
ԿԲԱՑՎԵ՞Ն ՀՀ ԴՌՆԵՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՒ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

2002թ-ից արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան ու ազգաբան, «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան` «նպատակահարմար չէ» պատճառաբանությամբ:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով օտարերկրացուն մուտքի վիզա չի տրամադրվում, եթե «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ»: Կամ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա պատրաստվում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ), եւ այլն: Հետաքրքիր է` ի՞նչ գիտեն ՀՀ համապատասխան մարմինները, որ հետեւողականորեն թույլ չեն տալիս հայտնի էաբանին մուտք գործել Հայաստան:
«Ա1+»-ի հարցերին Մարսելից պատասխանում է «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Վարպետյանը:
Բայց մինչ նրա հետ զրույցը` ներկայացնենք մի քանի դրվագներ Ալեքսանդր Վարպետյանի կենսագրությունից:
1948թ Խորհրդային Հայաստան ներգաղթած, 1975թ-ից կրկին Մարսելում վերահաստատված Ալեքսանդր Վարպետյանը հեղինակել է «Արփիական», «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Ոգեկոչ», «Էություն», «Արիականք», «Ծննդոց», «Էականք», «Ազգային խաչբառ, կամ ո՞ւմ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար» եւ այլ աշխատություններ:
Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում՝ 1990թ-ին Հայաստանում հիմնադրել է «Էություն» ազգային իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել հայագիտությանը նվիրված բանախոսություններով, հաղորդաշարերով, միջոցառումներով:
2004թ-ին Ամերիկայի կենսագրական ինստիտուտը (ABI) Վարպետյանին ներկայացրել է «21-րդ դարի մեծ մտածողները» շարքում, իսկ 2006-ին հռչակել «21-րդ դարի մեծագույն հանճարներ»-ից մեկը:
-Պարոն Վարպետյան, ո՞րն է պատճառը, որ դուք այդպես էլ հնարավորություն չեք ստանում Հայաստան գալու:
- 2002 թվից ի վեր, երբ փաստորեն արտաքսվեցի Հայաստանից, այդ հարցը դարձել է իմ ու շատերի գլուխկոտրուկը: Ես, անցյալի ու գոյության առեղծվածների քննախույզս, բնականաբար չեմ կարող չունենալ իմ հետեւությունները, ըստ որոնց պատճառները մի քանիսն են, այդուհանդերձ կապված մեկ հիմնական հանգամանքի` 1999-2000 թթ իրադարձությունների հետ:
-Կա՞ն արդյոք պատճառներ, որ կստիպեին մեր իշխանություններին զգուշանալ Ձեզանից:
- Ըստ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ՀՀ ՆԳ Անձնագրերի ու Վիզաների վարչությանն ուղղված հարցման պատասխանի, ես իբր «վտանգ եմ ներկայացնում ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին»: Ուրեմն մնում է հարցնել թե այդ ինչո՞վ, երբ հանրահայտ է, որ ես քաղաքական այր չեմ: Իսկ հնարավոր այլ պատճառները այնքան ծանրակշիռ են ու գնում են այնքան հեռու, որ կնախընտրեի լռել` հույսով, որ դրանք երբեւէ ընդհանուրի հետ կբացահայտվեն:
-Դուք խնդիրներ ունե՞ք Հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ:
-Անցյալում եղել են որոշ վրիպումներ եւ թերհասկացություններ: Այսօր դրանք հիմնականում փարատված են: Դեռ ավելին, Հայ առաքելական եկեղեցում օրըստօրե հավելվում են մեր գաղափարներին հարող հոգեւոր հայրերը` մասնավորապես կապված հայապահպանության գործում եկեղեցու նոր դերի կարեւորման եւ աստվածային Է-ԷՈՒԹՅՈՒՆ գերհասկացության հետ:
-Ե՞րբ եք վերջին անգամ դիմել ՀՀ գալու համար եւ ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել: Ընդհանրապես, 2002թ-ից ի վեր քանի՞ անգամ են Ձեզ մերժել ՀՀ իշխանությունները:
-Վերջին անգամ էլեկտրոնային 21-օրյա տուրիստական արտոնագրի հայցս մերժվել է 25.04.2007 թ.` առանց պատճառաբանության, իսկ ընդհանրապես դիմել ու մերժվել եմ 9 անգամ` ներառյալ ՀՀ քաղաքացի ու բնակիչ որդուս հրավերները, ՀՀ առաջին օմբուդսմենի եւ «Հետաքննող լրագրողներ» վերոնշյալ կազմակերպության միջնորդությունները:
-Դուք դիմել եք ՀՀ առաջին օմբուդսմենին: Պատրաստվո՞ւմ եք դիմել գործողին` Արմեն Հարությունյանին:
-Անձամբ` թերեւս անիմաստ է: Զի այս տարի արդեն հարցումներ են արել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, իսկ «ԱԶԳ» թերթում` ոմն նվիրյալ հայորդի` Մանվել Սարդարյանը, որին պարոն Արմեն Հարությունյանը նույն թերթի 31.07.2007 թ. համարում հայտարարել էր, թե ի պատասխան իրենց հարցումներին, ըստ ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների Հայաստան կարող եմ այցելել միայն որպես զբոսաշրջիկ` առանց կացության կարգավիճակի` ինչը հակասում է ավելի ուշ տրված ՕՎԻՐ-ի վերոնշյալ պատասխանին: Մինչդեռ, պարոն Արմեն Հարությունյանի հայտարարությունը առայժմ պաշտոնապես հաստատել մեզ դեռ չի հաջողվել:
-Ինչո՞վ եք զբաղվում Մարսելում: Կա՞ կապ Ձեր գաղափարակիցների հետ Հայաստանում: Համատեղ ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
-Վերջերս ավարտեցի ցայսօր կատարված հետազոտությունների ու ելույթների թվայնացումն ու արխիվավորումը 70 DVD-ների վրա: Այժմ զտում եմ կուտակված ու դեռ չմշակված գիտանյութերը: Գաղափարակիցների ու համակիրների հետ կապը շարունակվում եւ ընդլայնվում է, ինչը ժամանակի զգալի պահանջ է ներկայացնում: Համատեղ ծրագրերը հիմնականում սառեցված են, այլերի մասին դեռ շուտ է խոսելը: Առավել եւս, որ դրանցում իմ մասնակցությունը հիմնականում խորհրդատվական է:
- Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ ապագան:
- Առանց պատկերացնելու ՀՀ ապագան երեւակվում է այսօր, որպես հիմնականում ամառանոցային երկիր իր սպասարկող հասարակությամբ, ինչպիսինները կան էկզոտուրիզմի կղզիներում կամ որոշ աշխարհամասերում: Այն տարբերությամբ, որ այցելուները Հայաստանում լինելու են հիմնականում սփյուռքահայեր: Ողջ հայության պարագայում հեռանկարները առավել մռայլ են: Տա Աստված, սխալվեմ, եւ իրադարձությունները զարգանան այլ կերպ:
Զրուցեց Կարինե Ասատրյանը:
ՄԱՀԱՑԵԼ Է ՅԱՆ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ
Երեկ երեկոյան Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Մի քանի ամիս պայքարելով հաստաղիքի քաղցկեղի դեմ` շոտլանդացի մասնագետը 61 տարեկան հասակում ...ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՑԱՎ
Կառլովի Վարի քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարայի հետ: Մրցակիցները, արագորեն ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԸՆԿԵԼ ԵՆ ՁՈՐԸ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լանջառ գյուղի մոտակայքում մի ավտոբուս շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ...«ՆԱ ՄԱՀԱՑԱՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Այսօր առավոտյան ստանալով Յան Պորտերֆիլդի մահվան լուրը` Հայաստանի ֆուտբոլային հասարակությունը ցնցվեց: Շոտլանդացի մարզիչը մեծ հեղինակություն էր վայելում մեր հանրապետությունում:
«Շատ հոյակապ անձանավորություն ...ՄԱԼԹԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Միջազգային հեղինակավոր «Բվին» բուքմեյքերական կազմակերպությունը կարծում է, որ այսօր Տա`Քալի քաղաքում կայանալիք ընկերական Մալթա- Հայաստան մրցավեճում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն տանտերերը: ...ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 11-ի հրամանագրով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ...ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2006թ. օգոստոսին Երեւան ժամանեց շոտլանդացի մարզիչ Յան Պորտերֆիլդը, որը կյանքից հեռացավ երեկ երեկոյան: Փորձենք վերհիշել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրա անցած ուղին: ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԵԼԳԻԱ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այսօր կմեկնի Բելգիա` մասնակցելու «Պողոսյան հիմնադրամ»-ի կողմից Բրյուսելի դիվանագիտական թաղամասում Villa Empain պալատի վերականգնողական աշխատանքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: ...ՏԱՆԻՔԸ ՊՈԿՎԵԼ Է
Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում Վարդենիս քաղաքում ուժեղ քամին պոկել եւ քշել է Ա. Ենգոյանին պատկանող խոհանոցի` 18 քմ մակերսով տանիքը եւ խփել «Արեւիկ» մսուր-մանկապարտեզի շենքին` կոտրելով 4 ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան կապակցությամբ: Վարչապետի ցավակցական խոսքում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա ...ԳԱԶՊՐՈՄԸ ՆԱԽԱՆՁՈՒ՞Մ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Գազպրոմը» ըմբռնում է Հայաստանի տնտեսական իրավիճակը: Դրա ապացույցը, ըստ «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի, այն է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 110 դոլարով, ...ԿԲԱՑՎԵ՞Ն ՀՀ ԴՌՆԵՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2002թ-ից արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան ու ազգաբան, «Էություն» միաբանության նախագահ Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան` «նպատակահարմար չէ» պատճառաբանությամբ:
«Օտարերկրացիների ...Ո՞ՒՄ ՁԵՌՆՏՈՒ ՉԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
«Հանրապետությունում հանցավորության մակարդակը կայուն է. այն տատանվում է 10-12 տոկոսի սահմաններում: Կայուն են ծանր ու առանձնապես ծանր դեպքերը»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը:
Սահմանադրության ...ՍԵՖԻԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ
Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման դատապարտված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի բողոքը ...ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՄ
Այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշակի բացահայտումներ արեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: Դատախազը հայտարարեց, որ 9 ...Ո՞Վ ԿՓԱԿԻ ՍՈՂԱՆՑՔԸ
Հարկային մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի, վարչարարության խստացման, ինչպես նա— ստվերային տնտեսության ծավալների կրճատման հետ կապված հարցեր են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի` այսօր անցկացրած աշխատանքային ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընդունել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովի կառավարության հրաժարականը:
Ֆրադկովը հայտարարել է, թե կառավարությունը լուծարելու խնդրանքով դիմելու իր որոշումը ...ԱՂԲԸ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՆ Է ՀԱՍՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Աղբը դուրս է եկել աղբամաններից, տարածվել է ամբողջ մայթով, էս տարածքով անցնել չի լինում»,- բողոքում են Շենգավիթ համայնքի Եղիշե Թադեւոսյան փողոցում ապրող բնակիչները: 14 շենքին բավականին ...ՔՈՒՅՐԵՐԸ ՄՐՑՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
«Հայկական շոու-բիզնեսում առաջատարները ռաբիս եւ էստրադային երգիչներն են, իսկ մյուսները կամ «կլասիկա» են, կամ էլ` լավ չեն աշխատում»,-այսպես է մեկնաբանում երգարվեստի ներկայիս վիճակը ձայներիզների կրպակի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՁԵՐ ՈՒԺԵՐԻ ԳՅՈՐԱ ՄՐՑԱԿՑԵՔ»
«Հեյդար Ալիեւի ցանկությունները չեն կատարվում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ Ալիեւը խոստանում էր 2008 թվականի ռազմական բյուջեն ...ՉԽՓԵՑԻՆՔ ՄԵՆՔ, ԽՓԵՑԻՆ ՆՐԱՆՔ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին: «Եվրո-2009»-ի ընտրական փուլում սա հայ ֆուտբոլիստների 2-րդ ...ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏ ՉԻ
«Միայն ավանտյուրիստները կարող են նախընտրական շահերից ելնելով վտանգի տակ դնել պետության բնականոն զարգացումը»,- լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք 2008 -ի բյուջեն նախընտրական բյուջե չի` ասաց Սերժ Սարգսյանը ...
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՓՈՂՈՑՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՐՔԵՐԻՑ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՆՈՐԱՄՈՒՏԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՇԻԿ ՈՒ ՀԱԳՈՒՍՏ ԿԱՐՏԱԴՐՎԻ 6-7 ԱՄՍԻ՞Ց
ԿԲԱՑՎԵ՞Ն ՀՀ ԴՌՆԵՐԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ ԱՌՋԵՒ
«Ի՞ՆՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՈՐ. ԻՆՁ ԵՄ ԾԱԽՈՒՄ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ԻՄԱՆԱՆ,ԱՄՈԹԻՑ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԵՄ»
«ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔԸ ԿԼՈՒԾԻ ԻՐ ՀԱՐՑԵՐԸ»
2009Թ. ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑՆԵԳԵՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ
- 1795 Աղա-Մուհամադը գրավում է Թիֆլիսը:
- 1801 Ալեքսանդր I-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվում է Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսաստանին են միացվում Լոռի, Փամբակ, Ղազախ, Բորչալու գավառները:
- 1828 Ռուսական զորքերը և հայկական աշխարհազորը գրավում են Թոփրախ-կալեն և ազատագրողմ Ալաշկերտը:
- 1828 Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում ծնվեց բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Վախճ. 1868 թ.-ին):
- 1870 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Եղիշե Թադևոսյանը: (Վախճ. 1936թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

