
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԵԼ

ՀԺԿ-ից դուրս գալու դիմում գրած ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին:
-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ՀԺԿ-ից:
-Դա իմ անձնական որոշումն է՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը:
-Ուղղակի չե՞ք ուզում զբաղվել քաղաքականությամբ: Հնարավո՞ր է, որ հետագայում այլ կուսակցության անդամակցեք:
-Իհարկե, ես հիմա անտեսում եմ այդ հարցը`առաջին, եւ երկրորդ` քաղաքականությունն եւ կուսակցական գործունեությունը տարբեր բաներ են, ես այս պահին ուղղակի դադարեցնում եմ կուսակցական գործունեությունը, դա իմ անձնական որոշումն է: Ես պետք է աշխատեմ ինչ-որ տեղ, բնական է, որովհետեւ ես էլ եմ սովորական քաղաքացի եմ, ընտանիքի տեր, իսկ ես եթե մի տեղ աշխատում եմ, տրվում եմ իմ աշխատանքին լիարժեք եւ ես չեմ կարող այդքան ժամանակ եւ էներգիա ծախսեմ ու կիսապ-պռատ գործերով զբաղվեմ: Իսկ կուսակցության ակտիվ աշխատանքը գիտեք, ես այն կարգավիճակում չեմ, որ ոչ մի բան չանեմ, ուղղակի մնամ կուսակցության մեջ. եթե կամ, ուրեմն կամ, եթե չկամ, ուրեմն չկամ:
-Եթե կուսակցությունը մտներ խորհրդարան, կմնայի՞ք ՀԺԿ քարտուղար:
-Եթե կանցներ, այն ժամանակ կխոսեյինք: Մինչեւ այդ էլ խորհրդարանում էի, եւ գիտեք, թե ինչքան ակտիվ է եղել իմ գործունեությունը:Հիմա ես իմ էներգիան եւ ժամանակը կծախսեմ այն աշխատանքի վրա, որ կընտրեմ:
-Սովորաբար նման երեւույթները որակվում են մի բառով՝ դավաճանություն: Դուք ընդունո՞ւմ եք, որ ամենադժվարին պահին ՀԺԿ-ին դավաճանեցիք, որովհետեւ հասարակությանը առավել հայտնի ՀԺԿ-ականներից մեկն էիք:
-Եթե մնայի ու ոչ մի բան չանեի, այդ ժամանակ ձեր ասածը կլիներ ճիշտ, բայց ես ազնիվ եմ այս հարցերում, եւ ես աշխատելու եմ, իմ էներգիան ծախսելու եմ իմ աշխատանքի վրա, իսկ կուսակցական գործունեությունս կյանքի այս էտապում համարում եմ փակված:
-Պարոն Մկրտչյան, իսկ գուցե՞ դուք հիասթափվել եք Ստեփան Դեմիրճյանի գործունեությունից կամ հոգնել եք սահմանադրական պայքարից:
-Ես ոչ հոգնել եմ, ոչ հիասթափվել, կուսակցության մեջ մասնակցել եմ ընտրություններին, ընդ որում բավականին հաջող է աշխատանքը կատարվել իմ տարածքում, այնպես որ այդ չի խնդիրը, ես պետք է աշխատեմ ուրիշ ոլորտում, ես որոշեցի, որ կուսակցական գործունեությունս դադարեցնում եմ եւ անցնում եմ այլ աշխատանքի:
-Իսկ արդեն կոնկրետ աշխատանք ձեզ առաջարկվե՞լ է:
-Ոչ:
-Իսկ ինչ աշխատանք եք նախընտրում` քաղաքականությունից դեպի ո՞ւր:
-Ես մտածում եմ իմ մասնագիտությամբ աշխատել. ես ինժեներ-մեխանիկ եմ, երկար տարիներ եղել եմ արտադրության պետ, 3 գործարաններում եմ աշխատել, ԱԺ-ն էլ բավականին գիտելիքներ տվեց ինձ իրավագիտության մեջ եւ այլն:
-Իսկ ճնշումներ չե՞ն եղել ձեզ վրա:
-Ոչ, ոչ մի ճնշում, ոչ մի խոսակցություն չի եղել միանշանակ: Դուք գիտեք, որ ես ընտրությունների ժամանակ պայքարել եմ ՀԺԿ-ի համար մինչեւ վերջ: Եթե նման բան լիներ, մինչեւ ընտրությունները կլիներ:
-Իսկ գուցե ընդդիմադիրներին աշխատանքի դժվար են ընդունում, դրա՞ համար եք որոշել դուրս գալ ՀԺԿ-ից:
-Չեմ կարծում, թե դժվար ընդունվելու հարց կա, ես մասնագետ եմ եւ հասարակությունը ինձ շատ լավ գիտի, իմ ունակությունները, եւ իմ մոտեցումները աշխատանքին:
-Իսկ ձեր կարծիքով, ինչ-որ մարդիկ կհետեւե՞ն ձեր քայլին:
-Չեմ կարծում, ես լինելով քարտուղար, իմ կուսակից ընկերների, կառույցի անդամների հետ խորհրդակցել եմ, կուսակցությունը կշարունակի իր աշխատանքը, մաղթել եմ հաջող աշխատանք, ուղղակի եթե ես մնամ, պիտի մնամ լիարժեք կուսակցական աշխատանքի, դա միայն քաղաքական գործունեություն չի, իսկ ես չեմ կարող, պետք է աշխատեմ:
-Ձեզանից առաջ Գյումրիի, Աբովյանի տարծքային կազմակերպությունների ղեկավարներն էլ դուրս եկան կուսակցությունից: Հիմնավո՞ր էիք համարում նրանց քայլը:
-Ոչ, որովհետեւ իրենք փնովեցին կուսակցությունը, հետո դուրս եկան, ես ոչ մի խնդիր չունեմ ՀԺԿ-ի հետ, չեմ ունեցել եւ ում հետ լավ եմ եղել՝ լավ եմ լինելու:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ԵՆ ՎԱՌՈՒՄ ԿԵՂԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայ Ամերիկյան Խորհուրդը (ՀԱԽ) բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ ղեկավարությանը` մայիսի 12-ի Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ՉԷ
Հունիսի 2-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական Ղազախստան – Հայաստան մրցավեճում միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին:
Ռուսական «Մարաթոն» բուքմեյքերական ...ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
2
Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսվում է շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարը: Էլիստայում ընթացող 8 զույգերի պայքարում կանցկացվեն 4-րդ տուրի հանդիպումները:
Լեւոն Արոնյանը սպիտակներով ...ՎԱՂԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Հանրակրթական ոլորտի առաջին լուրջ փորձությունը՝ միասնական եւ ավարտական քննությունը կանցկացվի հունիսի մեկին: Գյումրիում 4 դպրոցներ՝ թիվ 10, 21, 11 եւ 41-ը վերածվել են քննական կենտրոնների, որտեղ նախապատրաստական ...ՏԵՍՏԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հայոց լեզվից եւ գրականություն» առարկայից կենտրոնացված քննության տեստերն վաղ առավոտյան «Արդշինինվեստ» բանկի Շենգավիթի մասնաճյուղից տեղափոխվեցին մարզեր, որպեսզի առավոտյան ժամը 5-ից բոլոր ...«ԻՆՖԻՆԻՏԻՆ» ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան մայրուղու 20-րդ կմ-ում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում ...ՀՀ-Ն ԴՈ՞ՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ
ՀՀԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեցին իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականութան մոդելները: «Ժառանգության» դիրքորոշումը խորհրդարան անցնելով չի փոխվել եւ ...ԴԺՎԱՐ Է ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՒ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ
8-9 տարի շարունակ Հայաստանում ներդրումներ կատարելուց հետո, այս տարի վերջապես ամերիկահայ գործարար, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը շահույթ է ստացել: Այս տարիների ընթացքում, որքան է կազմել ...ԲՀԿ-Ն ԵՎ ՀՀԿ-Ն ՇԱՏ ԱՎԵԼԻՆ ԵՆ ԾԱԽՍԵԼ
«Մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբն իրականացված գործողությունները ԿԸՀ-ն չի դիտարկում որպես քարոզչություն: Ինչը խոսում է ընտրական օրենսդրության թերություններից մեկի մասին, որ չի սահմանում, թե ինչ է ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
«Ծխից ազատ միջավայր. ստեղծիր եւ վայելիր» կարգախոսով այսօր Հայաստանում նշվում է ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով՝ աշխարհում ծխախոտը ...ԾԽՈՂԸ ԾԽՈՒՄ Է
Երեւանցիների մեծ մասը թերահավատորեն են վերաբերվում ծխողների քանակը Հայաստանում նվազեցնելուն միտված յուրաքանչյուր միջոցառման: Մոտ 50 երեւանցու շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ նրանք անգամ անիմաստ ...ՀԺԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպությանը դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու մասին: «Որոշումը իմն է, ես ուղղակի դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը»,- ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ԱՄԱԼՅԱՆԻՆ
«Արտիկլ-19» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը ողջունել է ՀՀ հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացվել են այս տարվա մարտի 20-ին: «Նրանք ...ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԵԼ
ՀԺԿ-ից դուրս գալու դիմում գրած ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին:
-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ՀԺԿ-ից:
-Դա իմ անձնական որոշումն է՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը: ...ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի ԼՈՆԴՈՆՈՒՄ
«Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ...ԳՈՒԼՅԱՆԻ ԴԻԱԿԻ ՎՐԱ ՀԵՏՄԱՀՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
31-ամյա Լեւոն Գուլյանի մահը մարմնական վնասվածքների հետեւանք է: Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության` ստացվել են մատնադրոշմային եւ Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ...ՌԱԿ-ԻՆ ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՔ ՉԷ
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Երվանդ Ազատյանին/ Էդմոն կոտալազյանին/ կուսակցության շարքերից հեռացնելու մասին: «Հայ ազգն ու կուսակցությունը ...ԴԵՒԻՍԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ 2008թ նախագահի ընտրություններն Ադրբեջանում եւ Հայաստանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվական գործակալությունները` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց «Եվրո-2009»-ի ընտրական փուլը՝ 1:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին, որի կազմում հանդես են •ալիս սիրողական մակարդակ ունեցող ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կառլսենին՝ աշխարհի չեմպիոնի հավականորդների մրցաշարի 4-րդ տուրում: Արոնյանի մրցակիցը հանձնվեց 40-րդ քայլին, երբ Լեւոնը ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՂՋԿԱՆ
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ՆՈԿԱՈՒՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՄԻ ՓՈՒԼՈՎ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ

ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

