
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ
«Ժառանգության» հայտարարությունը Հանրապետության օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության հիմնադրման 89-րդ տարեդարձի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտագին շնորհավորանքներ է հղում ողջ հայ ժողովրդին: Առանց 1918 թվականի այս օրվան, որին նախորդել էին Հայոց ցեղասպանությունն ու մեծ հայրենազրկումը, այսօր չէր լինի մեր նորանկախ հայկական պետականությունը:
Պատշաճը հատուցելով արդի հայկական պատմության մեջ Առաջին, թեկուզեւ կարճատեւ ինքնիշխան հանրապետության հիմնադիրներին ու կերտողներին, մենք` հաղթանակների եւ պարտությունների այս ժառանգության հետնորդներս, վերահաստատում ենք ազատությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական իրավունքներին ու ազգային շահերին մեր հավատարմությունը եւ այդ արժեքների վրա խարսխված նոր Հայաստան կառուցելու մեր հանձնառությունը: Վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հայկական այս ուղենիշների շեմը չբավարարեցին եւ շարունակում են հանրային օրինականությանն ու լավագույն կառավարմանը նետել մարտահրավեր, որն անպայման կլուծվի մեր սերնդի ժողովրդավարական վճռականության շնորհիվ:
Հանրապետության տոնի տառին ու ոգուն համահունչ` «Ժառանգությունը» կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին, Արմեն Սարգսյանին, Արսեն Արծրունուն, մյուս բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր կալանքի տակ են` ի ոտնահարումն իրենց սահմանադրական հիմնարար իրավունքների ու ազատությունների: Աշխարհում չի կարող լինել արդարություն` առանց արդարության տան մեջ:
Մայիսի 28-ը` շնորհավո՛ր:
«Ժառանգություն» կուսակցություն
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ
28 մայիսի 2007թ.
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: Իրադարձությունները ծավալվում էին ծանր պատերազմական պայմաններում: Մարտի 20-ին թուրքական զորքերը հասել էին Ալեքսանդրոպոլիս, Սարդարապատ, պատրաստվում ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ, Շնորհավրում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։ 1918 թվականի մայիսին մեր ժողովրդի մղած հերոսամարտերի եւ տարած հաղթանակների արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը։ ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին՝ դարերի ընդմիջումից հետո, հայոց անկախ ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հանրապետության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել. «ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ 89 տարի առաջ իր պատմության ամենադաժան ու կորստաբեր ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: Ինչպես հայտնի է Արոնյանը 1-ին փուլում 6 պարտիա է անցկացնելու նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Այս շախմատիստների ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ
«Ժառանգության» հայտարարությունը Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 89-րդ տարեդարձի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտագին շնորհավորանքներ է հղում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձիք այրել են Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանի բնակարանի ...«ՎԵՐԱՑՐԵՔ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ»
2007թ-ի մայիսի 28-ի գիշերը ժամը 02:30 - 03:00 սահմաններում իրականացվել է ահաբեկչություն թիվ 31 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Լ.Փարեմուզյանի նկատմամբ: Ավտոմեքենայի անվադողը հեղուկ ...ԳԵՏԵՐԸ «ԿԱՏԱՂԵԼ ԵՆ».ՋՐՀԵՂԵՂ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մայիսի 27-ի` լույս 28-ի գիշերը Մարտունու տարածաշրջանում տեղացած հորդ անձրեւների հետեւանքով գետերը դարձյալ դուրս են եկել հուներից եւ արտակարգ իրավիճակի պատճառ դարձել: Վարդենիկ գետը,հեղեղելով ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈԿԱՈՒՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՈՂՄԻՑ

ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
- 1877 Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ:
- 1878 Մահացավ Ղուկաս Պալթազարյանը, Իզմիրի «Արշալույս Արարատյան» պարբերականի խմբագիր, որ 38 տարի հրատարակում է իր թերթը:
- 1905 Պետերբուրգում վախճանվեց հայագետ Կարապետ Եզյանը (Էզով): (Ծնվ. 1835թ.-ին):
- 1918 Հայկական ուժերի կողմից թուրքական բանակի պարտությունից հետո Հայաստանը հայտարարվեց անկախ (առաջին հանրապետության օր):
- 1928 Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը:
- 1963 Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:
- 1967 Մահացավ շնորհալի արձակագիր և հրապարակագիր Սոս - Վանին: (Ծնվ. 1895 թ.):
- 2000 Զորավար Դրաստամարտ Կանայանի (Դրո) աճյունը Բոստոն քաղաքից Հայաստան տեղափոխվեց, այն ամփոփվեց Ապարանի հուշահամալիրում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

