
«ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՆԱԽԱՃԱՇԻ ՄԵՆՅՈՒՆ»
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, որովհետեւ պետք է հանդիպեն: ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները իմիտացիա են: Մինչեւ 2008 թ-ը որեւէ բան չի կարող փոխվել բանակցություններում, եթե հաշվի չառնենք, որ կարող է փոխվել Քոչարյանի եւ Ալիեւի համատեղ նախաճաշի կամ ընթրիքի մենյուն»,- այսօր հայտարարեց «Կովկաս-2006» գիտաժողովին մասնակցելու համար Երեւան ժամանած ադրբեջանցի քաղաքագետ, «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի» ղեկավար Արիֆ Յունուսովը: Օգտվելով առիթից, այսօրվա գիտաժողովի մասնակիցները պարոն Յունուսովից փորձեցին պարզել, թե ի՞նչ նկատի ուներ Իլհամ Ալիեւը, երբ հայտարարեց, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են վերադարձնել ազատագրած 7 տարածքները:
«Մենք էլ կուզենայինք իմանալ»,- ասաց Յունուսովը: Իսկ մինչ գիտաժողովի անդամների հարցերին պատասխանելը Յունուսովն իր ելույթում ներկայացրեց վերջին տարիներին Ադրբեջանի արձանագրած հաջողությունները: 4 տարի շարունակ իր անցկացած սոցհարցումների արդյուքնում Յունուսովը պարզել է, որ եթե նախկինում Ադրբեջանի բնակչության 30 տոկոսն էր կողմ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն, ապա այսօր կողմ է 56 տոկոսը. «Ադրբեջանցի երիտասարդներն այսօր շատ ավելի ռադիկալ են եւ կողմ են պատերազմի վերսկսմանը»:
Վերջին տարիների Ադրբեջանի հաջողությունների շարքում Արիֆ Յունուսովը առանձնացրեց Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործումը: Նա վստահեցրեց, որ Կարս-Ախալքալակ երկաթգիծն Էլ կշահագործվի, եթե նույնիսկ ԱՄՆ-ն որոշի չֆինանսավորել այդ ծրագիրը: «Մենք ինքնուրույն էլ կարող ենք իրականացնել այդ ծրագիրը»,- վստահեցրեց Յունուսովը: Ադրբեջանցի քաղաքագետը իր երկրի համար կարեւորում է Իրան-ԱՄՆ հարաբերությունները եւ այդ բախումը խիստ վտնագավոր համարում Ադրբեջանի համար: «Այսօր Իրանում 30-35 միլիոն ադրբեջանցի է ապրում: ԱՄՆ-Իրան բախման դեպքում Ադրբեջանի ցանկացած դիրքորոշումը վտաՆգավոր է մեզ համար»,- գտնում է Յունուսովը: Ի դեպ, Յունուսովը նաեւ հայտնեց, որ 2006 թ-ին Իրանի հյուսիսային թուրքալեզու հատվածում, որը ադրբեջանցիները համարում են Հյուսիսային Ադրբեջան, ռադիկալացման տրամադրություններ են զգացվում: Այսինքն` Արիֆ Յունուսովը հնարավոր է համարում այսպես կոչված ներկայիս Ադրբեջանի եւ Իրանի հյուսիսային հատվածի միավորումը, որը «պանթուրքիզմի ծրագրի կարեւոր կետերից է եւ որն իրականություն դարձնելու համար Իրանի հյուսիսային հատվածը 1918 թ-ին անվանեցին Ադրբեջան»: «Այսօր Հյուսիսային Իրանում բնակվող բազմաթիվ ադրբեջանցիներ Բաքվում բնակարաններ են գնել X օրվա համար»,-իրանացիների եւ ադրբեջանցիների մտերմությունն ու փոխվստահությունն ընդգծելու համար նշեց Յունուսովը: Նա նաեւ վստահեցրեց, որ այսօր Ադրբեջանը շատ ավելի սերտ հարաբերությունների մեջ է ՆԱՏՕ-ի հետ, քան Վրաստանը, սակայն ՌԴ-ի հետ հարաբերությունները չփչացնելու համար այդ մասին բարձրաձայն չի հայտարարում: «Պաշտոնական Բաքուն այսօր շատ ավելի վստահ է իր արտաքին քաղաքականության հարցերում: Այսօր Իլհամ Ալիեւը ի տարբերություն Հեյդար Ալիեւի բավականին կտրուկ է արտահայտվում ՌԴ-ի դեմ:
ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում այսօր առաջատարը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանում ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում հաղթեց Արեւմուտքը»,- ասաց Արիֆ Յունուսովը: Չնայած Ադրբեջանում Արեւմուտքի հաղթանակին, ինչպես նշեց Արիֆ Յունուսովը Ադրբեջանի բնակչության գերակշիռ մասը դեմ է եւ ՌԴ-ին եւ Արեւմուտքին: Իսկ ու՞ր Է այսօր գնում Ադրբեջանը. գիտաժողվի մասնակիցներից մեկի հարցին` Յունուսովը ժպտալով պատասխանեց` «Հայաստան» եւ ավելացրեց` իսլամ:
ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՕՐՀՆԵՑ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած ուխտավորների` գլխավորությամբ Ֆրանսիայում Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Թուլոնի թեմի ...ՎԵՐՋԻՆ ԳՆԱՑՔԸ
Այսօր Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից Ռուսաստան է ուղեւորվել ավտոտեխնիկայով եւ գույքով բեռնված վերջին գնացքը:
Մայիսի 30--ին վերջին՝ հինգերորդ գնացքը կուղեւորվի Գյումրի, ինչից հետո Ախալքալակի ռազմակայանը ...ՆՐԱՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ՕԵԿ-ԱԿԱՆԻ ԿՈՉՄԱՆԸ
«Օրինաց երկիր» կուսակցությունը այսօր տարածել է հաղորդագրություն` ՕԵԿ - ից Սամվել Բալասանյանի դուրս գալու խնդրի հետ` շրջանառվող լուրերի հետ կապված:
«Ավելին, Սամվել Բալասանյանը հայտարարում է, որ ՕԵԿ-ին ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՂԵՐԸ «ՉՈՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ»
Գործադիրը փոփոխություններ եւ լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N1800-Ն որոշման մեջ, որով ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվում են «Փողերի լվացման ...«ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՄԱՆ ՁԵՒՈՎ ՆՎԱՍՏԱՑՆԵԼ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»
«Քաղաքացիական անհնազանդության շարժման» ղեկավարներից, ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց առաջին ատյանի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
«Ես չեմ կարող մեկնաբանել բաներ, որոնք չեմ լսել»,- այսօր Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հրաժարվեց մեկնաբանել Ղարաբաղյան պատրերազմը վերսկսելու եւ ՀՀ-ի իշխանությունների ...ՊԱՏՎԱՐԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Մայիսի 23-ին, ժամը 19.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի տարածքում գտնվող կիսակառույց ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք: Տեղում պարզվել է, որ նշված ...«ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ԲԱՅՑ ՀՀ ՉԷ»
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Բանակցություններից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալու համար պատասխանատվություն կրում են բոլոր նրանք, «ովքեր նպաստել են ԼՂՀ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից դուրս մղվելուն»:
Այսօր «Ուրբաթ» ակումբում ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ՀԱՎԿՈՒՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ
ԼՂՀ ԱԱԾ պետ Բակո Սահակյանին, որը նախագահական առաջիկա ընտրությունների ժամանակ ամենահավանական հաղթող թեկնածուն է, պաշտպանում են խորհրդարանական բոլոր ուժերը: Պայքարը հիմնականում ծավալվելու է Սահակյանի եւ ...«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԶԻՋՈՒՄ Է ՊԱՐՏՔԵՐԸ
«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է դրսեւորել բարի կամք ու մարել բաժանորդների` ինտերնետի կապին միանալու միջոցով միջազգային խոսակցությունների դիմաց կուտակված պարտքերի 65 տոկոսը:
Խոսքը վերաբերում է այն ...ՆՐԱՆՔ ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՆ ՄԵԶ
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը մեծ ուրախությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նվիրաբերած 3375 տոննա ցորենի ալյուրն ու 195 տոննա բուսական յուղը Հայաստանի շուրջ 110000 կարիքավորների ...«ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
«Մենք պետք է պայքարենք ամեն մի թիզ հայկական հողի համար, սակայն մեր իշխանությունների գիտակցական մակարդակը չի հերիքում, որպեսզի հասկանան ազատագրված տարածքների բարդ խնդիրը: Քանի որ այդ հարցը նրանց խելքի ...«ԹՌԵԼ ԵՆ»
Իջեւանի «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը այլեւս չի գործում եւ սա մասամբ է նորություն Հայաստանի ֆուտբոլային հասարակության համար: Այն, որ թիմը կործանման եզրին է հայտնի էր դեռեւս ապրիլին: Սակայն «Բենտոնիտը» ...«ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՆԱԽԱՃԱՇԻ ՄԵՆՅՈՒՆ»
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, որովհետեւ պետք է հանդիպեն: ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները իմիտացիա են: Մինչեւ 2008 թ-ը որեւէ բան չի կարող փոխվել բանակցություններում, եթե ...ՄԻ ՎՍՏԱՀԵՔ ՂԵԿԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՆ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին «Վերջին զանգի» առթիվ եւ մաղթում «կանաչ ուղի»՝ նոր կյանք մուտք գործելու շեմին: Միեւնույն ժամանակ՝ հարկ է համարում դիմել ինչպես շրջանավարտներին, ...ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը վիրավորված չի, թեեւ կուսակցությունը կրել է «ջախջախիչ պարտություն»՝ իր ձեւակերպմամբ: Նա թեեւ չէր սպասում այդպիսի թվեր, բայց պատճառները փորձառու ...ԱԲՐԱՀԱՄԸ ՎԻՐԱՀԱՏՎԱԾ ԾՆՈՏՈՎ ՌԻՆԳ ԴՈՒՐՍ ԿԳԱ
Շաբաթ երեկոյան Գեհքանիայի Բամբերգ քաղաքում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որտեղ կմրցեն Արթուր Աբրահամը եւ Սեբաստիան Դեմերսը: Հայտնի բռնցքամարտիկները կպայքարեն IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի ...ՕՍԿԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՖՐԼԵՑԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցին:
Դեսպան ...ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻՆ ԿԱԶԱՏԱԶՐԿԵՆ 4 ՏԱՐՈ՞Վ
Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցավ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված գործի վերջին դատավարությունը: ...ԿԵՍ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնության 5-րդ տուրում 1.5:2.5 հաշվով քիչ առաջ պարտվեց Լեհաստանի հավաքականին: 3-րդ եւ 4-րդ տուրերում տոնած հաղթանակներից հետո հայ շախմատիստուհիները չկարողացան ...«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՀԱՐԳԱՆՔԻ»
ԵԽԽՎ Մշտական կոմիտեն, այսօր հանդիպելով Բելգրադում, ափսոսանք է հայտնել, որ զինադադարից 12 տարի անց Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհայտ կորածների հարցը մնում է դեռեւս չլուծված:
ԵԽԽՎ զեկուցող ...ԿՀԱՄԱՁԱՅՆՎԵ՞Ն
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտնել է, որ ներկայումս հայ--ադրբեջանական բանակցություններում քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը:
«Ադրբեջանը թույլ չի տա, որպեսզի Լեռնային Ղարաբաղին ...ՄԱՐԿՈՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈԼԵՐԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում այսօր կայացան եւս 2 հանդիպումներ: «Բանանցը» 3:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ, իսկ «Արարատը» 2:0 հաշվով` «Ուլիսի»: 2 հանդիպումներում ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է, ԻՍԿ ԱԼԻԵ՞ՒԸ
- 1827 Թիֆլիսում կազմակերպված հայկական կամավորական գնդի կանոնադրության հրապարակումը:
- 1834 Նոր Նախիջևանում սպանվեց Հարություն Ալամդարյանը: (Ծնվ. 1796թ.-ին, Աստրախանում):
- 1915 Դաշնակից պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, միասին հուշագիր հղեցին, առաջին անգամ մեկ այլ կառավարությանը մեղադրելով «մարդկության դեմ հանցանք գործելու» համար: Այս միացյալ հուշագրողմ նշված է: «Դաշնակից պետությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձրագույն Դիվանին, որ Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված այս նոր հանցանքների համար Օսմանյան կայսրության բոլոր անդամները, ինչպես նաև այն գործակալները, ովքեր ներգրավված են եղել այդ հանցանքների մեջ, անձնապես պետք է պատասխան տան կատարած հանցագործությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

