
ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱՐԱԾՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Մինչեւ 2020թ. Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է մետրոյի մի շարք կայարանների, բազմաթիվ գետնանցումների, ստորգետնյա ավտոկանգառների կառուցում, կանաչ գոտիների ավելացում եւ ներքաղաքային ու շրջանցիկ ճանապարհների շինարարություն: Ի դեպ, այս աշխատանքների մի մասն արդեն սկսվել են, իսկ օրինակ՝ մետրոյի կայարանների կառուցումը նախատեսվում է միայն 2011թ. սկսած: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանի ներկայացրած այս նախագիծն ճարտարապետների միությունում այսօր բուռն քննարկման առարկա դարձավ ներկա ՀԿ-երի ներկայացուցիչների կողմից:
«Սոցիալ էկոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ Սրբուհի Հարությունյանի կարծիքով` նախագծով նախատեսված Գետառի հունը փակելն անթույլատրելի է: Նշենք, որ Գետառի վրա կառուցվելու է միակողմանի ճանապարհ: Ըստ նրա, դա կարող է հանգեցնել քաղաքում գարշահոտության տարածմանը, քանի որ Գետառի ջուրը փակ խողովակների մեջ կդադարի շփվել օդի հետ: «Հունը փակելով Գետառն ինքնամաքրման հնարավորություն չի ունենա: Ես կտրականապես դեմ եմ Գետառի փակմանը: Դա ենթակա էր բնապահմանական փորձաքննության, սակայն որքան ես հասկացա քննարկման ժամանակ մեր՝ ՀԿ-երի հարցուպատասխանից, այդ փորձաքննությունը չի իրականացվել»,- վստահեցնում է Հարությունյանը եւ ավելացնում, որ հինգ տարի առաջ Գետառի հունի փակման նման առաջարկ դարձյալ արվել էր, սակայն համապատասխան մասնագետների կողմից մերժվել էր:
«Եթե նախկինում կարողացանք համոզել եւ կանխել քաղաքապետարանին, ապա այսօր Գետառի տարածքը նորից գրավիչ է դարձել որոշ ներդնողների համար: Հիմա ավելի կարեւորվում է բուն տարածքը, քան թե մարդկանց կենսագործունեությունը»,- կարծում է Սրբուհի Հարությունյանը: Դրան ի պատասխան Գուրգեն Մուշեղյանը հիշեցնում է Հերացի փողոցի նախկին վիճակը, երբ փողոցը Գետառի պատճառով բաժանվել էր երկու մասի եւ աղտոտվածության ֆոն էր ստեղծվել մայրաքաղաքում: «Ինչ վերաբերում է գարշահոտության տարածմանն, ապա ասեմ, որ օդափոխման դիտահորներ են ստեղծվելու նոր կառուցվելիք այդ ճանապարհի վրա: Մյուս կողմից էլ Գետառի ջուրն անընդհատ շարժվում է օդի հետ միասին, քանի որ ի վերջո մի տեղ թափվում է»,- հավաստիացնում է Մուշեղյանը:
Այսօր թեժ քննարկման թեմա դարձավ կանաչ տարածքների պահպանման հարցը: Սակայն «Երեւաննախագծի» տնօրենը վստահեցնում էր, որ մայրաքաղաքի հարավային հատվածում, Կոնդ թաղամասի կենտրոնական մասում, Մյասնիկյան պողոտայի հյուսիսային հատվածում, Կիլիկիա թաղամասի արեւմտյան մասում եւ մի շարք այլ վայրերում ավելանալու են կանաչ տարածքները: Դրանք կավելանան նաեւ ի հաշիվ ստորգետնյա ավտոկայանատեղերի: Ի դեպ, մինչեւ 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանտեղեր կկառուցվեն հատկապես Սայաթ-Նովա փողոցի, Մաշտոցի պողոտայի տակ, եթե երկրաբանական պայմանները թույլ տան, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակի, Տաշիր առեւտրի կենտրոնի դիմացի եւ էլի մի շարք հրապարակների տակ: «Մեր փողոցները 120-130 տոկոսով ծանրաբեռնված են, իսկ ավտոկանգառների պատճառով այդ ծանրաբեռնվածությունը հասնում է 200 տոկոսի: Այս ստորգետնյա ավտոկայանատեղիները, ինչպես նաեւ նոր կառուցվելիք արագընթաց ճանապարհները հնարավորություն կտան խուսափել նմանատիպ իրավիճակներից»,- նշեց Գուրգեն Մուշեղյանը՝ ավելացնելով, որ այս աշխատանքների արդյունքում ոչ մի ծառ չի կտրվի:
«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է «ՓՅՈՒՆԻԿԻ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Այն բանից հետո, երբ Կապանի «Գանձասարը» գլխավորեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, թիմում լուրջ փոփոխություններ սկսվեցին:
Մինչեւ Պետրոսյանի գալը, «Գանձասարի» գլխավոր ...ԽԵՂԴՎԵԼ Է ԼՃԱԿՈՒՄ
Հունիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում Շիրակի մարզի Բենիամին գյուղի թիվ 2 պոմպակայանի տարածքում գտնվող լճակում խեղդվել է մի պատանի:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով ...«ԱՐԱՐԱՏԸ» ԴԵՌ ԿՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ
Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում Սոլիգորսկում 1:4 հաշվով տեղի «Շախտյորին» պարտվելուց հետո Երեւանի «Արարատը» ժամանել է Երեւան եւ լրջորեն նախապատրաստվում է հուլիսի 1-ին կայանալիք պատասխան ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՏԵՒՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է
«Այս պահին Ադրբեջանը չի կարող ազատագրել իր տարածքներն ուժային տարբերակով: Որեւէ խնդիր չէր լինի, եթե գործ ունենայինք միայն Հայաստանի հետ: Բայց նրա հետեւում կանգնած է Ռուսաստանը, որը պատերազմի սկսման ...ԷՆԹՈՆԻ ԳՈԴՖՐԻՆ ՀԱՆԳԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՄԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին բացի դիվանագիտական առաքելությունից նաեւ բարեգործությամբ է զբաղված: 2007թ.-ի ապրիլին Էնթոնի Գոդֆրին Երեւանում կազմակերպած ...ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱՐԱԾՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Մինչեւ 2020թ. Երեւանի Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծով նախատեսվում է մետրոյի մի շարք կայարանների, բազմաթիվ գետնանցումների, ստորգետնյա ավտոկանգառների կառուցում, կանաչ գոտիների ավելացում ...ԱՅԴ Ո՞Ր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ ԵՐԿՐՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ուղիղ մեկ տարի անազատության մեջ է:
Վերջինս պարտադիր զինծառայությունից խուսափելու, փաստաթղթերի կեղծման եւ հափշտակության մեղադրանքով ...« ԿԱՏԱՐՎԱԾԸ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Լեւոն Գուլյանը միանշանանակ սպանել են ոստիկանությունում»,- այսօր հայտարարեց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը: Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրը նա հայտարարեց, ...ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԿԲԱՑՎԻ ՀՕՖ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդի անդամներին, Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի ...ՎԱՂԸ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ Է
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2007 թ. հունիսի 27-ին, ժամը 11-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` ...ՄԱՐԴ ԱՊՐԻ՞, ԹԵ՞ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ ՄԱՐԻ
Հիփոթեքային վարկավորումը Հայաստանում դարձել է գրավիչ գործունեության ոլորտ. այսպես է կարծում «Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության» գործադիր տնօրեն Վարդան Պետրոսյանը: Հիպոթեկային շուկայի ...ԿԱՆԵՓՆ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է
Հունիսի 25-ին ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Փամբակ գյուղի գյուղապետարանի վարչական շենքում 1973 թ. ծնված Սպարտակ Մ.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել — ...ՍԱ ԻՄ ԽՈՀԱՆՈՑՆ Է, ԻՍԿ ՍԱ` ԻՄ ԲԵՐԱՆԸ
Թեեւ Հայաստանում չեն բարձրաձայնում խոշտանգումների մասին, սակայն այդպիսի փաստերը զանգվածային բնույթ են կրում. «Ա1+»-ին ասաց «Ընդդեմ իրավականության կամայականության» ՀԿ անդամ, «Ժառանգություն» խմբակցության ...ՊԱՊՈՒԼԻԱՍՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը` տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ:
Հայաստանի Նախագահի նստավայրում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ
«Մենք կառուցում ենք նոր կյանք»,- այսօր խորհրդարանում ազդարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով նորաստեղծ կառավարության ծրագիրը: Վարչապետը նկատեց, որ նոր կյանքը կառուցվում է հաղթահարելով տնտեսական ...«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր խորհրդարանը 94 կողմ, 7 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց կառավարության ներկայացրած 5- ամյա ծրագիրը: Դեմ քվեարկեց «Ժառանգությունը», ձեռնպահ՝ ՕԵԿ-ը եւ Վիկտոր Դալլաքյանը, ...ՂԱՐԱԲԱՂԸ ԿՈՍՈՎՈ ՉԷ
«Եթե Կոսովոյի անկախությունը ճանաչվի, միայն ՄԱԿ--ն է իրավասու որոշում կայացնել Սերբիայի սահմանների փոփոխության մասին»,- այդ մասին Ստրասբուրգում հայտնել էԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: ...« ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂ ԾԵԾԱԾ ԿԱՄ ՊԱՏԺԱԾ ԿԱ՞»
Կառավարության ներկայացրած ծրագրում արծարծված խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները հիմնականում հոգեհարազատ են ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
«Այդ ծրագրում ընդունված են հիմնականում ԲՀԿ-ի ...«ՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԵՆ ԶԱՎԹԻՉ»
«Մենք նաեւ Եվրոպայից շատ բան ունենք սովորելու` հին խնդիրներին նոր լուծումներ փորձել գտնելու առումով: Այս կազմակերպությունը կարող էր, պետք էր օժանդակեր մեր տարածաշրջանում ստեղծելու այնպեսի միջավայր, որը ...ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց եւ ընդունվեց «Աղքատության ֆեմինիզացում» թեմայով զեկույցը, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: ԵԽԽՎ-ին ՀՀ անդամակցությունից հետո առաջին անգամ Աժ ...ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է
Մարտունու մշակույթի պալատում այսօր կայացավ Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ, ԲՀկ ներկայացուցիչ Նվեր Պողոսյանի հանդիպումը տարածաշրջանի համայնքապետերի եւ պետական -հասարակական այլ կառույցների ներկայացուցիչների ...
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ՉԷ՞»

ԻՆՔՆԱԹԻՌԸ ԴԻԱԿԸ ՉԷՐ ԲԵՐԵԼ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՇԼԱՑԱԾ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՊԻ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԲՈՂՈՔԱՐԿԻ ՈՒԵՖԱ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՏԵՒՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է
ՎՐԱՍՏԱՆ. ՆՈՐ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ ԱՄՐԱԳՈՏԻ ՉԱՄՐԱՑՐԱԾՆԵՐԸ
ԱԼԻԵՒԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԳՐՈՀԵԼ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

