
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը
«Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- հարցրեց Հարավային Օսիայի հակամարտության գոտում գտնվող վրացական Թամարաշենի գյուղի բնակիչ 36-ամյա Սվետլանան` թույլտվություն խնդրելով անցնել խաղաղապահների կողմից վերահսկվող անցակետի մյուս կողմը, Թամարաշենի եւ վրացական մեկ այլ` Կեխվի գյուղերի միջեւ ընկած ճանապարհով:
Կինն ասում էր, որ պետք է կաթ գնի իր մեկուկես տարեկան երեխայի համար, որն իր գրկում էր, սակայն նրան թույլ չտվեցին անցնել:
5 օր շարունակ Հարավային Օսիայի անվտանգության աշխատակիցները հսկում էին անցակետը ռուս խաղաղապահների հետ միասին` երաշխավորելու համար, որ ճանապարհը փակ կմնա:
Մայիսի 11-ին Հարավային Օսիայի դե-ֆակտո նախագահ Եդուարդ Կոկոյտիի հրամանով շարժական ոստիկանական անցակետեր են կազմավորվել` դեպի համակարտության գոտում գտնվող վրացական գյուղեր տանող ճանապարհներին: Նրա խոսքերով, այդ ճանապարհներով կարող են անցնել միայն Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի անձնագրեր ունեցող անձիք:
Հաջորդ օրը տարածաշրջանում կատաղի հրաձգություն է տեղի ունեցել, որից հետո երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են ուղղել միմյանց` այն սկսելու համար: Զոհերի մասին հաստատված լուրեր չկան:
4 օր շարունակ տրանսպորտի տեղաշարժը Վրաստանի գյուղերի շուրջ արգելափակված էր: Դրանից հետո տրանսպորտը հիմնականում կարող էր շարժվել` բայց ոչ Թամարաշենիի եւ Կեխվիի միջեւ ճանապարհին, ուր դեռեւս պահպանվում է լարվածությունը:
«Ես չեչեն եմ եւ ամուսնուս ու երեխաներիս հետ ապրում եմ այստեղ` վրացական գյուղում»,- ասում է Սվետլանան: Նրան թույլ չտվեցին խանութ գնալ, թեեւ ռուս խաղաղապահներից մեկն առաջարկեց նրա համար կաթ բերել`անտեսելով Հարավային Օսիայի ոստիկանի ակնհայտ դժգոհությունը:
«Ճանապարհի փակումը մեր երկու կառավարությունների միջեւ մի փոքր խարդավանք է»,- ասում է Սվետլանան: «Ես մեծապես հարգում են /չճանաչված հանրապետություն/ Ցխինվալը, բայց այս միջադեպը ստիպում է ինձ խղճալ բոլորին եւ ամաչել եւ ձեր, եւ մեր կառավարության համար»:
Ակնհայտ լարվածությունն այս փոքր, զինված եւ էթնիկ առումով անհամասեռ տարածաշրջանում անհանգստացնում է միջազգային դիտորդներին:
Հարավային Օսիան վիճելի առանձնացած տարածք է դարձել 1991թ., երբ մոտ 2000 մարդու կյանք խլած արյունահեղ հակամարտությունից հետո տարածաշրջանը դե ֆակտո անջատվեց Վրաստանից, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ փախստական դարձան:
Այն համարվում էր Հարավային Կովկասի անջատողական վիճելի տարածքներից ամենախաղաղը` մինչեւ 2004թ. հակամարտության աճը: Այն ժամանակվանից ի վեր մայրաքաղաք Ցխինվալի (կամ Ցխինվալիի` ինչպես այն անվանում են վրացիներն իրենք) եւ մի քանի էթնիկ վրացական գյուղերի միջեւ շարունակվում է լարվածությունը:
Լարվածության այս վերջին մեծացումը հաջորդել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` տարածաշրջանում` Հարավային Օսիայի կենտրոնում, «այլընտրանքային նախագահ» Դմիտրի Սանակոեւի գլխավորությամբ «ժամանակավոր վարչական միավոր» ստեղծելու մասին որոշմանը:
Հարավային Օսիայի նախկին պաշտպանության նախարար Սանակոեւին «նախագահ» են անվանել անցյալ տարվա նոյեմբերի 12-ին Հարավային Օսիայի` Վրաստանի կողմից վերահսկվող հատվածի «այլընտրանքային ընտրական հանձնաժողովի» անցկացրած ընտրությունների ժամանակ: Այդ ընտրություններն անցկացվել են առանձնացած հանրապետությունում առավել մեծ ընտրազանգվածի մասնակցությամբ կայացած նախագահական ընտրություններին զուգահեռ, որոնց ժամանակ հաղթանակ է տարել թեկնածու Էդուարդ Կոկոյտին:
Այդպիսով, այս փոքր տարածաշրջանն ունեցավ երկու ընդդիմադիր «նախագահ», որոնք ապրում են միմյանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա. միջազգային հանրությունը նրանցից ոչ մեկին որպես լեգիտիմ նախագահ չի ճանաչում:
Այս վտանգավոր իրավիճակը քննարկվել է մայիսի 16-ին Վրաստանի համակարտությունների կարգավորման նախարար Մերաբ Անթաձեի եւ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ, համակարտության կարգավորման Համատեղ վերահսկող հանձնաժողովի համանախագահ Յուրի Պոպովի միջեւ կայացած հանդիպման ընթացքում:
Եվ Թբիլիսին, եվ Մոսկվան մեղադրում են միմյանց վիճաբանության ընթացքը վատթարացնելու համար:
«Վրացական կողմը սպասում է, որ Ռուսաստանը հստակ պատասխանի`պատրաստվում է արդյոք շարունակել զենք տեղափոխել Ցխինվալիի տարածաշրջան` ուղիղ կամ կողմնակի ճանապարհներով` դրանով իսկ վատթարացնելով վրաց-օսական հակամարտության գոտում տիրող իրավիճակը»,- հայտնել է լրագրողներին Անթաձեն:
Իր հերթին, Պոպովը մերժել է Թբիլիսիի կառավարության հիմնական պահանջը, ասելով, թե պատճառ չի տեսնում Համատեղ հանձնաժողովի աշխատանքին Սանակոեւի մասնակցության համար:
Այժմ Թբիլիսիում պատվում են Սանակոեիւն: Մայիսի 11-ին նա ելույթ ունեցավ Վրաստանի խորհրդարանում` որպես ժամանակավոր կառավարության ղեկավար: Օսերեն դիմելով պատգամավորներին` նա ասաց, որ Հարավային Օսիայի բնակչությունը վերջին 17 տարիների ընթացքում չքավոր կյանք է վարել, իսկ խաղաղապահների ջանքերը «ապարդյուն են անցել»:
Սանակոեւն ասել է, որ Հարավային Օսիայի ապագան Վրաստանի կազմում է տեսնում:
«Ապագայում վրաց-օսական երկխոսության վերջնական արդյունքում տարածաշրջանին լայն ինքնավարություն է շնորհվելու, իսկ օս ժողովուրդին քաղաքական ներկայացվածության եւ մեկ պետության կազմում նրանց մշակութային ինքնության պահպանման երաշխիքներ կտրամադրվեն»,- ասել է նա:
Նույն օրը Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, դատապարտելով հակամարտության գոտում լարվածության ուժեղացումը` որակելով այն որպես Վրաստանի իշխանությունների դեստրուկտիվ քաղաքականություն: Նշվում էր, որ այդ գոտում ճանապարհները փակվել են Հարավային Օսիայի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Ապրիլից սկսած, բոլոր ճանապարհորդների անձնագրերը պատճենվում էին վրացական ոստիկանության անցակետերում` տվյալների բազա ստեղծելու համար: Նրանցից շատերը հարցաքննության, անօրինական կալանքի են ենթարկվել, նրանց հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների մեկ այլ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Թբիլիսիում ձեռնարկած իր գործողոթյունների շնորհիվ Սանակոեւը դարձել է «պարզապես հերթական վրաց պաշտոնյա», իսկ այլընտրանքային նախագահության ստեղծման ծրագիրը ձախողվել է:
Չորս օր անց Կոկոյտին քայլեր է ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար` հիմնականում հանելով ճանապարհների արգելափակումը: Նման քայլի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում: Մոսկովյան «Կոմերսանտ» թերթի հաղորդմամբ, նման քայլի նախաձեռնությունը հրահանգվել է Ռուսաստանի կառավարությունից, որին հարկավոր չէ Վաշինգտոնի հետ լարվածության լրացուցիչ աղբյուր` ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի այցի ժամանակ:
Օսական գյուղերը նույնպես տուժել են շրջափակումից. մի քանի օր Պրոնի հովիտի 16 գյուղերին սնունդ չէր մատակարարվում:
Վրաց փորձագետները համաձայնում են, որ Թբիլիսիի կառավարության վերջին քայլերը խռովվեցին իրավիճակը, սակայն այլ կարծիքի են դրա նշանակության մասին:
«Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամը գլխավորող քաղաքական վերլուծաբան Դավիթ Դարչիաշվիլին հայտնել է IWPR-ին, որ «Սանակոեւի նոր նշանակումը համակարտության գոտում դինամիկայի փոփոխության պատճառ է հանդիսացել»: «[Սանակոեւի խումբը] ստեղծվել է Վրաստանի աջակցությամբ, սակայն պատրաստվում է անկախ դերակատարություն ունենալ»,- ասել է նա:
Դարչիաշվիլին ասել է, որ ճանապարհների փակման մասին որոշումը Կոկոյտիի վարչակազմի կողմից վախի դրսեւորման նշան էր: Նա ասաց, թե վախենում է, որ Կոկոյտին կարող է «սադրիչ» գործողությամբ արձագանքել: Նա նշեց նաեւ, որ կարեւոր է պահպանել նրա հետ երկխոսությունը «ոչ թե քաղաքական հարցերի, այլ անվտանգության, ապառազմականացման եւ ազատ տեղաշարժի վերաբերյալ»:
Հակամարտությունների կարգավորման նախկին նախարար իորգի Խաինդրավան ասաց, որ կարեւոր է պահպանել բանակցությունները Կոկոյտիի հետ, քանի որ նա «իսկական գործիչ է»:
«Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ Կոկոյտիի հետեւում կանգնած է Ռուսաստանը, եւ նա կորցնելու ոչինչ չունի»,- ասել է նա: «Նա սպառել է իր ներուժը, խաղաղությունը նրան պետք չէ: Հակամարտության սաստկացումը նրա համար միակ ելքն է, եւ իրական վտանգը սա է: Պետության ու կառավարության գոյության նպատակը բոլոր ռիսկերի կանխատեսումն է»:
Իրինա Կելեխսաեւան ազատ լրագրող է Հարավային Օսիայից: Դմիտրի Ավալիանին Թբիլիսիի «24 ժամ» թերթի թղթակից է: Այս հոդվածն պատրաստվել է IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանցի» շրջանակներում` Եվրոպական Միության աջակցությամբ: Հոդվածն արտատպվում է IWPR-ի Կովկասյան լրատուից:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

