
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է

«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ընտրական օրենսդրության ընձեռած հնարավորություններից: Պրեսկոտը նկատեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է ընտրական տեղամասում 35 հոգի գտնվել/ անդամ, դիտորդ,վստահված անձ, ընտրող/: «Մեզ մոտ տեղամասում լինում են միայն ընտրական հանձնաժողովի անդամներն են ու ընտրողները»,- ասաց Պրեսկոտը: Նա ներկայացրեց իրենց առաքելության դիտարկման արդյունքները, որը հիմնականում կրկնում էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունը:
ԵԽԽՎ դիտորդներն էլ գտնում են, որ երկրում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության պակաս կա, իսկ ընտրությունների լեգիտիմության համար շատ կարեւոր է, որ վստահության մակլարդակը բարձր լինի: Դիտորդները «լրջորեն խորհուրդ» են տվել ՀՀ իշխանություններին մտածել այդ հասարակության վստահության վերականգնման մասին: Եվրոպացի դիտորդներին նաեւ մտահոգել է հեռուստատեսային անհավասար պայմանները. «Պատվիրակությունը ափսոսանքով է հայտնում, որ լրատվամիջոցներով լուսաբանումը ակնհայտորեն անհավասարակշիռ է եղել՝ հեռարձակող լրատվամիջոցների գերակշռող մասում, այդ թվում հանրային հեռուստատեսությամբ ընտրական քարոզչության պաշտոնական ժամկետի շրջանում»: Եթերաժանի հիմնական բաժինը տրամադրվում է Սերժ Սարգսյանի գործունեությանը. դիտորդները նկատում են, որ անհավասարակշռության պատճառ է նաեւ նրա պաշտոնական գործունեությունը. երեւույթը, որ վարչապետը չի դադարեցրել իր գործունեությունը, Պրեսկոտը թեեւ համարում է օրինական, բայց ավելացնում, որ դա կառավարության վրա լրացուցիչ պարտավորություն է դնում խուսափելու տպավորություն թողնելուց, որ վարչական ռեսուրսը չարաշահում է որեւէ թեկնածուի օգտին:
Պրեսկոտը նկատեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրները պետք է հարթել այս անգամ եւ օրինակ բերեց, երբ ՏԸՀ-երում արված արձանագրությունները շատ արագ պոկվում էին փակցված տեղից: Նա ԿՀԸ-ին խորհուրդ տվեց՝ «սահմանել նվազագույն ժամկետ, որի ընթացքում տեղամասային կենտրոններում հասարակությանը տեսանելի վայրերում փակցված մնան արդյունքների արձանագրությունները: Մենք մտահոգություններ ունենք, որ դրանք կարճ ժամանակահատվածում կհանվեն»: Եվրոդիտորդները նկատել էին նաեւ, որ «Ընտրական օրենսգրքով» երաշխավորված է հանձնաժողովների հավասարակշիռ կազմավորումը, սակայն այդ հավասարակշռությունը արտացոլված չէ ԸԸՀ ղեկավար եռյակների կազմում:
«Պատվիրակությունը հույս է հայտնում, որ այդ անհավասարակշռությւոնը չի կրկնվի նաեւ ՏԸՀ-ների մակարդակով»,- ասաց Պրեսկոտը: ԵԽԽՎ պատվիրակությունը ողջունեց, որ ընտրական գործընթացը գնում է առանց խոչընդոտների, թեեւ հայտնեց, որ ի գիտություն են ընդունել որոշ թեկնածուների հայտարարություններն այն մասին, որ նախընտրական շտաբների համար տարածքներ ձեռք բերելիս խոչընդոտների են հանդիպում: Պատվիրակությունը նաեւ վստահ է, որ իշխանությունները կանդրադառնան իրենց մտահոգող խնդիրներին եւ ջանքեր կգործադրեն կազմակերպելու լիովին ժողովրդավարական ընտրություններ, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը: Եվրոդիտրդները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ եւ ՍԴ նախագահների,ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի, եվրոպական երկրների դեսպանների, Հ/Կ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաեւ 9 թեկնածուներից 8-ի հետ: Թե ում հետ թեկնածուներից իրենք չեն հանդիպել, դիտորդները չմանրամասնեցին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել էին, իսկ մեր հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ ընտրական գործընթացների վերաբերյալ երկու քրեական գործ է հարուցված Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ, Ջոն Պրեսկոտը պատասխանեց, որ որքան էլ քրեական գործը կապված լինի ընտրությունների հետ, իրենք չեն կարող խառնվել գործին, քանի որ դա մեր երկրի իրավապահների գործն է:
Իսկ իրենց դիտարկման արդյունքները իրենք կհանձնեն փետրվարի 18-ին Հայաստան ժամանող 30 հոգանոց խմբին, որոնք դիտարկելու են բուն քվեարկության գործընթացը: Վերջնական զեկույցը լինի ընտրություններից 2 ամիս անց:
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
4
Խորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ ...ՄԵԾ ՄԱՍԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ...ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
ՁՆԱԲՈՒՔ
Հունվարի 30-ին, ժամը 22.28-ին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ: ...ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ` ԱՐԴԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: ...«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» ...«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային ...«ԱՐԱԳԱՑՐԵՔ «Ա1+»-Ի ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄԸ»
«Խոսքի ազատություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որին անդամակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, դիմում- նամակ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի ...«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
9
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ ...ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ժամանումը, Աջափնյակի կենտրոնական հատվածում` «Ունիվերսամի» մոտ բավականին շատ բազմություն էր հավաքվել, որոնք «ըմբոշխնում էին» Նունե Եսայանի, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄԱՉՈՒՄ Է
Այսօր Մարտունիում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում ՀՅԴ անդամները՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը մոտ 400-ի էր հասնում: Մարդկանց սակավաթվությունը պայմանավորված ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից Սահամանդրական դատարան դիմելու նախագիծն ու դիմումի ձեւն արդեն պատրաստ են, մնում է միայն փաստաբանների հետ քննարկել վերջնական տարբերակը: «Արդեն վաղը կամ մյուս ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞...
Հունվարի 27-ին Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծկռտուքի մասնակից Սարգիս Կարապետյանը այսօր հայտնել է, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը: ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ...«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»
Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի ...Ո՞ՐՏԵՂ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ ...«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»
Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը այն չորս անձանցից մեկն է, որը ձերբակալվել է Արագածոտնի մարզի բնակիչ ...
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

