
ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ ՆՈՐ ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Այսօր Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սենսացիոն հայտարարություն արեց. նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իր դեմ նախապատրաստվում է մահափորձ ու ինքը գիտի, թե ովքեր են դա պատրաստվում անել, ունի մի քանի հարյուր ձայներիզ` նրանց խոսակցությունների ձայնագրությունները, որոնք հանրապետության տարածքում եւ դրանից դուրս են գտնվում, եւ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, այդ ձայներիզներով գործը կբացահայտվի:
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարեց նաեւ, որ այդ մահափորձը նախապատրաստողները կուսակցականներ են: Վարդան Ղուկասյանը նաեւ կասկածներ հայտնեց, որ նույն այդ ուժի ներկայացուցիչներն են իր վրա կրակել ընտրություններից առաջ, «որպեսզի մայիսի 12-ին ընտրություններին իմ քառասունքը լիներ, իսկ Հանրապետական կուսակցությունը Գյուրմրիում պարտվեր»:
Վարդան Ղուկասյանը հստակ քաղաքական ենթատեքստ տվեց իր դեմ մեկ ամիս առաջ իրականացված մահափորձին եւ հայտարարեց, որ եթե հանցագործությունը բացահայտվի, ինչին ինքը չի հավատում, ուրեմն քաղաքական պատվեր չի, իսկ եթե չբացահայտվի, իսկ ավելի շուտ, ըստ Ղուկասյանի, այդպես կլինի, ուրեմն իր դեմ մահափորձը քաղաքական պատվերի արդյունք էր:
Գյումրիի քաղաքապետը քաղաքական պատվեր համարեց նաեւ այն աղմուկը, որ բարձրացվել է վերջին դեպքի շուրջ` իր որդու եւ ԲՀԿ Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի որդու միջեւ: Եթե իր որդին մեղավոր է, ինքը երջանիկ կլինի, որ նրան պատժեն: Բայց աղմուկը ըստ քաղաքապետի, համարժեք չէր իրողությանը: «4 հատ մարդ զոհվեց, ես 10 տեղից վիրավորվեցի` այդքան աղմուկ չարեցին, որքան էս «կակոյնիբուծ» դեպքից»: Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ Գյումրիում շատ ավելի քիչ են կրակոցներ լինում, քան հանրապետության մյուս քաղաքներում. «Գյումրիի կրակոցները սրբություն են»,- բառացիորեն ասաց Վարդան Ղուկասյանը, Գյումրին համեմատելով Երեւանի հետ: Նա խիստ վրդովված է իր քաղաքում այս օրերին դիմակավոր մարդկանց ներկայությունից, ուղղակիորեն մեղադրեց իշխանության մի թեւին, ոստիկանությանը, դատախազությանը, եւ հայտարարեց, որ այս ամենն ուղղված է իր եւ ՀՀԿ-ի դեմ: «Դուք էլ, ձեր քաղաքականությունն էլ, թողեք մի երկու տարի էս քաղաքը շինեմ, հետո կտեսնեք, թե ինչ քաղաք է դառնում»,- ասաց Ղուկասյանը: Այն հարցին, թե մարդիկ վախենում են երեկոյան տնից դուրս գալ, Ղուկասյանը պատասխանեց, որ նման բան չկա, «առաջ պպզողներ կային եւ այլն, մարդիկ չէին կարողանում ավտոկայան գնալ, իսկ հիման շատ խաղաղ է, ամենախաղաղ քաղաքն է Գյումրին»:
Իսկ ՀՀԿ-ն տեղյա՞կ է իր շուրջ կատարվող իրադարձություններից, հարցին Ղուկասյանը պատասխանեց, որ ինքը չի տեղեկացրել, քանի որ չի սիրում ամեն բանի համար զանգել «հոպարին», իսկ ՀՀԿ-ն հավանաբար տեղյակ կլինի այս ամենից:
Լրագրողի հարցին, թե ինքը ստիպողաբա՞ր է դարձել ՀՀԿ անդամ, Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը դարձել է ՀՀԿ-ական, որ «քաղաքի կռանտները չփակվեն»:
Նա տեղեկացրեց, որ երջանիկ կլինի Վարդան Մամիկոնյանի նման հանուն իր ժողովրդի նահատակվել: Ի դեպ, ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ ինքը ասվածապաշտ է, ասշտվածավախ է, այդ հանցագործները այն աշխարհում են պատասխան տալու, աստծո առաջ են պատասխան տալու, իսկ հարցազրույցն ավարտվեց «Աստվածն առաջ» բառերով:
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ
1Երեկ, ժամը 22-ի սահմաններում վերստին կրակոցներ են հնչել Գյումրիում: Նախնական տվյալներով` երկու անձանց միջեւ «ռազբորկա», ապա փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրիի Երեւանյան խճուղում: Թե որքանով է ...ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Սամվել Բալասայանը դուրս է գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից: Ի դեպ, մեկ տարի առաջ, մասիսի 29-ին, այն ժամանակ դեռ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ...ԿՐԱԿԵԼ Է ՈՒ ՓԱԽԵԼ
Մայիսի 22-ին, ժամը 21.35-ի մոտ, 26-ամյա Արտյոմ Ռոբերտի Փիլոյանը մոտ 10 րոպե վիճաբանել է Գյումրիի Երեւանյան խճուղու 3 հասցեում գտնվող «Կարո» բենզալցակայանի տնօրեն Հովհաննես Առաքելյանի հետ:
Իսկ հետո ...«ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է»
Հրաձգության զարգացման համար անհրաժեշտ պայմանները Հայաստանում խսիտ անբավարար են, սակայն նման իրավիճակում էլ ունենք մարզիկ, որը վերջին տարիներին որպես կանոն բարձր արդյունքներ է ցուցադրում միջազգային մրցաշարերում: ...ՈՒԺԵՂՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՅԼԵՐԻ
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին շրջանի վերջին` 7-րդ տուրը: Այն բացառիկ է նրանով, որ առաջնության 4 ֆավորիտները եւ առաջատարները սեփական հարկի տակ ընդունելու են մյուս 4 թիմերին, ...ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԴԵՌ ՎԵՑ ԱՄԻՍ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսը Հայաստանի ընթացիկ առաջնությունում եւ գավաթի արդեն ավարտված խաղարկությունում բավական հաջող խաղ է ցուցադրում: Մարկոսը աչքի է ընկնում գրագետ ...ՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 58 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.15-ին:
Այրվել են Ա. Զարգարյանին ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Մայիսի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ էր հնչել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Զաքարյանը, որը գիտակցության չգալով մահացել է: ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեն: Ըստ նախարարության մամլո հաղորդագրության` հանդիպմանը ...ԿՈՍՈՎՈ Է ՄԵԿՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ 7-ՐԴ ԴԱՍԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խաղաղապահների հերթական 7-րդ հերթափոխ դասակը վաղը պատրաստվում է մեկնել Կոսովո: Նույն օրը Կոսովոյից կվերադառնա արդեն շուրջ կես տարի այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող 6-րդ դասակը: ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունել է Հայաստանին մայիսի 12-ին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՅԱԼԹԱ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա՝ Յալթա ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱԹՈՌԸ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍՐՏՈՎ Է
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի աթոռը զբաղեցնող ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը այսօր խոստովանեց, որ դեմ չի լինի չորրորդ անգամ եւս զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն դեպքերից առաջ չի ընկնում եւ սպասում է սեփական ...ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Արդեն հայտնի է Հայաստանի թենիսի այս տարվա հավաքականի նախնական կազմը, որը կմասնակցի oգոստոսի 6-13-ը Հայաստանում կայանալիք Դեւիսի Գավաթի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ խմբի մրցաշարերին: Վերջին ...ՆԱՄԱԿԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Մենք հարգում ենք վարչապետին, բայց քաղաքապետարանի բռնած դիրքորոշումը եւ նրա գործունեությունը վարկաբեկում են վարչապետի խոսքը եւ խաղում են նրա հեղինակության հետ: Ինչպե՞ս կարող է վարչապետը խոսք տալ, իսկ ...«ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՓՈՂ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ԲՀԿ-Ն ԷՐ »
«Մայիսի 12-ի խորհրդարանին ընտրություններում փողի ազդեցությունը պայմանավորված է եղել ԲՀԿ-ով: Եթե ՀՀԿ-ն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, ապա ԲՀԿ-ն ֆինանսականը»,- այսօր Երեւանում հայտարարեց Հելսինկյան ...«ԱԶԱՐՅԱՆԸ ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏ Է ԿԱՄ ԱՆԳՐԱԳԵՏ»
«Ավանտյուրիստ» եւ «արկածախնդիր» ածականներով այսօր ԿԸՀ նախագահին որակեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նա անդրադառնալով շաբաթ ԿԸՀ նախագահի այն հայտարարությանը, թե իրեն ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Բելգրադում պաշտոնական այցով գտնվող ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենն խստիվ դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Մեր հասարկություններում չկա տեղ նրանց համար, ովքեր ռումբեր են դնում փողոցներում` ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
«Ես Ստեփան Դեմիրճյանին շատ երկար ժամանակ չեմ տեսել: Անհեթեթություն է, բացարձակ սուտ»,- այսօր Ա1+-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը: Նա միանշանակ հերքեց «Ժամանակ-Երեւան» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-Ի ԱՆԴԱՄ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններում Հայաստանը` վեց տարի ժամկետով, ընտրվեց ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) անդամ: Միջազգային առեւտրային իրավունքի ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նամակով կդիմի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանին՝ ներկայացնելով մտադրությունների հուշագրի շուրջ ծավալված քննարկումների մասին եւ տեղեկացնելով, որ խնդրին վերջնական լուծում ...ԱՄՆ-Ն ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Փրոջեքթ Հարմոնիի կողմից արդեն 6 տարի իրականացվել է Հայաստանի 330 հանրակրթական դպրոցների փոխկապակցման ծրագիր: Այսօր ԱՄՆ կառավարություն` Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԷԻՆ
Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկեց մի շարք տնտեսվարողների վարքագիծը եւ դրանք գնահատելով հակամրցակցային՝ նրանց տուգանեց 100.000 դրամով: Անբարեխիղճ մրցակցության ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՋԱՐԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Հունիսի 11-ին ժամը 18:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կազմակերպած համերգը: Այն կարեւոր է նրանով, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՍԴ
Ընդդիմությունը մտադիր է դիմել ՍԴ, բայց ոչ թե առանձին-առանձին, այլ միասին: Նրանք այսօր արդեն մտածում են միասնական դիմել մի պատճառով, որ քննության համար նախատեսված 10 օրը բավարարի մեկ գործ բավարար ուսումնասիրելու ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: Քննարկվել են հայկական երկաթուղին կոնցեսիայի հանձնելուն առնչվող հարցեր: Նախագահը կարեւորել ...ՃԱԿԱՏԻՆ ԱՅԼԵՒՍ ԳՐՎԱԾ ՉԷ Օ,Ե,Կ
ՕԵԿ այլեւս նախկին անդամ, 2003-2007 թվականներին ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որը բազմիցս հայտարարել է. «իմ ճակատին գրված է՝ Օ, Ե, Կ», դիմում է ներկայացրել կուսակցություն, ինչպես ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Շիրակի մարզի դատախազությունից այսօր տեղեկացել ենք, որ մայիսի 22-ին ժամը 13.30-ին Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու հարավ-արեւելյան երկրորդ անցման 2-րդ տան բակի հարավային պարսպին հարակից դաշտում, պարսպի ...ԴԱՐՁՅԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնության 4-րդ տուրում կրկին խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Այս անգամ մեր շախմատիստուհիները 4:0 հաշվով ջախջախել են Աֆրիկայի չեմպիոն Բոցվանայի հավաքականին: ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆԱԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է
Մայիսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանյան խճուղի 3 հասցեում գտնվող «Կարո» բենզալիցքավորման կայանի մոտ կրակոցներ են արձակվել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները, դավանանքի, համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների ձերբակալությունները,- ասվում է Amnesty International միջազգային ...ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր բավական անսպասելի արդյունք գրանցվեց: «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Շիրակին»:
«Փյունիկը» նախորդ վեց տուրերում վաստակել էր 16 միավորով եւ վստահորեն ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հենրիկ Բախչինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Վերջինս իր ...ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ ՆՈՐ ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Այսօր Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սենսացիոն հայտարարություն արեց. նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իր դեմ նախապատրաստվում է մահափորձ ու ինքը գիտի, թե ովքեր են դա պատրաստվում անել, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

