
ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է....
- Շարունակական առաջընթացն առանցքային է ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունն ապահովելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական առաքելությունը ժամանել էր Երեւան քաղաքական մթնոլորտն ու նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ: Հիմնական նպատակն էր գնահատել նախընտրական օրենսդրության կիրառումը, քանի որ գալիք նախագահական ընտրությունների կազմակերպման շարունակական առաջընթացը առանցքային է երկրում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վստահության ապահովման համար:
Պատվիրակությունը նկատեց, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները առաջընթաց են արձանագրել նախորդ ընտրությունների համեմատությամբ եւ հույս հայտնեց, որ այս առաջընթացը կշարունակվի 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Այն գոհունակությամբ նկատեց նախկին թերությունները շտկելու եւ ամբողջապես ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու իշխանությունների հստակ արտահայտած քաղաքական կամքը` Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Այս կապակցությամբ պատվիրակությունը ողջունում է ընտրական օրենսդրության բարելավումը, որի արդյունքում հաշվի են առնվել Խորհրդարանական վեհաժողովի մի շարք հանձնարարականներ: Այնուամենայնիվ, պատվիրակությունը ցանկանում է նաեւ նշել, որ գալիք ընտրությունների ժողովրդավարական նորմերի համապատասխան կազմակերպումը ուղղակիորեն կախված կլինի ընտրական օրենսդրության լիակատար իրականացումից` օրենքի ոգուն եւ տառին համապատասխան:
Իրապես ժողովրդավարական ընտրությունները եւ դրանց արդյունքների լեգիտիմությունը մարդկանց աչքերում, կախված են ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակից: Այս առումով պատվիրակությունը մտահոգված է ընտրական գործընթացների, ներառյալ բողոքարկման իրավական գործընթացի անաչառության, նկատմամբ վստահության ակնհայտ բացակայությամբ, որն արտահայտվել է մի շարք հանդիպումների ընթացքում: Այն հետեւաբար առաջարկում է, որ իշխանությունները կիրառեն բոլոր միջոցները ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու համար, հատկապես կապված քվեարկության գաղտնիության, քվեների հաշվառման եւ աղյուսակավորման գործընթացի նկատմամբ:
Թեեւ փոխվել է քվեարկության խցիկների տեղադրման կարգը, որպեսզի կանխվի քվեների գնումը եւ բազմակի քվեարկումը, կա մտահոգություն, որ դա կարող է բերել նրան, որ քվեարկողները անկանխամտածված կերպով ցույց տան, թե ինչպես են քվեարկել, հատկապես եթե ընտրական տեղամասում ներկա են մեծ թվով մարդիկ: Պատվիրակությունը տեսել է քվեարկության խցիկի նմուշը եւ համոզվել, որ դրանք նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան: Այնուամենայնիվ, այն կոչ է անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռնարկել բոլոր միջոցները ընտրության օրը քվեարկության գաղտնիությունը ապահովելու համար: Ավելին, մինչ ԿԸՀ-ն գովելի ջանքեր է գործադրել աղյուսակավորման գործընթացի թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ միջոցները լիովին բավարար չեն եղել նախորդ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այն ժամանակվա տեխնիկական խնդիրները հաղթահարվել են եւ առաջարկում, որ ԿԸՀ-ն սահմանի նվազագույն ժամանակահատված, որի ընթացքում արդյունքների արձանագրությունները հանրությանը մատչելի կլինեն ընտրական տեղամասերում:
Ընտրական օրենսգիրքը ապահովում է ընտրական հանձնաժողովների հավասարակշիռ ներկայացուցչություն, սակայն նկատվել է, որ այս հավասարակշռությունն առկա չէ Տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավար եռյակներում: Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այս անհավասարակշռությունը չի կրկնվի Տեղական տարածքային հանձնաժողովների մակարդակում:
Ժողովրդավարական ընտրությունները պահանջում են պաշտոնական ընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն ոչ միայն այդ ժամանակ, հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների միջեւ: Պատվիրակությունը այդ պատճառով ափսոսանք է հայտնում պաշտոնական քարոզարշավից առաջ հեռարձակողների մեծամասնությունում` ներառյալ հանրային հեռուստատեսությունում, առկա հստակորեն անհավասարակշիռ լուսաբանման վերաբերյալ` ինչպես հաղորդեցին մոնիտորինգ անցկացնող մի քանի կազմակերպություններ, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դիտարկման առաքելությունը, որի առաջին միջանկյալ զեկույցում հրապարակված տվյալները լիովին սատարում է պատվիրակությունը:
Պատվիրակության ուշադրությունն են հրավիրել մի քանի բողոքներ առ այն, որ ներկա Վարչապետը, ով Նախագահի պաշտոնի թեկնածու է, կունենա քարոզարշավի անարդար առավելություն, որպես հետեւանք քարոզարշավի ընթացքում Վարչապետի իր պաշտոնում պաշտոնավարելը շարունակելու ընդունած որոշման: Ընդունելով անկախ թեկնածու լինելու հանգամանքից ներկա Վարչապետի պաշտոնավարման իրավականությունը` պատվիրակությունը գտնում է, որ կառավարությունը ստանում է լրացուցիչ պարտավորություն չստեղծել այնպիսի տպավորություն, որ վարչական ռեսուրսները օգտագործվում են որեւէ թեկնածուի դեմ կամ օգտին:
Պատվիրակությունը ողջունում է, որ ցայսօր քարոզարշավը ընթացել է բաց եւ անկաշկանդ մթնոլորտում, սակայն ի նկատի է առնում որոշ թեկնածուների բողոքները որոշ մարզերում ընտրական շտաբների համար գրասենյակներ ձեռք բերելիս հանդիպած դժվարությունների վերաբերյալ: Պատվիրակությունը վստահ է, որ իշխանությունները կարձագանքեն պատվիրակության արտահայտած մտահոգություններին եւ կշարունակեն հայ ժողովրդի լիարժեք վստահությունը վայելող ամբողջովին ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնելուն ուղղված ջանքերը:
Պավիրակությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին այցի ընթացքում ցուցաբերած համագործակցության եւ օժանդակության համար: Խորհրդարանական վեհաժողովը կվերադառնա Հայաստան 30 հոգանոց առաքելությամբ նախագահական ընտրությունները դիտարկելու համար:
Խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը այցելեց Երեւան 2008թ. հունվարի 29-ից 31-ը: Տարբեր կուսակցություններից կազմված պատվիրակությունում ներկայացված էին պրն. Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ), պատվիրակության ղեկավար, Լորդ Ռասել Ջոհնսթոնը (Միացյալ Թագավորություն, Լիբերալներ եւ Դեմոկրատներ) եւ պրն. Բյորն Յակոբսենը (Նորվեգիա, Միավորված ձախեր): Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի Նախագահին, Ազգային ժողովի Նախագահին, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին, ԿԸՀ Նախագահին, բոլոր, բացառությամբ մեկ, նախագահական թեկնածուներին, Արտաքին գործերի նախարարին, Սահմանադրական դատարանի նախագահին, Ոստիկանության ղեկավարին, Հայաստանում միջազգային համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«ԱԼԿԱՏԵԼ-ԼՅՈՒՍԵՆՏ»-Ը ՈՒՐԱԽ Է
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթսբրիջ» ...ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է....
Շարունակական առաջընթացն առանցքային է ժողովրդավարական ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունն ապահովելու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական առաքելությունը ժամանել ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
Մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները մնացել է 19 օր: Արդյո՞ք հետաքրքրված եք ընտրական գործընթացներով. այս հարցն էինք ուղղել մեր ընթերցողներին: 87 տոկոսը պատասխանել է` այո, շատ: 9-ը տոկոսը հետքրքրված է մասամբ: ...ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԱՐՏԵՑԻՆ
Ջիբրալթարում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը:
Վերջին տուրում Պետրոսյանը սեւերով առավելության հասավ ...ԱՅԴ Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց մի բլանկի պատճեն (A4), որի մի աղյուսակ է բովանդակում:
Աղյուսակը, պարունակում ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
Այսօր առավոտյան «Ազգային միաբանության» գրասենյակում կուսակցության առաջնորդը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Հենրիխ Արենսի հետ: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: Արտաշես Գեղամյանը պատասխանել ...ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ
13Այս գիշեր՝ ժամը 2:20 րոպեի սահմաններում Վանաձորորի` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտական շտաբի մուտքի մոտ պայթեցվել են բենզինով լի երկու շիշ: Պայթյունի հետեւանքով աստիճանների վրա կրակ է բռնկվել, որը որեւիցե ...ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՏԵՎԵԼՈՒ Է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ակտիվորեն մասնակցելու է նախագահական ընտրությունների գործընթացներին: Իսկ թե ինչ կերպ, այսօր հրավիրված ասուլիսին` ձեւաչափերն ու մոտեցումները մանրամասնեց օմբուդսմեն ...«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»
3
Ընտրատարածքային ընտրական տեղամասերում (ԸԸՏ) վաղուց արդեն փակցված են ընտրացուցակները, եւ յուրաքանչյուր ոք կարող է գալ ու ստուգել՝ արդյոք իր անունը կա՞ ցուցակում, թե՞ ոչ:
Այսօր այցելեցինք մի քանի ընտրատեղամաս ...ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՍԱՐ
Վաղը Մալթայում մեկնարկում է միջազգային մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Իսլանիայի եւ Մալթայի հավաքականները: Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը կլինի Մալթայի հավաքականը, որի հետ մեր ...ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Այսօր տեղի է ունեցել Ազգային մրցունակության խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ դեռեւս անցած տարեվերջին ստեղծված այս խորհուրդը նպատակ ...ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է
«Ամեն օր մեր վարկանիշը բարձրանում է»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողներ հետ կիսվեց նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Վերջինս փաստեց, որ քարոզարշավի ...ԱՆՁՆԱԳՐԻ ՄԵԿ ՊԱՏՃԵՆԸ` 1000 ԴՐԱ՞Մ
«Ա1+»-ի հետ զրույցի ընթացքում մեր համաքաղաքացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ իրեն ՀՀԿ կուսակցության անդամներն առաջարկել են 100 հազար դրամ ընտրակաշառք՝ միայն թե նա կարողանա գտնել եւս ...«ԳԼԽԻԿՈՐ ՉԵՄ ՄՆԱ»
Զորավար Անդրանիկի հրապարակում հավաքված` Մալաթիա-Սեբաստիա համյանքի բնակիչներն այսօր բավականին «սառը» դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Հավանաբար պատճառն այն էր, որ հավաքվածների մեջ մեծամասնություն ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ՀՅԴ ՀԱՎԱՔԸ
Այսօր Ծովակ գյուղի ընտրողների հետ ՀՅԴ բյուրոյի անդամ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հանդիպման ընթացքում միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ թեկնածուն ծովակցիներին ներկայացրել է իր ծրագիրը, ելույթը ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՇՏԱԲ
Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար ...ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է
Հունվարի 31-ին Վաղարշապատ քաղաքի Հոկտեմբերյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 տան բակում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Հ. Դիլոյանին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի 12 ՏՏ 366 պետհամարանիշով ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱՄԵՆ ՋԱՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԷԻՆ
Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել Լոռու մարզի տարբեր բնակավայրերում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոթի գյուղում, որտեղ Տեր-Պետրոսյանի համար գյուղացիները գառ են մորթել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
Փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տարածքային շտաբի պատասխանատու Սերյոժա Ալեքսանյանն ու հայտնել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի` ...«ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱՆՑ ԱՍԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 27-ին Թալինի հրապարակում կազմակերպված` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել են ...4 ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 4 ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլը տարբեր արձագանքներ է ստացել: Ազատազրկման դատապարտվածների պահանջում են վերանայել իրենց նկատմամբ կայացրած վճիռը: Նրանք ...ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ» ԵՆ ԲԱԺԱՆԵԼ
«Ավազակապետությունը այս համակարգի փաղաքշական ձեւակերպումն է»,- հայտարարեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը: Նա արդեն իսկ հիմքեր ունի պնդելու, որ ընտրություն ...«ՄԵԿ Ա ԻՆՉ ԷԼ ԱՆԵՆՔ, ԱՍԵԼՈՒ ԵՆ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է»
2010 թ ԵՊՀ երիտասարդ դասախոսներն ու գիտնականները շուկայականից մոտ 2 անգամ էժան գներով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան: Այդ նպատակով մարտ ամսին Ավան համայնքում կսկսվի շենքի կառուցումը, ...« ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍԻՄՎՈԼ Է»
«Լեւոն Տեր-Պետրոսյանը սիվոլ է, նա մեր երկրի հիմնադիր նախագահն է, համապատասխան հարգանք պետք է լինի»,- այսօր իր ասուլիսում հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը ...ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԷՐ ԱՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի պատճառով մի քանի ժամ կաթվածահարվել էր բուժհաստատությունների աշխատանքը. նա հանդիպում ուներ Շենգավիթում, եւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում այդ հանդիպման ժամանակ, ժամը 14-15-ի ...ԱՐՍԵՆՅԱՆԻ ՄԱԿ-Ը ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ
ՄԱԿ համագումարը որոշ վերապահումներով, բայց ի վերջո որոշում կայացրեց առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, չնայած շատ էին նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ՞ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը եղանակային վատ պայմանների պատճառով Վանաձոր հասել է 1,5 ժամ ուշացումով: Եվ սակայն հրապարակում հավաքված մի քանի հազար մարդիկ մինուս 15 աստիճան ցրտի պայմաններում սպասել են նախագահի ...ԿՐԱԿՈՂԸ ՀԱՐԲԱԾ ԷՐ
1Հունվարի 30-ին ժամը 21-ի սահմաններում Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող Հաղթանակ գյուղի բնակիչ Ս.Հարոյանը, հարբած, նախապես իր հետ վերցրած որսորդական հրացանով մուտք է գործել նույն գյուղի 6-րդ փողոցի ...
«ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ»/ VIDEO/
«ԱՎԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԽԱՂԱՆՔ»
10 ԶՈՀԵՐԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ ԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵ՞ՐԻ ՎՐԱ
ՕՐԵՆՔԻ ԼՐԱՑՈՒՄՆ ՈՒՂՂՎԱԾ Է «Ա1+»-Ի ԴԵՄ
ՆԱԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՄԻԿԱ»
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

«ՎԱՅ, ԷՍ ՄԵՐ ՇԵՆՔԻ ԼՈՒՍԻՆԵՆ Է...»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

