
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՁԵՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՉԷ»

ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 25-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը, նիդեռլանդցի պատգամավոր Լեո Պլատվոետը կներկայացնի իր զեկույցը ՀՀ խորհրդարանի մայիսի 12-ի ընտրությունների վերաբերյալ:
Մինչ այդ օգտվելով առիթից` Շվեդիայում կայացած ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի ժամանակ «Ա1+»-ի լրագրողը փորձել է ճշտել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի` ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի իրավիճակի վերաբերյալ գնահատականը:
-Ես նախատեսում եմ այցելել Հայաստան որքան հնարավոր է շուտ: Ես ստացել եմ հրավերք ինչպես ՀՀ ԱԳ նախարարից, այնպես էլ Ստրասբուրգում Հայաստանի դեսպանից: Եւ ես պատրաստվում եմ ընդունել այդ հրավերքները շուտով: Ես հուսով եմ այցելել Հայաստան առաջիկա 6 ամիսների ընթացքում, եթե կարողանամ: Ես շատ անելիքներ ունեմ Ձեր երկրում, կուզենայի գնահատել Հայաստանի իրավիճակը: Բայց փաստ է, որ Հայաստանում իրավիճակը առավել լավ է, քան երբեւէ: Շատ բան է փոխվել վերջին 20 տարվա ընթացքում: Երբ նայում ենք ընտրությունների վերաբերյալ զեկույցին` նկատում ենք ահագին բարեփոխում: Մեծ փոփոխությունները նկատելի են: Եթե ես լինեմ Հայաստանում, ես իմ փորձը կօգտագործեմ, ես կփորձեմ քննարկել` ինչ կարելի է անել ներքին կյանքում: Երկուսի էլ` եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իհարկե, ամենակարեւորն է, բայց դա Ձեր ամբողջ կյանքը չէ: Կյանքում այլ բաներ էլ կան: Եթե իմ այս տարիքում ես լինեի ՀՀ քաղաքացի, ես ավելի շատ մտահոգված կլինեի իմ թոռների ապագայով: Ես պապիկ եմ: Եթե ես լինեի ավելի երիտասարդ, ես կմտածեի իմ երեխաների ապագայի համար: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը միակ քաղաքական հարցը չէ Հարավային Կովկասում:
- Ըստ Ձեզ, ինչպե՞ս եւ ե՞րբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
- ԼՂ խնդիրը պետք է լուծվի քննարկումների միջոցով. կարծում եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում եւ ոչ թե ուժային տարբերակով: Ես մշտապես աջակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Ես կիսում եմ, սակայն, Հարավային Կովկասի այն մարդկանց տեսակետը, որոնք ասում են, որ Մինսկի խումբը շատ երկար է փնտրում հարցի լուծումը: Ես կիսում եմ այդ կարծիքը, քանի որ ես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչների պես մտահոգ եմ: Որքան ավելի շուտ լուծվի ԼՂ հարցը, այնքան արագ նրանք կանցնեն մյուս հիմնական խնդիրների լուծմանը` դպրոցների, հիվանդանոցների, եկամտի, աշխատավարձի, հագուստի, բնակշինության եւ այլն:
-Միջազգային հանրությունը արդյո՞ք կճանաչի հուլիսին կայանալիք Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունների արդյունքները:
-Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունները կճանաչվեն Եվրոպայի կողմից, բացառությամբ Հայաստանի:
-Իսկ ե՞րբ է հնարավոր ընտրությունների ճանաչումը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումի՞ց հետո:
-Այո, լուծումից հետո: Ես նկատի ունեմ այն, որ այսօր Լեռնային Ղարաբաղը օրենքով համարվում է գրավյալ տարածք եւ Ադրբեջանի մաս: Ես աջակից եմ Կասպյան համագործակցության անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ: Բայց Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Վրաստանում կան հայկական ծագումով բնակիչներ, բայց դա հիմք չէ, որ այն ճանաչվի Հայաստանի մաս: Սերբիայում մեծամասնությունը ալբանացիներ են, սակայն այն Սերբիա է: Կիպրոսում կան մեծաթիվ թուրքեր, բայց այն Կիպրոս է: Ես աջակցում եմ բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությանը, ներառյալ Կիպրոսինը, Վրաստանինը, Ռուսաստանինը, Մոլդովայինը, Ադրբեջանինը: Հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ այս ցուցակում չեմ ներառում Հայաստանը, բայց ես ճշմարտություն եմ ասում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ահա այսպիսին է Հայաստանից դուրս գտնվող մարդկանց տեսակետը:
- Ո՞վ է պատասխանատու Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության համար:
-Ադրբեջանը ակնհայտորեն ի վիճակի չէ իրականացնել իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղում: Ուստի նրանք, ում վերահսկողության տակ է ԼՂ-ը, պետք է պաշտպանեն ոչ միայն այնտեղ ապրող հայերի, այլեւ այնտեղ ապրող ադրբեջանցիների իրավունքները: Ես նկատի ունեմ բոլոր մարդկանց, կանանց, երեխաներին: Ես չեմ հետաքրքրվում նրանց ծագմամբ, էթնիկ պատկանելությամբ, մաշկի գույնով, կրոնական հավատալիքներով: Մարդիկ տարբեր են, բայց հավասար` անկախ ամեն ինչից: Այդ ամբողջը պետք է կարգավորվի նույն օրենքներով ու իշխանությամբ:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր առկա տարաձայնությունների պայմաններում` հնարավո՞ր համարում եք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը:
-Իհարկե, միշտ էլ հնարավոր է: Ես կուզենայի տեսնել ԼՂ խնդրի լուծումը շուտափույթ: Ես տեսնում եմ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում շատ մարդկանց, ովքեր շահագրգիռ են տեսնել խնդրի լուծումը: Ես համաձայն եմ նրանց հետ: Այն շատ երկար ձգվեց: Այս ընթացքում գումարը ծախսվում է զենքի վրա` Հայաստանում եւ Ադրբեջանում կենսամակարդակը լավացնելու փոխարեն: Ես չեմ նկատում, որ գումար ծախսվի դպրոցների, հիվանդանոցների եւ բնակշինության նպատակով: Ես հույս ունեմ այդ կարվի ապագայում:
Զրուցեց Կարինե Ասատրյանը:
Ստոկհոլմ/ Սիգտունա
ՏՊԱԳՐՎԵԼ Է ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Անահիտ Պարսամյանի «Շուշան-Վարդենի» վարքագրական վիպակը: Այն ...ՈՉ-ՈՔԻՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ
Շախմատի Իսպանիայի ակումբային առաջնության 2-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի եւ Գաբրիել Սարգսյանի «Լինեքսը» 3:3 հաշվով է ավարտել հանդիպումը «Ռեվերետե» թիմի հետ: Այս հայ շախմատիստների ակումբը ընթանում է 1-2-րդ ...«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
Վաղը Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի շրջանակներում Սոլիգորսում տեղի «Շախտյորը» կընդունի Երեւանի «Արարատին»: Հայկական թիմը Բելառուս մեկնեց երեկ: Այսօր «Արարատի» ֆուտբոլիստները 2 մարզում են ...ԶԵԲԵԼՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվել է մերձմոսկովյան «Խիմիկի», որտեղ հանդես է գալիս նաեւ մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Զեբելյանը ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի վարչության 2006 թվականի որոշումը վերացնել: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում»,- այսօր այսպիսի ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
meltex@a1plus.am էլեկտրոնային հասցեն ժամանակավորապես` տեխնիկական պատճառներով չի գործում: Այս օրերին meltex@a1plus.am հասցեից ստացված նամակները spam են:
«Ա1+» մյուս էլեկտրոնային հասցեները` suso@a1plus.am; ...ՈՒԵՖԱ-Ն ԿԱՐՈՂ Է ԵՎ ՉՔՆՆԱՐԿԵԼ
Այսօր Հոլանդիայում մեկնարկում է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որն իր աշխատանքները կավարտի վաղը: Սպասվում է, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի, թե որտեղ են հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները ...«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Հանգստյան օրերին ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: 4-ի փոխարեն այս անգամ կկայանա 3 հանդիպում, քանի որ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը հետաձգվել է: Ինչպես հայտնի է ...ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՊԱՅԹԵԼ Է, ԵՐԵԽԱՆ` ՄԱՀԱՑԵԼ
Հունիսի 21-ին, ժամը 21.35-ին, հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Հենրիկ Աբրահամյան փողոցի տներից մեկում:
Համակարգչի մոնիտորի պայթյունի հետեւանքով բազմաթիվ բեկորային վնասվածքներով Գավառի հիվանդանոց ...ԱԼԻԵՒԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԳՐՈՀԵԼ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Մենք Հայաստանը պետք է գրոհենք բոլոր ուղղություններով` տնտեսական, քաղաքական, դիվանագիտական եւ քարոզչական»,- այսօր Հեյդար Ալիեւի անվան Բարձրագույն զինվորական ուսումնարանի շրջանավարտների հանդիսավոր արարողության ...ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Միավորված ազգերի զարգացման ծրագրի այս տարվա ազգային զեկույցի թեման Հայաստանի կրթական փոփոխություններն էին: «Ընտրված է կրթությունը, նշանակում է նաեւ որոշակի շեշտադրում, որը շատ պարտավորեցնող է եւ ԿԳՆ-ի, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԻՄՈՆՍԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:
Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության եւ համագործակցության ...ՈՒԽՏ ԴԵՊԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Վաղը, առավոտյան ժամը 10.15-ին Խաչով, խաչվառներով թափորը կուղեւերվի դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը (այս տարի` հունիսի 23-ին) հռչակված է Երեւանի Սբ. Գրիգոր ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Ստամբուլ` մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 15-ամյակին նվիրված գագաթաժողովին: Նախարար Օսկանյանը ...ԱՄՐԱՑԵՔ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւ մտյան թեմի SIMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) կամավորական խմբի շուրջ 30 երիտասարդների` Մատթեոս ...ԲՈՒՀԸ ՓԱԿՎԵՑ
2006-2007 ուս. տարին Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի համար փաստորեն հանդիսացավ ուսումնական վերջին տարին, քանի որ այն արդեն փակվել է: Համալսարանին մոտ կանգնած ...«ԵՏԵՒՈՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
1«Հայաստանում դոլար-դրամ հարաբերակցությունը ոչ մի կապ չունի տնտեսության եւ ոչ էլ համաշխարհային տենդնեցների հետ»,- ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը` պատասխանելով «Ա1+»-ի հարցերին: Ամերիկյան դոլարի նկատմամբ ...ԹԵՐԹԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԱՉՔԻ ՓՈՒՇԸ»
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակած իր զեկույցում փաստել է, որ ԱՊՀ--ի անդամ 12 երկրներից 10-ում, այդ թվում Հայաստանում, մամուլը գնահատվում է «ոչ ազատ»:
«Այս երկրները ...ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՉՈՐԱՆՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի բուսաբանական այգին ոչնչացման եզրին է: Այգում նկատելի են արդեն չորացած բույսեր: Այգու մի մասում էլ մոլախոտեր են բարձրացել:«Եթե նկատում եք, այդ մոլախոտը դիտմամբ ենք թողել, որպեսզի ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՁԵՐ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՉԷ»
ԹԵՐԻ ԴԵՒԻՍԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 25-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առաջին օրը, նիդեռլանդցի պատգամավոր Լեո Պլատվոետը կներկայացնի իր զեկույցը ՀՀ խորհրդարանի մայիսի 12-ի ...ԱԲԵՂԱՆ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԿԱՐԳԱԼՈՒՅԾ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ավետիս աբեղա Սահակյանը` հոգեւոր ծառայությունն ...ԽՈՍԵՑԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր երեւանցիներին հրավիրել էր խոսելու: Այսօրվա ակցիան տարբերվում էր նախորդներ հանրահավաքներից: Նախ այն կազմակերպիչները կոչել էին ...
ԻՆՔՆԱԹԻՌԸ ԴԻԱԿԸ ՉԷՐ ԲԵՐԵԼ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ՇԼԱՑԱԾ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆ,ԱԴՐԲԵՋԱՆ. ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՏՈՒՄ Է ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
SMS ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ 2008
2008 Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՇՆԱԿՑԱԿԱ՞Ն
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ Է ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ
ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ ԱՄՐԱԳՈՏԻ ՉԱՄՐԱՑՐԱԾՆԵՐԸ
ԱԼԻԵՒԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ ԳՐՈՀԵԼ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ՌԱԴԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
- 1838 Շուշում բացվում է հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1883 Ծնվեց Բարսեղ Շահբազը:
- 1888 Մահացավ կրոնագետ, բանասեր, բազմաթիվ երկերի հեղինակ և «Երևակ»-ի խմբագիր Հովհաննես Դերոյենց Պատվելին: (Ծնվ. 1800 թ.):
- 1918 Մոսկվայում լույս է տեսնում հայկական գործերի կոմիսարիատի պաշտոնական օրգան «Կոմունիստ» շաբաթաթերթը:
- 1941 Նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը:
- 1956 Մահացավ մտավորական Վահան Նավասարդյանը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

