
ՔՎԵԱՐԿԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
«Երբեք չեմ մտածել,որ իմ առաջին ընտրությունների ժամանակ հնարավորություն եմ ունենալու քվեարկելու հորս օգտին»,-ասաց Վրաստանի նախագահի` ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլադձեի որդին` Գեորգին: Այսօր Թբիլիսիում առատ ձյուն էր տեղում եւ Գեւորգին այդ համարում է լավ նշան, քանի որ իրենց դրոշները սպիտակ են` ի տարբերություն Սահակաշվիլու, որն ընտրել է կարմիր գույնը:
Իսկ ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլադձեն վստահ է, որ ինքն է հաղթելու. «Եթե ես հաղթեմ, ուրեմն կհաղթի Վրաստանը»: Նա տեղեկացրեց, որ կլինեն հանրահավաքներ, եթե չընտրվի ինքը, եւ բողոքի այդ ակցիաները կլինեն օրենքի սահմաններում: «Մարտական եւ վրացական»,- ահա այս բառերով բացատրեց իր տրամադրությունը թեկնածուն:
Ի դեպ, քիչ առաջ նրա շտաբը հայտարարեց, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Գաչեչիլադձեի շտաբի պետ Թինատին Խիդաշելին հայտարարեց, որ որոշ տեղամասերում ճնշել են հանձնաժողովի իրենց անդամներին, Սահակաշվիլու կողմնակիցները քարոզում են ընտրատեղամասերի մոտ, վախեցնում են մարդկանց, ԸԸՀ որոշ նախագահներ խմած են: Վրաստանում ընտրողի մատին դրոշմ է դրվում, սակայն, ըստ շտաբի հայտարարության, որոշ տեղամասերում չեն աշխատում այդ անգույն կնիքը ստուգող ապարատները, եւ Սահակաշվիլու կողմնակիցները խումբ-խումբ մարդիկ են տեղափոխում ընտրատեղամասից ընտրատեղամաս մի քանի անգամ քվեարկելու: /Ի դեպ, այսօր սրտի կաթվածից մահացել է Թբիլիիսի ԸԸՀ-ներից մեկի ներկայացուցիչը-խմբ./
Ըստ Գաչեչիլադձեի շտաբի պետ Թինատին Խիդաշելիի, իրենց ներկայացուցիչներին թույլ չի տրվում արձանագրություններ կազմել, որպեսզի հետագայում իրենք կարողանան բողոքարկել ընտրությունների արդյունքները: Բոլոր դեպքերում նրանք պատրաստվում են դիմել դատարան:
Ի դեպ, այսօր Վրաստանի քաղաքացիները ոչ միայն նախագահ են ընտրում, այլեւ պատասխանում են երկու հարցի` կուզենայի՞ն, որ խորհրդարանական ընտրությունները լինեին գարնանը եւ երկրորդ` Վրաստանը շարունակեր գնալ դեպի ՆԱՏՕ:
Հիշեցնենք, որ Միխաիլ Սահակաշվիլին 40 օր առաջ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ փողոց դուրս եկած ընդդիմադիրները պահանջում էին խորհրդարանական ընտրությունները անցկացնել գարնանը եւ ոչ թե աշնանը, ինչպես ուզում էր Սահակաշվիլին:
Կարինե ԱՍԱՏՐՅԱՆ
Թբիլիսի
ՄԻՇԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ՏՂԱ՞Ն
Ուղիղ կեսգիշերին Վրաստանի նախագահի թեկնածուները կզրկվեն քարոզելու իրավունքից, իսկ ընդամենը 8 ժամ հետո կբացվեն Վրաստանի 3399 ընտրատեղամասերը: Հունվարի 5-ին Վրաստանի քաղաքացիները արտահերթ ընտրությամբ ...«ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ» ԿՄՆԱ՞Ն ԴՐՍՈՒՄ
ժամը 13.00-ի դրությամբ` Վրաստանի նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15 տոկոսը: Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի` ընտրացուցակներում ընդգրկված է 3 372 179 ընտրող: Նրանք, ում անունները չեն լինի ...ՔՎԵԱՐԿԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
«Երբեք չեմ մտածել,որ իմ առաջին ընտրությունների ժամանակ հնարավորություն եմ ունենալու քվեարկելու հորս օգտին»,-ասաց Վրաստանի նախագահի` ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլադձեի որդին` Գեորգին: ...ԽԱԻՆԴՐԱՎԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է
Վրաստանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Նինո Բուրջանաձեն նշում է, որ առանձնապես դժվար չէ կռահել, թե ում օգտին է ինքը քվեարկել: «Ես տվեցի իմ ձայնը նրան, որ Վրաստանը լինի կայուն, ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՌՋԵՒՈՒՄ Է
Ընտրությունները ավարտվել են, սակայն հայտարարվեցին ժամը 17.00-ի տվյալները:Մասնակցել է 1.581.458 ընտրող, այսինքն 46.44 տոկոսը: Հետաքրքիր է, որ ակտիվ են եղել հատկապես Ախալքալակի ընտրողները` 66.36 տոկոս: ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ԼԻՆԻ՞
Քիչ առաջ Սահակաշվիլիի մամլո խոսնակ Դավիթ Բագրադձեն շնորհավորելով իրենց կողմնակիցներին, հայտարարեց, թե Սահակաշվիլին արդեն նախագահ է.նա հենվում է հենց այդ exit polls- ի արդյունքների վրա, քանի որ ըստ Վրաստանի ...ԴԵՌ ՉԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Վրաստանի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի կողմնակիցները քիչ առաջ հայտարարեցին , որ չեն գնալու պրովակացիայի , հիմք չեն ընդունելու պատվիրված exit-polls -ի արդյունքները եւ դուրս ...
ՄԻՇԱՆ ԱՄԵՆԱԼԱՎ ՏՂԱ՞Ն
ՔՎԵԱՐԿԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ԴԵՌ ՉԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«ԼՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ» ԿՄՆԱ՞Ն ԴՐՍՈՒՄ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՌՋԵՒՈՒՄ Է
ԽԱԻՆԴՐԱՎԱՆ ՀԵՐՔՈՒՄ Է
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ԼԻՆԻ՞
- 1816 Աստրախանում լույս տեսավ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը՝ արևելահայ առաջին պարբերականը:
- 1896 Վրաստանի Այազմա գյուղում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի գուսան Հավասին (Մարկոսյան): 8 քույրերի միակ եղբայր Արմենակը կուրացել է 3 տարեկանում, աշակերտել է նշանավոր աշուղ Թիֆիլիին:
- 1908 Մահացավ բանաստեղծ Սմբատ Շահազիզը: (Ծնվ. 1840թ.-ին)
- 1911 Նախիջևանում ծնվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարապետ Քարամյանը:
- 1930 Բացվեց ԵՊՀ-ի գիտահետազոտական ինստիտուտը:
- 1932 Երևանում բացվեց ազգային փոքրամասնությունների կին պատգամավորների հանրապետական համագումարը:
- 1945 Չինաստանում լույս տեսավ «Սասնա Ծռեր» էպոսը՝ հին ականավոր կին գրող Գո Բաո Ցյունի թարգմանությամբ:
- 1959 Մահացավ խորհրդային ճարտարապետության գործիչ, ակադեմիկոս Կարո Հալաբյանը (Ծնվ. 1897 թ.):
- 2001 Վախճանվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Ծնվ. 1928թ.-ին)
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

