
«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները:
Նրանք ցանկանում էին անձամբ հանդիպել ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես նախորդ շատ բողոքի ակցիաների ժամանակ, այնպես էլ այս անգամ ցուցարարներին ընդամենը խոստացան նրանց պահանջը ներկայացնել վարչապետին, իսկ անձամբ հանդիպել նրա հետ ուղղակի անհնար էր:
Հայրենական պատերազմի մասնակից 84 տարեկան Ժորա Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է քարհանքում իբրեւ քարհատ: 1994թ. ինչպես ինքը, այնպես էլ իր պես մոտ 600 ավանդատուներ իրենց գումարները ներդրել էին «Արմենիա» բանկում: Բանկն այժմ չի գործում, փակ է: Ավանադատուներից ոմանք 10 հազար, ոմանք՝ 5 հազար խորհրդային ռուբլու կամ ԱՄՆ դոլարի տեսքով էին ներդրում կատարել:
Մի քանի տարի անց՝ ավանդատուների բազմաթիվ բողոքներից հետո միայն ներդրած գումարների 25 տոկոսը որոշեցին վերադարձնել: Մոտ 10 տարի առաջ էլ ավանսի ձեւով տվեցին եւս 81 հազար ԱՄՆ դոլար, որ բաժանվի ընդհանուրի մեջ: Ժորա Խաչատրյանը հիշում է, որ իրենց կազմած հանձնաժողովի նախագահն այդ գումարը սկսեց ըստ ցուցակի բաժանել եւ սկզբում տվեց նրանց, որոնք իրենց դիմումներն ավելի շուտ էին տվել: Ըստ ավանդատուների՝ պետական բոլոր օղակներին իրենք հասցրել են դիմել: «Էլ մարդ չմնաց, որ չդիմենք՝ ալոն բլոյի վրա է գցում, նա էլ մյուսի վրա: Էլ ճար չունենք, չգիտենք էլ ում դիմենք: Մենք այսքան ժամանակ բողոքում ենք, ասում ենք, որ մենք մեր փողն ենք ուզում, մենք ձեզնից ողորմություն չենք խնդրում: Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում», - դժգոհեց Ժորա Խաչատրյանը:
Նրա վստահեցմամբ՝ իրեն պետությունը դեռ պարտք է մոտ 2000 ԱՄՆ դոլար: Գրեթե բոլոր ավանդատուները թոշակառուներ են, որոնք, ըստ նրանց՝ գումարը գցել են բանկ, որ «ծերության սեւ օրերին ուրիշի ձեռքին չնայեն, գոյությունը պաշտպանեն»:
Կառավարության շենքի մի կողմում էլ հավաքվել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: Նրանց ամբողջ փաստաթղթերն այժմ տեղափոխել են Արտակարգ իրավիճակների վարչություն, որն էլ այժմ զբաղվում նրանց թոշակների հարցերով: Վարչությունը, սակայն, անտեսում է թոշակառուների բոլորի բողոքները, պահանջները: «Նրանք մեզ ասում են, թե դուք մեր օրով չեք աշխատել, ձեզ չենք ճանաչում: Ես, օրինակ՝ արիության հերոս մեդալի համար մի տեղեկանք գնացի ուզեցի, որ Ատոմակայանի հրդեհի ժամանակ ես մասնակցել եմ ու աչքի ընկել ակտիվությամբ: Նրանք ինձ պատասխանեցին, թե մեր ժամանակ նման բան չի եղել, գնա»,- պատմում է թոշակառու Ռոբերտ Խաչատրյանը:
Թոշակառուների պատմելով՝ իրենց մոտ 5-6 հազար աշխատակիցների թոշակներն ավելացրել են, իսկ իր նման 600 հոգունը, չգիտես ինչու՝ ոչ: Հենց այս հարցի պատասխանն իմանալու համար էլ նրանք այսօր եկել էին կառավարություն: Նրանց միջին թոշակը, ըստ նրա, կազմում է 30 հազար դրամ, բայց վերնոշյալ 5-6 հազար հոգու թոշակներն արդեն հասնում են մինչեւ 81 հազար դրամի: 2002թ. կառավարության նոր օրենքով յուրաքանչյուրի թոշակից կտրել էին մոտ 25 տոկոս: Դրա պատճառաբանությունն այն էր եղել, թե «շատ էր, դրա համար էլ կտրում ենք»:
Այսօր նրանք կառավարությանը 600 ստորագրությամբ նամակ-դիմում են ուղարկել: Սակայն դրա հետ այնքան էլ մեծ հույսեր չեն կապում, քանի որ, ինչպես իմացել են՝ կառավարությունից նորից զանգահարել են արակարգ իրավիճակների վարչություն, իսկ վերջինս, թոշակառուների վստահեցմամբ՝ նորից անտաբերության կմատնի իրենց պահանջը:
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
4
Խորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ ...ՄԵԾ ՄԱՍԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ...ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
ՁՆԱԲՈՒՔ
Հունվարի 30-ին, ժամը 22.28-ին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ: ...ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ` ԱՐԴԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: ...«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» ...«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային ...«ԱՐԱԳԱՑՐԵՔ «Ա1+»-Ի ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄԸ»
«Խոսքի ազատություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որին անդամակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, դիմում- նամակ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի ...«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
9
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ ...ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ժամանումը, Աջափնյակի կենտրոնական հատվածում` «Ունիվերսամի» մոտ բավականին շատ բազմություն էր հավաքվել, որոնք «ըմբոշխնում էին» Նունե Եսայանի, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄԱՉՈՒՄ Է
Այսօր Մարտունիում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում ՀՅԴ անդամները՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը մոտ 400-ի էր հասնում: Մարդկանց սակավաթվությունը պայմանավորված ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից Սահամանդրական դատարան դիմելու նախագիծն ու դիմումի ձեւն արդեն պատրաստ են, մնում է միայն փաստաբանների հետ քննարկել վերջնական տարբերակը: «Արդեն վաղը կամ մյուս ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞...
Հունվարի 27-ին Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծկռտուքի մասնակից Սարգիս Կարապետյանը այսօր հայտնել է, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը: ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ...«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»
Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի ...Ո՞ՐՏԵՂ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ ...«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»
Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը այն չորս անձանցից մեկն է, որը ձերբակալվել է Արագածոտնի մարզի բնակիչ ...
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

