
ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱ Լ ԶԵԿՈՒՅՑ ԹԻՎ 1

13-22 մայիսի, 2007թ.
I. ԱՄՓՈՓՈՒՄ
Մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններին եւ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԸՄԴԱ) Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարությանը հաջորդիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) շարունակել է դիտարկել արդյունքների ամփոփումը, հրապարակումը եւ բողոքների ու դիմումների վարույթը:
Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ շեղումներ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը:
Քվեների հաշվարկը եւ ամփոփումը ձգձգված էին, սակայն, ընդհանուր առմամբ, ավարտվեցին օրենքով նախատեսված ժամկետներում: Այնուամենայնիվ, Երեւանի ընտրատարածքների ամփոփված արդյունքները կայքում տեղադրումը ձգձգվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից, ինչը խարխլեց այս ընտրությունների համար տեղադրված թափանցիկության միջոցները:
Դիտարկվել է, որ մի քանի Ընտրատարածքային հաձնաժողովներ (ԸԸՀ) հանձնարարական են տվել ուղղումներ կատարել Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) արձանագրություններում, այդ թվում` հարմարեցումներ »սկզբնական տվյալներին« (օրինակ` ըստ ընտրացուցակների ընտրողների թիվը, ստացված քվեաթերթիկների թիվը), որոնք հակասում են Ընտրական օրենսգրքին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը տարբերություններ է դիտարկել` դրանցից որոշը զգալի, որոնք տեղ են գտել ընտրատեղամասերում հաստատված արձանագրությունների պատճենների եւ ըստ ընտրատարածքների բերված նախնական այն արդյունքների միջեւ, որոնք ամփոփվել էին ԸԸՀ-րի կողմից եւ փոխանցվել էլեկտրոնային տարբերակով` հիմնականում համակարգչային ցանցի միջոցով: Թեեւ նման սխալները, հնարավոր է, միտումնավոր չէին, դրանք ներառում էին սխալ տողերում լրացված թվեր, սխալ հաշվարկներ եւ շեղումներ սկզբնական տվյալներում:
ԿԸՀ-ի ինն անդամներից երեքը հրաժարվեցին ստորագրել երկրի կտրվածքով համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքների արձանագրությունը` մեջբերելով խախտումների դեպքեր, որոնք հարցի տակ են դնում արդյունքների ճշգրտությունը: Նրանք նաեւ հրաժարվեցին ստորագրել վերջնական արդյունքների արձանագրությունը:
Արդյունքների վերահաշվարկների դիմումներ են նախապես ուղղվել տասներկու ընտրատարածքներ. վերահաշվարկն ավարտին է հասցվել դրանցից հինգում: Դրանք անց են կացվել օրենքով սահմանված կարգով, եւ արդյունքներում մեծ անճշտություններ չեն հայտնաբերվել համեմատած նախնական արդյունքների հետ:
Ընտրությունների օրվա առնչությամբ առնվազն 20 բողոք եւ դիմում է ընդունվել, որոնց վերաբերյալ ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-րը որոշումներ են կայացրել:
Նախագահը եւ վարչապետը նշել են, որ ընտրախախտումները կհետապնդվեն քրեական պատասխանատվությամբ: Որոշ քրեական գործեր են հարուցվել արդյունքների կեղծման, ընտրակաշառքների եւ ընտրացուցակներում կեղծ ընդգրկումների առնչությամբ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում է այս քայլերը եւ շեշտում բոլոր հայտնի շեղումների հանգամանալից եւ անկողմնակալ քննության կարեւորությունը:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրությունների համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ջանքեր է միավորել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ)եւ Եվրախորհրդարանի (ԵԽ) հետ` Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) կազմավորելու նպատակով: Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը ԸՄԴԱ-ը հրապարակեց Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն: 1
Հայտարարությունն արտացոլում է նախընտրական շրջանի զարգացումները, ընտրությունների օրը եւ քվեների հաշվարկը ողջ գիշերվա ընթացքում: Ինչպես նշված է Հայտարարության մեջ, ընտրությունների վերջնական գնահատականը նաեւ կախված է ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից, այդ թվում` քվեների ամփոփումից, վերջնական արդյունքների հայտարարումից եւ հետընտրական բողոքների ու դիմումների վարույթից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը կշարունակի հետեւել զարգացումներին. այս միջանկյալ զեկույցում ամփոփված են մայիսի 13-ից 22-ն ընկած ժամանակահատվածի զարգացումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս հետո կհրապարակի համապարփակ ամփոփիչ զեկույց` ընդգրկելով նաեւ առաջարկություններ:
III. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Ա. ՔՎԵՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԸԸՀ ԸԸՀ-րում
ԸՄԴԱ-ը 108 ՏԸՀ-րում հետեւել է քվեների հաշվարկի եւ արդյունքների արձանագրությունների լրացմանը եւ 41 ԸԸՀ-ից 39-ում դիտարկել արդյունքների ամփոփումը: ՏԸՀ-ի մակարդակով դիտարկված ձայների հաշվարկը ձգձգված էր, թեեւ դիտարկված միայն չորս դեպքերում է այն կատարվել օրենքով նախատեսված ժամկետից դուրս (քվեարկության ավարտից 10 ժամ հետո):
Թիվ 17/38 ՏԸՀ-ում համամասնականի հաշվարկը եւ արդյունքների արձանագրումն ավարտվել է մոտ ժամը 05:30-ին, եւ հետեւաբար, ՏԸՀ-ը պատշաճ կերպով չի կատարել մեծամասնականի արդյունքների հաշվարկը` ժամանակին չլրացնելով մեծամասնականի արձանագրությունը եւ չհասցնելով ավարտել մինչեւ ժամը 06:00-ի ժամկետը2:
Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, ՏԸՀ-ի անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ ՏԸՀ-ը արգելված գործողություն է կատարել` փոխելով արձանագրության սկզբնական տվյալները (ընտրողների թիվը ըստ ընտրացուցակների, ստացված քվեաթերթիկների եւ ծրարների թիվը, մարված եւ չօգտագործված քվեաթերթիկների թիվը, քվեաթերթիկների ելունդների թիվը)3: ՏԸՀ-րում արդյունքների արձանագրությունների լրացման հետ կապված դիտարկված դժվարությունների ներիմաստը առավել ակնհայտ դարձավ արդյունքները ԸԸՀ-ում ամփոփելու համար տեղափոխելու պահին. արդյունքների շատ արձանագրություններ թերի կամ սխալ էին լրացվել ՏԸՀ-րի կողմից: Հետեւաբար, լայնորեն դիտարկվել է արձանագրությունների լրացում կամ ուղղում. ԸԸՀ-րի 17 տոկոսը ուղղումներ կատարելու հանձնարարական է տվել, եւ դիտարկվել է, թե ինչպես են ամբողջովին նոր ՏԸՀ արձանագրություններ լրացվել թիվ 13, 16 եւ 37 ԸԸՀ-րում:
Դրանք ինչ-որ տեղ նպաստեցին ԸԸՀ-րում առկա անկազմակերպվածությանը, որտեղ ԸԸՀ-րի 31 տոկոսի դեպքում ԸՄԴԱ-ի դիտորդները հայտնել են ընթացակարգային սխալների մասին: Դրանք ներառում էին ընտրական նյութերի ապահովության եւ թափանցիկության հետ կապված մի շարք ընթացակարգերում տեղ գտած անփութություններ 4 : Ընդհանուր առմամբ, ԸՄԴԱ-ի դիտորդներն ամփոփման անցկացումը ԸԸՀ-րի 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ:
Դիտարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ. դիտարկվել է, որ 14 ԸԸՀ-ր փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել ՏԸՀ արձանագրություններում ամփոփված »սկզբնական տվյալները«. յոթ ԸԸՀ-րում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել ՏԸՀ-րից կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել5: Թիվ 19 ԸԸՀում ԸԴԱ-ի դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության մի քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ԸԸՀ-ի տարածք:
Դիտարկվել է, որ թիվ 4, 36 եւ 40 ԸԸՀ-րը շարունակել են արդյունքների ամփոփումը մայիսի 13-ի ժամը 14:00-ի վերջնաժամկետից հետո: ԿԸՀ-ը զգալի ջանքեր է գործադրել արդյունքների զեկուցման համար թափանցիկ համակարգ ստեղծելու համար` նախատեսելով ԿԸՀ-ի կայքում արդյունքների ներկայացումն ըստ ՏԸՀ-ի: Մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արդյունքները դանդաղ էին հայտնվում կայքում: Երեւանի 13 ԸԸՀ-րից հայտնած արդյունքների մեծ մասը տեղադրված չէին մինչեւ մայիսի 13-ի կեսօրը, որը չի կարող բացատրվել հաշվարկի եւ ամփոփման դանդաղ տեմպով:
Թեեւ արդյունքները հայտնվեցին ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքները հայտարարելու ժամկետում (այն է` մինչեւ մայիսի 13-ի ժամը 20:00-ը), զգալի անփութություն է տեղի ունեցել ընտրությունների արդյունքների գրանցման խոստացած թափանցիկության մեջ, քանի որ Երեւանում քվեների հաշվարկը եւ արձանագրությունների լրացումը, ԸԴԱ-ի դիտորդների տեղեկացմամբ, Երեւանի գրեթե բոլոր ՏԸՀ-րում ավարտվել էր մինչեւ մայիսի 13-ի ժամը 06:00-ը:
ԿԸՀ-ը ԸԸՀ-րի հետ կապող համակարգչային ցանցը չէր օգտագործվել Երեւանում արդյունքների տրամադրման համար: Փետրվարին ընդունված ԿԸՀ-ի որոշմամբ6` Երեւանի ԸԸՀ-րի ամփոփված արդյունքների մասին տվյալները պետք է բերվեին ԿԸՀ-ի տարածք եւ այդտեղ ԿԸՀ-ի աշխատակազմի միջոցով համակարգիչ մուտքագրվեին: Նշվածի մասին պաշտոնական պատճենների ճշտությունը` համեմատելով այն մեծամասնական ընտրապայքարի ԸԸՀ-ի արձանագրության հետ: Ավելին, ՏԸՀ-ի եւ ԸԸՀ-ի տարածքներում արդյունքների արձանագրությունների (համամասնական եւ մեծամասնական) փակցնելու ժամանակահատվածը սահմանված չէ: Շատ տեղերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը դիտարկել է, թե ինչպես են արձանագրությունները հանվել են ընտրությունների օրվանից քիչ հետո:
Մայիսի 18- ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նկատել է, որ մեծամասնական ընտրապայքարի արդյունքների վերաբերյալ բոլոր ԸԸՀ արձանագրությունների տվյալները հանվել են ԿԸՀ-ի կայքից: Արդյունքների հաշվարկի, ամփոփման եւ հրապարակման ընթացքում տեղ գտած խնդիրների եւ խախտումների աստիճանը եւ թափանցիկության մեջ առկա թերությունները չեն նպաստում վճռական նշանակություն ունեցող ընտրական ընթացակարգերի նկատմամբ հանրության մոտ վստահության ամրապնդմանը: Իշխանությունները սկսել են ուղղիչ քայլեր ձեռնարկել, այդ թվում` ընտրությունների արդյունքների կեղծման համար թիվ 15/16 ՏԸՀ-ի բոլոր ինն անդամների վերաբերյալ քրեական քննության նախաձեռնումը, ինչպես նաեւ ընտրակաշառքների եւ ընտրացուցակում կեղծ ընդգրկումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել են, որ ընտրախախտումները հետապնդվում են քրեական պատասխանատվությամբ (տե'ս նաեւ ստորեւ):
Գ. ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ թեկնածուները, վստահված անձինք կամ ՏԸՀ-ի անդամներն իրավունք ունեն կոնկրետ ընտրատեղամասում բողոքարկելու քվեարկության արդյունքները` վերահաշվարկի դիմում ներկայացնելով համապատասխան ԸԸՀ: Թեեւ նման դիմումների մեծ քանակի դեպքում հարցի տակ է դնում ԸԸՀ-ի` աշխատանքը սահմանված ժամկետներում ավարտելու հնարավորությունը, Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել, որպեսզի ԸԸՀ-րը երկարացնեն իրենց աշխատանքային ժամերը նման հնարավոր դեպքերին արձագանքելու համար8, եւ չկան օրենքով սահմանված դրույթներ, որոնք որեւէ պատճառ են նշում, թե ինչու ԸԸՀ-ը կարող է հրաժարվել վերահաշվարկ անցկացնել դիմումը ճիշտ լինելու պարագայում: Այն դեպքերում, երբ ԸԸՀ-րը մերժել են վերահաշվարկի դիմումները, դրա վերաբերյալ որոշումը կայացվել է ընթացակարգային հիմքերի վրա եւ օրենքի համաձայն9:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրազեկել են վերահաշվարկի ավելի քան 30 դիմումի վերաբերյալ, որոնք ազդում են 12 ընտրատարածքների ավելի քան 200 ընտրատեղամասերի վրա. դիմումները հիմնականում վերաբերում էին մեծամասնական ընտրապայքարին: Այս դիմումներից շատերը հետագայում ետ են վերցվել բողոքատուների կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնի երկու դեպքերում (թիվ 15 եւ 25 ԸԸՀ) բողոքատուները վերահաշվարկի իրենց դիմումները ետ են վերցրել վերահաշվարկը սկսվելուց հետո` անվստահություն ցուցաբերելով ԸԸՀ-ի վերահաշվարկման գործընթացին: Թիվ 15 ԸԸՀ-ում վերահաշվարկի ընթացքի վրա ազդեց մայիսի 16-ից 17-ը ԸԸՀ-ի շրջակայքում անցկացված ցույցը, ինչպես նաեւ քվորում ապահովելու համար ձգձգումները:
Հինգ տեղերում, որտեղ վերահաշվարկներն ավարտին են հասցվել, ինչպես հայտնում են, դրանք անց են կացվել հանգիստ մթնոլորտում եւ ընթացակարգի համաձայն: Թիվ 33 ԸԸՀ-ը չհասցրեց վերահաշվարկի ամփոփումը ժամկետում կատարել, բայց հայտնի է, որ ժամկետը երկարացվել է ԿԸՀ-ի կողմից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված վերահաշվարկների արդյունքում Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, ՏԸՀ-ի անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ ՏԸՀ-ը արգելված գործողություն է կատարել` փոխելով արձանագրության սկզբնական տվյալները (ընտրողների թիվը ըստ ընտրացուցակների, ստացված քվեաթերթիկների եւ ծրարների թիվը, մարված եւ չօգտագործված քվեաթերթիկների թիվը, քվեաթերթիկների ելունդների թիվը)3: ՏԸՀ-րում արդյունքների արձանագրությունների լրացման հետ կապված դիտարկված դժվարությունների ներիմաստը առավել ակնհայտ դարձավ արդյունքները ԸԸՀ-ում ամփոփելու համար տեղափոխելու պահին. արդյունքների շատ արձանագրություններ թերի կամ սխալ էին լրացվել ՏԸՀ-րի կողմից:
Հետեւաբար, լայնորեն դիտարկվել է արձանագրությունների լրացում կամ ուղղում. ԸԸՀ-րի 17 տոկոսը ուղղումներ կատարելու հանձնարարական է տվել, եւ դիտարկվել է, թե ինչպես են ամբողջովին նոր ՏԸՀ արձանագրություններ լրացվել թիվ 13, 16 եւ 37 ԸԸՀ-րում: Դրանք ինչ-որ տեղ նպաստեցին ԸԸՀ-րում առկա անկազմակերպվածությանը, որտեղ ԸԸՀ-րի 31 տոկոսի դեպքում ԸՄԴԱ-ի դիտորդները հայտնել են ընթացակարգային սխալների մասին:
Դրանք ներառում էին ընտրական նյութերի ապահովության եւ թափանցիկության հետ կապված մի շարք ընթացակարգերում տեղ գտած անփութություններ 4 : Ընդհանուր առմամբ, ԸՄԴԱ-ի դիտորդներն ամփոփման անցկացումը ԸԸՀ-րի 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ:
Դիտարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ. դիտարկվել է, որ 14 ԸԸՀ-ր փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել ՏԸՀ արձանագրություններում ամփոփված »սկզբնական տվյալները«. յոթ ԸԸՀ-րում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել ՏԸՀ-րից կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել5: Թիվ 19 ԸԸՀում ԸԴԱ-ի դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության մի քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ԸԸՀ-ի տարածք:
Դիտարկվել է, որ թիվ 4, 36 եւ 40 ԸԸՀ-րը շարունակել են արդյունքների ամփոփումը մայիսի 13-ի ժամը 14:00-ի վերջնաժամկետից հետո: ԿԸՀ-ը զգալի ջանքեր է գործադրել արդյունքների զեկուցման համար թափանցիկ համակարգ ստեղծելու համար` նախատեսելով ԿԸՀ-ի կայքում արդյունքների ներկայացումն ըստ ՏԸՀ-ի: Մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արդյունքները դանդաղ էին հայտնվում կայքում: Երեւանի 13 ԸԸՀ-րից հայտնած արդյունքների մեծ մասը տեղադրված չէին մինչեւ մայիսի 13-ի կեսօրը, որը չի կարող բացատրվել հաշվարկի եւ ամփոփման դանդաղ տեմպով:
Թեեւ արդյունքները հայտնվեցին ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքները հայտարարելու ժամկետում (այն է` մինչեւ մայիսի 13-ի ժամը 20:00-ը), զգալի անփութություն է տեղի ունեցել ընտրությունների արդյունքների գրանցման խոստացած թափանցիկության մեջ, քանի որ Երեւանում քվեների հաշվարկը եւ արձանագրությունների լրացումը, ԸԴԱ-ի դիտորդների տեղեկացմամբ, Երեւանի գրեթե բոլոր ՏԸՀ-րում ավարտվել էր մինչեւ մայիսի 13-ի ժամը 06:00-ը:
ԿԸՀ-ը ԸԸՀ-րի հետ կապող համակարգչային ցանցը չէր օգտագործվել Երեւանում արդյունքների տրամադրման համար:
Փետրվարին ընդունված ԿԸՀ-ի որոշմամբ6` Երեւանի ԸԸՀ-րի ամփոփված արդյունքների մասին տվյալները պետք է բերվեին ԿԸՀ-ի տարածք եւ այդտեղ ԿԸՀ-ի աշխատակազմի միջոցով համակարգիչ մուտքագրվեին: Նշվածի մասին պաշտոնական որոշումն ակնհայտորեն լայնորեն չի ըմբռնվել եւ, ըստ երեւույթին, հակասել է ընտրությունների օրվանն ավելի մոտ տրված տեղեկատվությանը, այդ թվում ապրիլի 12-ին ԿԸՀ-ի նախագահի` համակարգի շնորհանդեսին ԶԼՄ-րին տրված տեղեկատվությանը (տե'ս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի միջանկյալ զեկույց թիվ 2):
Բ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 16:10-ին ԿԸՀ-ը հայտարարեց համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքները: Այնուամենայնիվ, ԿԸՀ-ի ինն անդամներից երեքը, որոնք ներկայացնում են նախկին Արդարություն դաշինքը, Օրինաց երկիր-ը եւ Ազգային միաբանություն կուսակցությունը, հրաժարվել են ստորագրել արդյունքների արձանագրությունն այն հիմքերի վրա, որ իրենց հայտնի ընտրախախտումների չափը հարցի տակ է դնում հայտարարված ընտրությունների արդյունքների ճշգրտությունը:
Մայիսի 13-ից ի վեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ի վիճակի է եղել համեմատել ԸԴԱ-ի դիտորդների կողմից (35 ընտրատարածքներից) ձեռք բերված 94 հաստատված ՏԸՀ »արձանագրության քաղվածքները« ԿԸՀ-ի կայքում ըստ տեղամասերի բերված համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքների հետ: Մուտքագրման 187 առանձին կետերում անճշտության դեպքեր են հայտնաբերվել: Թեեւ նման սխալները հնարավոր է, որ դիտումնավոր չէին, դրանք ներառում էին սխալ տողերում թվերի լրացում եւ սխալ հաշվարկներ: Այդուհանդերձ, նշանակալի անճշտություններ են նաեւ հայտնաբերվել այսպես կոչված սկզբնական տվյալներում:
Ընտրական օրենսգրքի համաձայն` այս տվյալները չպետք է փոփոխվեին նախապես արձանագրվելուց հետո: Մայիսի 16-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտորդները ականատես եղան, թե ինչպես է ԿԸՀ-ի աշխատակազմը Երեւանում գտնվող ԿԸՀ-ի տարածքում ԸԸՀ-ի ներկայացուցիչների ներկայությամբ ամփոփման համակարգչային ցանց վերամուտքագրում ՏԸՀ արձանագրության համամասնական ընտրապայքարի տվյալները: ԸԴԱ-ին բացատրեցին, որ ԸԸՀ-րի կողմից Երեւան բերված բնօրինակ արձանագրություններն օգտագործվում են տվյալների վերամուտքագրման համար, եւ որ ընտրությունների վերջնական արդյունքներն այդ հիմքի վրա կսահմանվեն:
Մայիսի 19-ին ԿԸՀ-ը անցկացրեց համամասնական ընտրակարգով ընտրությունների վերջնական արդյունքների սահմանման եւ հայտարարման շուրջ իր նիստը:
Հայտարարված վերջնական արդյունքներում համեմատած նախնական արդյունքների հետ աննշան փոփոխություններ կային ամփոփված թվերում, այնուամենայնիվ դրանք, կարծես թե, ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքների վրա, որոնք որ հաշվարկվել էին ըստ նախնական արդյունքների: ԿԸՀ-ի նույն երեք անդամները, որոնք հրաժարվել էին ստորագրել նախնական արդյունքների արձանագրությունը, հրաժարվեցին նաեւ ստորագրել վերջնական արդյունքների արձանագրությունը:
Մինչ օրենքով նախատեսվում է, որպեսզի ըստ ՏԸՀ-ի բաշխված համամասնական ընտրապայքարի ԸԸՀ արձանագրությունները հրապարակավ փակցված լինեն, մեծամասնական ընտրապայքարի արդյունքների փակցնելն ըստ ՏԸՀ-ի սահմանված չէ Ընտրական օրենսգրքում: Հետեւաբար, վստահված անձինք, դիտորդները եւ այլ շահագրգիռ կողմեր հնարավորություն չունեին ստուգելու հաստատված ՏԸՀ արձանագրությունների պատճենների ճշտությունը` համեմատելով այն մեծամասնական ընտրապայքարի ԸԸՀ-ի արձանագրության հետ: Ավելին, ՏԸՀ-ի եւ ԸԸՀ-ի տարածքներում արդյունքների արձանագրությունների (համամասնական եւ մեծամասնական) փակցնելու ժամանակահատվածը սահմանված չէ: Շատ տեղերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը դիտարկել է, թե ինչպես են արձանագրությունները հանվել են ընտրությունների օրվանից քիչ հետո:
Մայիսի 18- ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նկատել է, որ մեծամասնական ընտրապայքարի արդյունքների վերաբերյալ բոլոր ԸԸՀ արձանագրությունների տվյալները հանվել են ԿԸՀ-ի կայքից: Արդյունքների հաշվարկի, ամփոփման եւ հրապարակման ընթացքում տեղ գտած խնդիրների եւ խախտումների աստիճանը եւ թափանցիկության մեջ առկա թերությունները չեն նպաստում վճռական նշանակություն ունեցող ընտրական ընթացակարգերի նկատմամբ հանրության մոտ վստահության ամրապնդմանը:
Իշխանությունները սկսել են ուղղիչ քայլեր ձեռնարկել, այդ թվում` ընտրությունների արդյունքների կեղծման համար թիվ 15/16 ՏԸՀ-ի բոլոր ինն անդամների վերաբերյալ քրեական քննության նախաձեռնումը, ինչպես նաեւ ընտրակաշառքների եւ ընտրացուցակում կեղծ ընդգրկումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել են, որ ընտրախախտումները հետապնդվում են քրեական պատասխանատվությամբ (տե'ս նաեւ ստորեւ):
Գ. ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐՐԸ
Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ թեկնածուները, վստահված անձինք կամ ՏԸՀ-ի անդամներն իրավունք ունեն կոնկրետ ընտրատեղամասում բողոքարկելու քվեարկության արդյունքները` վերահաշվարկի դիմում ներկայացնելով համապատասխան ԸԸՀ: Թեեւ նման դիմումների մեծ քանակի դեպքում հարցի տակ է դնում ԸԸՀ-ի` աշխատանքը սահմանված ժամկետներում ավարտելու հնարավորությունը, Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել, որպեսզի ԸԸՀ-րը երկարացնեն իրենց աշխատանքային ժամերը նման հնարավոր դեպքերին արձագանքելու համար8, եւ չկան օրենքով սահմանված դրույթներ, որոնք որեւէ պատճառ են նշում, թե ինչու ԸԸՀ-ը կարող է հրաժարվել վերահաշվարկ անցկացնել դիմումը ճիշտ լինելու պարագայում:
Այն դեպքերում, երբ ԸԸՀ-րը մերժել են վերահաշվարկի դիմումները, դրա վերաբերյալ որոշումը կայացվել է ընթացակարգային հիմքերի վրա եւ օրենքի համաձայն:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրազեկել են վերահաշվարկի ավելի քան 30 դիմումի վերաբերյալ, որոնք ազդում են 12 ընտրատարածքների ավելի քան 200 ընտրատեղամասերի վրա. դիմումները հիմնականում վերաբերում էին մեծամասնական ընտրապայքարին: Այս դիմումներից շատերը հետագայում ետ են վերցվել բողոքատուների կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնի երկու դեպքերում (թիվ 15 եւ 25 ԸԸՀ) բողոքատուները վերահաշվարկի իրենց դիմումները ետ են վերցրել վերահաշվարկը սկսվելուց հետո` անվստահություն ցուցաբերելով ԸԸՀ-ի վերահաշվարկման գործընթացին: Թիվ 15 ԸԸՀ-ում վերահաշվարկի ընթացքի վրա ազդեց մայիսի 16-ից 17-ը ԸԸՀ-ի շրջակայքում անցկացված ցույցը, ինչպես նաեւ քվորում ապահովելու համար ձգձգումները: Հինգ տեղերում, որտեղ վերահաշվարկներն ավարտին են հասցվել, ինչպես հայտնում են, դրանք անց են կացվել հանգիստ մթնոլորտում եւ ընթացակարգի համաձայն: Թիվ 33 ԸԸՀ-ը չհասցրեց վերահաշվարկի ամփոփումը ժամկետում կատարել, բայց հայտնի է, որ ժամկետը երկարացվել է ԿԸՀ-ի կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված վերահաշվարկների արդյունքում չարձանագրվեցին այնպիսի արդյունքներ, որոնք նշանակալիորեն կտարբերվեին բնօրինակ արձանագրություններում նշված արդյունքներից:
Դ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐ ՐԿՈՒՄ ԿՈՒՄ ԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում: Դատարանի պաշտոնյաները տեղեկացրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքով` այն բողոքներ կընդունի թե' համամասնական եւ թե' մեծամասնական ընտրակարգի համար վերջնական արդյունքների հայտարարումից հետո յոթերորդ օրը, այն է` մայիսի 26-ը համամասնական ընտրակարգի եւ հիմնականում մայիսի 24-ը մեծամասնական ընտրակարգի համար (Ընտրական օրենսգրքում նշված է յոթօրյա ժամկետում, սակայն Սահմանադրական դատարանի պաշտոնյաները նշել են, որ գերակայում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում օգտագործված տարբեր ձեւակերպումը):
Սահմանադրական դատարանը տասնհինգ օր ունի համամասնական արդյունքների հայտարարումից հետո դրանց վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելու համա_11 , մինչդեռ տրվում է մեկ ամիս մեծամասնականի շուրջ վեճերի վերաբերյալ վճիռ կայացնելու համար:
Ավելին` Սահմանադրական դատարանը կարող է որոշել երկարացնել մեծամասնական ընտրապայքարի համար վճիռ կայացնելու ժամկետը մինչեւ 50 օր: Սույն շարադրանքի դրությամբ Սահմանադրական դատարանը մեկ բողոք է ստացել մեծամասնական թեկնածու Հեղինե Բիշարյանից (Օրինաց երկիր), որը վիճարկում է թիվ 11 ԸԸՀի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:
IV. ԱՅԼ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրել են (տարբեր քաղաքական կուսակցությունների եւ Օրինաց երկիրը ներկայացնող մեկ ԿԸՀ-ի անդամի անունից) ԿԸՀ ուղղված յոթ բողոքի մասին, եւ մոտ երկու անգամ ավելի բողոքներ են ներկայացվել ԸԸՀ-ր, որոնք վերաբերում են ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումներին` հիմնականում ընթացակարգային, ընտրակաշառքներին, լցոնումներին, զինծառայողների քվեարկությանը, ոչ լիազորված անձանց ներկայությանը եւ ընտրական քարոզչությանը: ԿԸՀ-ն անկեղծ ջանքեր է գործադրել վեճերը լուծելու ուղղությամբ` ժամանակին պատասխանելով բոլոր բողոքներին:
Իր կողմից ստացված բողոքների մեծ մասը մերժվել են իրավազորության բացակայության հիմքի վրա կամ հիմքի բացայակության պատճառով (բերված երկրորդ պատճառի մի դեպքում, որը վերաբերում էր ընտրակաշառքներին եւ լցոնմանը, ԿԸՀ-ը խորհրդակցել է համապատասխան ԸԸՀ-ի հետ նախքան որոշում կայացնելը): ԸԸՀ-րը բողոքները թափանցիկ է վարել, սակայն որոշ հարցեր մտահոգություն են առաջացրել:
Մասնավորապես, ընտրությունների օրը թիվ 17 ԸԸՀ-ը հրաժարվել է քննության առնել մի թեկնածուի կողմից ներկայացված չորս բողոք: Բողոքները սխալմամբ հասցեագրվել էին առանձին ՏԸՀ-րի եւ ոչ ԸԸՀ-ին, ԸԸՀ-ն իր հերթին մերժեց բողոքները, մինչդեռ կարող էր դիմումատուին խրախուսել ուղղել ֆորմալ շրջանակում տեղ գտած սխալը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին նաեւ տեղեկացրել են ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից ստացված տասը դիմումների մասին, որոնք հնարավոր է քրեական գործեր հանդիսանան: Ինչպես նշված է վերեւում, որոշ քրեական գործեր արդեն հարուցվել են:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը կշարունակի հետեւել բողոքների եւ դիմումների գործընթացին: Այն գնահատում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ շարունակական համագործակցությունը:
ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը երկարատեւ ընդմիջումից հետո վերադառնում է մարզչական աշխատանքի: Այսուհետեւ հայտնի մասնագետը կաշխատի որպես Աշտարակի «Միկայի» գլխավոր մարզիչ: ...ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՄՐԱԳՈՏԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Հայաստանցիներից շատերի մտքով անգամ չի անցնում, որ ավտոմեքենա նստելիս անհրաժեշտ է ամրացնել ամրագոտիները:
«Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոuաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային ...ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Առաջին ատյանի դատարանների դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրի համաձայն, Վազգեն Լալայանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ...ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՏԵՂԱԿԱԼ
Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ...ՖԱՎՈՐԻՏԸ ԱՐՈՆՅԱՆՆ Է
Վաղը Կալիմիկիայի մայրաքաղաք Էլիստայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 16 հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը նման իրավունք է ստացել ...ՉԵՄՊԻՈՆԸ ԵՎ ԳԱՎԱԹԱԿԻՐԸ` ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ
2007թ. Հայաստանի սուպերգավաթը կվիճարկեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ գավաթակիր «Բանանցը»: Հանդիպումը ըստ ավանդույթի կկայանա մայիսի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սուպերգավաթը ...«ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾԵԼԸ ՄԱՀ Է ԼՂՀ-Ի ՀԱՄԱՐ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Հայաստանում կարող են ասել` ով կեղծել է ընտրությունները, նա դավաճան է եւ անցնել առաջ, սակայն ԼՂՀ-ում յուրաքանչյուր չինովնիկ գիտակցում է եւ իր վրա չի վերցնի ընտրությունները կեղծելու պատասխանատվությունը, ...ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր Հայաստանում 48.864 տասներորդցի, որից 11384-ը` Երեւանում հրաժեշտ են տալիս հարազատ կրթահամալիրներին: Վաղ առավոտից Երեւանի փողոցներում արդեն «զնգում էր» Վերջին զանգը: Թեեւ ոստիկանությունը ...ՈՉ ՄԻԱՅՆ ՊԵՏ Է, ԱՅԼԵՒ ԳՆԴԱՊԵՏ
Ռոբերտ Քոչարյանը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու ...ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է
«Ազգային ժողովի այս ընտրությունները մի նոր էջ բացեցին, որը պայմանավորված է նրանով, որ հասարակությունն ու պետությունը հայտնվել են զարգացման մի նոր փուլի շեմին: Դրա իրավական մեկնարկն հայտարարվեց սահմանադրության ...«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ ՇՓՎԵԼՆ Է »
Այլեւս պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ամեն օր այցելում էր բռնքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին, որը 6 օր հացադուլ էր անում ԿԸՀ շենքի մոտ: 11-րդ ընտրատեղամասում ...ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Մայիսի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ մի կնոջից գողություն կատարելու համար իրենք մի երիտասարդի են բռնել :
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված ...ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԴԱՏԸ
ԱՄՆ հինգ նահանգների` Կոլորադոյի, Մասաչուսեթսի, Մեյնի, Ռոդ Այլենդի եւ Կոնեկտիկուտի կոնգրեսական պատվիրակությունները ամբողջ կազմով պաշտպանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը, որոնք ներկայացված ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում թավջութակահար Դենիս Ժդանովը իր համերգից առաջ հանդիպեց լրագրողների հետ: Համերգը անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական երրորդ ...«ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է »
«Անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին եւ դադարեցնել մեղադրական գործընթացը». այս կոչով մի հայտարարություն կուղարկվի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ԱԱԾ-ին: Սա մի շարք հասարակական- ...ՆԱՏՕ-ԻՑ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Խորհրդային միության փլուզումից հետո դժվար էր հասկանալ, թե ինչի համար է ՆԱՏՕ-ն»,- այսօր «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «ՆԱՏՕ-ն եւ Հարավային Կովկասը» սեմինարի ընթացքում ասաց ՀՀ ...ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՇԽԱԲԱԴՈՒՄ
Այսօր Յալթայում (Ուկրաինա) տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, սակայն վարչապետը հանդիպում ...ԱԼԻԵՒՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի եւ Յուրի Մերզլյակովի հետ: Ըստ ԱՊԱ ադրբեջանական գործակալության` հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության ...ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏՂԱՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Շիրակի մարզի դատախազությունում շարունակվում է 20.05.2007թ. ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական ...ՍԵՆ ԱՐԵՒՇԱՏՅԱՆԸ ՉԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանն այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը, սակայն «հրաժեշտ չի տալիս Մատենադարանին»:
Արեւշատյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱ
Նախընտրական շրջանում իր վերլուծություններով ու կանխատեսումներով հայտնի դարձած ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համար ՀՀ խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են անակնկալներ. «Ինձ համար ...ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱ Լ ԶԵԿՈՒՅՑ ԹԻՎ 1
13-22 մայիսի, 2007թ.
I. ԱՄՓՈՓՈՒՄ
Մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններին եւ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԸՄԴԱ) Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ ...«ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒ ԵՍ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«ՀՀ իշխանությունը գտնվում է մեկ մարդու ձեռքում, եւ այդ մեկը դու ես»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, եւ հանրահավաքի մասնակիցները բարձրաձայնեցին. «Ես եմ, ես եմ»
Այսօր Մատենադարանի հարակից ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Հայաստանի քաղաքացի, 30-ամյա Ահարոն Տիգրանյանի մարմինը երեկ հայտնաբերվել է Մոսկվայի Ռուդնեւկա փողոցի թիվ 15 շենքի մոտ: Նա սպանվել է «կտրող սուր գործիքի հարվածներով»: Մոսկվայի Արեւելյան շրջանի դատախազության ...«ԵՐԲԵՄՆ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԺՈԽՔ»
Այսօր ընդդիմության հանրահավաքը փորձառու հեղափոխականի աչքով ուսումնասիրեց Վրաստանի Հանրապետական կուսակցությանից Իվլիան Խայնդրավան: Նախքան ՀՀ ընդդիմադիր ուժերի գործունեությանը գնահատական տալը, պարոն Խաինդրավան ...
ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
ԲՌՆԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՁԵՒՈՎ ՇՓՎԵԼՆ Է »
- 1441 Էջմիածնում տեղի ունեցավ պատմական ժողով, որին մասնակցեց հայ եպիսկոպոսների և վարդապետների մեծ մասը: Ժողովը կաթողիկոսությունը Վաղարշապատում վերականգնելու որոշում ընդունեց: Այդ ժամանակից Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն անփոփոխ գտնվում է Էջմիածնում:
- 1918 Ղարաքիլիսայի հերոսամարտը: (Տևեց մինչև մայիսի 28-ը):
- 1941 Տեղի է ունենում Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը:
- 1968 Տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

