
ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի.
Տաղանդաշատ երգչուհի, մեր ժողովրդի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ Գոհար Գասպարյանի մահը ցավով է համակել ամենքիս: Խոր վշտով այսօր հրաժեշտ ենք տալիս եւ վերջին հանգրվան` հայ մեծերի Պանթեոն առաջնորդում աշխարհահռչակ մեր մեծ երգչուհուն:
Հայ օպերային երգարվեստը դեպի բարձունքներ առաջնորդած պայծառ ու անկրկնելի մեծություն էր Գոհար Գասպարյանը, որի արվեստը մեր մշակույթի մնայուն արժեքներից է: Իր գեղեցիկ, հզոր ձայնով ու բարձրարվեստ կատարումներով նա ճանաչված էր աշխարհի շատ երկրներում` համարում բերելով նաեւ մեր ժողովրդին: Հայ մշակույթի եւ հայկական ոգու հարազատ կրողն էր Գոհար Գասպարյանը: Հանրահայտ բազմաթիվ բեմերից նրա կատարմամբ դասական երաժշտության արժեքների հետ նույնպիսի ինքնատիպությամբ, քաղցրաձայն հնչել է նաեւ հայ երգը, հայ հոգեւոր երաժշտությունը` գերելով ամենուր ունկնդիրների հոգիները: Մեծ է հոգելույս ոհար ասպարյանի ավանդը նաեւ երգարվեստի ասպարեզում երիտասարդ սերնդի կրթության գործում: Սիրով ու նվիրումով նա իր փորձառությունն ու գիտելիքները, հայրենասեր ու աստվածասեր իր հոգու լույսը փոխանցել է երիտասարդներին` տարիներ շարունակ Երեւանի Կոնսերվատորիայում կրթելով երաժշտական շնորհներն ու ստեղծագործական կարողությունները իր սաների եւ առաջնորդելով նրանց դեպի արվեստի մեծ ճանապարհ:
Սիրված ու մեծարված մեծ երգչուհին ու արվեստագետը հայ երգարվեստի ասպարեզում իր երախտարժան վաստակի, մեր Հայրենիքին եւ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած իր ազնիվ ծառայությանց համար գնահատվել է պետական պարգեւներով եւ մեր Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց» պատվո բարձր շքանշանով:
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Հերագույն Հոգեւոր Խորհրդի Մեր խորին ցավակցությունն ենք բերում լուսահոգի Գոհար Գասպարյանի հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք, որ Ողորմած Աստված, երկնային երանական բարձունքներում խաղաղության ու լույսերի մեջ ընդունի հոգին Իր ազնվասիրտ աղախնու եւ մեր ժողովրդի սիրելի զավակի եւ Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն պարգեւի հանգուցյալի հարազատներին եւ սգացյալ բոլոր հոգիներին: «Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն»:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

