
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
«Մի քանի տարի առաջ ես դեղատուն գնացի եւ ժպտացող վաճառողին ասացի, որ մտել եմ իմունային համակարգն ամրացնող դեղ գնելու նպատակով, որ ես ՁԻԱՀ-ով եմ հիվանդ»,- թղթակցին պատմել է 37-ամյա մի տղամարդ Թբիլիսիի ՁԻԱՀ-ի եւ իմունոլոգիայի կենտրոնում: «Նրա բարեհամբույր վերաբերմունքն անմիջապես հօդս ցնդեց. նա դեղամիջոցը վաճառասեղանին նետեց ու շտապ հեռացավ սենյակից»:
Վրաստանը տարիներ շարունակ ապրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգի ներքո, իսկ հիմա բժիշկներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ այն տարածվում է հիմնական` թմրանյութ օգտագործողների խմբի շրջանակներից դուրս, մինչդեռ բնակչության մեծ մասն ընդհանուր առմամբ տեղյակ չէ հիվանդությունից:
Այս տարվա սկզբից արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 107 նոր դեպք, դրանցից 5-ը` հղի կանանց մոտ:
«Այս փաստը մեզ շատ է մտահոգում»,- ասում է ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի բժիշկ Մայա Ցինցաձեն: «ՁԻԱՀ-ի դեպքեր էին հիմնականում հայտնաբերվում թմրամոլների եւ պատահական սեռական կապեր ունեցող մարդկանց մոտ, բայց հիմա վարակը սկսում է տարածվել այս խմբերի շրջանակից դուրս»:
Անցյալ տարի Վրաստանի կառավարությունը երեք միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարական ծրագիր է մշակել: Ծրագրի հիմնական նպատակներից մեկն է օգնել ՄԻԱՎ վարակակիրներին ազատվել այդ խարանից:
Հիմնական շեշտը դրվում է երիտասարդներին կրթելու վրա. համալսարանների ուսանողների եւ բժշկական անձնակազմի համար դասախոսություններ կկազմակերպվեն, կանցկացվեն մշակութային ու սպորտային միջոցառումներ, որոնք տեղեկատվություն կտրամադրեն ՁԻԱՀ-ի իրական պատկերի մասին:
2005թ-ից ի վեր ՁԻԱՀ-ով հիվանդներին հատուկ անվճար բուժում է տրամադրվում ռետրովիրուսի դեմ պայքարելու համար, որը ֆինանսավորում է ՁԻԱՀ-ի, թոքախտի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը:
ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցինաձեն ասում է. «Այս տարի կրթական նպատակների համար գումարներ չեն հատկացվել: Սակայն լոբալ հիմնադրամը եւ ՄԱԿ-ի գործակալությունները ֆինանսավորում են կրթական միջոցառումները»:
Վրաստանի հասարակությոնը դանդաղ է փոխում իր վերաբերմունքը, եւ ՄԻԱՎ վարակակիրները շարունակվում են հալածվել:
Անցյալ տարվա օգոստոսին Վրաստանի արեւմուտքում գտնվող Քութաիսի քաղաքում ՁԻԱՀ-ից մահացավ տասնամյա Մարիամ Կինցուրաշվիլին: 2000թ. նրան դոնորական արյուն են ներարկել. պարզվել է, որ դոնորը ՄԻԱՎ վարակակիր էր:
Պարզվեց, որ աղջիկը այդ դոնորից վարակված առնվազն 19 մարդկանցից մեկն էր: Նրանց շարքում է նաեւ Լամզիրա Չալաձեն: Այս կնոջն արյան ներարկում էր անհրաժեշտ հղիության որոշ բարդությունների պատճառով. երկու ամիս անց նա ՄԻԱՎ վարակակիր երեխա ունեցավ:
Թալաձեն գրեթե միակ ՄԻԱՎ վարարակիրն է Վրաստանում, ով բացահայտ խոսում է իր հիվանդության մասին եւ նույնիսկ դատարան է գնում իր իրավունքները պաշտպանելու համար: Քութաիսիի դատարանն աջակցեց նրա բողոքին եւ ստիպեց քաղաքի` վարակված արյուն մատակարարած արյան կենտրոնին 20 000 լարի (12 000 ԱՄՆ դոլար) վճարել Չալաձեի ընտանիքին:
Միրիան Կվինիկաձե անունով բժիշկը մեղավոր է ճանաչվել այդ դեպքի համար եւ հեռացվել աշխատանքից: 19 մարդ վարակած դոնորին այդպես էլ չգտան:
Այդուհանդերձ, Չալաձեի խիզախությունը լրացուցիչ խնդիրների պատճառ հանդիսացավ: Նրա հարեւանները եւ ծանոթները սկսեցին խուսափել նրանից եւ ստիպեցին հեռացնել մանկապարտեզից նրա վարակված որդուն: Ընտանիքը ստիպված էր փոխել բնակության վայրը:
Փորձագետների կարծիքով, Վրաստանում հասարակության իրազեկվածության մակարդակը ՄԻԱՎ վարակի առաջացման պատճառների մասին դեռեւս չափազանց ցածր է:
«Մի դեպք կար, երբ հայտնաբերելով, որ իրենց տնվորը ՁԻԱՀ-ով հիվանդ է, տան տերերը ստիպել են նրան լքել բնակարանը եւ փողոց են նետել նրա բոլոր իրերը»,- պատմում է Ցինցաձեն: «ՁԻԱՀ-ով հիվանդները եւ նրանց երեխաները բազմաթիվ խնդիրներ ունեն նաեւ կրթական հաստատություններում: Հաճախակի են դեպքերը, երբ նրանց հրաժարվում են բժշկական օգնություն ցուցաբերել: Դա հիվանդներին ագրեսիվ է դարձնում»:
Վրաստանում ՁԻԱՀ-ի առաջին դեպքն արձանագրվել է 1989թ., դրանից հետո հիվանդների թիվը հետզհետե աճում է: Հետագայում մահացել է 270 հիվանդ:
Ըստ պաշտոնական տվյալների, ս.թ. մայիսի 1-ի դրությամբ երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշմամբ 1280 հիվանդ կա, սակայն իրական հիվանդների թիվը շատ ավելի մեծ է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, Վրաստանում կարող են լինել մինչեւ 12 000 ՄԻԱՎ վարակակիրներ: «Վրաստանը համաճարակի եզրին է կանգնած»,- զգուշացնում է ԱՀԿ-ն:
Մինչեւ հիմա վարակվածների երկու երրորդը թմրամոլներ էին: Այժմ վարակվում են նաեւ հասարակության այլ խմբեր: Մասնագետները հատկապես մտահոգված են նրանով, որ վարակի դեպքերի թիվն ավելանում է հղի կանանց մոտ:
Մինչեւ հիմա գրանցվել է ՄԻԱՎ-ի 50 դեպք հղի կանանց մոտ, նրանցից 5-ը` այս տարի:
Ցինցաձեն ասում է, որ հիմնականում այդ կանանց երեխաները վարակված չեն լինում:
«Միայն երկու դեպք է եղել, երբ վարակը մայրերից անցել է նրանց երեխաներին»,- ասում է նա: «Դրա պատճառը համապատասխան պրոֆիլակտիկ բուժման բացակայությունն է եղել: Մյուս բոլոր դեպքերում մանուկները բոլորովին առողջ են ծնվել»:
28-ամյա Թամունան ասում է, որ ՄԻԱՎ-ով վարակվել է ամուսնուց եւ իմացել դրա մասին միայն հղիության ժամանակ:
«Ես ուզում էի մեռնել»,- ասում է նա IWPR-ին: «Այդ ժամանակ պտուղն արդեն բավական զարգացած էր, հղիությունը չէր կարելի ընդհատել: Իմ բժիշկն ամեն ինչ արեց, որ իմ երեխան առողջ ծնվի: Ես ռետրովիրուսի դեմ պայքարող բուժում ստացա, բժիշկը բացատրեց, որ կեսարյան հատում է անհրաժեշտ` երեխային վարակի փոխանցման վտանգը նվազեցնելու համար»:
«Երբ հասավ ծննդաբերության ժամանակը, բոլոր ծննդատները, ուր ես դիմել էի, հրաժարվեցին ընդունել ինձ եւ վիրահատություն կատարել: Սարսափելի էր` իմանալ, որ ես նման հնարավորություն ունեմ, իսկ բժիշկները, որ երդվել են ամեն բան անել մարդու կյանքը փրկելու համար, զրկում են ինձ այդ հնարավորությունից: Ես ծննդաբերեցի վախի մեջ: Բայց Աստված գթասիրտ էր, եւ իմ երեխան առողջ ծնվեց»:
ՁԻԱՀ-ի եւ իմունոլոգիայի կենտրոնում մեզ հանդիպած 37-ամյա տղամարդն այդ սարսափելի ախտորոշմամբ ապրում է արդեն 4 տարի:
«Մի քանի ամիս առաջ գիշերը ատամնացավ ունեի»,- հիշում է նա: «Ցավն այնքան ուժեղ էր, որ չէի կարող սպասել մինչեւ առավոտ եւ դիմեցի շուրջօրյա աշխատող ատամնաբուժական մի հիվանդանոց: Երբ ասացի ատամնաբույժին, որ ՄԻԱՎ-վարակակիր եմ, նա մեծ աղմուկ բարձրացրեց եւ այնքան կոպիտ էր, որ եթե կին չլիներ, ես կարող էի կորցնել ինքնատիրապետումը»:
Հոգեբանների կարծիքով, այս ամենը ցույց է տալիս, որ դեռեւս երկար ժամանակ կպահանջվի, որ հասարակությունը հասկանա ՄԻԱՎ-վարակակիրների դրությունը:
«Ըմբռնման բացակայությունը, հասարակության ագրեսիան կարող են հանգեցնել նրան, որ վարակված մարդը դառնա ինքնամփոփ, ավելի ագրեսիվ, թաքցնի իր հիվանդությունը շրջապատից` դրանով իսկ վտանգելով ե'ւ մյուսների, ե'վ սեփական առողջությունը»,- ասում է հոգեբան Լելա Քուրդգելաշվիլին «Թանադգոմա» («Աջակցություն») հիմնադրամից:
«Եթե ատամնաբույժի մոտ գնալիս հիվանդն անկեղծ խոստովանում է, որ ՄԻԱՎ-վարակակիր է, իսկ ի պատասխան միայն ագրեսիա է ստանում, մյուս անգամ բժշկին այցելելիս նա գուցե չցանկանա նույնքան անկեղծ լինել: Ինքներդ դատեք, թե ինչին դա կարող է բերել»:
«Ինձ հետ կատարված դժբախտությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ»,- աասում է Չալաձեն: «Բայց ամենասարսափելին այն է, թե ինչպես են հասարակությունը եւ պետությունն արձագանքում իմ հիվանդությանը»:
Նինո Ջանելիձե, Թբիլիսի
Նինո Ջանելիձեն Թբիլիսիում աշխատող ազատ լրագրող է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի /IWPR/ Կովկասյան Լրատուից:
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
«Մի քանի տարի առաջ ես դեղատուն գնացի եւ ժպտացող վաճառողին ասացի, որ մտել եմ իմունային համակարգն ամրացնող դեղ գնելու նպատակով, որ ես ՁԻԱՀ-ով եմ հիվանդ»,- թղթակցին պատմել է 37-ամյա մի տղամարդ Թբիլիսիի ...ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2«Սեդա՞ ... Հայաստանի՞ց: Թուրքերեն գիտե՞ք .... (թուրք սահմանապահը տարակուսանքով նայում է ինձ) ... թուրքերեն չգիտեք ... բայց անունդ Սեդա է, գիտե՞ք որ թուրքական անուն է...» Աթաթյուրք օդակայանում իմ ու ...
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ, ՈՐ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ Է ՏԱՐԱԾՎՈՒՄ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

