
ԴԱՂՍՏԱՆԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ՄԱՍԻՆ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Դաղստանցիների մի խումբ փորձում է փոխել ՄԻԱՎ վարակի հանդեպ հասարակության վերաբերմունքը
Ծանոթանալիս նրանք կեղծ անուններով են ներկայանում` Մարատ, Ամինա, Ալբինա եւ Կազբեկ: Այս չորսը «ՍՎՈԻ» (ռուսերենով բառը նշանակում է մերոնքական, նաեւ հանդիսանում է «ընդհանուր շահերի արտահայտման ազատության» հապավումը) կազմակերպության կորիզն են կազմում:
Քառյակն իր առջեւ չափազանց բարդ մի նպատակ է դրել` վերափոխել հասարակության վերաբերմունքը ՄԻԱՎ վարակի հանդեպ Ռուսաստանի ամենաավանդական եւ պահպանողական տարածաշրջաններից մեկում` Դաղստանի լեռնային ինքնավար հանրապետությունում:
Իմանալով, որ իրենք ՄԻԱՎ վարակակիր են` Մարատը, Ալբինան եւ Կազբեկը (Ամինան վարակակիր չէ, նա Մարատի կինն է) սկզբում փորձում էին սեփական ուժերով հաղթահարել խնդիրը: 2005թ. մայիսին համատեղ ուժերով նրանք հիմնադրեցին մի կազմակերպություն, որ միավորում էի ՄԻԱՎ վարակակիր մարդկանց եւ նպատակ էր հետապնդում կասեցնել վարակի տարածումը եւ մեծացնել մարդկանց իրազեկությունը դրա մասին:
«Թեեւ վարակի եւ վարակման ճանապարհների մասին տեղեկատվությունը մատչելի է, մենք անընդհատ հանդիպում ենք ՄԻԱՎ-ի մասին անտեղյակության դեպքերի»,- ասում է Ամինան: «Օրինակ, շատերը հավատացած են, որ ՄԻԱՎ վարակակիր մարդիկ չեն կարող առողջ երեխաներ ունենալ: Բայց դա ճիշտ չէ: Իմ եւ Մարատի ընտանիքը դրա ապացույցն է` մեր երեք երեխաները բոլորովին առողջ են»:
ՄԻԱՎ վարակակիրների համար նույնիսկ թեթեւ մրսածությունը կարող է մահացու լինել: «Դրա համար էլ գեղեցկության սրահներ, շոգեբաղնիքներ, ռեստորաններ ու սրճարաններ այցելելիս մենք ստուգում ենք` արդյոք պայմաններն այնտեղ հիգիենիկ են»,- ասում է Ամինան: «Մենք դա անում ենք ավելի շուտ ոչ թե ՄԻԱՎ վարակի տարածումը կանխելու համար, այլ որպեսզի նվազեցնենք իմ ամուսնու եւ այլ մարդկանց` իրենց համար վտանգավոր հիվանդություններով հիվանդանալու հնարավորությունը »:
Հիմա այս վարակի պատկերը փոխվում է: Բժիշկների խոսքերով, ՄԻԱՎ վարակը Դաղստանում այլեւս միայն թմրամոլների եւ մարմնավաճառների հիվանդությունը չէ, դրանով վարակվում են նաեւ տնային տնտեսուհիները:
«Վարակման ամենատարածված ճանապարհը արյան միջոցով է տեղի ունենում»,- ասում է Հանրապետական ՁԻԱՀ կենտրոնի ներկայացուցիչ Զուվուժատ Տուկաեւան: Դրանից հետո երկրորդ տեղում է սեռական ճանապարհով վարակումը: Թմրամոլների հետ մեկտեղ մեծանում է հեռավոր լեռնային գյուղերից մեզ դիմող այն կանանց թիվը, ովքեր վարակվել են իրենց ամուսիններից»:
Ալբինան վարակվել էր իր ամուսնուց, որը մինչեւ վերջ պնդում էր, թե վարակակիր չէ: Ալբինայի ընտանիքը երես թեքեց նրանից, նրան հեռացրեցին աշխատանքից: Ամուսինը նույնպես գործազուրկ դարձավ:
«Ես ելույթ եմ ունենում հեռուստատեսությամբ եւ ռադիոհաղորդումներում, ակտիվ համագործակցում են թերթերի հետ»,- ասում է Մարատը: «Դրա շնորհիվ իմ կյանքն արմատապես փոխվել է: Հեռախոսն անընդհատ զանգում է: Ինձ զանգահարող մարդիկ չեն հարցնում, թե ինչպես կարող են խուսափել վարակվելուց: Նրանք պարզապես անկեղծորեն խոսում են մի մարդու հետ, ով նրանցից մեկն է, բողոքում են, որ նույնիսկ ամենահարազատ մարդիկ հեռացել են նրանցից»:
Հանրապետական ՁԻԱՀ կենտրոնի տվյալներով, Հյուսիսային Կովկասի ամենամեծ ինքնավար հանրապետությունում` մոտ երկու միլիոն բնակիչ ունեցողԴաղստանում, կա ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակակիր 879 մարդ: Նրանց մեծամասնությունը թմրամոլներ են: Վերջին անգամ վարակի աճ տեղի ունեցավ 2005թ., երբ ներերակային եղանակով թմրամիջոցներ օգտագործողների թիվը կտրուկ աճեց հարավային Դաղստանում:
Պահպանողական տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խիստ տաբուներ են գործում, վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
«Ներկայումս Դաղստանում կանեփից կամ ներերակային թմրադեղերից կախում ունեցող մոտ 9 հազար մարդ կա»,- ասում է Ռայսաթ Սագիդեվան, որ գլխավորում է հանրապետության թմրաբանական դիսպանսերի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքը: «Եւ այդ թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով»:
Մարատը, Ամինան, Ալբինան եւ Կազբեկն ասում են, որ փորձում են օգնել յուրաքանչյուրին, ով աջակցության կարիք ունի, անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով են մարդիկ վարակվել եւ ինչպիսին է եղել նրանց կյանքը վարակվելուց առաջ:
«Մենք մեր անունները թաքցնելու պատճառներ ունենք»,- ասում է Մարատը: «Դաղստանի հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել ՄԻԱՎ վարակակիրներին: Իսկ մեր խնդիրների մեծ մասի պատճառն այն է, որ մենք վախենում ենք խոստովանել պատահածը ինքներս մեզ եւ մեզ շրջապատողներին: Արդյունքում անմեղ մարդիկ են տուժում»:
«Օրինակ, մի երիտասարդ, որ ՄԻԱՎ վարակակիր է, չի ասում ծնողներին դրա մասին, ամուսնանում է եւ վարակում իր երիտասարդ կնոջը: Սակայն վաղ թե ուշ մարդիկ կիմանան նրա հիվանդության մասին»,-ասում է նա:
Դաղստանի բժիշկները բացահայտել են բարձր ռիսկի խումբը, որը ներառում է մարմնավաճառներին, արվամոլներին եւ թմրամոլներին. այս մարդկանց մոտ վարակվելու հնարավորությունն ամենամեծն է: Սակայն «ՍՎՈԻ» կազմակերպությանը դիմողների մեծամասնությունն այս խմբին չի պատկանում: Այդ պատճառով կազմակերպությունը հիմնականում զբաղվում է ՄԻԱՎ-ի կանխարգելմամբ եւ աջակցություն է ստանում ոչ միայն թերթերից, ռադիոյից եւ հեռուստատեսությունից, այլեւ կրոնական մարմիններից, ինչպիսիք է օրինակ Դաղստանի մուսուլմանների հոգեւոր խորհուրդը:
«Այս մարդիկ առողջ ապրելակերպ են քարոզում»,- ասում է Դաղստանի մուֆտիի մամլո խոսնակ Մագոդեմռասուլ Օմարովը: «Նրանք չեն պայքարում հիվանդության տարածման դեմ, այլ օգնում են միմյանց: Այդ պատճառով մենք, անշուշտ, հավանություն ենք տալիս նրանց գործունեությանը»:
Դաղստանում հիմնադրվելու օրվանից «ՍՎՈԻ» կազմակերպության հեռախոսահամարներով թերթիկները փակցված են Մախաչկալայի, Կիզիլյուրտի եւ այլ քաղաքների հասարակական տրանսպորտում եւ շենքերի պատերին:
«Ընդհանրապես ինձ հաճախ են խնդրում գովազդային պաստառներ փակցնել իմ մեքենայի պատուհաններին»,- ասում է երթուղային տաքսիի վարորդ Ջամիլը: «Ես հաճախ մերժում եմ: Բայց այս մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում, դրա համար էլ ես չեմ հանում «ՍՎՈԻ» պաստառը: ուցե այն օգնի փրկել ինչ-որ մեկին»:
«Մենք պետք է միշտ հիշենք, որ ՄԻԱՎ վարակակիրները բորոտներ չեն»,- ասում է հոգեբան Ելենա Մկրտչյանը: «Նրանք չպետք է մերժվեն հասարակության կողմից»:
Ներկայումս «ՍՎՈԻ» կազմակերպությունը 30 անդամ ունի:
Տեղաբնակների համար արդեն սովորական է դարձել նրանց մասին հանրապետության թերթերում կարդալը կամ հեռուստատեսությամբ հաղորդում տեսնելը: Սակայն Մարատը, Ամինան, Ալբինան եւ Կազբեկը դեռուս գերադասում են անանուն մնալ, իսկ հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս ծածկում են դեմքերը:
Չնայած իրենց հաջող գործունեությանը եւ հասարակության փոփոխվող վերաբերմունքին` նրանք դեռեւս վախենում են հրապարակայնորեն բացահայտել իրենց ինքնությունը:
Անյա Ժուժլեւան Մախաչկալայի «Բիզնես Ժուռնալ» թերթի թղթակից է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի — խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www.iwpr.net) Կովկասյան լրատուից:
ՎՐԱՍՏԱՆԸ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ Է ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ
«Այլընտրանքային» հարավ-օսիական առաջնորդը ելույթ է ունենում Բրյուսելի խորհրդարանականների առաջ «Եվրոպան մեզ համար միշտ մի հեռավոր երազանք է եղել, հատկապես զինված հակամարտության ծանր տարիներին»,- ասել ...ԴԱՂՍՏԱՆԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ՄԱՍԻՆ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Դաղստանցիների մի խումբ փորձում է փոխել ՄԻԱՎ վարակի հանդեպ հասարակության վերաբերմունքը Ծանոթանալիս նրանք կեղծ անուններով են ներկայանում` Մարատ, Ամինա, Ալբինա եւ Կազբեկ: Այս չորսը «ՍՎՈԻ» (ռուսերենով ...«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՈՒՆԿԸՆԴԻՐՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Այսօր երեկոյան Ազատության հրապարակը լի էր «Ազատություն» ռադիոյի ունկընդիրներով, որոնք, երեկվա պայմանավորվածության համաձայն, եկել էին միասին «Ազատություն» լսելու: Մարդիկ, որոնց թիվը անցնում էր 100-ից, ...ԲՈԼՈՐԻՆ,ԲՈԼՈՐԻՆ,ԲՈԼՈՐԻՆ
Երկուշաբթի, հուլիսի 2-ին, առավոտյան 10:30, «Ազատության» հրապարակում, մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպում են բողոքի ակցիա, ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի: Կազմակերպիչները ...
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ՉԷ՞»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
ՈՐՔԱ՞Ն Է ՎԱՍՏԱԿՈՒՄ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ ՈՒԵՖԱ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՏԵՒՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է
ՎՐԱՍՏԱՆ. ՆՈՐ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԱԼԻԵՒՆ ԷԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ԹՈՒՐՔԻԱՆ Է ՄԵՂԱՎՈՐ
«ԼՂՀ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»
ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

