
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՐԱ

«Ես պետք է խոստովանեմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999 թ.-ին, երբ Հայաստանի կայունությունը վտանգի ենթարկվեց ահաբեկիչների կողմից, իսկ երկրորդը` անցյալ տարի, երբ Հրանտ Դինքի սպանության գույժը հաղորդող հեռախոսազանգ ստացա: Երկու դեպքում էլ դրանք հարձակումներ էին ոչ թե մարդու, այլ՝ գաղափարների ու արժեքների վրա»,-ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի «Ակոս» թերթի խմբագրակազմի նամակում`թերթի խմագիր Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ:
Նախարարի բառերով. «Հրանտի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա: Սպանողների թիրախն էր նրա պատկերացումը մի այնպիսի Թուրքիայի վերաբերյալ, որը չի սահմանափակում խոսքի ազատությունն ու հանդուրժում է բաց քննարկումներ, եւ հավասարի պես է ընկալում ազգային փոքրամասնություններին պատկանող իր քաղաքացիներին»:
«Յուրաքանչյուր անգամ, երբ Երեւան էր գալիս, մենք մի քանի րոպե խոսելու ժամանակ էինք գտնում: Շատ կարեւոր էր, որ ես նրանից լսեի Թուրքիայում տիրող տրամադրությունների մասին: Հրանտը հենց այն մարդն էր, ումից կարելի էր հարցնել, քանի որ նա պարզապես Թուրքիայում ապրող մի հայ չէր: Նա հպարտ էր իր երկու՝ թուրքական ու հայկական ինքնություններով, եւ վիրավորվում ու բարկանում էր, երբ այդ երկուսի միջեւ հաշտության եզրեր գտնելու իր ջանքերի համար նրան մեղադրում էին «թրքականությունը վիրավորելու» մեջ:
«Հրանտ Դինքն անկեղծ էր ու քաջ, բայց պարզամիտ չէր: Այնուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չեզոքացում»: Նրա անկեղծ ու խիզախ ձայնը լռեցվեց: Ավելին, ոմանք նրա սպանության մեջ պարզ ուղերձ լսեցին, որ այն վտանգը, որն իրենց առջեւ կանգնած է, ավելի խորն է, քան պարզ իրավական դատապարտումը:
Այս ուղերձն այն “ձեռքբերումներից” մեկն էր, որն այս սպանությունը տվեց Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը երանգավորող ծայրահեղ ազգայնական միջավայրի ձեւավորմանը ներդրում ունեցողներին: Կարծում եմ Հրանտի սպանության դաժանությունը, անպատժելիությունը եւ բռնությունը մի քանի քաղաքական նպատակի է ծառայում: Առաջինը, նվազեցնել Եվրոպայի հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, ինչը հենց այն է, ինչ ոմանք թուրքական քաղաքական շրջանակներում ցանկանում են տեսնել: Երկրորդը, վախեցնել հայերին ու Թուրքիայի այլ փոքրամասնություններին, որպեսզի նրանք չհետապնդեն իրենց քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Երրորդը, վախեցնել այն հանդուգն թուրքերին, որոնք ամենայն անկեղծությամբ սկսում են ուսումնասիրել այս խրթին ու զգայուն հարցերը:
Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակ պնդել ենք, որ թեեւ մենք ենք պատմական անարդարության զոհերը եւ մենք ենք Թուրքիայի կողմից փակ պահվող սահմանի մյուս կողմում գտնվում, սակայն, ցանկացած ժամանակ պատրաստ ենք երկխոսության մեր հարեւանի հետ ցանկացած հարցի շուրջ այն պահին, երբ մեր միջեւ բնականոն հարաբերություններ կհաստատվեն եւ այն ժամանակ, երբ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը կբացվի, եւ մյուս կողմում ինչ-որ մեկը կցանկանա գործնական խոսել: Մենք պատրաստ ենք:
Մի տարի առաջ մեզ հուզեց մարդկային խորը ցավի հորդումը թուրքական հասարակության բոլոր շերտերում, հատկապես նրանց մոտ, ովքեր սարսափել էին մի երիտասարդի կողմից այդպիսի բռնության իրականացումից եւ դա դիտարկում էին որպես հաջորդ սերնդում ատելության ու թշնամության շարունակություն»,-ասվում է նամակում:
ՀԱՅԱՍՏԱՆ - ՀԱՀ` 13:1
8
Հոկեյի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը աշխարհի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 13:1 հաշվով ջախջախել է ՀԱՀ-ի հավաքականին: Մեր թիմի կազմում արդեն 43-րդ վայրկյանին հաշիվը բացել է Հարություն ...ՋՐԱԳԻԾԸ ՎԹԱՐՎԵԼ ԷՐ
Վերջին 5 օրերին գրանցվել է ձմռան ամենացածր ջերմաստիճանը, ինչի հետեւանքով շարքից դուրս են գալիս բազմաբնակարան շենքերի ջրագծերն ու կոյուղագծերը: Գյումրիի Կամոյի 73 շենքը կանգնած է անլուծելի խնդրի առաջ: ...« ԲԱՆԱՆԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ՍՄԲՈՒԿԻ ՀԵՏ»
Երեւանցիները նախընտրում են ընդհանրապես գնումներ չանել փողոցներից եւ շուկաներից, քանի որ միրգն ու բանջարեղենը ամբողջովին ցրտահարված են եւ տուն հասցնելուն պես նրանք ամբողջովին` փափկում են: «Երեկ գնեցի ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎՐԱ
«Ես պետք է խոստովանեմ, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում եմ ապրել. առաջինը 1999 թ.-ին, երբ Հայաստանի կայունությունը վտանգի ենթարկվեց ահաբեկիչների ...ՄԱՐԿՈՍԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ
Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի 2007թ. առաջնության լավագույն ռմբարկու Պիզելի Մարկոսը փորձաշրջան է անցնում Ավստրիայի բարձրագույն խմբում հանդես եկող թիմերից մեկում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» ...ՄԱՀԱՑԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՅՐԸ
Այսօր առավոտյան 88 տարեկան հասակում մահացել է նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայրը`Սերգեյ Հովհաննեսի Հարությունյանը: Նա հիվանդ էր քաղցկեղով:
Սերգեյ Հարությունյանը երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ-ում ...ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ
Հայցում ենք Ձեր ներողամտությունը, որ մեր կայքը մոտ երկու ժամ է չի թարմացվել: Մեր գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/3 հասցեում, հոսանքազրկված էր:ՎԵՐՋԱՊԵՍ ԵՐԴՎԵՑԻՆ
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ 38 դատավորների երդման արարողությունը, ովքեր դատավոր էին նշանակվել Նախագահի 2007թ. նոյեմբերի 30-ի եւ դեկտեմբերի ...ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է
Ճանաչողական այցով այսօր Գյումրիում էր ԵԱՀԿ երկրաժամկետ դիտորդների խումբը: Խմբի անդամներին ընդունել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երկարաժամկետ դիտորդների այս խումբը Շիրակի մարզում կաշխատի կեսով. անդամներից ...ՀՐՇԵՋՆԵՐԸ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Հունվարի 17-ին, Ժամը 05.44-ին ահա֊զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ջրվեժի խճուղի թիվ 1 հասցեում` «Գաջ» ՓԲԸ-ի վարչական շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ...ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով հայաստանում գտնվող ԱՄՆ պետքատուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մնիսկի խմբի ամերկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: ...ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տվել ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել քաղաքի կենտրոնում հունվարի 19-֊ից 21-֊ը, երբ կայանալու է Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնադրման արարողությունը:
Քաղաքապետարանի ...«ԻՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՔՎԵՈՎ»
«Իրական ընտրություններն են Հայաստանի հզորացման բանալին, եւ միմիայն յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված քվեով կարելի է ունենալ իրական ընտրություններ»,-այս բանաձեւի գիտակցմամբ է աշխատելու նախագահի ՀՅԴ թեկնածու ...ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻԱՊԵ՞ՏԸ
«Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական ծրագիրը հիմնականում 3 սկզբունքների կիրառմանն է նպատակաուղղված՝ հավասար իրավունքների ստեղծում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում»,- ...ՂԱՐԱԲԱՂԻՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ԴՈՒՐՍ ՄՂԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Երբ 1998 թ.-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ, մինչ այդ Ղարաբաղը բանակցային կողմ էր, բայց նրա նախագահ դառնալուց հետո որոշվեց, որ Հայաստանը ավելի լավ կներկայացնի Ղարաբաղին: ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ՞ ՇՏԱՊԵՑՆԵԼ
Մադրիդում ԼՂ հակամարտության կողմերին ներկայացված փաստաթղթի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումները պարզելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում: «Ներկայացված ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՏ-ՀԻՆՐԻԽ ԱՐԵՆՍԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին եւ նրա գլխավորած ...ՄԱՀԱՑԵԼ Է DJ ՍԵԴՐԱԿԸ
Այսօր 45 տարեկան հասակում մահացել է «Սիթի FM» ռադիոկայանի երաժշտական խմբագիր Սեդրակ Դավիդյանը: Նա հասարակության լայն շրջանակներին հայտնի է «Դիջեյ Սեդրակ» անունով: Այսօր առավոտյան նրա ինքնազգացողությունը ...ՄԵԼԻՔՅԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՉԻ ՀՐԱՎԻՐԻ
1
«Չեմ բացառում, որ չեմ ընտրվի ու չեմ անցնի երկրորդ փուլ: Բայց եթե որեւէ թեկնածուի ծրագրում տեսնեմ, որ նա որդեգրել է իմ ծրագրային հիմնական դրույթները, ապա կմտածեմ: Բայց միեւնույն է դա կապված կլինի նրանից, ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՍԻՄ-Ը, ԱՅԼ 4 ՀՈԳԻ
1
Մաս 1-ին
«Արժանապատվությունը պահելու միակ միջոցը ապտակն է, երբ ոտնահարում են քո իրավունքներն ու արաժանապտվությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը:
Նա կսպասի մինչեւ ...ՈՉ-ՈՔԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ
Մեկօրյա ընդմիջումից հետո Վեյկ ան Զեեում վերսկսվեց «Կորուս-Չեսս-2008» սուպերմրցաշարը: Այսօր կայացած 4-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր, որը բավական անհաջող է հանդես ...
ԵՐԵՔ ԴԻԱԿ

« ԵԹԵ ԵՍ ՉԲԵՐԵԻ ՆՐԱՆՑ, ԱՅՍՕՐ ՆՐԱՆՔ ՄԵՐ ԳԼԽԻՆ ՆՍՏԱԾ ՉԷԻՆ ԼԻՆԻ»

Ո՞Վ Է «ՊՐՈՅԵԿՏԸ»

ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԵՏԱԶՈՏՎԻ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՍԽԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆ - ՀԱՀ` 13:1

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

- 1904 Այնթապում ծնվեց հայ ձեռագրագետ, բանասեր Նորայր արքեպիսկոպոս Պողորյանը:
- 1921 Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց թուրքական զորքերի կողմից գրավված շրջաններում կատարված հրեշավոր չարագործությունների կապակցությամբ:
- 1930 Երևանում բացվեց գրողների տունը:
- 1939 Սկսվեց համամիութենական մարդահամարը: Մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմեց 1 միլլիոն 282 հազար մարդ, որից մեկ միլլիոն 62 հազարը եղել է հայ, 130 հազար 9 հարյուրը՝ ադրբեջանցի, 51 հազար 400՝ ռուս, 20 հազար 5 հարյուրը՝ քուրդ և այլն: Երևան բնակչության թիվը կազմեց 200 հազար 31 մարդ:
- 1979 Սկսվեց համամիութենական մարդահամարը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

