
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Սեդա՞ ... Հայաստանի՞ց: Թուրքերեն գիտե՞ք .... (թուրք սահմանապահը տարակուսանքով նայում է ինձ) ... թուրքերեն չգիտեք ... բայց անունդ Սեդա է, գիտե՞ք որ թուրքական անուն է...»
Աթաթյուրք օդակայանում իմ ու թուրք սահմանապահի այս երկխոսությունը մեկ-երկու րոպեից ավելին անգամ չտեւեց: Ես Թուրքիայի սահմանն անցա ավելի արագ, քան Հայաստանինը` Երեւանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Այստեղ անձնագրային ստուգումը, եւ իմ ու ազգությամբ ռուս սահմանապահուհու զրույցը տեւեց մոտ տասը րոպե: Մարտի 24-ին ես Ստամբուլ էի մեկնում, իսկ որպես տրանզիտային քաղաք ընտրել էի երմանիայի Մյունխենը:
«Ինչու՞ եք մեկնում Ստամբուլ` Մյունխենով», - հարցնում է սահմանապահուհին: Պատասխան. Ուղիղ չարտերային չվերթը կանոնավոր չէ ... : «Բայց չէ» որ այդպես թանկ է» ... նորից եմ կրկնում, որ Երեւան-Ստամբուլ չվերթը կանոնավոր չէ, ու երբ տոմս էի գնում, ինձ ասացին, որ չգիտեն, թե երբ է մեկնելու ... իսկ վերադարձի մասին հարցն ավելորդ էր ... Նորից նույն հարցը. բայց ինչու՞ Մյունխենով:
Թեեւ չէի ուզում վիրավորել սահմանապահի ազգային զգացմունքները, բայց ի վերջո նա ինձ ստիպեց ասել. Աէրոֆլոտից գերադասում եմ չօգտվել, թեեւ այդպես ավելի էժան է: Իմ անձնագիրը տարան հատուկ սենյակ, որտեղ մի քանի այլ սահմանապահներ կային: Հետո ինձ էլ հրավիրեցին ու կրկնվեց վերը նշված հարց ու պատասխանը` գրեթե նույնությամբ: Այնուհետեւ ինձ խնդրեցին բացատրել, թե ինչու՞ եմ մեկնում Ստամբուլ, ու խնդրեցին ցույց տալ կոնֆերանսի մասնակցության հրավերը: Հետո խնդրեցին, որ ես Մյունխենի օդակայանի տրանզիտային մասից դուրս չգամ (ցանկության դեպքում նույնիսկ դուրս գալն անհնար է, քանի որ հարկավոր է անձնագրային ստուգում անցնել, իսկ առանց մուտքի արտոնագրի այն անցնել պարզապես չի ստացվի): Վերջում ասացին. մենք շատ ուշադիր ենք մեր ուղեւորների հանդեպ, ու հոգում ենք նրանց մասին ... Նման ավելորդ ժամավաճառության Աթաթյուրք օդակայանում ես չհանդիպեցի: Օդակայանի թուրք աշխատակիցները միայն անկեղծորեն զարմանում էին Սեդա անվան ու հայ, Հայաստանի քաղաքացի լինելու փաստի վրա:
Օդանավակայանից սկսված «զարմանքն» ինձ ուղեկցեց Ստամբուլում անցկացրած 7 օրերի ընթացքում: Տուրիստների մշտական ներկայությանը սովոր Ստամբուլցիների սիրելի հարցերն են. «որտեղի՞ց ես», «անունդ ի՞նչ է», «առաջի՞ն անգամ ես Ստամբուլում» : Այս հարցերն ամենուր են հնչում. խանութներում, սրճարաններում, թանգարաններում ...
Կոշիկի վաճառասրահներից մեկում ես հերթական անգամ ասացի, որ Հայաստանից եմ: Վաճառողներից մեկը, մի 30-ին մոտ երիտասարդ իմ ընտրածը մատնացույց անելով` ասաց. շատ աղվոր, շատ աղվոր: Տղան հայ չէ, բայց ունի հայ ընկերներ, գիտե հայերեն հաշվել: Թուրք երիտասարդը նաեւ մի նկատառում ունի. «Մեկ էլ դուք սիրում եք ասել /այսքանն անգլերեն հնչեց/. փող չկա, փող չկա /իսկ այս մասը` հայերեն/»:
«Հայերը չե՞ն սիրում թուրքերին» , - հարցրեց հյուրանոցի ընդունարանում աշխատողը տղամարդը: «իտեմ, գիտեմ ... շատերը չեն սիրում, մեզ մոտ էլ կան խենթեր: Բայց հասարակ մարդիկ իրար հետ պրոբլեմ չունեն: Էդ պրոբլեմները քաղաքական գործիչներն են սարքում»:
Այս միտքը նույնպես հաճախ ես լսում, երբ Ստամբուլցիները տեղեկանում են, որ Հայաստանից ես: Լինի խանութպան, թե մատուցող, պրոֆեսոր, թե վաճառող: Անկախ նրանից, թե որքան կարճ է տեւում զրույցը, անպայմանորեն հնչում է Հրանտ Դինքի անունը:
«Մենք ցավում ենք Հրանտ Դինքի համար: Նա մեզնից մեկն էր» , - ասում էր հյուրանոցի աշխատակիցը:
Նույն նախադասությունը ես մի քանի անգամ լսեցի նաեւ Ստամբուլի հռչակավոր «Փակ Շուկայի» խանութպաններից: Նրանցից մեկի ենթակայությամբ աշխատողներն էին հայեր, մյուսի` վարպետը, ով նրան սովորեցրել է կոշիկ կարել:
«Հրանտ Դինքը Թուրքիայի լավագույն քաղաքացին էր», - ասում է Սաբանջըն համալսարանի պրոֆեսորներից մեկը: Սաբանջըն Ստամբուլի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է: Այն պատկանում է Սաբանջը ընտանիքին: Սաբանջըերը Թուրքիայի ամենահարուստ գերդաստաններից են:
Հ. Գ. Մելիսա Արարատը Սաբանչի համալսարանի պրոֆեսորներից: Ճաշկերույթի ժամանակ նա ժպտալով անկեղծացավ. գիտե՞ս ինձ ամբողջ կյանքում հետապնդել են «հա՞յ ես» հարցով: Ազգանունս է պատճառը ... Արարատ ... բոլոր հայերը, ում հետ ծանոթանում են, առաջինը հարցնում են «հա՞յ ես»:
Մաս երկրորդ. հարուստներն ի շա՞հ հասարակության
Հարցնենք հայաստանցիներին. ի՞նչ է նշանակում «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն»: Բացատրություն տալ այս երեւույթին գուցե եւ շատերը դժվարանան:: Բայց փորձենք հարցադրմանն այլ ձեւակերպում տալ. տվեք հին եւ մեր օրերի հարուստ ու իրենց բարեգործությամբ ճանաչում գտած գործարար մարդկանց անուններ: Այդ դեպքում, հավանականությունը մեծ է, որ մենք մի ամբողջ ցուցակ կկազմենք: Մանթաշով, Նուբար Փաշա ... Ալեք Մանուկյան, աֆեսճյան, Քրքորյան ... /ժամանակակիցների անուններն այս ցուցակում չենք ընդգրկի. առաջին հերթին գովազդելուց խուսափելու համար, ինչպես նաեւ` վերջիններիս «բարեգործական մղումների» որակական տարբերությամբ/:
Բիզնես սեկտորի հանրային պատասխանատվությունը մեզ ավելի շատ հայտնի է, ինչպես «բարեգործության» դրսեւորում: Մանթաշովն, օրինակ, որ իր ժամանակների խոշորագույն գործարարներից էր, հովանավորում էր հարյուրավոր ուսանողների` կրթություն ստանալու, ուսումը Ռուսաստանում կամ եվրոպական այլ երկրներում շարունակելու համար: Օգնում էր երիտասարդ արվեստագետներին, կառուցում եկեղեցիներ, իսկ ինքը` բավականին համեստ կենսակերպ ուներ. երթեւեկում էր տրամվայով, ոտքով զբոսնելը գերադասում կառքից:
Մանթաշովի ժամանակաշրջանում չկար հեռուստացույց, եւ բարեգործության «գովազդի» միակ հույսը միայն բերնե-բերան տարածվող լուրերն էին:
Անկախ նրանից, թե ինչ մղումներով էր կատարվում «բարեգործությունը», պարզ է մի բան, որ այդ ժամանակների «բարեգործների» համար կարեւոր էր ստեղծել գործարարի բարոյական նկարագիր:
Այսօր էլ մենք ականատես ենք լինում մեր օրերի մեծահարուստ գործարարների «մանթաշովությանը»: Նախընտրական Հայաստանում նրանք ծառատունկ էին կազմակերպում, ուսանողներին աջակցելու հիմնադրամներ ստեղում, օգնում են այս կամ այն անհատին, եկեղեցիներ կառուցում, ջրագծեր բացում, դպրոցներ վերանորոգում ... Գուցե այդ նույն «բարոյական նկարագիր» ստեղծելու մղու՞մն է ժամանակակից գործարարներին «ստիպում» նման քայլեր ձեռնարկել: Այս հռետորական հարցադրումը չի դիմանում մի պարզ քննության. այսօրվա «բարեգործությունը» ինտենսիվանում է ընտրությունից` ընտրություն, այդ «բարեգործության» գինը լինում է կուսակցականացումը, այս կամ այն գործչի քաղաքական կարիերային մատուցվող ծառայությունը ...
Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում գործարար միջավայրի կողմից ի շահ հասարակության իրականացվող ծրագրերը համակարգված ու երկարաժամկետ բնույթ ունեն: Մասնագետները պնդում են, թե այդ ծրագրերը ոչ մի դեպքում բարեգործություն չեն, այլ պատասխանատվություն` հասարակության, սպառողների առջեւ:
Բարեգործություն միշտ էլ եղել է, ուղակի այն աժմ կոչվում է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (CSR)
Եվրոպական Հանձնաժողովը սահմանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որպես «մի գաղափար, երբ ընկերությունները կամավոր որոշում են իրենց ավանդն ունենալ ավելի լավ հասարակության եւ ավելի մաքուր շրջակա միջավայրի ստեղծման գործում»:
Մարտի 29-31-ը Ստամբուլում, Սաբանջը համալսարանի ու Բրիտանական խորհրդի կազմակերպած հավաքին, աշխարհի տարբեր երկրներից ժամանած 60 մասնակիցներն ուսումնասիրեցին Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության Թուրքիայի փորձը:
Օրինակ HSBC Թուրքիա բանկը, 2004-ից ի վեր իր աշխատակիցներին վճարում է, որպեսզի վերջիններս իրականացնեն կամավոր բարեգործական ծրագրեր. օգնեն հաշմանդամ երեխաներին, իրականացնեն մշակութային, սպորտային միջոցառումներ: Այդ նպատակով HSBC-ն իր աշխատակիցների համար ստեղծել է «Սոցիալական ակումբ»: Այդ ակումբն է կազմակերպում ասենք` կույր երեխաների համար «ձայնային գրքերի» ստեղծում, ակումբի անդամները մասնակցում են դպրոցների վերանորոգման աշխատանքներին, նվիրաբերում գումար կամ կահույք, խաղալիքներ` աղքատ ընտանիքներին օգնելու համար: Բանկը տարեկան նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար տրամադրում է 200 000 ԱՄՆ դոլար:
Սակայն Թուրքիայում ոչ միայն միջազգային ընկերություններն են իրենց բիզնես-քաղաքականությունում հաշվի առնում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործոնը:
Օրինակ` Թուրքիայի հարուստ գերդաստաններից մեկը` Սաբանջը ընտանիքը, «սոցիալական պատասխանատվության» իր ծրագրերը սկսել է դեռեւս 1974թ-ից:
Հենց այդ տարի Սաբանջը եղբայրները ստեղծում են «Վաքսա - Սաբանջը» հիմնադրամը` Սաբանչի ընտանիքի բարեգործական գործունեության համար: Իսկ Սաբանջը մայրը` Սադիկա Սաբանջըն, որ իր ամբողջ հարստությունը նվիրաբերում է Հիմնադրամին: «Վաքսա» հիմնադրամը ներգրավված է դպրոցների, ուսանողական կացարանների, մշակութային կենտրոնների, սպորտային կենտրոնների եւ առողջապահական հիմնարկությունների համար նվիրատվությունների գրավմամբ: Բացի այդ, այն կրթաթոշակներ է շնորհում, գիտական հետազոտություններ անցկացնում եւ աջակցում մշակույթին եւ արվեստին առնչվող գործունեությանը:
«Վաքսայի» ռեսուրսներն ապահովվում են ընտանիքի անդամների, «Sabanc... Group»-ի կազմում գտնվող ընկերությունների նվիրատվություններից եւ Հիմնադրամին պատկանող միջոցներից գոյացող եկամուտից:
Վերջին 32 տարիների ընթացքում «Վաքսայի» կատարած ընդհանուր սոցիալապես պատասխանատու ներդրումների չափը կազմել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար, երկրի 57 տարբեր վայրերում 121 նվիրատվություն է կատարվել: Ամեն տարին «Վաքսան» ֆինանսական աջակցություն է ապահովում մոտավորապես 1000 ուսանողին տրվող կրթաթոշակների միջոցով: 1994թ-ից մրցանակների համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվում հաջողակ մարզիկներին, նկարիչներին, գիտաշխատողներին եւ ուսանողներին: Իսկ Սաբանջըների նախկին բնակավայրը, որ հայտնի է «Ասպետների կալվածք» անվանումով, տրամադրվել է Սաբանջը համալսարանին` որպես թանգարան օգտագործվելու նպատակով: Կալվածքին կից կառուցվել են նոր պատկերասրահներ` նկարների հավաքածուն ցուցադրելու եւ արտեկրյա ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով:
Նեջաֆ Է5զաջyբաշyն .«Յուրաքանչյուր ներդնողի պարտականությունն է իր բիզնեսից գոյացած հարստության մի մասն օգտագործել համայնքի բարելավման նպատակով» :
Թուրքիայի մեկ այլ մեծահարուստ` Էջզաջըբաշը / Eczac...ba../ գերդաստանն ավելի քան 60 տարի իր «Eczac...ba... Group»-ով եւ նրա առանձին ընկերություններով հովանավորում են մշակույթ եւ արվեստ, կրթություն, սպորտ, գիտական հետազոտություններ եւ հանրային քաղաքականություն:
«Eczac..ba.. Group»-ի հիմնադիր Նեջաֆ Էջզաջըբաշըն /Nejat F. Eczac..ba../-ին կարծում է, որ յուրաքանչյուր ներդնողի պարտականությունն է իր բիզնեսից գոյացած հարստության մի մասն օգտագործել համայնքի բարելավման նպատակով:
Որոշ մասնագետներ համոզված են, որ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը` հասարակության եւ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու մոտեցումը կարող է բիզնեսն ավելի մրցունակ դարձնել, ավելի ճկուն` ցնցումներին դիմակայելու գործում, եւ ավելի գրավիչ` ե'ւ սպառողների, ե'ւ աշխատակիցների համար: Ընկերության նմանատիպ քաղաքականությունը կարող է նաեւ օտարերկրյա ներդրումներ գրավել; Որոշ ընկերություններ էլ կարծում են, թե CSR-ը բիզնեսի հեղինակության պահպանմանն ու զարգացմանը ուղղված ռազմավարության զգալի մասն է կազմում, ինչի շնորհիվ կարելի է ամրապնդել սպառողի վստահությունն ու հավատարմությունը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության Թուրքիայի փորձի մակերեսային ուսումնասիրությունն անգամ Հայաստանյան «բարեգործություններր» հետ ի հայտ է բերում սկզբունքային տարբերություններ: Թուրքիայում բիզնես սեկտորի «բարեգործությունը» երկարաժամկետ բնույթ ունի, թուրք մեծահարուստները չեն ձգտում հայտնվել խորհրդարանում, իսկ նախընտրական շրջանում, Թուրքիայում , ձայներ գնելու նպատակով, տեղի չի ունենում բարեգործական դրսեւորումեների այնպիսի «հիստերիա», որի ականատեսը եղանք Հայաստանի վերջին ընտրություններից առաջ:
Սեդա Մուրադյան
Ազատ լրագրող, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինտիտուտի Երեւանյան գրասենյակի ղեկավար:
Քննարկում
Andrea-Shvedia գրել է:
Lav kliner ete Serj Sargsjani gluxy mtner Seda Muradjani patmacneric vorosh baner. "Pordzi poxanakman u &isht biznes sovorelu" hamar kareli e Serjin uxarkel Turqia mek amsov, vor sovori turq mecaharustneric te inchpes petq e mtacel azgi bargava&man u sepakan anunn anmahacnelu uxineri masin. Guce te veradarnalov Hajastan inqn el, Hajastani mjus bolor "xoroshi" harustnern el, het beren otarerkrja bankerum pahac irenc milionnery ev ogtagorcen hajreniqi bargava&man hamar. Guce te ajd jamanak joxovurdn iroq ardaroren yntri Serjikin vorpes Hajastani hajord naxagah.
Lav utopia e, che?
ARMAN գրել է:
Yerevani aeroportn er ujhegh....ASA dzer inch gorts te ur en gnum u inchi hamar...mi gutse andznakan hartser unes....petq e batsatres?
ashxarh@ zarganum e..sranq eli en......en mnum.
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
«Մի քանի տարի առաջ ես դեղատուն գնացի եւ ժպտացող վաճառողին ասացի, որ մտել եմ իմունային համակարգն ամրացնող դեղ գնելու նպատակով, որ ես ՁԻԱՀ-ով եմ հիվանդ»,- թղթակցին պատմել է 37-ամյա մի տղամարդ Թբիլիսիի ...ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2«Սեդա՞ ... Հայաստանի՞ց: Թուրքերեն գիտե՞ք .... (թուրք սահմանապահը տարակուսանքով նայում է ինձ) ... թուրքերեն չգիտեք ... բայց անունդ Սեդա է, գիտե՞ք որ թուրքական անուն է...» Աթաթյուրք օդակայանում իմ ու ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

