
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված 31-ամյա Լեւոն Գուլյանի սպանության փորձագիտական ընթացքին:
Ասուլիսին Դանիայից եւ Գերմանիայից ժամանած երկու անկախ փորձագետներ՝ Լեֆ Պետերը եւ Մարկուս Ռոդշիլը ներկա չէին, թեեւ այդ պահին գտնվում էին կողքի սենյակում: Պատճառն, ինչպես մեկնաբանեց Արմեն Հարությունյանը, այն էր, որ փորձագետները դատախազությունում ստորագրել էին պարտավորագիր, որ մինչեւ չավարտվեն բոլոր փորձաքննությունները, իրավունք չեն ունենա որեւէ բան հրապարակել: «Սա արվում է նաեւ փորձաքննության գաղտնիությունն ու անկախությունը չվտանգելու նկատառումներից ելնելով»,- նշեց Արմեն Հարությունյանը: «Դա նորմա է իրենց համար եւ բնական, որ չհրապարակեն եզրակացությունները՝ մինչեւ չվերջացնեն իրենց բոլոր հետազոտությունները, որոնք դեռ անավարտ են: Օրինակ՝ գեստալոգիայի լաբորատոր պատսխանների համար ժամանակ է պետք»,- պատճառաբանեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Հակոբյանը եւ ավելացնում, որ փորձագետները ցանություն են հայտնել իրենց եզրակացություններն ասել գրավոր:
Փորձագետներին Հայաստան է հրավիրել ավելի քան 10 ՀԿ-երից բաղկացած նախաձեռնող խումբը, որը ստեղծվել է ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի: Կարեն Հակոբյանը նշեց, որ փորձագետների եզրակացությունները կհրապարակվեն 3-7 օրվա ընթացքում: Ի դեպ, փորձագետներից մեկը մեկնում է այսօր, մյուսը՝ վաղը: Փորձագետներ հրավիրելու համար նախաձեռնող խումբը դիմել էր ԵԱՀԿ-ին եւ միաջազգային այլ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների, որ նրանք եւս միջնորդեն փորձագետների գալուն: Հակոբյանի խոսքերով՝ ԵԱՀԿ-ն իր կողմից դիմել է դատախազությանն ու իշխանություններին՝ չխոչընդոտելու փորձագետների աշխատանքին: Արդյունքում՝ դատախազությունը տվել է դիմում, որ փորձագետներն ընդգրկվում են այս գործի մեջ: «Միջազգային կառույցների միջամտությունը կարեւոր էր նրանով, որ մեր օրենսդրությունն հնարավորություն չի տալիս, որ անկախ փորձագետ հրավիրվի եւ այդ փորձագիտությունն հաշվի առնվի»,- ասաց Կարեն Հակոբյանը:
Այն հանգամանքը, որ փորձագետներն արդեն մեկնում են, իսկ հարցեր առաջանալու դեպքում այլեւս հնարավոր չի լինի նրանցից պարզաբանում ստանալ, Կարեն Հակոբյանը վստահեցրեց, որ. «Եթե հետո հարցեր առաջանան, մենք ունենք նրանց տվյալները, կարող ենք գրել նրանց եւ նրանք կպատասխանեն: Բայց սովորաբար փորձագետը տալիս է այնպիսի կարծիք, որ այլեւս կարծես էլ պետք է հարցեր չառաջանան: Նրանց կատարած փորձագիտությունը կկցվի դատական գործին»:
Վերջում Արմեն Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա դատարապարտեց տեղի ունեցած սպանության այդօրինակ երեւույթը: «Նույնիսկ եթե ոստիկանության առաջ քաշած վարկածը ճիշտ է, միեւնույն է՝ ինչ վիճակի պետք է հասցնել մարդուն, որ նա երկրորդ հարկից նետվի ցած, մանավանդ որ կամավոր է եկել ոստիկանություն: Նախաձեռնող խմբի հետ մենք շարունակում ենք հսկողության տակ ենք պահել այս գործընթացը»,- ավելացրեց նա: Ի դեպ, Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկա փաստաբանն է Հրայր Ղուկասյանը: Հիշեցնենք, որ փաստաբաններ Արթուր Գրիգորյանն ու հայ եւ աղջիկ Ռշտունիները նախաքննության կեսից հրաժարվել էին այս գործից:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

