
«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» բաճկոնները, որոնց վրա գրված է «Իմ քվեն Սերժ Սարգսյանին»:
Առիթը Սուրբ Վարդանանց տոնն էր. Արարատյան Հայրապետական թեմը խաչերթ էր կազմակերպվել Սուրբ Զորավոր եկեղեցուց Թումանյան փողոցով մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանը: Խաչերթին մասնակցեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Ավարայրի ճակատամարտի հերոսի արձանի մոտ ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ով արժեվորելով Վարդանանց սխրանքը՝ չմոռացավ նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանին: «Մենք այսօր ուրախ ենք, որ մեր վերջին հերոսամարտի հերոս Սերժ Սարգսյանը մեզ հետ միասին ուխտի ճամփա եկավ»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ իր ելույթն ավարտեց Սերժ Սարգսյանի կարգախոսով՝ «Առաջ Հայաստան»: Պատասխանով լրագրողների հարցերին` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն ասաց, որ հատկապես այս տարի է մեծ շուքով նշվում Սուրբ Վարդանանց տոնը, քանի որ այս տարի սիրո մեկամսյակ են հռչակել:
Իսկ թե ինչու՞ ինքը նշեց հենց Սերժ Սարգսյանի անունը, նա բացատրեց այպես. «Այստեղ կանգնածների մեջ այդ շարունակական պատերազմական ընթացքից, որը գալիս է Հայկից, Վարդանանցից եւ հասնում է մեր օրերը, միակ հերոսը Սերժ Սարգսյանն է, եթե ուրիշ հերոսներ էլ լինեին, անվերապահ իրենց անունն էլ կնշեի»:
«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք նախորդ տարվա խաչերթին էլ է մասնակցել վարչապետը, Նավասարդ Կճոյանը պատասխանեց. «Վարդանանց տոնին առաջին անգամ է մասնակցում, բայց մեր Արարատյան թեմի ուխտագնացություններից շատերին նա մասնակցել է»:
Քննարկում
BASKO գրել է:
Բոլոր նրանց ովքեր իրոք Լևոն Տեր Պետրոսյանի համար են աշխատւմ, իսպանիայի մեծաթիվ հայւթյան կողմից առաջարկւմ եմ աջակցւթյւն. հակառակ թիմին ... baskousa@yahoo.com
ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ
4
Խորվաթիա Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որից հետո վիճակահանության արդյունքում որոշվեց — հաստատվեց 2010 թվականի Աշխարհի Գավաթի 5-րդ ընտրական խմբի խաղացանկը:
Հիշեցնենք, որ ...ՄԵԾ ՄԱՍԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հեռարձակող ընկերությունները, այդ թվում Հանրային հեռուստատեսությունը քարոզարշավից առաջ հավասարակշռված չեն լուսաբանել նախագահության թեկնածուներին: Նման եզրակացություն է պարունակվում ...ԽՆԴԻՐՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր ուղեւորվեց Մալթա, որտեղ փետրվարի 2-ին մեկնարկում է միջազգային ավանդական մրցաշար 4 թիմերի մասնակցությամբ: Նախքան մրցավար մեկնելը Հայաստանի հավաքականը հիմնականում հայկական ...ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է ՏԱՆԻՔՆԵՐԸ
Հունվարի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մի շարք տների տանիքներ:
Վնասի չափերը ճշտվում են:
ՁՆԱԲՈՒՔ
Հունվարի 30-ին, ժամը 22.28-ին ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ: ...ՄԱՎՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏ` ԱՐԴԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ
Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը: ...«ՄԻԱԿ ՀԵՐՈՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է»
1
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ կես ժամ շարունակ «Առաջ Հայաստան» եւ «ՄԻԱԿ» գրությամբ վզկալները/ շարֆերը / բարձր պարզած «ՄԻԱԿ»-ի երիտասարդները պարում էին Վարդան Մամիկոնյանի արձանի տակ: Նրանք հագել էին իրենց «քաղաքական» ...«ՄԵԶ ՈՉ ՈՔ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԻ ԴՆՈՒՄ»
ՀՀ կառավարութան շենքի մոտ այսօր հավաքվել էին միանգամից մի քանի խումբ ցուցարարներ՝ Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները եւ ՀՀ Ներքին գործերի նախարարության թոշակառուները: ...ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «ԱլկաՏել- Լյուսենտ» ընկերության նախագահ Սերժ Չուրուքին եւ «Նայթ ...ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ
Ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է Հանրապետության նախագահի ընտրության օրը` 2008թ. փետրվարի 19-ը, հայտարարել ոչ աշխատանքային ...«ԱՐԱԳԱՑՐԵՔ «Ա1+»-Ի ԳՈՐԾԻ ԼՍՈՒՄԸ»
«Խոսքի ազատություն» քաղաքացիական նախաձեռնությունը, որին անդամակցում են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, սովորական քաղաքացիներ, դիմում- նամակ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ընտրական հանձնաժողովների շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու պարոն Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից փորձեր են ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի ...«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»
9
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը այսօր նկարագրեց Սերժ Սարգսյանին պատերազմական տարիներին.«Անընդհատ կյանքը վտանգված էր, աընդհատ մտածում էր աննպատակ զոհ չդառնա ինչ-որ նպատակների: Մեր թեկնածուն անձնազոհ ...ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ՞
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մինչեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ժամանումը, Աջափնյակի կենտրոնական հատվածում` «Ունիվերսամի» մոտ բավականին շատ բազմություն էր հավաքվել, որոնք «ըմբոշխնում էին» Նունե Եսայանի, ...ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄԱՉՈՒՄ Է
Այսօր Մարտունիում նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպմանը ներկա էին հիմնականում ՀՅԴ անդամները՝ իրենց ընտանիքներով, որոնց թիվը մոտ 400-ի էր հասնում: Մարդկանց սակավաթվությունը պայմանավորված ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից Սահամանդրական դատարան դիմելու նախագիծն ու դիմումի ձեւն արդեն պատրաստ են, մնում է միայն փաստաբանների հետ քննարկել վերջնական տարբերակը: «Արդեն վաղը կամ մյուս ...ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞...
Հունվարի 27-ին Թալինի հրապարակում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրողների հանդիպման ժամանակ ծեծկռտուքի մասնակից Սարգիս Կարապետյանը այսօր հայտնել է, որ ցանկացել է Տեր-Պետրոսյանին ասել ճշմարտությունը: ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է
«Ձեր ընտրական տեղամասերը հիշեցնում են երկաթգծի կայարան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը: Նա զարմացել է մեր ...«ԹՈՂ ԿՈՏՐՎԻ ԱՅԴ ՁԵՌՔԸ...»
Կանայք շարունակում են հավատարիմ մնալ ՕԵԿ նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին: Այսօր ՀՀ տարբեր մարզերից Երեւան ժամանած կանայք Կառավարության նիստերի դահլիճում հանդիպեցին Արթուր Բաղդասարյանի ...Ո՞ՐՏԵՂ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ինքն անգամ չմասնակցի նախագահական ընտրություններին որպես թեկնածու, այնուամենայնիվ ...«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»
Եվրոդատարանում Հայաստանի դեմ հայց ներկայացրած «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը այն չորս անձանցից մեկն է, որը ձերբակալվել է Արագածոտնի մարզի բնակիչ ...
ԳՅՈՒԼՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԽՈՍԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
ԽԱՂԸ ՍԿՍՎԱԾ Է
«ԱՅԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է»
«ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ»
ԳՅՈԻԼՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ԴԻՏԵՔ ՄԵՐ «ԵԹԵՐՈՒՄ»
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԽԻՍՏ ԱՆՀԱՋՈՂ ԽԱՂԱՑԱՆԿ

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ՓՈՐՁԵԼ Է ԱՆՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

«ԴՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՄԻ ԼՍԻՐ, ԴՈՒ ԻՆՁ ԼՍԻՐ»

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ»

«ՍՐՏՆԵՐԸ ԿՀՈՎԱՑՆԵՆ ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈՅԻ ԿԱԶԻՆՈՆԵՐՈՒՄ»
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ

- 1860 Կարսում ծնվեց հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը): Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրել «Տժվտժվիկ» հայտնի պատմվածքը:
- 1860 Ծնվեց գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Սարգիս Մուբայաջյանը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1911 Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի):
- 1924 Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:
- 1931 Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
- 1931 Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը: Բազմաբեղուն գիտնականը ներկայումս զբաղվում է ՁԻԱՀ-ի խնդիրներով, հանրահայտ Արմենիկում-ի հեղինակային խմբի ղեկավարն է:
- 1965 Մահացավ բանաստեղծ Ահարոն Ծատուրյանը: (Ծնվ. 1886 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

