
ԱԶԱՐՅԱՆԻՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ, ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ`ԾԱՂԻԿՆԵՐ
«Պարգեւատրվում է Գարեգին Ազարյանը, 2007թ.-ի խորհրդարանի ընտրությունների լավագույն ընտրակեղծարար ու թվանկարիչ ճանաչվելու, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին գերազանց մանկլավիկության համար» բովանդակությամբ պատվոգիրն այսօր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության առաջնորդ Նարեկ Գալստյանը հանձնեց ԿԸՀ-ի ընդունարանի ոստիկանին: «Մենք առանց հետին մտքերի ցանկանում ենք շնորհավորել ու պարգեւատրել Գարեգին Ազարյանին, որովհետեւ նա իսկապես աշխատել եւ ցանկացել է լավագույնս հաճոյանալ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եթե ՀՀ-ում բոլորի աշխատանքները գնահատվեն արժանվույնս, մենք անկասկած ավելի լավ վիճակում կլինենք»,- ասաց Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախաձեռնությանը աջակցում են նաեւ Իմպինչմետ դաշինքը եւ բոլոր ընդդիմադիր ուժերի երիտասարդական թեւերը: Եթե մենք մի քիչ շատ լինենք, ապա ԿԸՀ-ն չէր մարսի իր նկարչությունը»,- կարծում է երիտասարդ քաղաքական գործիչը: Ինչ վերաբերում է 2003-ի ընտրություններից եւ 2005-ի Սահամանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին, ապա Նարեկ Գալստյանը նկատեց. « Դա էլ մեր բացթողումն է, որ 2003թ., 2005թ. են մարսել: Մենք ասելով` նկատի ունեմ ընդդիմադիր երիտասարդներին, որովհետեւ կարմիր բերետավորների հարվածի տակ առաջին ընկնողները մենք ենք: Այն, որ ներկայիս իշխանությունները լեգիտեմ չեն եւ այդքան ձայն չեն ստացել, դա մեզ համար փաստ է: Մեզ համար նաեւ փաստ է, որ ժողովրդի մի մասն էլ հիասթափվել է ընդդիմությունից: Այսօր արմատական եւ կտրուկ փոփոխությունների պակաս կա»: Իսկ ինչ նկատի ունի արմատական փոփոխություն ասելով երիտասարդ քաղաքական գործիչը. հարցին` նա պատասխանեց. «Ասենք, հանրահավաքի ընթացքում մի քանի վրաններ դնել ԿԸՀ-ի առաջ եւ ասել, ով մեզ հետ է` մեզ հետ է»: Թվարկելով ընդդիմադիր առաջանորդների բացթողումները` Նարեկ Գալստյանը միաժամանակ վստահեցրեց. «Գալու է այն ժամանակը, երբ Գարեգին Ազարյանը, իր քաղաքական պապաները հայտնվելու են իրենց տեղում, իսկ այդ տեղը ԱԱԾ-ն է, որովհետեւ նրանք պետական հանցագործներ են եւ վնասել են ԱԱ-ին»: Երիտասարդը նաեւ արձանագրեց, որ այսօր բուհերի ուսանողական խորհուրդները 99,9 տոկոսով հանրապետականացված են.«Բազեյական կոստյումներով ու փողկապներով դարձել են իշխանությունների գործիքը: Մենք նրանց հետ համագործակցելու ցնկություն չունենք: Այսօր ակտիվ երիտասարդը ուսխորհուրդի անդամը չէ: Այն ուսանողները, որոնք չեն ուզում դառանալ դեկանի ածանցյալը, նրանք գործ չունեն ուսխորհրդում»:
Պատվոգիրը ԿԸՀ-ին հանձնելու, ԿԸՀ-ի մուտքի մոտ վանկարկելով «Ոչ ղարաբաղյան կալանին, ոչ Գարեգին Ազարյանին»` ավելացրեց. «Պարոն Ազարյան, այստեղ հավաքված երիտասարդները անկեղծորեն մի բան են երազում` լեգիտիմ իշխանություններ ձեւավորվելուց հետո, երբ ոստիկանությունը կգա այստեղ եւ դիմակավորված մարդիկ ձեզ այդտեղից դուրս կհանեն`պետական հանցագործության համար, մենք այդ ոստիկանների ճանապարհներին ծաղիկներ ենք նետելու»: ԿԸՀ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Ա1+-ին հայտնեց, որ երիտասարդների պարգեւը ԿԸՀ-ի դիմումների եւ նամակների արկղում է. այն կփոխանցվի ԿԸՀ նախագահին, ապա ավելացրեց.«Այն քաղաքական ուժը, որն ընդամենը 989 ձայն է հավաքել, այն դեպքում, երբ ընտրողների թիվը 1 միլիոն 391 հազար 540 մարդ է, պետք է լրջորոեն մտածի սեփական ձայների մասին»:
ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ինչպես արդեն հաղորդվել էր Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը, հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն «Եվրո-2008»-ի ընտրական հանդիպումներին: Հրավիրված ...ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԽԱԽՏՈՒՄ Է
«Գերագույն խորհուրդ- պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանն այսօր դատարանում բողոքարկում էր կեղծ անձնագրերի փաստը, որն արձանագրել էին միջազգային դիտորդները:
Կենտրոն ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵՔ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Միացյալ Նահանգների ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմող քաղաքացիներն այսուհետ կարող են հարցազրույցի օրվա մասին տեղեկանալ առցանց` այցելելով www.usa.am կայքը: Արտոնագրի համար դիմող քաղաքացիները նախ պետք ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԵԼԳՐԱԴ
Մայիսի 23-24-ին Բելգրադում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:
Մշտական հանձնաժողովի նիստում ...ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է
Մայիսի 21-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Հովհաննես Մուրադյանը: ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՕՐՀՆԻ
Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք — Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում — Հայաստանի եկեղեցիներում կկատարվեն աշակերտների — շրջանավարտների ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածի գործընթացները, ինչպես նաեւ քվեարկության օրը բազմաթիվ տեղամասերում արձանագրված ընտրական խախտումները փաստում են, որ ընտրությունները ...«ԲՈՂՈՔՈՂ» ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԹԻՎԸ ԴԱՐՁԱՎ 11
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի շուրջ 11 թաղամասերի բնակիչներ: Նրանք ՀՀ կառավարությունից եւ անձամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանից պահանջում էին վերականգնել ...«ՄԱԱ-Ն ՋԱՐԴԵԼ Է 1997Թ. ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»
Մամուլի ազգային ակումբը 10-րդ տարեկան է: Սակայն ՄԱԱ տնօրեն Նարինե Մկրտչյանը ասում է, որ սա տոն է ոչ միայն ՄԱԱ-ի անդամների, լրագրողների, այլ Հայաստանում ազատ մտածող ցանկացած անձի համար: Ինչպես նաեւ փաստեց, ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Մայիսի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ էր հնչել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Զաքարյանը, որը գիտակցության չգալով մահացել է: ...ՔՆՆՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Այս տարի առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: ...ՄՈՍԿՎԱՆ ԿՈՂՄ Է ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ
«Ռուսաստանը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս շեշտել է, որ անհրաժեշտ է հասնել նրան, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ դեսպան Բորիս Ֆրլեցի գլխավորությամբ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ իր գլխավորած դիտորդական ...ՍԵՐԺԻՆ ՕՊՈՆԵՆՏ ՉԿԱ՞
"Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը պոպուլյար է, ուղղակի նրան օպոնենտ չկա, ընդդիմադիր դաշտը դատարկ է",- արդեն նախագահական ընտրությունների վերաբերյալ «Ուրբաթ» ակումբում կանխատեսումներ արեց քաղաքագետ Ալեքսանդր ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Ալեքսանդր Արզումանյանը իր պահման պայմաններից, վարչակազմի վերաբերմունքից դժգոհություններ չունի, դժգոհում է գործի քննությունից, համաձայն չէ իր նկատմամբ եղած մեղադրանքի հետ, — անհիմն է համարում իր նկատմամբ ...ԱԶԱՐՅԱՆԻՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ, ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ`ԾԱՂԻԿՆԵՐ
«Պարգեւատրվում է Գարեգին Ազարյանը, 2007թ.-ի խորհրդարանի ընտրությունների լավագույն ընտրակեղծարար ու թվանկարիչ ճանաչվելու, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին գերազանց մանկլավիկության համար» բովանդակությամբ ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Վարչապետ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ մայիսի 15-ին` ընտրություններից հետո հանդիպելու էր պետական կարիքների համար օտարված գոտիների բնակիչների հետ: Սակայն անցել է ուղիղ մեկ շաբաթ, բայց դեռ հանդիպումը չի ...ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու միջեւ տեղի ունեցավ հեռախոսազրույց` վերջինիս նախաձեռնությամբ: Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց պրն. Օսկանյանին խորհրդարանական ...ԱՅԴ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐՆ Է
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շնորհավորական նամակ է հղել Քիմիական զենքի չտարածման կազմակերպությանն ու նրա Գլխավոր քարտուղար Ռոժելիո Պֆիրտերին` կազմակերպության հիմնադրման եւ Քիմիական զենքերի վերաբերյալ ...ԳՈՒԼՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ՓԱԽՉԵ՞Լ
ՀՀ ոստիկանությունը այսօր հրապարակել Լեւոն Գուլյանի մահվան առիթով` ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքները:
«2007 թ. մայիսի 9-ին, ժամը 20.40-ի սահմաններում, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓԱՍՏԵՐԸ` «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
«Ժառանգություն» կուսակցությունը ընտրակեղծիքների վերաբերյալ ունեցած փաստերը տրամադրել է «Հանրապետություն» կուսակցությանը` Սահմանադրական դատարան ներկայացնելու համար: «Եվ պատրաստ ենք տրամադրել ցանկացած ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԱԽՋԱԽՈՒՄ Է ՉԵԽԻԱՅԻՆ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վերջապես հաղթանակ տոնեց Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում: 3-րդ տուրում մեր շախմատիստուհիները մրցեցին Չեխիայի հավաքականի հետ եւ վստահ հաղթանակ տոնեցին ...ԴԵՍՊԱՆԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ — լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՆԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ԿՐԱԿԱՀԵՐԹ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՆԻ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

