
ՀՀ-Ն ԴՈ՞ՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ

ՀՀԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեցին իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականութան մոդելները: «Ժառանգության» դիրքորոշումը խորհրդարան անցնելով չի փոխվել եւ չի փոխվելու»,- վստահեցրեց Ստեփան Սաֆարյանը եւ գնահատեց իշխաննությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը. «ՀՀ արտաքին քաղաքականությունը զուրկ է գիտական հիմնավորումից: Շատ դեպքերում չի բխում մեր երկրի իրական շահերից, եւ բնականաբար դա հանգեցրել է Հայաստանի մեկուսացման գործընթացի խորացմանը: Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից: «Տրասեկա» եւ «Ինոգեյթ» ծրագրերին մասնակցում ենք միայն Վրաստանի միջոցով` կույրաղիքի կարգավիճակով»:
Որպես արտաքին քաղաքականության բացթողում Սաֆարյանը նշեց երեք կարեւոր գործընթացների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման բացակայությունը. «Հակամարտությունների կարգավորման գործընթաց, տարածաշրջանի էներգետիկ ծրագրեր եւ Իրանի միջուկային խնդրի շուրջ ծագած խնդիրներ, որոնց նկատմամբ ՀՀ-ն չունի հստակ դիրքորոշումը»: Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններին` Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ակնհայտորեն օգտագործելով միջազգային հանրության որոշակի հատվածի ակնկալիքները Ադրբեջանից, Ադրբեջանը փորձում է ԼՂ հիմնախնդիրը տեղափոխել ադրբեջանպաստ համատեքստ»: Սաֆարյանի կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է խմբագրվի, դառնա ավելի նախաձեռնող: Համաձայնվելով Սաֆարյանի միայն այն տեսակետի հետ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի` ՀՀԿ անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը ավելացրեց. «Պետք է փոփոխության ենթարկվի ոչ թե ռազմավարության, այլ տակտիկական մեթոդաբանության առումով: Հայաստանը գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում չունի այլընտրանք, իրավունք չունի կողմնորոշվել դեպի մեկ աշխարհագրական ծիր: Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որը կոչվում է կոմպլեմենտար, պետք է դարձնել բազմավեկտոր: ՀՀ –ն պետք է աշխատի բոլոր այն ուժերի հետ, որոնք երկու խնդիր են լուծում` կարող են օգտակար լինել ՀՀ-ի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ կարող են ճակատագրական, բախտորոշ բացասական ազդեցություն ունենալ ՀՀ-ի համար»: Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀ-ն դուրս չի մնացել տարածաշրջանային ծրագրերից: «Պարզապես չենք մասնակցում, քանի որ դրանց գինը Ղարաբաղն է»,- ասաց Աշոտյանը եւ գերադասեց խոսել այլ ծրագրերից:
«Իրան-Հայաստան հարաբերությունների մի հսկայական հատված հիմնված է էներգետիկ փոխհարաբերությունների եւ նախագծերի վրա` Արաքս գետի վրա ՀԷԿ-երի նախագիծ, եւ Իրան-Հայաստան գազատար: Տարածաշրջանում խոշորագույն էներգետիկ նախագիծը լինելու է Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումը, որով Հայաստանը էլ ավելի է ամրապնդելու էներգաարտահանման հարթակ լինելու իր դերը: Սա համարժեք պատասխան է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ այդ տեսակի տարանցիկ նախագծերին»: Եթե դա այդպես լիներ, ապա Ստեփան Սաֆարյանին կարծիքով, Իրան-Հայաստան գազատարը չպետք է կառուցվեր ծիծաղելի տրամաչափով. «Այլ շահերի հաշվառումով: Պետք է այնպիսին լիներ, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, գոնե մոտ հեռանկարում կապեր եվրոպական անվտանգության հետ: Մինչ մենք մտածում ենք, թե սահմանները փակ կարողանալու ենք զարգանալ, Ադրբեջանը նշված ծրագրերը փորձում է կապել Միջին Ասիայի նման նախագծերի հետ եւ մինչեւ Եվրոպա հասնող տրանսկասպյան մեծ նախագծերի մասնակից դառնալ»: Իհարկե Աշոտյանը չհամաձայնվեց մի շարք հարցերում, բայց ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» կարող են համագործակցել: Օրինակ երկուսն էլ դեմ չեն քվեարկի, եթե կողմերից մեկը հայրենադարձության խթանման, կենսաթոշակների եւ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ նախագիծ ներկայացնի: Կողմերը նաեւ խոստովանեցին, որ անհամատեղելի են մեկ ընդհանուր կոալիցիայում` փոխադարձ վստահության պակասի պատճառով:
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ԵՆ ՎԱՌՈՒՄ ԿԵՂԾԱՐԱՐԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայ Ամերիկյան Խորհուրդը (ՀԱԽ) բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ ղեկավարությանը` մայիսի 12-ի Հայաստանի Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՎՈՐԻՏ ՉԷ
Հունիսի 2-ին կայանալիք «Եվրո-2008»-ի ընտրական Ղազախստան – Հայաստան մրցավեճում միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները նախապատվությունը տալիս են դաշտի տերերին:
Ռուսական «Մարաթոն» բուքմեյքերական ...ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
2
Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսվում է շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարը: Էլիստայում ընթացող 8 զույգերի պայքարում կանցկացվեն 4-րդ տուրի հանդիպումները:
Լեւոն Արոնյանը սպիտակներով ...ՎԱՂԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Հանրակրթական ոլորտի առաջին լուրջ փորձությունը՝ միասնական եւ ավարտական քննությունը կանցկացվի հունիսի մեկին: Գյումրիում 4 դպրոցներ՝ թիվ 10, 21, 11 եւ 41-ը վերածվել են քննական կենտրոնների, որտեղ նախապատրաստական ...ՏԵՍՏԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԵՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հայոց լեզվից եւ գրականություն» առարկայից կենտրոնացված քննության տեստերն վաղ առավոտյան «Արդշինինվեստ» բանկի Շենգավիթի մասնաճյուղից տեղափոխվեցին մարզեր, որպեսզի առավոտյան ժամը 5-ից բոլոր ...«ԻՆՖԻՆԻՏԻՆ» ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան մայրուղու 20-րդ կմ-ում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեռեւս չպարզված հանգամանքներում ...ՀՀ-Ն ԴՈ՞ՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ, ԹԵ՞ ՈՉ
ՀՀԿ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչներն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեցին իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականութան մոդելները: «Ժառանգության» դիրքորոշումը խորհրդարան անցնելով չի փոխվել եւ ...ԴԺՎԱՐ Է ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՒ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ
8-9 տարի շարունակ Հայաստանում ներդրումներ կատարելուց հետո, այս տարի վերջապես ամերիկահայ գործարար, «Վահագնի» թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանը շահույթ է ստացել: Այս տարիների ընթացքում, որքան է կազմել ...ԲՀԿ-Ն ԵՎ ՀՀԿ-Ն ՇԱՏ ԱՎԵԼԻՆ ԵՆ ԾԱԽՍԵԼ
«Մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկիզբն իրականացված գործողությունները ԿԸՀ-ն չի դիտարկում որպես քարոզչություն: Ինչը խոսում է ընտրական օրենսդրության թերություններից մեկի մասին, որ չի սահմանում, թե ինչ է ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
«Ծխից ազատ միջավայր. ստեղծիր եւ վայելիր» կարգախոսով այսօր Հայաստանում նշվում է ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով՝ աշխարհում ծխախոտը ...ԾԽՈՂԸ ԾԽՈՒՄ Է
Երեւանցիների մեծ մասը թերահավատորեն են վերաբերվում ծխողների քանակը Հայաստանում նվազեցնելուն միտված յուրաքանչյուր միջոցառման: Մոտ 50 երեւանցու շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ նրանք անգամ անիմաստ ...ՀԺԿ-Ն ԼՔՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպությանը դիմում է ներկայացրել՝ կուսակցությունից դուրս գալու մասին: «Որոշումը իմն է, ես ուղղակի դադարեցնում եմ իմ կուսակցական գործունեությունը»,- ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՇԱՆԱԿԻ ԱՄԱԼՅԱՆԻՆ
«Արտիկլ-19» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը ողջունել է ՀՀ հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխությունները, որոնք Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացվել են այս տարվա մարտի 20-ին: «Նրանք ...ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԵԼ
ՀԺԿ-ից դուրս գալու դիմում գրած ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին:
-Ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ ՀԺԿ-ից:
-Դա իմ անձնական որոշումն է՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը: ...ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի ԼՈՆԴՈՆՈՒՄ
«Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ...ԳՈՒԼՅԱՆԻ ԴԻԱԿԻ ՎՐԱ ՀԵՏՄԱՀՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
31-ամյա Լեւոն Գուլյանի մահը մարմնական վնասվածքների հետեւանք է: Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության` ստացվել են մատնադրոշմային եւ Լեւոն Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ...ՌԱԿ-ԻՆ ԱՆԿԱՐԳԱՊԱՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՔ ՉԷ
Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Երվանդ Ազատյանին/ Էդմոն կոտալազյանին/ կուսակցության շարքերից հեռացնելու մասին: «Հայ ազգն ու կուսակցությունը ...ԴԵՒԻՍԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ 2008թ նախագահի ընտրություններն Ադրբեջանում եւ Հայաստանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվական գործակալությունները` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԹԻՄԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց «Եվրո-2009»-ի ընտրական փուլը՝ 1:0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականին, որի կազմում հանդես են •ալիս սիրողական մակարդակ ունեցող ...ԱՐՈՆՅԱՆԸ ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր սպիտակներով պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կառլսենին՝ աշխարհի չեմպիոնի հավականորդների մրցաշարի 4-րդ տուրում: Արոնյանի մրցակիցը հանձնվեց 40-րդ քայլին, երբ Լեւոնը ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՂՋԿԱՆ
ՆՈԿԱՈՒՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ

ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՒ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՄԻ ՓՈՒԼՈՎ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ

ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԾԵԾԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

