
«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՊԵԿ ՉԵՆ ԱՐԺԵՆԱ»
Ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսակցությունները նախկին օմբուդսմեն, «Ժառանգություն» ցուցակով պատգամավոր Լարիսա Ալավերդյանին մի պատմություն են հիշեցնում. «Մենք մի դուքան ունեինք: Հարեւանի տղան միշտ մի ձու էր բերում եւ ծխախոտի հետ փոխում: Տատս ասում էր` ի՞նչ է մեր հավը ձու չի ածում: Պարզվեց, որ այդ ձուն մեր հավն էր ածում, իսկ հարեւանի տղան էլ գողանում էր: Այսինքն` այսօր ազատագրված տարածքները ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց փոխելով` մենք մեր ունեցածը փոխում են մեր ունեցածի հետ»:
«Ալյանս» երիտասարդական նախաձեռնության կազմակերպված քննարկման ընթացքում նա հայտնեց, որ անկախ նրանից թե ինչպիսի միջազգային փաստաթղթի տակ կստորագրի Ռոբերտ Քոչարյանը կամ Արկադի Ղուկասյանը` ոչինչ չի փոխվի. «Այդ փաստաթղթերը կոպեկ չեն արժենա: Ես համոզված եմ, որ կգտնվեն 10 հազար մարդ, որոնք տեր կկանգնեն ազատագրված տարածքներին»: Նրա կարծիքով` իշխանությունները պետք է պարզաբանեն արցախյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումը:
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների նախաձեռնության» ներկայացուցիչ Արմեն Աղայանի կարծիքով` Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գաղտնիք վաղուց արդեն գոյություն չունի.«Միջնորդները բավականաչափ լրջորեն աշխատում են այն ուղղությամբ, որ ձեւակերպումները լինեն այնպիսին, որ թե Հայաստանը, եւ թե Ադրբեջանը կարողանան իրենց հասարակությունների համար դրանք յուրովի մեկնաբանեն իբրեւ նպաստավոր առաջարկ»: Ըստ նրա` ազատագրված տարածքներ վերադարձնելու դեպքում` երկու տարբերակ կա, եւ երկու դեպքում էլ պատերազմն անխուսափելի է. կամ Ադրբեջանն է փորձելու զենքով հետ վերցնել տարածքները, նաեւ Ղարաբաղը, կամ Հայաստանում լինելու են մարդիկ, որոնք զենքով ըմբոստանալու են տարածքները հանձնելուն:
ՀՀ-Ն ԿԱՐՈ՞Ղ Է ԳՈՅԱՏԵՒԵԼ ԱՅԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
«ԼՂ հիմնախնդրի հարցում իմ ամենաչսիրած հատվածը հայտարարություններ են: Եկեք ինքներս անկախ մեզանից մեր ջանադիր քայլերով չփորձենք մեր հասարակության շրջանում պարտվողականության մթնոլորտ ստեղծել»,-ասաց քննարկմանը ներկա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մի քանի մենագրությունների հեղինակ Հայկ Դեմոյանը: Նա կոչ արեց հաշվի առնել, թե հայտարարությունները երբ, որտեղ եւ ինչ իրավիճակում են հնչում:
«Միշտ խոսում ենք Թուրքիա-ՀՀ հարաբերություններից` մոռանում ենք Ղարաբաղը, խոսում ենք Ղարաբաղից` մոռանում ենք Թուրքիան: Դա կոմպլեքս խնդիր է: Խնդիրն այսպես պետք է ձեւակերպել` արդյոք մենք կարող ենք գոյատեւել այս տարածաշրջանում, թե՞ոչ: Սա չափազանցացված չէ: Այսօր մեր դեմ հստակ համակարգ է գործում»,-ներկաներին սթափեցրեց պատմաբանը: Նրա կարծիքով այսօր մենք լռում ենք ավելի կարեւոր խնդիրների մասին. «Ինչո՞ւ մենք որեւէ նախաձեռնություն չենք ձեռնարկել, որպեսզի ՄԱԿ-ի մակարդակով քննարկվի այն հարցը, որ երկու պետություն, հիմնվելով էթնիկ միասնության վրա, փորձում են մեկ այլ պետության նկատմամբ սեփական հայեցողության քաղաքականություն իրականացնել»:
Երկու պետությունը Թուրքիան եւ Ադրբեջանն են, իսկ «մեկ այլ պետությունը»` ՀՀ-ն: Նրա կարծիքով տարբեր նպատակներով հնչող հայտարարությունների փոխարեն, ավելի արդյունավետ կլինի եթե մենք անդրադառնանք ԼՂ հակամարտության այնպիսի աղաղակող փաստերի, ինչպիսիք են` պատերազմական գորոծողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավումը, ինչը հակասում է ՄԱԿ-ի բանաձեւին: ԼՂ հիմնախնդրի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում, Հայկ Դեմոյանը վստահ է, որ Ադրբեջանը չի դադարելու ՀՀ-ի հետ մրցել անառողջ ձեւով. «Այն, որ այդ պետությունը հիվանդ հասարակություն ունի, փաստ է: Դա նշանակում է, որ նրանք կարող են անկառավարելի լինել»:
ԼԵՀԵՐԸ ՆԱԵՎ ԽՈՀԱՐԱՐԻՆ ԵՆ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆ
1
Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականը արդեն ժամանել է Երեւան եւ նախապատրաստվում է հունիսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական մրցավեճին: ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԿԴԻՄԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախկին նախագահ Էդմոն Մարուքյանը եւ նախագահի տեղակալ Միքայել Բաղդասարյանը հայտարարել են, որ ոստիկանությունը ...ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԽՑԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Հունիսի 3-ին, ժամը 18.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն եւ Ներքին Սասունաշեն ճանապարհահատվածում շրջվել է «ԶԻԼ-130» մակնիշի մի ավտոմեքենա եւ վարորդին մեքենայի խցիկից հանելու ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության ֆեդերացիան հրապարակել է ակումբային վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավոր ՈւԵՖԱ-ի գավաթակիր իսպանական «Սեւիլիան»:
Աշխարհի լավագույն 350 ակումբների շարքում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Մի քանի տասնյակ երեւանցիներ օր ու գիշեր սպասում են վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից առաջ վարչապետը, հանդիպելով Հյուսիսային եւ գլխավոր պողոտաների բնակիչների հետ, ...ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ամենայն հավանականությամբ բաց կթողնի հունիսի 6-ին Լեհաստանի հետ կայանալիք հանդիպումը: Ռոմանը Ղազախստան-Հայաստան խաղից առաջ ջերմել էր եւ մարզիչները ...ՏՆԵՐԸ ՔԱՆԴՎԵԼՈ՞Ւ ԵՆ
Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ ավանի բնակիչները խիստ մհահոգ են այն լուրերից, որ իրենց տները քանդվելու են` տեղում կամուրջ կառուցելու նպատակով: Դրա մասին իրենք իմացել են այն բանից հետո, երբ բնակիչներից ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԴԱԲՐՈ ՏԱ՞
2«Եթե երեք օր առաջ ես լավատեսորեն էի տրամադրված երկու նախագահների հանդիպմանը եւ կարծում էի, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Ապա ներկայումս կասկածում եմ անգամ` կկայանա արդյո՞ք այդ հանդիպումը»,- ասել է ...«ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է»
Հայ ֆուտբոլիստները այսօր վերսկսեցին մարզումները` նախապատրաստվելով հունիսի 6-ին «Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբի առաջատար Լեհաստանի հետ մրցավեճին: Շաբաթ օրը հյուրընկալվելիս` 2:1 հաշվով հաղթելով Ղազախստանին ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ
Հունիսի 7-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո գործող կառավարության լիազորությունները կավարտվեն: Դրանից հետո 10- օրյա ժամկետում խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱԾ ՏԱՆՁԻ Է ՆՄԱ՞Ն
«1998թ. ի վեր Ազգային ժողովում լուրջ բանավեճեր չեն եղել, իսկ քաղաքական որոշումներն իրականացվել են կոճակներ սեղմելով»,- ասում է ԱԺ երրորդ գումարման պատգամավոր, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Մամուլի ...ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՆԱՄԱԿԸ ՉԻ ՀԱՍԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Քրչի բազարի» վաճառականները այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` իրենց նամակի պատասխանը ստանալու պահանջով: Մայիսի 30-ին առեւտրականները նամակ էին հանձնել վարչապետին: Հինգ օր ...ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐ Է «ՄԱՏՈՒՑԵԼ» ՊԱՐՍԻԿՆԵՐԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինն ավարտել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ...ԴԵՌ ՄԻԱՅՆ ՁԵՒ Է
3.2 բալ ՀՀ բուհական համակարգի փոփոխություններին Բոլոնիայի հռչակագրին միանալուց հետո. հինգ բալանոց համակարգով այսպես գնահատեց 1,5 տարվա աշխատանքը ԿԳ նախարարաի խորհրդական Ներսես Գեւորգյանը: «Շատ բարձր ...«ԼՂՀ ՂԵԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹՄՐԱՄՈԼԸ ԵՒ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԳԲ-ԱԿԱՆԸ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ղարաբաղի պետության ղեկին կարող է հայտնվել պրոֆեսիոնալ թմրամոլը, ոչ պրոֆեսիոնալ ԿԳԲ-ականը: Եվ այդ ամբողջը պարտադրվում է այդ ժողովրդին, առանց հարցնելու ոչ մի բան եւ ոչ մեկին: Ինչո՞ւ չեք ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԿԱԴԵՄԻԿՆԵՐԻՆ ԽՆԴՐԵԼ Է ԱՂՄՈՒԿ ՉԲԱՐՁՐԱՑՆԵԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
2001թ-ին Քի Վեստում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ԼՂ հիմնախնդրի գործընթացով մտահոգված մի քանի մտավորականններ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին: «Այդ հանդիպումից ...115 ՄԻԼԻՈՆԸ ՀՈ ՋՈՒՐԸ ՉԵ՞Ն ԼՑՆԵԼՈՒ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Միասնական քննությունների կազմակերպման գործընթացն անցել է հաջող: Երկարատեւ թրեյնինգները, որոնք կազմակերպվում էին բոլոր դպրոցներում, տվեցին իրենց արդյունքը: Փորձը հաջողված է»,- «Ա1+»-ին ...ՊՐՅԱԽԻՆԸ ԳՆՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Վլադիմիր Պրյախինին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում դեսպան ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՆԿԱՆԿԱԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ինչո՞ւ են ձգձգվում կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունները:
«Կարող եմ վստահեցնել, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի հունիսի 7-ին, կառավարությունն էլ ձեւավորվելու ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
1
Վաղը ժամը 17:00-ին կառավարության շենքի առաջ ի պաշտպանություն Ալեքսանդր Արզումանյանի ստեղծված խումբը բողոքի ակցիա է անցկացնելու: Նախկին ԱԳ նախարարը ձերբակալվել է մայիսի 8-ին «փողերի լվացման» մեղադրանքով: ...«ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-Ն ԻՍԿՍԿԱՆ ՏԵՌՈՐ Է»
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում դեկտեմբերի 8-ին «Արեւիկ» մանկական անսամբլը՝ կմասնակցի մանկական «Եվրատեսիլ-2008»-ին: Ինչպես «Ա1+»-ին հաղորդեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանը` ...ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԳՈՀ Է ԻՐ ՍԱՆԵՐԻՑ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը գոհ է ազգային թիմի վերջին ելույթից, որում մեր թիմը 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանին:
Շոտլանդացի մասնագետը նշեց, որ այսպես շարունակելու դեպքում առաջատար ...«ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՊԵԿ ՉԵՆ ԱՐԺԵՆԱ»
Ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսակցությունները նախկին օմբուդսմեն, «Ժառանգություն» ցուցակով պատգամավոր Լարիսա Ալավերդյանին մի պատմություն են հիշեցնում. «Մենք մի դուքան ունեինք: Հարեւանի տղան ...ՕՐԵՆՔՆ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ԻՍԿ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Դիմող կողմի դատողությունները սուբյեկտիվ են, օրենքի կամայական մեկնաբանություններով, հիմնավորումները՝ մտացածին, որոշ դեպքերում նաեւ հիմնավորումներ չկան»,- ՍԴ-ում 4 քաղաքական ուժերի հայցը ...ՀԱՅԵՐԸ ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի Քոջաելիի շրջանում վթարվել է Հայաստանից ուղեւորներ տեղափոխող «Ast Turizm» ֆիրմային պատկանող մի ավտոբուս: Այս մասին հաղորդում է «Ջիհան» գործակալությունը: Ավտովթարի հետեւանքով զոհվել է 1 եւ ...
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՂՋԿԱՆ
ԼԵՀԵՐԸ ՆԱԵՎ ԽՈՀԱՐԱՐԻՆ ԵՆ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՄԻ ՓՈՒԼՈՎ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԴԱԲՐՈ ՏԱ՞

ՁԻԱՀ-Ը ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է
ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ
ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

ԱՐՈՆՅԱՆԸ ՈՒԺԵՂ ԷՐ ԿԱՌԼՍԵՆԻՑ

ՀՅԴ-ՈՒՄ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ԿԼԻՆԻ՞
- 1100 Ծնվեց հայ բանաստեղծ, մատենագիր Ներսես Շնորհալին: (Վախճ. 1173թ.-ին):
- 1679 Գառնիում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ, որը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը: Վնասն, սակայն միայն առաջին օրն եղավ:
- 1855 Կ. Պոլսում լույս է տեսնում «Արծվի Վասպուրական» պարբերականը՝ Մ. Խրիմյանի խմբագրողթյամբ. 1858-1864 թթ. հրատարակվում էր Վարադա վանքում: 1872 թ. կրկին հրատարակվում է Կ. Պոլսում՝ Մանվել Անանյանի խմբագրողթյամբ:
- 1878 Անգլիայի և Թուրքիայի միջև կնքվեց մի պաշտպանողական դաշնագիր, որը նպատակ ուներ ապահովելու Թուրքիայի գրաված հողերը Ասիայում, և որի համաձայն Կիպրոս կղզին անցնելու էր Անգլիայի տիրապետության տակ:
- 1909 Կ. Պոլսում պատրիարք ընտրվեց Եղիշե արք. Դուրյանը:
- 1918 Բաթումում Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան զավթում է Հայաստանի մեծ մասը:
- 1925 Երևանում սկսվեց լույս տեսնել «Պիոներ կանչ» թերթը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

