
ՀԺԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպությանը դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու մասին: «Որոշումը իմն է, ես ուղղակի դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը»,- իր քայլը բացատրել է 2 անգամ ՀԺԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Մկրչտյանը: Քաղաքականությունից հոգնել է նաեւ մյուս քարտուղար Ստեփան Զաքարյանը, որը մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամ ընդդիմությունը պարտվեց. «ոչ թե կեղծեցին, լցրեցին, այլ ժողովուրդը իր քվեն վաճառեց»: Այս եւ քաղաքական պայքարի մեթոդներից ու ձեւերից հիասթափված Ստեփան Զաքարյանը առայժմ որոշում չի կայացրել կուսակցությունից դուրս գալու մասին, բայց նաեւ չի բացառում: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հրաժարվեց 7 տարի իր հետ ճանապարհ անցած կուսակից ընկերների քայլը մեկնաբանել: Իսկ ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը ասաց. «Այնքան խոսուն փաստ է, որ ինքն է բնութագրում ամենը. իրենք տվել են բացատրություն, եւ եթե իրենց թվում է, որ պատվով են դուրս գալիս այդ վիճակից, ես իրենց շնորհավորում եմ»: Խաչատրյանի տեղեկացմամբ, կուսակցության շարքերում զայրույթ է առաջացրել այսպիսի քայլը.« Չէ՞ որ շարքային կուսակցականների նվիրվածության, ջանքերի, աշխատանքի շնորհիվ են հնարավորություն ունեցել մի քանի հոգի դառնալ պատգամավոր եւ քիչ թե շատ բարեկեցիկ տարիներ անցկացնել, այդ զայրույթը շատ հասկանալի է եւ նրանք համապատասխան վերաբերմունք կարտահայտեն»: Մեր հարցին, թե Մկրտչյանն ու Զաքարյանը կողմ, թե՞ դեմ էին ընդդիմադիր դաշինքի ձեւավորմանը, տիկին Խաչատրյանը պատասխանեց. «Դեմ էին»,-ապա ավելացրեց, որ ինքն էլ էր դեմ եւ 99-ի դաշինքին, եւ 2003-ին, բայց. «Հարցը դա չի, կեղծվել են ընտրությունները, դրա համար կուսակցությունը չի հայտնվել խորհրդարանում»: Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ նրանք ինչ-որ խոստումների դիմաց Դեմիրճյանին դրդեին միայնակ գնալ ԱԺ ընտրություններին, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Դա ենթադրությունների ոլորտից է, եւ խնդիրն այն է, որ մենք լրիվ ազնիվ ենք եղել, եւ մենք չենք տապալել դաշինքի ստեղծումը, այնպես որ նրանց կարծիքը չի ազդել Դեմիրճյանի վրա: Մենք դաշինքի պատրաստ էինք գնալ, պարզապես այդ ամբողջ գործընթացն այնպես էր, որ հնարավոր չէր դաշինքի ձեւավորում եւ մեր բանակցություններից դուրս գալը ցույց տվեց, որ մեզանից հետո էլ դաշինք չկազմավորվեց նույնիսկ կուսակցությունների միջեւ, որոնք հարթակում իրար կողքի կանգնում են, եւ մենք այստեղ կապ չունենք»: Ռուզան Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀԺԿ շարքերում համալրում կա. «Եվ դժվար է ասել, նման դեպքերում ավելի շատ են լինում կորուստնե՞րը, թե՞ հակառակը, այս պարագայում հնչեղություն է ստացել հարցը, որովհետեւ նախկին պատգամավորներ են, մեծ առումով կարծում եմ, կորուստը կուսակցության համար մեծ չէ»: Ի դեպ, եթե Ստեփան Դեմիրճյանի համար Ստեփան Զաքարյանի մտադրությունը անսպասելի էր, ապա Ռուզան Խաչատրյանի համար, ըստ նրա, բոլորովին անակնկալ չէր. «2005 թ մեր նախորդ համագումարին, երբ ընտրում էինք կուսակցության քարտուղարներին, ես հանդես եկա հրապարակավ հայտարարությամբ, եւ ասացի, որ դեմ եմ երկուսի թեկնածությանը, այն ժամանակ վարչությունը չկիսեց իմ կարծիքը: ս դեռ այն ժամանակ վստահություն չունեի այդ երկուսի հանդեպ»:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ԵՆ ՎԱՌՈՒՄ ԿԵՂԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայ Ամերիկյան Խորհուրդը (ՀԱԽ) բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ ղեկավարությանը` մայիսի 12-ի Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ՉԷ
Հունիսի 2-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական Ղազախստան – Հայաստան մրցավեճում միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին:
Ռուսական «Մարաթոն» բուքմեյքերական ...ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
2
Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսվում է շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարը: Էլիստայում ընթացող 8 զույգերի պայքարում կանցկացվեն 4-րդ տուրի հանդիպումները:
Լեւոն Արոնյանը սպիտակներով ...ՎԱՂԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Հանրակրթական ոլորտի առաջին լուրջ փորձությունը՝ միասնական եւ ավարտական քննությունը կանցկացվի հունիսի մեկին: Գյումրիում 4 դպրոցներ՝ թիվ 10, 21, 11 եւ 41-ը վերածվել են քննական կենտրոնների, որտեղ նախապատրաստական ...ՏԵՍՏԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հայոց լեզվից եւ գրականություն» առարկայից կենտրոնացված քննության տեստերն վաղ առավոտյան «Արդշինինվեստ» բանկի Շենգավիթի մասնաճյուղից տեղափոխվեցին մարզեր, որպեսզի առավոտյան ժամը 5-ից բոլոր ...«ԻՆՖԻՆԻՏԻՆ» ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան մայրուղու 20-րդ կմ-ում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում ...ՀՀ-Ն ԴՈ՞ՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ
ՀՀԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեցին իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականութան մոդելները: «Ժառանգության» դիրքորոշումը խորհրդարան անցնելով չի փոխվել եւ ...ԴԺՎԱՐ Է ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՒ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ
8-9 տարի շարունակ Հայաստանում ներդրումներ կատարելուց հետո, այս տարի վերջապես ամերիկահայ գործարար, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը շահույթ է ստացել: Այս տարիների ընթացքում, որքան է կազմել ...ԲՀԿ-Ն ԵՎ ՀՀԿ-Ն ՇԱՏ ԱՎԵԼԻՆ ԵՆ ԾԱԽՍԵԼ
«Մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբն իրականացված գործողությունները ԿԸՀ-ն չի դիտարկում որպես քարոզչություն: Ինչը խոսում է ընտրական օրենսդրության թերություններից մեկի մասին, որ չի սահմանում, թե ինչ է ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
«Ծխից ազատ միջավայր. ստեղծիր եւ վայելիր» կարգախոսով այսօր Հայաստանում նշվում է ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով՝ աշխարհում ծխախոտը ...ԾԽՈՂԸ ԾԽՈՒՄ Է
Երեւանցիների մեծ մասը թերահավատորեն են վերաբերվում ծխողների քանակը Հայաստանում նվազեցնելուն միտված յուրաքանչյուր միջոցառման: Մոտ 50 երեւանցու շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ նրանք անգամ անիմաստ ...ՀԺԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպությանը դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու մասին: «Որոշումը իմն է, ես ուղղակի դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը»,- ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ԱՄԱԼՅԱՆԻՆ
«Արտիկլ-19» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը ողջունել է ՀՀ հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացվել են այս տարվա մարտի 20-ին: «Նրանք ...ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԵԼ
ՀԺԿ-ից դուրս գալու դիմում գրած ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին:
-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ՀԺԿ-ից:
-Դա իմ անձնական որոշումն է՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը: ...ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի ԼՈՆԴՈՆՈՒՄ
«Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ...ԳՈՒԼՅԱՆԻ ԴԻԱԿԻ ՎՐԱ ՀԵՏՄԱՀՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
31-ամյա Լեւոն Գուլյանի մահը մարմնական վնասվածքների հետեւանք է: Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության` ստացվել են մատնադրոշմային եւ Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ...ՌԱԿ-ԻՆ ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՔ ՉԷ
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Երվանդ Ազատյանին/ Էդմոն կոտալազյանին/ կուսակցության շարքերից հեռացնելու մասին: «Հայ ազգն ու կուսակցությունը ...ԴԵՒԻՍԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ 2008թ նախագահի ընտրություններն Ադրբեջանում եւ Հայաստանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվական գործակալությունները` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց «Եվրո-2009»-ի ընտրական փուլը՝ 1:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին, որի կազմում հանդես են •ալիս սիրողական մակարդակ ունեցող ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կառլսենին՝ աշխարհի չեմպիոնի հավականորդների մրցաշարի 4-րդ տուրում: Արոնյանի մրցակիցը հանձնվեց 40-րդ քայլին, երբ Լեւոնը ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՂՋԿԱՆ
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ՆՈԿԱՈՒՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՄԻ ՓՈՒԼՈՎ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ

ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

