
«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ է: Անձնազոհությունը սկսվել է ղարաբաղյան պատերազմից: Նույնիսկ էդ ուղղությամբ չեմ էլ մտածել, որ սովորական մարդը կարող է ռումբերի տակ պահել իր ընտանիքը, որ բարոյահոգեբանական վիճակը չվատանա: Սա անձնազոհություն է»:
Սերժ Սարգսյանին քննադատողներին Գալուստ Սահակյանն ասաց, որ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել, որ Սերժ Սարգսյանը որտեղ աշխատել է` լավ է աշխատել: Իսկ երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ նախարար էր, այդ ժամանա՞կ էլ էր լավ աշխատում, երբ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը` հարցին`Գալուստ Սահակյանը պատասխանեց որպես հոկտեմբերի 27-ը վերապրած մարդ. «Այսօր հոկտեմբերի 27-ի մասին խոսելը անպատկառություն է: Դա նախընտրական ծրագրում են ընդգրկում: Երբ ես այդ մասին լսում եմ, նույն մղձավանջն եմ զգում, երբ հոկտեմբերի 27-ին, երբ դեռ զոհերի արյունը թարմ էր, չէր չորացել, թաց էր, պահանջում էին հրապարակել նոր կառավարության կազմը: Թող հիմա էլ հրապարակեն այդ կազմը: Ճիշտ է, այդ կազմում մոլորվածներ էլ կային, բայց թող հրապարակեն»:
Գալուստ Սահակյանը հրաժարվեց գնահատել հոկտեմբերի 27-ի ժամանակ որպես ԱԱԾ նախարար Սերժ Սարգսյանի աշխատանքը: Երբ լրագրողները պարոն Սահակյանին հիշեցրեցին, որ հոկտեմբերի 27-ի քրեական գործում կա, որ մինչեւ ԱԱԾ փոխնախարար զեկուցվել է, որ նման ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այն կանխելու համար որեւէ քայլ չի կատարվել, Գալուստ Սահակյանն ասաց.«Ես ծանոթ եմ քրեական գործին, բոլորի ցուցմունքներին: Դա այն խնդիրն է, որը պետք է լուծվի դատական համակարգում: Եթե մի բան գիտեին, թող ասեին 7 տարի առաջ, 5 տարի առաջ, ոչ թե այսօր` քարոզարշավի ընթացքում»:
Լրագրողները պարոն Սահակյանին ստիպված էին նաեւ հիշեցնել, հոկտեմբերի 27-ից հետո, նույն իրենք ՀՀԿ-ականները` Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ էին պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Այն ժամանակ ես էլ էի բոլորի վրա կասկածում»:
Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին էլ էիք կասկածո՞ւմ. հարցին` Գալուստ Սահակյանը պատասխանեց.«Իմ կարծիքը սուբյեկտիվ է եղել եւ կարիք չկա այդ մասին հայտնելու»:
Այսօր Գալուստ Սահակյանը գերադասեց խոսել իր թեկնածուի հետ կապվող լուսավոր էջերի մասին եւ ասաց. «Մնում է մեզ մեղադրենք, թե ինչո՞ւ է մեր թեկնածուն մասնակցել պատերազմին, բանակի կառուցմանը: Մնում է մեզ ասեք, թե ինչու մի երկու հոգու փոխարեն էլ քարոզչություն չենք իրականացնում»,- եւ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը նշելու ասաց, որ որոշ թեկնածուներ բանակը կռիվ-կռիվ խաղալու համար են պատկերացնում եւ մտածում,որ կարելի է դարձնել 15 հազար:
Ի դեպ, «Ա1+»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, թե «Կարծո՞ւմ եք` Աղդամն էլ հայկական հող» եւ «1992-93թթ. այդ տարածքները բոլոր ազատագրողները գիտեին, որ դրանք պետք է վերադարձնեն ԼՂ-ի կարգավիճակի դիմաց»: Գալուստ Սահակյանը հրաժարվեց գնահատել իրենց թեկնածուի հայտարարությունները եւ ասաց, որ ԱԺ-ում իրենք մյուս քաղաքական ուժերի հետ օրենք են ընդունել ԼՂ հարցում եւ խնդիրը պետք է լուծվի այդ շրջանակներում: Ի դեպ, իր ասուլիսներից մեկում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողներին ասել էր, որ ԼՂ կարգավորման հարցում փուլային, փաթեթային ձեւակերպումները էական չեն: Այս կապակցությամբ Գալուստ Սահակյանն այսօր իրեն հարց տվող լրագրողին` ասաց «Դու Օսկանյանին մի լսիր, դու ինձ լսիր»:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՎԱՆԴ, ԹԵ՞ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նաեւ մի բառով բնութագրեց բոլոր թեկնածուներին եւ բնականաբար սկսեց ՀՀԿ-ի թեկնածուից.«Սերժ Սարգսյան` անձնազոհ է, Վազգեն Մանուկյան` հեռատես, Արթուր Բաղդասարյան պոպուլիստ»: Արթուր Բադասարյանին պոպուլիստ գնահատլուց` Գալուստ Սահակյանը շտապեց ասել.«Ես ասացի, որ խոսքը դրական պոպուլիզմի մասին է»:
Շարունակելով նախագահի թեկնածուների գնահատելը` Գալուստ Սահակյանն ասաց.«Տիգրան Կարապետյանին ու Արամ Հարությունյանին դասում եմ բարության սերմեր ցանող անձերի շարքը: Վահան Հովհաննիսյանը ազգայնական է, Արտաշես Գեղամյանը` մինչեւ վերջ նպատակների հետապնդող անձնավորություն»:
Գալուստ Սահակյանի ամենաբացասական գանահատականին արժանացան երկու թեկնածու`Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արման Մելիքյանը.«Տեր-Պետրոսյանը ծույլ վճռական է, իսկ Արման Մելիքյանը` անորոշ»: Բացի գնահատականներ տալուց ՀՀԿ փոխնախագահն այսօր նաեւ հայտարարեց, որ այն հայտարարությունները հիմնական թեկնածուները ընթանալու են Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ վիրավորում են մյուս թեկնածուներին. «Բոլորը կարող են նախագահ աշխատել, սակայն ոչ բոլորը կարող են նախագահ դառնալ»: Գալուստ Սահակյանն այսօր կրկին մեջբերեց Գելափի հարցման արդյուքնները եւ ասաց.«Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկրորդում` Արթուր Բաղդասարյանը եւ երրորդում` Արատշես Գեղամյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը բավականին լուրջ արժեք ունեն»: Գալուստ Սահակյանը վստահ է, որ մինչեւ փետրվարի 19-ը Սերժ Սարգսյանի վարկանիշը կհասնի 60-65 տոկոսի, իսկ այսօր 56 տոկոս է:
Այսօր մինչ Գալուստ Սահակյանը իր տեսակետներն էր հայտնում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գրեթե նույն տեսալետն էր հրապարակում` հիմնվելով ոչ թե Գելափի եւ Քոմրեսի հարցումների վրա, այլ` սեփական հարցումնների, որոնք իր խոսքերով կատարել է ՀՀ մարզերում 2 հազար մարդու շրջանակներում: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` մարզերում Սերժ Սարգսյանը ունեն 67 տոկոս վարկանիշ, երկրորդ տեղում է Արթուր Բաղդասարյանը` 9 տոկոս, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 6 տոկոս, իսկ մնացած թեկնածուները ավելի ցածր վարկանիշներ: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով ընդդիմության միասնական թեկնածու լինելու համար այսօր ավելի մեծ շանսեր ունի Արթուր Բաղդասարյանը, քան` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ադիբեկյանը մարզերի բնակիչներից ոչ միայն հարցրել է, թե ում կտաք ձեր ձայնը, այլեւ` թե ում չեք տա ձեր ձայնը: «Ընտրողների 40 տոկոսը ասել է` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 10 տոկոսը` Սերժ Սարգսյանին»:
Այսօր ավելի հետաքրքիր է ոչ թե Ահարոն Ադիբեկյանի հարցման արդյունքները, այլ այդ արդյունքների հիման վրա նրա հետեւությունը` միջազգային փորձի հիման վրա: «Ժողովրդավարական երկրներում որեւէ թեկնածուի հաղթանակի նորմալ ցուցանիշը թերեւս 55-65 տոկոսն է, իսկ դրանից ավելին նշանակում է, որ հասարակության մեջ եւ երկրում կան որոշակի հիվանդագին պրոցեսներ»: Իսկ Ահարոն Ադիբեկյանի հարցման արդյունքների ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը անցել է 55-65 տոկոսը եւ արդեն 67 է:
Քննարկում
Estragon գրել է:
Դե Ահարոն Ադիբեկյանը մի ուրիշ պատմություն է!!! Մի 20-30 տարի հետո Հայ Ժողովրդի Պատմության դասագրքի մեջ նրա մասին գրելու են, որպես ամենալավատես և ամենաԱնինքնասեր սոցիոլոգի մասին, որը այդպես էլ չսովորեց ու չհասկացավ թե ինչ բան է Ստատիստիկան:
Վիշապ գրել է:
Մասնավորապես մեր շենքում վիճակը հետևյալն է, գալիս է մեկը, բնակչի դուռը ծեծում ու հարցնում՝ ու՞մ եք ընտրելու, պատասխանում են՝ Սերժի՛ն ու դուռը շրխկացնում նրա դեմքին երկար բարակ բացատրություններից խուսափելու համար։ Արդյունքում այդ մեկը միամիտ ժպիտը դեմքին գնում է ու հայտնում որ մեր ողջ շենքը ընտրում է Սերժին։)))))))) Ադիբեկյանն էլ թվեր է դուրս տալիս չմտածելով,որ գոյություն ունի յուրահատուկ ազգային–ազատագրական մտածելակերպ բնորոշ միայն հայ մարդուն, ու որ իր սոցհարցումները լոլոներ են։
Կարեն գրել է:
Գալուստին Սերժը մի օր իր ձեռքերով է խեղդամահ անելու, հակաքարոզչության համար: Գալուստին վերջնականապես տարել է: Ու սա ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր:
Իսկ չմեկնաբանելը դարձել է արդեն համա-հայկականա-քաղաքական հիվնդություն: Վարակի պես տարածվել է բոլորի մեջ:
Արա մի հատ դեղ չկա Հայաստանում, ասենք Չ-Մեկնաբանամիցին, որ սրանց խաշի տարելկեքի մեջ գաղտնի քցենք, բուժվեն:
Բայց Գալուստի գլուխգործոցը «Դու Օսկանյանին մի լսիր, դու ինձ լսիր» արտահայտությունն է:
ՀԱՅՐԻԿ գրել է:
Մարտունեցի մեկը հարևանին խնդրում ա թե «էշդ տուր, երկու մեշոկ ցորեն ունեմ, տանեմ ջաղաց», հարևանն ասում ա թե էշս տանը չի, երեխեք տարել են դաշտ, հենց էդ պահին էշը գոմից զռռում ա, ի,արա բա ասում ես էշդ տանը չի, հենա տանն ա, էս հարևանը թե «արա ընձի ջավատաս, իշու զռռոցինա՞ կհավատաս»: Հիմա էս ԳԱԼՍՏուկ ինն ա «ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
ԱԲԳ գրել է:
ԻՆՉ ԼԱվ է չէ?
ara գրել է:- ԱԲԳ
ԻՆՉ ԼԱվ է չէ?
Շատ լավ է ԱԲԳ ջան: Այսօր Ա1 հրատարակել է մի հարցազրույց որը կարելի է գնահատել իր լրատվական ոճի համար, սակայն հետաքրքիրն այն է որ նորից լրագրողի անունը կամ հարցազրույցի աղբյուրը նշված չէ և դա մութ է մնում ընթերցողի համար:- ԱԲԳ
Վիշապ գրել է:- ara
Շատ լավ է ԱԲԳ ջան: Այսօր Ա1 հրատարակել է մի հարցազրույց որը կարելի է գնահատել իր լրատվական ոճի համար, սակայն հետաքրքիրն այն է որ նորից լրագրողի անունը կամ հարցազրույցի աղբյուրը նշված չէ և դա մութ է մնում ընթերցողի համար:
Արա ջան, ասենք թե լրագրողի անունը Լրատու Բամբասասերյան է, կամ էլ Շուխուր Խաբարբզիկյան, ի՞նչ է դա տալու քեզ։ Հավանաբար մարդիկ ինչ որ բանից այնուամենայնիվ վախենում են, որ չեն նշում անունները։ Ստալինի ականջը կանչի:)- ara
Կարեն գրել է:- Վիշապ
Արա ջան, ասենք թե լրագրողի անունը Լրատու Բամբասասերյան է, կամ էլ Շուխուր Խաբարբզիկյան, ի՞նչ է դա տալու քեզ։ Հավանաբար մարդիկ ինչ որ բանից այնուամենայնիվ վախենում են, որ չեն նշում անունները։ Ստալինի ականջը կանչի:)
Ապեր, մի խորացի Ա1+-ը նորությունների մաս ունի, որտղ տպվում են ոչ թե հոդվածներ այլ նորություններ, լուրեր: Այդ նորությունների ու լուրերի ճշմարտացիության պատասխանատվությունը կրում է Ա1+ խմբագրությունը: Այսինք տակը կարելի է հանգիտս գրել գլխավոր խմբագրի անուն ազգանունը, ու վերջ: Եթե դա Արային կբավարարի: Սակայն դա ըստ էության ոչինչ չի փոխում:- Վիշապ
ara գրել է:- Վիշապ
Արա ջան, ասենք թե լրագրողի անունը Լրատու Բամբասասերյան է, կամ էլ Շուխուր Խաբարբզիկյան, ի՞նչ է դա տալու քեզ։ Հավանաբար մարդիկ ինչ որ բանից այնուամենայնիվ վախենում են, որ չեն նշում անունները։ Ստալինի ականջը կանչի:)
Ճշմարտախոսը ոչինչից չպիտի վախենա: Միայն ստախոսը կվախենա իր անունը գրելուց, քանի որ ինքը գիտի իր սուտերը:- Վիշապ
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
4
Խորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ ...ՄԵԾ ՄԱՍԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ...ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
ՁՆԱԲՈՒՔ
Հունվարի 30-ին, ժամը 22.28-ին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ: ...ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ` ԱՐԴԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: ...«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» ...«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային ...«ԱՐԱԳԱՑՐԵՔ «Ա1+»-Ի ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄԸ»
«Խոսքի ազատություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որին անդամակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, դիմում- նամակ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի ...«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
9
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ ...ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ժամանումը, Աջափնյակի կենտրոնական հատվածում` «Ունիվերսամի» մոտ բավականին շատ բազմություն էր հավաքվել, որոնք «ըմբոշխնում էին» Նունե Եսայանի, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄԱՉՈՒՄ Է
Այսօր Մարտունիում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում ՀՅԴ անդամները՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը մոտ 400-ի էր հասնում: Մարդկանց սակավաթվությունը պայմանավորված ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից Սահամանդրական դատարան դիմելու նախագիծն ու դիմումի ձեւն արդեն պատրաստ են, մնում է միայն փաստաբանների հետ քննարկել վերջնական տարբերակը: «Արդեն վաղը կամ մյուս ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞...
Հունվարի 27-ին Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծկռտուքի մասնակից Սարգիս Կարապետյանը այսօր հայտնել է, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը: ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ...«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»
Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի ...Ո՞ՐՏԵՂ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ ...«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»
Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը այն չորս անձանցից մեկն է, որը ձերբակալվել է Արագածոտնի մարզի բնակիչ ...
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

