
ԿՈՍՈՎՈ Է ՄԵԿՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ 7-ՐԴ ԴԱՍԱԿԸ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Խաղաղապահների հերթական 7-րդ հերթափոխ դասակը վաղը պատրաստվում է մեկնել Կոսովո: Նույն օրը Կոսովոյից կվերադառնա արդեն շուրջ կես տարի այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող 6-րդ դասակը: ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներկայությամբ այսօր տեղի ունեցավ հերթափոխ դասակի մեկնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ բազմաթիվ զինվորներ պարգեւատրվեցին տարբեր կարգի շքանշաններով:
«Ձեւավորված ավանդույթի համաձայն հերթական անգամ Կոսովո ենք ուղարկում ՀՀ խաղաղապահ դասակին: Դա վկայում է այն մասին, նրանք իրենց մեծ դերն ունեք միջազգային անվտանգության ապահովման գործում»,-: իր խոսքում կարեւորեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը,- «Ասեմ նաեւ հետեւյալը, որ մեր խաղաղապահ դասակը, որ Կոսովոյում է, եւ 46 հոգին, որոնք Իրաքում են, բարձր գնահատականներ են ստացել հրամանատարական կազմից»
Նա նաեւ նշեց, որ խաղաղապահ գումարտակը մի օրինակ է, որի բազայի վրա ծրագրով նախատեսված է ունենալ նաեւ խաղաղապահ բրիգադա: «Դրա համար մենք աշխատում ենք, որ մեր գումարտակը լինի կայուն, կարողանա իրեն լավ ցուցաբերի, որ հետագայում ոչ մի խնդիր չունենանք»,- նշեց Միքայել Հարությունյանը եւ ավելացրեց, որ կգա ժամանակ, որ մեր խաղաղապահները կգան Իրաքից ու Կոսովոյից, բայց հիմա իրենք դեռ կատարում են այն խնդիրները, որոնք նրանց առջեւ դրվել են ղեկավարության կողմից: «ԱԺ կողմից գիտեք, որ որոշում է ընդունված: Հենց ավարտվի, նորից կտեսնենք, բանակցություններ կվարենք, դրանից հետո որոշումներ կընդունենք՝ հետագա համագործակցության համար: Թե դա կտեւի 5 տարի, թե կես տարի, չգիտենք. հարցը դեռ բաց դաշտում է, եւ այն մենք դեռ պետք է ուսումնասիրենք»,- ասաց Միքայել Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Կոսովո մեկնող խաղաղապահների հարազատներին, ապա նրանք վստահ են, որ իրենց որդիները պատվով են ծառայելու եւ կես տարուց փառք ու պատվով վերադառնալու են հայրենիք: «Այս ամենը, ճիշտ է, գիտակցում ենք, բայց դեռ չմեկնած՝ նրանց արդեն կարոտում ենք»,- ժպիտով նշեց ծնողներից մեկը:
Հերթափոխ դասակի հրամանատար կապիտան Մորիս Բարսեղյանը դասակի անունից պատասխանատվորեն հայտարարեց, որ բոլոր զինվորների տրամադրությունը շատ բարձր է, եւ նրանք բոլորը պատրաստ են իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները կատարելու: Առաջին ջոկատի հրամանատար ավագ Արամ Մամիկոնյանն էլ նշեց, որ երկրորդ անգամն է լինելու Կոսովոյում եւ շատ գոհ է ընդհանուր համագործակցությունից, որը շատ բարձր մակարդակի վրա է դրված: «Փոխհարաբերությունները հայ եւ հունական կողմերի միջեւ գերազանց մակարդակում է, եւ դեռ մինչ այժմ ոչ մի խնդիր չենք ունեցել»,- վստահեցնում է նա:
«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՇԱՏ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ»
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի մասին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությանյանը կանխավ գնահատականներ չցանկացավ անել, միայն նշեց, որ նա «նոր մարդ չէ բանակում, պատրաստված գեներալ է»: «Նա արդեն սկսել է իր աշխատանքները: Ընդամենը մի քանի օր է՝ նա շտաբի պետ է, բայց ասեմ, որ նորմալ, պատրաստված գեներալ է: Համոզված եմ, որ շատ շուտ կլինի շատ լավ շտաբի պետ»,- վստահեցնում է Միքայել Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Իրանի հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ նման համագործակցություն չունենք: «Ինչ վերաբերում է ապագա համագործակցությանը, կգա ապագան, այն ժամանակ կասեմ»,- ասաց Միքայել Հարությունյանը:
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ
1Երեկ, ժամը 22-ի սահմաններում վերստին կրակոցներ են հնչել Գյումրիում: Նախնական տվյալներով` երկու անձանց միջեւ «ռազբորկա», ապա փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրիի Երեւանյան խճուղում: Թե որքանով է ...ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Թիվ 35 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Սամվել Բալասայանը դուրս է գալիս «Օրինաց երկիր» կուսակցությունից: Ի դեպ, մեկ տարի առաջ, մասիսի 29-ին, այն ժամանակ դեռ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ...ԿՐԱԿԵԼ Է ՈՒ ՓԱԽԵԼ
Մայիսի 22-ին, ժամը 21.35-ի մոտ, 26-ամյա Արտյոմ Ռոբերտի Փիլոյանը մոտ 10 րոպե վիճաբանել է Գյումրիի Երեւանյան խճուղու 3 հասցեում գտնվող «Կարո» բենզալցակայանի տնօրեն Հովհաննես Առաքելյանի հետ:
Իսկ հետո ...«ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է»
Հրաձգության զարգացման համար անհրաժեշտ պայմանները Հայաստանում խսիտ անբավարար են, սակայն նման իրավիճակում էլ ունենք մարզիկ, որը վերջին տարիներին որպես կանոն բարձր արդյունքներ է ցուցադրում միջազգային մրցաշարերում: ...ՈՒԺԵՂՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՅԼԵՐԻ
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին շրջանի վերջին` 7-րդ տուրը: Այն բացառիկ է նրանով, որ առաջնության 4 ֆավորիտները եւ առաջատարները սեփական հարկի տակ ընդունելու են մյուս 4 թիմերին, ...ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԴԵՌ ՎԵՑ ԱՄԻՍ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Երեւանի «Արարատի» բրազիլացի լեգեոներ Մարկոսը Հայաստանի ընթացիկ առաջնությունում եւ գավաթի արդեն ավարտված խաղարկությունում բավական հաջող խաղ է ցուցադրում: Մարկոսը աչքի է ընկնում գրագետ ...ՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 58 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.15-ին:
Այրվել են Ա. Զարգարյանին ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Մայիսի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ էր հնչել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Զաքարյանը, որը գիտակցության չգալով մահացել է: ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեն: Ըստ նախարարության մամլո հաղորդագրության` հանդիպմանը ...ԿՈՍՈՎՈ Է ՄԵԿՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ 7-ՐԴ ԴԱՍԱԿԸ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Խաղաղապահների հերթական 7-րդ հերթափոխ դասակը վաղը պատրաստվում է մեկնել Կոսովո: Նույն օրը Կոսովոյից կվերադառնա արդեն շուրջ կես տարի այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնող 6-րդ դասակը: ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունել է Հայաստանին մայիսի 12-ին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՅԱԼԹԱ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա՝ Յալթա ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱԹՈՌԸ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍՐՏՈՎ Է
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի աթոռը զբաղեցնող ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը այսօր խոստովանեց, որ դեմ չի լինի չորրորդ անգամ եւս զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն դեպքերից առաջ չի ընկնում եւ սպասում է սեփական ...ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Արդեն հայտնի է Հայաստանի թենիսի այս տարվա հավաքականի նախնական կազմը, որը կմասնակցի oգոստոսի 6-13-ը Հայաստանում կայանալիք Դեւիսի Գավաթի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ խմբի մրցաշարերին: Վերջին ...ՆԱՄԱԿԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Մենք հարգում ենք վարչապետին, բայց քաղաքապետարանի բռնած դիրքորոշումը եւ նրա գործունեությունը վարկաբեկում են վարչապետի խոսքը եւ խաղում են նրա հեղինակության հետ: Ինչպե՞ս կարող է վարչապետը խոսք տալ, իսկ ...«ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՓՈՂ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂԸ ԲՀԿ-Ն ԷՐ »
«Մայիսի 12-ի խորհրդարանին ընտրություններում փողի ազդեցությունը պայմանավորված է եղել ԲՀԿ-ով: Եթե ՀՀԿ-ն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, ապա ԲՀԿ-ն ֆինանսականը»,- այսօր Երեւանում հայտարարեց Հելսինկյան ...«ԱԶԱՐՅԱՆԸ ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏ Է ԿԱՄ ԱՆԳՐԱԳԵՏ»
«Ավանտյուրիստ» եւ «արկածախնդիր» ածականներով այսօր ԿԸՀ նախագահին որակեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նա անդրադառնալով շաբաթ ԿԸՀ նախագահի այն հայտարարությանը, թե իրեն ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Բելգրադում պաշտոնական այցով գտնվող ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենն խստիվ դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Մեր հասարկություններում չկա տեղ նրանց համար, ովքեր ռումբեր են դնում փողոցներում` ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
«Ես Ստեփան Դեմիրճյանին շատ երկար ժամանակ չեմ տեսել: Անհեթեթություն է, բացարձակ սուտ»,- այսօր Ա1+-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը: Նա միանշանակ հերքեց «Ժամանակ-Երեւան» ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-Ի ԱՆԴԱՄ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններում Հայաստանը` վեց տարի ժամկետով, ընտրվեց ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) անդամ: Միջազգային առեւտրային իրավունքի ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նամակով կդիմի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանին՝ ներկայացնելով մտադրությունների հուշագրի շուրջ ծավալված քննարկումների մասին եւ տեղեկացնելով, որ խնդրին վերջնական լուծում ...ԱՄՆ-Ն ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Փրոջեքթ Հարմոնիի կողմից արդեն 6 տարի իրականացվել է Հայաստանի 330 հանրակրթական դպրոցների փոխկապակցման ծրագիր: Այսօր ԱՄՆ կառավարություն` Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար ...ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԷԻՆ
Այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկեց մի շարք տնտեսվարողների վարքագիծը եւ դրանք գնահատելով հակամրցակցային՝ նրանց տուգանեց 100.000 դրամով: Անբարեխիղճ մրցակցության ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՋԱՐԻԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Հունիսի 11-ին ժամը 18:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կազմակերպած համերգը: Այն կարեւոր է նրանով, ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՍԴ
Ընդդիմությունը մտադիր է դիմել ՍԴ, բայց ոչ թե առանձին-առանձին, այլ միասին: Նրանք այսօր արդեն մտածում են միասնական դիմել մի պատճառով, որ քննության համար նախատեսված 10 օրը բավարարի մեկ գործ բավարար ուսումնասիրելու ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ: Քննարկվել են հայկական երկաթուղին կոնցեսիայի հանձնելուն առնչվող հարցեր: Նախագահը կարեւորել ...ՃԱԿԱՏԻՆ ԱՅԼԵՒՍ ԳՐՎԱԾ ՉԷ Օ,Ե,Կ
ՕԵԿ այլեւս նախկին անդամ, 2003-2007 թվականներին ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որը բազմիցս հայտարարել է. «իմ ճակատին գրված է՝ Օ, Ե, Կ», դիմում է ներկայացրել կուսակցություն, ինչպես ...ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԸ
Շիրակի մարզի դատախազությունից այսօր տեղեկացել ենք, որ մայիսի 22-ին ժամը 13.30-ին Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու հարավ-արեւելյան երկրորդ անցման 2-րդ տան բակի հարավային պարսպին հարակից դաշտում, պարսպի ...ԴԱՐՁՅԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը աշխարհի առաջնության 4-րդ տուրում կրկին խոշոր հաշվով հաղթանակ է տոնել: Այս անգամ մեր շախմատիստուհիները 4:0 հաշվով ջախջախել են Աֆրիկայի չեմպիոն Բոցվանայի հավաքականին: ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆԱԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է
Մայիսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւանյան խճուղի 3 հասցեում գտնվող «Կարո» բենզալիցքավորման կայանի մոտ կրակոցներ են արձակվել: Մեկնած օպերատիվ խումբը ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ
Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները, դավանանքի, համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների ձերբակալությունները,- ասվում է Amnesty International միջազգային ...ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր բավական անսպասելի արդյունք գրանցվեց: «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Շիրակին»:
«Փյունիկը» նախորդ վեց տուրերում վաստակել էր 16 միավորով եւ վստահորեն ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հենրիկ Բախչինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Վերջինս իր ...ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ ՆՈՐ ՄԱՀԱՓՈ՞ՐՁ
Այսօր Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սենսացիոն հայտարարություն արեց. նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իր դեմ նախապատրաստվում է մահափորձ ու ինքը գիտի, թե ովքեր են դա պատրաստվում անել, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԷԼԻ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ

ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
ՆԱՎԸ ԼՔԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

