
«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»

Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի հետ: «ՀՀ-ում գործազուրկների 70 տոկոսը կանայք են: Ամոթ է ազգի համար, սակայն հայ կանայք այսօր դարձել են թրաֆիքինգի զոհեր` նաեւ Թուրքիայում, չգրանցված ամուսնությունների քանակը ավելացել է, ծնելիությունը նվազել է»,-թվարկելով կանանց հիմնախնդիրները` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ներկա իրավիճակը ստեղծվել է այս իշխանությունների սոցիալական ու տնտեսական անհեռատես քաղաքականության արդյունքում:
Բազմազավակությունը խթանելու համար Արթուր Բաղդասարյանը նախագահ դառնալու դեպքում խոստանում է պետական աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր ծնվող երեխայի.«Առաջին երեխային 200.000 դրամ, երկրորդ երեխային` 300. 000, երրորդին` 500.000, չորրորդին` 600.000, հինգերորդին` 700.000, իսկ վեցերորդին` 1.000.000 դրամ»:
Բաղդասարյանը նաեւ գտնում է, որ 18 տարեկան երեխան ստիպված չպետք է լինի գնալ բանակ: Բանակը ժամանակի ընթացքում, քայլ առա քայլ պետք է դառնա պրոֆեսիոնալ: ՕԵԿ փոխնախագահ Հերմինե Բիշարյանը հավաքվածներին վստահեցրեց, որ Արթուր Բաղդասարյանի նախագահ ընտրվելու դեպքում ընդամենը մեկ տարի հետո բոլորի կյանքը կտրուկ լավանալու է եւ հայտարարեց. «Թող կոտրվի այն ձեռքը, որ կարող է կեղծել ընտրությունները: Արթուր Բաղդասարյանի հաղթանակը` մեր բոլորիս հաղթանակն է»: Ողջունելով իրենց առաջնորդին` կանայք ներկայացրեցին մարզերում տիրող իրավիճակը:
Ի դեպ, այսօր մարզերից Երեւան հասած կանայք հիմնականում մանկավարժներ էին եւ աշխատանք կորցնելու խնդիր ունեին: Նրանցից շատերը «Ա1+»-ի հետ զրույցում խնդրեցին չհրապարակել իրենց անունները` ասելով. «Այսօր Երեւանի ավտոբուսները, Սերժ Սարգսյանի հանդիպումներում մարզեր մարդ են կրում նրա համար: Ես Էջմիածնից եմ, հենց իմ տան դիմացով, «Գազելներով» մարդ էին կրում Երեւանից: Հանձնաժողովի անդամները 90 տոկսով աշխատում են Սերժ Սարգսյանի համար: Էջմիածնի թիվ 19/09 տեղամասում հանձնաժողովի 6 անդամն առնվազն աշխատում է հանրապետականի համար: Հանձնաժողովի նախագահը փորձում էր իրեն տեղակալ ընտրել բացակա ՀՀԿ անդամին, որը նույնիսկ նիստի չէր ներկայացել: Ես նույն հանձնաժողովի անդամ եմ եւ ինձ մի կերպ հաջողվել կանխել դա»:
Իսկ ինչո՞ւ եք դուք ընտրում հենց Արթուր Բաղդասարյանի. հարցին` կանանցից մեկը, որը նույնպես չցանկացավ ներկայանալ ասաց.«Մենք համոզված ենք, որ երկրի ղեկը իր ձեռքը լինի, մենք այլ կարգավիճակում կհայտնվենք: Ամոթ է, կիսագրագետ մարդիկ զբաղեցնում են ամենաբարձր պաշտոնները»: Նա վստահեցրեց, որ գյուղերում մարդիկ, չեն կարող չգնալ իշխանության հետ հանդիպումներին` հատկապես նրանք, ովքեր աշխատանք ունեն.«Ընկնում են մարդանց հետեւից: Օրինակ` մանկավարժներին ասում են, որ քեզ տրամադրված ժամերը կկրճատենք: Եթե չես համաձայնվում, ասում է, որ դպրոցը ֆինանսական խնդիրներ ունի` դիմում գրի դուրս արի: Ես արդեն 6 ամիս է այդ վիճակում եմ: Գյուղապետը այս հարցում համագործակցում է դպրոցի տնօրենի հետ` ամեն ինչ անում են, որ ինձ աշխատանքից հեռացնեն` միայն իմ քաղաքական հայացքների համար»: Կանայք հայտնեցին, որ իրենց համայքնի ղեկավարը զգուշացրել է չգնալ Արթուր Բաղդասարյանի հանդիպումներին: Արթուր Բաղդասարյանի հանդիպմանը ներկա էին նաեւ երեւանցի կանայք: Նրանք նույնպես չցանկացան ներկայանալ` ասելով միայն , որ իրեն մանկավարժ չեն: Կենտրոն համայնքի բնակիչուհիներից մեկն ասաց. «Տնային լիազորից տեղեկանք պետք է ստանայի, որպիսզի ներկայացնեի նոտար: Ինձ հարցրեցին` հանրապետական եմ, թե՞ ոչ: Ասացին, որ տեղեկանք կտան, եթե ընտրեմ Սերժին, իսկ եթե չեմ ընտրելու` չեն տա »:
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
4
Խորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ ...ՄԵԾ ՄԱՍԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ...ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
ՁՆԱԲՈՒՔ
Հունվարի 30-ին, ժամը 22.28-ին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ: ...ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ` ԱՐԴԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: ...«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» ...«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային ...«ԱՐԱԳԱՑՐԵՔ «Ա1+»-Ի ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄԸ»
«Խոսքի ազատություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որին անդամակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, դիմում- նամակ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի ...«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
9
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ ...ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ժամանումը, Աջափնյակի կենտրոնական հատվածում` «Ունիվերսամի» մոտ բավականին շատ բազմություն էր հավաքվել, որոնք «ըմբոշխնում էին» Նունե Եսայանի, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄԱՉՈՒՄ Է
Այսօր Մարտունիում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում ՀՅԴ անդամները՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը մոտ 400-ի էր հասնում: Մարդկանց սակավաթվությունը պայմանավորված ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից Սահամանդրական դատարան դիմելու նախագիծն ու դիմումի ձեւն արդեն պատրաստ են, մնում է միայն փաստաբանների հետ քննարկել վերջնական տարբերակը: «Արդեն վաղը կամ մյուս ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞...
Հունվարի 27-ին Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծկռտուքի մասնակից Սարգիս Կարապետյանը այսօր հայտնել է, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը: ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ...«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»
Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի ...Ո՞ՐՏԵՂ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ ...«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»
Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը այն չորս անձանցից մեկն է, որը ձերբակալվել է Արագածոտնի մարզի բնակիչ ...
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

