, բայց այդ նրանց այդպես էլ չի հաջողվել:
Հենց Սերժ Սարգսյանը ավարտեց իր ելույթը, մարդիկ սկսեցին խումբ-խումբ հեռանալ` չսպասելով հայ էստրադայի աստղերի մասնակցությամբ համերգին: Բեմում երգում էր Հայկոն, երբ մի կնոջ հարցրի` ինչու է գնում, չի ուզում լսել երգիչներին: «Քանի որ մեր էստրադայի` չակերտավոր աստղերին չեմ սիրում, դրա համար էլ չեմ մնում»,- բացատրեց նա: Իսկ մյուսները շտապում էին տեղ գրավել հրապարակից քիչ վերեւ կայանած ավտոբուսներում: «Կներեք, ո՞ւր է գնում այս ավտոբուսը»` հարցրի ներքեւում կանգնած մի երիտասարդի, երբ այնտեղ խցկվեցին հանդիպման եկածները: «Քանաքեռ ԳԷՍ»,- պատասխանեց երիտասարդը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հանդիպման էր եկել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրողների առաջ ելույթ ունենալուց հետո: Երբ հանդիպման մասնակիցների մեծ մասը հեռացավ, Կասյան փողոցում երթեւեկությունը թույլատրվեց: Դեռ մի 15 րոպե էլ երգեցին հայ աստղերը` Սիրուշոն, Սոֆի Մխեյանը:
Արաբկիրցիների համար կազմակերպված այս հանդիպում- համերգից հետո Մերգելյանի այգում հավաքված մի քանի տղամարդ քաղաքական հարցեր էին քննարկում: Նրանցից մեկն ասաց, որ ինքն անպայման Սերժ Սարգսյանին է ընտրելու, « որ գոնե այսպես մնա»:
«Ներկա եմ եղել, լսել եմ նրա ելույթը, բայց ես նրան չեմ հավատում: Գիտե՞ք նրան ինչու չեմ հավատում, որովհետեւ ինքը / Սերժ Սարգսյանը-խմբ/ մինչեւ հիմա ոչ մի բան չի արել, դրանից հետո ինչ պիտի անի. ոչ մի բան էլ չի անի: Սխա՞լ եմ ասում»,- ասաց 60-ամյա մի տղամարդ` շուռ գալով ու ցույց տալով այգում, նստարանին, վերարկուի մեջ փաթաթված քնած կնոջը: Ըստ ներկաների` այդ կինը արդեն մի քանի ամիս է անգամ գիշերներն այդտեղ է լուսացնում: Ո՞վ էր, որտեղի՞ց, ոչ ոք չգիտեր. միայն ասացին, որ կինը մուրացկան չի, հրաժարվում է գումար վերցնել: Մինչ զրուցում էի բնակիչների հետ, կինը արթնացավ:
«Կարո՞ղ եմ Ձեզ օգնել, լրագրող եմ»,- զգուշությամբ հարցրի: «Ոչ, չեմ ուզում,-ռուսերենով պատասխանեց կինը ու, գլուխը մտցնելով վերարկուի տակ, կամաց ավելացրեց,- Գլուխս է ցավում»:
«է~, ինչու արթնացրիր, հազիվ քնել էր խեղճ կինը: Տո՞ւն էիր տալու»,- կշտամբեցին ինձ տղամարդիկ:
ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սահակաշվիլին կառավարության առանցքային պաշտոններում անկուսակցական գործիչների է նշանակում Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը սկսում է նոր, ավելի բազմազան կառավարության կազմով: ...«ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԱՍՏԱՌԻ ԵՏԵՎՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ԿԻՆՆ ԷՐ
Այսօր մոտ երկու ժամ մետրոյի «Բարեկամություն» կայարանին հարակից փողոցներում խցանումներ էին: Կասյան փողոցի սկզբանամասը, համարյա մինչեւ Վաղարշյան փողոցը հատող խաչմերուկ, փակ էր. ոստիկանական մեքենաները փակել ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ընթերցող, հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ վերջին օրերին դուք դժվարությամբ եք այցելում մեր կայք: Տեխնիկական դժվարություններն առաջացել են կայքի այցելությունների ծավալի մեծացման պատճառով: Տեխնիկական ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԼԹԱ` 1:0
1Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը քիչ առաջ իր առաջին հանդիպումը անցկացրեց Մալթայի միջազգային մրցաշարում: Հայ ֆուտբոլիստները 1:0 հաշվով հաղթեցին Մալթայի հավաքականին: Հանդիպման միակ գնդակը 63-րդ րոպեին խփեց ...
ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՉՆԱՅԱԾ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ ԷՐ

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
- 891 Մահացավ Աշոտ Մեծը՝ Բագրատունյանց հարստության հիմնադիրը:
- 1852 Կ. Պոլսում Կարապետ Ութուջյանը հրատարակեց «Մասիս» շաբաթաթերթը:
- 1856 Վաղարշապատում ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մակար Եկմալյանը: Նրա ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձևավորման գործում:
- 1885 Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Վահան Տերյանը: (Վախճ. 1920թ.-ին):
- 1885 Ծնվեց գրող, հրատարակիչ, փիլիսոփա Կոստան Զարյանը: (Վախճ. 1969թ.-ին):
- 1894 Շուշիում ծնվեց անվանի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, թաթերական-հասարակական գործիչ, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (Իսկական անուն ազգանունը Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
- 1904 Սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը:
- 1907 Մահացավ դերասան և պարի ուսուցիչ Միքայել Չափրաստին:
- 1961 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Հովհաննես Օրբելին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

