
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԲ ԿԼԻՆԻ ԹՈՒԼԱԿԱՄ ՄԱՐԴ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Նախքան նոր-նորքեցիների հետ հանդիպելը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր շփվեց Աստծո հետ` Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Սերժ Սարգսյանին եկեղեցի ուղեկցեց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Այսօրվա քարոզարշավի ընթացքում, ի դեպ աշխատանքային ժամին Սերժ Սարգսյանին ուղեկցում էր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Ինչեւ, Նոր- Նորքի 5-րդ զանգվածում վարչապետին սպասում էին մոտ 1000 բնակիչ:
Դժվար է ասել, թե ամենամեծ համայնքի որ զանգվածների բնակիչներ էին ներկա: Սերժ Սարգսյանը նրանց դիմեց «սիրելի նորքեցիներով» եւ ծանոթացրեց իր ծրագրի մշակման ընթացքին.«Երբ աշխատում էինք նախընտրական ծրագրի վրա, ես համարեցի, որ այն պետք է մի քիչ ընդհանուր լինի, քանի որ նոր Սահմանադրությունը, նախագահի պարտականությունը մի քիչ այլ տեսանկյունից է դիտարկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ժողովրդի համար հանրապետության նախագահը դեռեւս պատասախանատու է ամեն ինչի համար, որոշեցինք կցել նաեւ որոշակի թվեր»:
Սերժ Սարգսյանի խոսքերով` այդ թվերը թույլ են տալիս ասել.«Կարճ ժամանակ հետո մենք երկու անգամ ավելի լավ ենք ապրելու»: Սերժ Սարգսյանը նշեց, որ այս խոսքերը նա կրկնում է ամենուր եւ շարունակեց իր նախընտրական խոստումները` հստակեցնելով.«Բայց դա չի նշանակում, որ Նոր-Նորքը երկու անգամ մեծանալու է, դա չի նշանակում, որ եթե մեկը կուտակել է մեծ հարստութուն, ապա այդ հարստությունը պետք է կրկնակի անգամ ավելանա»: Դա նշանակում է, որ աշխատավարձը պետք է կրկնակի ավելանա, դա նշանակում է, որ թոշակները պետք է ավելանան, սոցիալական ծախսերը կրկնակի ավելանան»: Իր թվարկած ցուցանիշներին հասնելու համար, Սերժ Սարգսյանի կարծիքով անհրաժեշտ է, որպեսզի բոլոր հավատան այդ գաղափարներին: «Ես միշտ բերում եմ ազատամարտի օրինակը եւ ասում եմ` շատ-շատերն արդեն իրենց համար արդարացումներ էին նախապատրաստում, շատ մեծ պաշտոնյաններ արդեն մտածում էին, որ Ղարաբաղը պրծավ, հանձնեցինք, գնաց, պարտվելու էինք, բայց մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կյանքը տվեցին, ովքեր խորապես համոզված էին, որ մեր պայքարը ճիշտ է, սրբազան է, մենք կարողացանք հաղթանակի հասնել: Ձեզ վստահեցնում եմ` Հայաստանը լինելու է փայլուն երկիր: Կան բոլոր հիմքերը ասելու, որ 5 տարի հետո մենք բոլորովին այլ երկրում ենք ապրելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Իր ծրագիրը իրականացնելու համար, Սերժ Սարգսյանը խնդրեց նոր-նորքեցիների աջակցությունը.«Ես բոլորին կոչ եմ անում գալ քվեարկության եւ ձեր քվեն տալ այն մարդուն` ում հավատում եք: Եւ երբեք ես չեմ խորշում դիմելու իմ ժողովրդին եւ ասելու` այո, ես ձեր քվեի կարիքն ունեմ: Ուրիշները կարող են սա ասել քվե մուրալ, խնդրել: Իհարկե, խնդրում եմ: Ինձ համար վիրավորական չի իմ ժողովրդից խնդրելը: Երբ ես կխնդրեմ որեւէ անհատի, որեւէ մեկի, եթե խնդրեմ մեր հակառակորդին, այն ժամանակ ես կլինեմ թուլակամ մարդ: Բայց սեփական ամբիցիաները չի կարելի դարձնել կենսակերպ, չի կարելի անձնական էսպես , սուտ հեղինակության համար ի վնաս երկրի շահի գնալ: Իմ ողջ գործունեությունը նվիրված է եղել իմ երկրին ծառայելուն»: Սերժ Սարգսյանից հետո բեմում հայտնվեց հայտնի Ֆորշը, իսկ մյուս աստղերը` Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը հասցրել էին երգել մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը: Ինչեւ, կազմակերպված համերգը նոր-նորքեցիներին այնքան էլ չհրապուրեց, նրանցից շատերը շտապեցին շրջապատել Սերժ-Սարգսյանին` ձեռքներին նամակներ: Նրանց պահանջները վարչապետից բազմաթիվ եւ եւ տարաբնույթ: Շատերը բնակարան էին պահանջում, ոմանք աշխատանք:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի եւ նոր-նորքեցիների այսօրվա հանդիպմանը ներկա էին Նոր-Նորքի 5-րդ, 6-րդ, 7-րդ. 8-րդ եւ 9-րդ զանգվածների դպրոցների ուսուցչակազմը` իրենց տնօրենների հետ միասին: Թիվ 197 դպրոցը նույնիսկ ներկայացել էր պաստառներով: Հանդիպմանը ներկա էր նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը` կրկին աշխատանքային ժամին: Սերժ Սարգսյանի հավաքի մասնակիցներին հանդիպման էին բերել 22 համարի ավտոբուսներով, որոնցով էլ հանրահավաքից հետո տարան: Իսկ երբ ավտոբուսի վարորդից հետաքրքվեցինք, թե որ ուղղությամբ է գնում` վարորդը պատասխանեց. «Էս պատվերով ա, կապ չունի, թե վրա ինչ ա գրված: Գնում եմ Ջրվեժ»:
ՀԱՐՁԱԿՈՒՄ
Այս գիշեր անհայտ անձինք կոտրել են «Օրինաց երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի ապակիները, պոկել ցուցապաստառները: Այս պահին ոստիկանության աշխատակիցները փորձում են ճշտել` ովքեր այդ արարքի հեղինակները: ...ԽԱՆՈՒԹՆ ԱՅՐՎԵԼ Է
Հունվարի 25-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստաց֊վել, որ հրդեհ է բռնկվել Աբովյանի Հատիսի փողո֊ցի, 11 շենքի հարակից խանութում: Այրվել է Վ. Մինասյանին պատկանող խանութը` 10քմ մակերեսով:
Դեպքի վայր մեկնած երկու ...ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏ
1
Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի վերջին խաղում հաղթանակ տոնեց: Մեր թիմը խոշոր 11:2 հաշվով առավելության հասավ Բուլղարիայի նկատմամբ, որը ընթացիկ խաղարկությունում ...«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ
4
Երեւանի «Հրազդան» մարզադաշտ 37 տարվա պատմություն ունի: Այն դասվել է աշխարհի ամենագեղեցիկ մարզադաշտերի շարքին, սակայն վերջին տարիներին այս կառույցը կորել է ֆուտբոլասերների տեսադաշտից, քանի որ Հայաստանի ...ԱՄԵՆԻՑ ԱՇԱՏ ՍՏՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ
«Ես չեմ բացառում, որ քարոզարշավում ֆորմալ առումով հավասարությունը ապահովված կլինի ԶԼՄ-ով: Այդ մասով խախտումների մենք կարող ենք շատ քիչ հանդիպել, բայց դա չի նշանակում, որ ամբողջ ընթացքը զերբազատված է ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանի բանկային համակարգում առաջատար ...ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին երեկ երեկոյան հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:
Նա հրաժարական է տվել Սենատում վստահության քվե չստանալուց հետո:«ՌՈՒԲԵԺ-2008»-Ը ՄՇԱԿՎԱԾ Է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2008 թվականի ծրագրի եւ «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների ...ՊԱՀԱՆԱՋԱՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ
«Ընտրիր միայն այն թեկնածուին, ով խոստանում է լուծել այս խնդիրները», «Սպառող, քո ձայնը որոշիչ է» կարգախոսով է մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին «Սպառողների իրավունքներիպաշտպանություն» ...«ՀԱՄԲԱՐՁՎԵ՞ՆՔ, ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
Պարզվում է` քաղաքացիների ձայնը գնելու համար ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը եւ իր ղեկավարած «Ժողովրդական կուսկացությունը» երբեւէ կաշառք չեն բաժանել:
«Որեւէ մի բան չեն տվել՝ ուղղակիորեն ասելով ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 225 մլն 681 հազար դրամ է հատկացվել ՀՀ վերահսկիչ պալատին` վերջինիս լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու նպատակով:
ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Նիստում գործադիրը հաստատել է ...ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց
21
«Ողջունում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ արդեն ընտրվել է եւ հաշվեհարդար է տեսնում այն մարդկանց հետ, ովքեր այս կամ այն ձեւով ընտրական պրոցեսներին մասնակցել են ի պաշտոնե, այդ թվում նաեւ ես: ...ՈՒՂԵՎՈՐԸ ԳՈՂ ԷՐ
Հունվարի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել «Սամանդ» մակնիշի տաքսի ա/մ-ի վարորդ Վրեժ Գ.-ն եւ հայտնել, որ նույն օրը իրեն ամրակցված ավտոմեքենան նստած ուղեւորը Վերին Չարբախի Հ. Հովհաննիսյան փողոցի ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԱՐԵԼ
1
Դիմումատու Ա. Զ.-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հասցեագրած դիմումում հայտնել է, որ 1988 թ-ի երկրաշարժի արդյունքում քանդվել է Գյումրի քաղաքի Նար-Դոսի 134 հասցեում գտնվող իր բնակարանը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԲ ԿԼԻՆԻ ԹՈՒԼԱԿԱՄ ՄԱՐԴ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախքան նոր-նորքեցիների հետ հանդիպելը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր շփվեց Աստծո հետ` Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Սերժ Սարգսյանին եկեղեցի ուղեկցեց Արարատյան ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2008 հունվարի 25-ին անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 47 շենքի 1-ին հարկում տեղակայված "Օրինաց Երկիր" կուսակցության գրասենյակի պատուհանի ապակիները եւ ...ԼՔՈՒՄ ԵՆ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության շարքերը այսօր լքել է ԱՄԿ նախագահության անդամ, ԱՄԿ Նաիրիի տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանը: Այս մասին Ա1+ին տեղեկացրեց անձամբ տիկին Պետրոսյանը: ...ԿԱՇԽԱՏԵՆ ՆԱԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ
Նախագահի թեկնածուների մի մասն այսօր «հանգիստ» քարոզարշավի ձեւն էր ընտրել: Օրինակ` նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի օր անընդմեջ մարզային այցելություններից հետո այսօր զբաղվել է կազմակերպչական ...ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Հունվարի 25-ին, 0 ժամ 25 րոպեի սահմաններում շտապ օգնության մեքենայով շմոլ գազից թունավորման նախանշաններով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչներ 1956թ ծնված Ֆելիքս Սարգսյանը ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
1
«Օգտվելով առիթից` շնորհակալությունս եմ հայտնում մեր Նոր Հաճնի քաղաքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանին համատեղ աշխատանքի համար: Կարծում եմ` առաջիկայում մենք նույնպես ակտիվ կհամագործակցենք ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈՒՏԱԵՎԸ
Այսօր երեկոյան արյան փոխներարկման հիվանդանոցում 58 տարեկան հասակում մահացել է ԱԺՄ փոխնախագահ, ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը: Ալեքսանդր Բուտաեւը տեխնիկական գիտությունների թեկնածու էր, շուրջ ...ԴԱՐՁՅԱԼ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ
11-րդ տուրի հանդիպումներով այսօր Վեյկ ան Զեեւում վերսկսվեց «Կորուս Չես-2008» սուպերմրցաշարը: Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց հոլանդացի Լուկ վան Վելիի հետ եւ 46-րդ քայլին պարտության մատնեց մրցակցին: ...
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՄԵՅԴԱՆՈՒՄ» Է` ՄԱԿԱՆԸ ՁԵՌՔԻՆ»
ՑԱՎԱԿՑԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊՐԵԼ 9000 ԴՐԱՄՈՎ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ԽԱԲՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԸ »
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԱՀԱԲԵԿԻ՞Չ

ՄԻ ՔԻՉ ԴՈՂԱ՞Ց

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԲԵՌ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՎՐԱ

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ

«ԱՎԵԼԻ ՎՆԱՍ ԵՆ ՏՎԵԼ, ՔԱՆ ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ԲԵՐԻԱՆ»

«ՀՐԱԴԶԱՆԸ» ԿՈՒՆԵՆԱ 50 ՀԱԶԱՐ ՆՍՏԱՏԵՂ

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԱՅԴ ՄԵՂՔԵՐԻ ՀԱՄԱՐ»

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ

- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

