
ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
- ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ

Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, որոնք խնդրեցին մարդկանց պաստառները պահել եւ ոչինչ չվանկարկել, քանի որ «իրենք ցույց չեն անում, այլ հարգում են մահացածի հիշատակը»:
Մարդիկ մոտենում եւ ցավակցում էին Գուլյանի հարազատներին: Խաղաղ երթին մասնակցում էր նաեւ «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: Երթի մասնակիցների որոշել էին ծաղիկներն ու մոմերը դնել ոստիկանության շենքի առջեւ` դրանով արտահայտելով իրենց բողոքը: Սակայն ոստիկանության շենքի առջեւ մարդկանց դիմավորեցին 20-ից ավելի ոստիկաններ, որոնք թույլ չտվեցին նրանց մոտենալ շենքին, ինչն էլ առաջացրեց մարդկանց դժգոհությունը: Թեւ Լեոնի հարազատները խնդրում էին չաղմկել եւ չվիճել, մարդիկ սկսեցին վիրավորել ոստիկաններին` ասելով. «Չմտածեք, թե անպատիժ եք մնալու. երեկ Լեւոնին սպանեցին, վաղն էլ ձեզ են սպանելու», «Միայն թշնամին նման բան կաներ հայի հետ, բա դուք հա՞յ եք»: Գույլանի հիշատակին նվիրված երթին մասնակցողները մոմերն ու ծաղիկները դրեցին ոստիկանների ոտքերի առջեւ` ոստիկաններին ասելով «ամոթ ձեզ»: Ոստիկանները մարդկանց վիրավորանքներին չէին պատասխանում` խուսափելով ավելորդ աղմուկից: Շուրջ 10 րոպե իրենց դժգոհությունն արտահայտելուց հետո մարդիկ հեռացան: Ի դեպ, մի կին վրդովված մարդկանց խորհուրդ էր տալիս լռել` ասելով. «Մոռացա՞ք մայիսի 9-ին ինչ արեցին ժողովրդի գլխին»:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«+1»-ԵՐԸ ՇԱՐԺՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԸ ՎԱՏՆԵՑ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

