
ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները:
Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 32 կիլոմետր դեպի արեւելք, հարյուրավոր մահացած ձկներ ափ են դուրս գալիս:
Ձկները որսագողերի եւ նրանց անխնա մեթոդների զոհն են դառնում. դրանք սպառնում են թառափ ձկան վերացմանը` ձկնատեսակ, որը Կասպից ծովում ամենաթանկարժեքն է:
Գարնանը բոլոր ձկները լողում են դեպի ծանծաղ ջրերը, որպեսզի ձվադրումն ավելի տաք ջրերում տեղի ունենա: Այստեղ նրանք որսագողերի կողմից նետվող պայթուցիկների զոհն են դառնում:
Ափի ամբողջ երկայնքով կարելի է հանդիպել սիրողական ձկնորսությամբ զբաղվող մարդկանց, ինչպես նաեւ մարդկանց, ովքեր ակնհայտ որսագողեր են եւ պատրաստվում են պայթուցիկներ դնել ջրի մեջ:
Սովորական ձկնորսների խոսքերով, վերջին տասը տարիների ընթացքում որսագողերն հենց այստեղ են ձուկ բռնում: Նրանք առանց որեւիցե խոչընդոտների, պարարտանյութերից պատրաստված ինքնաշեն պայթուցիկներով են բռնում որսը: Նրանք որսի են դուրս գալիս մոտորանավակներով` առավոտ կանուխ կամ ուշ գիշերով:
Ժամանակակից Ադրբեջանում ձկնորսությունը ամենաեկամտաբեր գործն է: Սեւ շուկայում մեկ կիլոգրամ թարմ թառափ կարելի է ձեռք բերել 10 մանաթով (12 ԱՄՆ դոլար), մինչդեռ մեկ կիլոգրամ խավիարն արժե 120 մանաթ (140 ԱՄՆ դոլար): Արտերկրում արժեքը տասնյակ անգամ ավելի բարձր կարող է լինել:
Թառափի քանակի կտրուկ նվազումը անհանգստություն է առաջացրել միջազգային մակարդակով. արդյունքում ընդունվել է CITES-ը` Վտանգված տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիան, որի նպատակն էր կանխել 2006թ.-ից Կասպից ծովից թառափի խավիարի արտահանումը:
CITES-ը հանեց արգելքը 2007թ.` արժանանալով բազմաթիվ բնապահպանների առարկումներին: Նրանցից մեկը` խավիարի վաճառքը հսկող «Caviar Emptor» կազմակերպության համահիմնադիր Էլեն Պիկիչը, այս որոշումը «մահվան դատավճիռ» է անվանել` նշելով, որ վերջին տարիների ընթացքում թառափը կորցրել է իր թվաքանակի ավելի քան 90 տոկոսը:
Կասպիական ձկնորսական ընկերությունը հիմնականում ձկնորսության մենաշնորհ ունի ծովի ադրբեջանական հատվածում: Սակայն այն անկարող է պայքարել որսագողերի դեմ:
Որսագողերից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց IWPR-ի թղթակցին, որ մեկ պայթուցիկը 15-20 մետր շառավղով ստորգետնյա ցնցում կարող է առաջացնել, որի հետեւանքով մահացած ձկների մեծ մասը ջրի երես է դուրս գալիս:
«Մեծ եւ ծանր ձկները ջրի հատակին են մնում: Այս ձկներին մենք ջրասույզների օգնությամբ ենք դուրս բերում», - ասում է նա:
Ուրիշներն ասացին, որ ջրասույզների օգնությանը հազվադեպ են դիմում, հիմնականում մեծ ձկները երկու-երեք օր հետո ափ են դուրս գալիս` ափին սարսափելի կույտեր առաջացնելով:
Սա շատ խճողված ափագիծ է, որտեղ ամառանոցներ ունեն Բաքվում բնակվող բազմաթիվ մեծահարուստներ: Սա հատուկ ձկնորսական վայր է, լողալու ծովափ եւ 10 կիլոմետր երկարություն ունեցող նավթագազային պահեստ` կառուցված 55 տարի առաջ:
Մեկ այլ տեղաբնակ, ով նույնպես հրաժարվեց հրապարակել անունը, ասում է, որ ականատես է եղել, թե ինչպես է մինչեւ ծովը ձգվող նավթային պահեստը վնասվում որսագողերի կողմից նետված պայթուցիկների պատճառով: Այն այժմ ոչնչացման եզրին է գտնվում: Ադրբեջանական «OCAR» նավթային ընկերության խոսնակը հրաժարվեց հաստատել այս տեղեկությունները IWPR-ին: Նա ասաց, որ նավթի պահեստը լավ է հսկվում, եւ օտար մարդկանց եւ հատկապես որսագողերի համար մուտքն այդ տարածք հնարավոր չէ:
Սիրողական ձկնորսությամբ զբաղվող մարդիկ էլ գոհ չեն որսագողերի գործունեությունից:
«Ձկնորսությունը մեզ համար ժամանց է: Եվ երբ քո ձկնորսական ցանցը ոչինչ չի բռնում, ժամանցն ապարդյուն է», -ասում է 45-ամյա Ռիզվան Մախմուդովը:
Մախմուդովն ասում է, որ ինքն ավելի ու ավելի քիչ ձուկ է բռնում` ի տարբերություն որսագողերի, ովքեր ըստ ականատեսների ավելի ու ավելի շատ են բռնում` մինչեւ իսկ բնաջնջման ենթարկելով ձկնատեսակները:
«Չորս կամ հինգ հոգի մոտորանավակով գնում են ամ կղզի, ուր ձկնորսները օրինական ձկնորսությամբ են զբաղվում: Նրանցից մեկն ընտրում է, որտեղ ավելի շատ ձկներ կան, հետո նավակը դանդաղ շարժվում է դեպի այդ կետը, վառում հատուկ շշի մեջ պատրաստված պայթուցիկը եւ նետում այն ջուրը», -ասում է նա:
Մախմուդովն ասում է, որ պայթյունները ոչ միայն ձկներ են սպանում, այլեւ նաեւ ծովային այլ կենդանիներ, օրինակ փոկեր:
Մեկ այլ ձկնորս, 42-ամյա Այդին Բայրամովն ասում է, որ խորհրդային տարիներից ի վեր ինքն ականատես է եղել անօրեն որսագողության: Նրա խոսքերով, մի շարք մարդիկ, ովքեր այստեղ ամառանոցներ ունեն, փորձում են հարցը իրենց նախաձեռնությամբ լուծել:
Այս մարդկանցից է պաշտոնաթող գեներալ Ռասուլ Ռասումովը: Նա Ադրբեջանի Ոստիկանական ակադեմիայի նախկին ղեկավարն է, ինչպես նաեւ ձկնորսության մեծ սիրահար: Նա հնարավոր ամեն ձեւով փորձում է կանգնեցնել որսագողերին:
Սակայն անհատների ջանքերը երբեք չեն փոխարինի որսագողության դեմ պաշտոնական պայքարին:
Ադրբեջանի ՆՆ խոսնակ Էհսան Զահիդովը հայտնել է IWPR-ին, որ նախարարությունը կենտրոնական դեր չի խաղում որսագողության դեմ պայքարում, դրանով պետք է զբաղվի բնապահպանության նախարարության կենսաբանական ռեսուրսների պահպանման վարչությունը: Թեեւ, ավելացրել է նա, անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը պատրաստ է մասնակցել համատեղ գործողություններին:
Բնապահպանության նախարարության խոսնակ ուլշան Հուսեյնովան հերքել է այն մեղադրանքները, իբր որսագողերը ազատ են գործում. նրա խոսքերով, նախարարությունը ուշադիր հետեւում է իրավիճակին:
«Ուժեղ քամիների պատճառով մենք վերջերս չենք կարողացել բաց ծովում գործողություններ իրականացնել»,- ասել է նա: «Նեֆթչալի եւ Սալյան շրջաններում մեր աշխատակիցները մշտապես հետեւում են իրավիճակին: Ձեր նշած տեղեկատվությունն ապացույցներ չունի»:
Բնապահպանները հատկապես մտահոգված են նրանով, թե ինչպես են որսագողերը ձուկ որսում դրա ձվադրման շրջանում:
Սալյան շրջանում ծովը թափվող Շիրվան ջրանցքի շրջակայքը ձկնորսության եւս մեկ սիրված վայր է, նաեւ մագնիս` որսագողերի համար: Ձվադրման շրջանում ծովից այստեղ տարբեր ձկնատեսակներ են գալիս քաղցրահամ ջրի համար: «Եթե իհարկե որսագողերի ցանցերի պատճառով նրանք չդադարեն բազմանալ»,- ասում է 47-ամյա Ջահանգիր Միրզոեւը:
Տեղացիների խոսքերով, այստեղ կտրուկ նվազել է թառափի քանակությունը: Ջրանցքից 10 կմ վերեւ որսագողերին պատկանող բազմաթիվ ցանցեր կան: Ցանց ձգող մարդկանցից մեկն ասաց, որ իր գործը շարունակելու թույլտվություն ստանալու համար նա ամեն ամիս կաշառք է տալիս պաշտոնյաներին:
«Եթե այսպես շարունակվի, մեր թոռները ոչինչ չեն իմանա ձկների տարբեր տեսակների մասին»,- դառնացած ասում է Միզոեւը:
Բնապահպանության ոլորտում փորձագետ Թելման Զեյնալովը, որ գլխավորում է «Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոն» ՀԿ-ն, ասում է, որ ձկների ձվադրման շրջանում ձուկ բռնելով եւ պայթուցիկներ օգտագործելով որսագողերը ամբողջ ձկնատեսակներ են ոչնչացնում:
«Որսագողության բազմաթիվ ապացույցներ կան, եւ ես չեն կասկածում, որ որսագողերին բարձրաստիճան պաշտոնյաներ են պաշտպանում»,- ասում է նա:
Սաբուհի Նասիրլի, Հովսան եւ Նեֆտչալա
Սաբուհի Նասիրլին Բաքվի «Զերկալո» թերթի թղթակից է:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

