
ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. սեպտեմբերին իսլամիստ զինյալները գրավեցին դպրոցի շենքը` պահանջելով Չեչնիայի անկախությունը. արդյունքում զոհվեց 331 մարդ, նրանց կեսը` երեխաներ:
Մարմարյա երկու հարթակներից ջուր է հոսում` խորհրդանշելով այն փաստը, որ ահաբեկիչները հրաժարվել էին ջուր տալ 1000-ից ավելի պատանդներին: Անձնական ուղերձները գրված են դպրոցի մարզադահլիճի պատերին, որտեղ պահվում էին պատանդները: Ամեն օր այստեղ թարմ ծաղիկներ են բերվում: Զոհերի լուսանկարները փակցված են պատերին, ամբողջ աշխարհից ստացված նամակները նույնպես այստեղ են փակցված:
Մնացած հարցերում դպրոցը քիչ է փոխվել: Պաշարման վերջում տեղի ունեցած պայթյունից քանդված մարզադահլիճի տանիքի սեւացած փայտերը ծածկված են ժամանակավոր կառույցով: Ցաքուցրիվ դասագրքերը եւ երեխաների իրերը մինչեւ հիմա թափված են դասարանների հատակին:
Ֆեոֆանը` Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի ռուսական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսը, որ Հյուսիային Օսիայի տարածաշրջանում քրիստոնեական մեծամասնության առաջնորդն է, առաջարկել է նույն վայրում եկեղեցի կառուցել: Նրա խոսքերով, նահատակների արյան վրա տաճար կառուցելը հին քրիստոնեական ավանդույթ է:
Եպիսկոպոսի հետ հանդիպման ժամանակ տեղի բնակիչները հավանություն տվեցին այդ գաղափարին, եւ քահանաներից ու Բեսլանի դեպքերից հետո ողջ մնացած մարդիկ հանձնաժողով կազմեցին` դրամական միջոցների հավաքման հարցը վերահսկելու նպատակով, սակայն իրականում դա անվերջանալի թվացող մի վեճի սկիզբը դարձավ:
«Եկեղեցին պետք է կառուցվի դպրոցի տարածքում, բայց ոչ մարզադահլիճի տեղում»,- IWPR-ին տված հարցազրույցում ասել է Սուսաննա Դուդիեւան`«Բեսլանի մայրեր» կոմիտեի նախագահը:
Ողբերգական դեպքերի ժամանակ որդուն կորցրած Դուդիեւան երկար ժամանակ գլխավորում էր զոհերի հարազատների ջանքերը, որոնք ուղղված էին ճշմարտության բացահայտմանը: Բեսլանի բազմաթիվ բնակիչների պես նա նույնպես մեղադրում է կառավարությանը, որ վերջինս չի կարողացել կանխել պաշարմանը վերջ դրած արյունահեղությունը, եւ ցանկանում է լիովին անկախ հետաքննություն անցկացնել:
«Մենք կպահպանենք դպրոցը` որպես պարսավանքի եւ ամոթանքի նշան իշխանությունների համար»,- ասում է կինը: «Նրանք, ովքեր իշխանության կգան ապագայում, պետք է իմանան, թե ինչին կարող է հանգեցնել կառավարության վախկոտությունը, ինքնակամությունը եւ անպատասխանատվությունը»:
Նա ասում է, որ դպրոցի մարզադահլիճը պետք է պահպանվի, որպեսզի հետաքննություն անցկացնողները կարողանան շարունակել աշխատանքը եւ բացահայտել, թե ինչն էր առաջին ճակատագրական պայթյունի պատճառը, որը քանդեց մարզադահլիճի պատը, բազմաթիվ մարդկանց սպանեց եւ պաշարմանը վերջ դնող պայքարի սկիզբ հանդիսացավ:
Ողջ մնացածներն ասում են, որ դպրոցի փլատակներն ինքնին արդեն կիսակրոնական նշանակություն են ձեռք բերել, եւ եկեղեցի կամ հուշարձան կառուցելու կարիք չկա:
«Սա մեր պատմությունն է` Օսիայի մարդկանց պատմությունը»,- ասում է Զալինա ուբուրովան: «Սա մեր «լացի պատն» է: Օսիայի հերոսները չպետք է մոռացության մատնվեն»:
Բնակիչներից ոմանք առարկում են եկեղեցի կառուցելու ծրագրին` կրոնական նկատառումներից ելնելով: Բեսլանում մեծ մուսուլմանական համայնք կա, իսկ զոհերի թվում նաեւ մուսուլման երեխաներ եւ մեծահասակներ կային: Ինքը քաղաքը հեռու չէ Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշեթիայի` հարեւան մուսուլմանական տարածաշրջանի սահմանից, որտեղ հարձակմանն էր պատրաստվում զինյալների խումբը:
«Սխալ է նախապատվություն տալ ուղղափառ եկեղեցու կառուցմանը մարզադահլիճի փոխարեն, քանի որ Բեսլանի ողբերգությունը որեւէ կրոնի գերակայություն չէր ճանաչում»,- ասում է մուսուլման Էմմա Թագաեւան, որ գլխավորում է զոհերի հարազատների «Բեսլանի ձայն» կազմակերպությունը:
«Ահաբեկիչները կրոնասեր մարդիկ չէին, նրանք հրեշներ էին, եւ մարզադահլիճի տեղում ուղղափառ եկեղեցի կառուցելու գաղափարին աջակցելը նշանակում է մեղավոր ճանաչել մուսուլմաններին եւ այլ կրոնների ներկայացուցիչներին, ովքեր այդ ողբերգության զոհ են դարձել»:
Տեղում հակամուսուլմանական տրամադրությունները կարող են ուժեղ լինել, քանի որ դպրոցի վրա հարձակվողները մուսուլմանական հավատքի մարդիկ էին, իսկ ինգուշների եւ օսերի միջեւ նախկինում էթնիկ լարվածություն կար: Երբ մարտին դպրոց այցելեց Ռավիլ այնուտդինը` Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավարը եւ Ռուսաստանի 20 միլիոնանոց մուսուլմանական համայնքի ամենաազդեցիկ ներկայացուցիչը, նա բարձրաձայն հարցրեց, թե ինչու է դպրոցի վրա խաչ, այլ ոչ կիսալուսին տեղադրված:
Դուդիեւան քննադատել է նրան նման մեկնաբանությունների համար, ասելով, որ Ռուսաստանի մուսուլմանները բավական ջանք չեն գործադրել, որպեսզի զսպեն այն կրոնական ծայրահեղականներին, ովքեր հաճախ հարձակումներ են գործել խաղաղ բնակչության վրա Չեչնիայի երկարատեւ պատերազմի ընթացքում:
«Այս երեխաները սպանվել են հանուն Ալլահի, իսկ մարդասպանները եկել են հարեւան մուսուլմանական հանրապետություններից` Ինգուշեթիայից եւ Չեչնիայից: Սակայն մենք երբեք չենք լսել, որ այդ հանրապետությունների հոգեւոր առաջնորդները դատապարտեն նրանց: Ես հարգում եմ բոլոր կրոնները, սակայն իսլամը չի կարողանա հետ նվաճել հարգանքը եւ ճանաչումը, մինչեւ մուֆթիների խորհուրդը վահհաբիզմի/ծայրահեղ իսլամ/ դեմ համատարած պատերազմ չհայտարարի»,- ասել է նրան Դուդիեւան:
Մեկ այլ տեղացի, նույնպես մուսուլման Զաուր Ազիեւի համար խնդրի լավագույն լուծում կլիներ զոհերի համար ոչ կրոնական հուշարձանի կառուցումը: Բայց այդ հուշարձանի վերաբերյալ բնակիչներից գրեթե յուրաքանչյուրն իր առաջարկությամբ է հանդես գալիս: Ոմանք ցանկանում են պահպանել պատերից միայն մեկը: Մյուսները ցանկանում են դպրոցի տանիքին գմբեթ կառուցել: Նախկին պատանդներից ոմանք ցանկանում են մեկընդմիշտ գետնին հավասարեցնել ամբողջ վայրը:
«Սա շատ բարդ խնդիր է»,- IWPR -ի հետ զրույցում նշել է Բեսլանի վարչակազմի ղեկավարի խորհրդական Էլբրուս Պլիեւը: «Այստեղ որոշում կայացնողը վարչակազմը չէ: Դա պետք է որոշեն «Բեսլանի մայրերը» եւ «Բեսլանի ձայնը»: Սակայն որպես Բեսլանի բնակիչ` ոչ թե իշխանության ներկայացուցիչ, այլ շարքային քաղաքացի, ես ցանկանում են, որ դպրոցի փոխարեն այդտեղ եկեղեցի կառուցվի»:
Գայնուտդինն առաջարկել է եկեղեցու կողքին մզկիթ կառուցել, որպեսզի տեղացի բոլոր բնակիչներն աղոթելու վայր ունենան, քանի որ Բեսլանի միակ մզկիթը փակված է: Սակայն նույնիսկ դա բոլորին չի գոհացնի:
«Ճիշտ կլիներ պահպանել մարզադահլիճը, իսկ շուրջը տեղադրել բոլոր կրոնների խորհրդանիշերը»,- ասում է Անետա Գադիեւան` «Բեսլանի մայրեր» խմբի անդամներից մեկը:
«Այդ դեպքում այս սրբավայրը կմիավորեր բոլոր մարդկանց` անկախ իրենց հավատքից»:
Հեղինակ` Ելիզավետա Վալիեւա, Բեսլան եւ Վլադիկավկազ Ելիզավետա Վալիեւան Ossetia.ru կայքի խմբագիրն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտւտի www.iwpr.net Կովկասյան լրատուից:
ՄԱՐԴԻԿ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր ժամը 12:00-ից Օպերայի շենքում մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Գոհար Գասպարյանին: Քաղաքացիների հոսքը դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք շարունակվում է:Հրաեշտ ...ԲԵՍԼԱՆԻ ԴՊՐՈՑԸ` ՎՇՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Տեղի բնակիչները վիճում են, թե ինչպես հիշատակել գրեթե երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պաշարման արդյունքում զոհվածներին Թիվ 1 դպրոցի փլատակների կողքին արդեն մեկ հուշարձան է կանգնեցված: Այստեղ 2004թ. ...ԱԴՐԲԵՋԱՆ. ՈՐՍԱԳՈՂՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ
Պայթուցիկների օգտագործումը վտանգում է Կասպից ծովի` ոչնչացման եզրին կանգնած ձկնատեսակները: Երբ Կասպից ծովից հարավային քամին փչում է դեպի ծովափնյա Հովսան գյուղ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. «ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ» ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Վրաստանի կառավարությունն ուժեղացնում է Հարավային Օսիայի «այլընտրանքային» նախագահին ցուցաբերվող աջակցությունը «Մի՞թե չեմ կարող պարզապես մթերային խանութ գնալ, այն այստեղից մի քանի քայլ հեռու է ընդամենը»,- ...ԿԱԹՈՂՒԿՈՍԻ ԽՈՍՔԸ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի. ...ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից գրեթե չեն տարբերվում: Ըստ ԿԸՀ-ի վերջին տվյալների` համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստանալու է ...ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ ԷՐ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օժանդակությամբ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը վերաբերում էր մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության երկրորդ հարկից անհասկանալի հանգամանքներում ցած նետված ...ՄՈՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՏՔԵՐԻ ԱՌՋԵՎ
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մոտ 300 մարդ` մոմերը եւ ծաղիկները ձեռքերին, Հանրապետության հրապարակից շարժվեցին ոստիկանության շենք` Լեւոն Գուլյանի հիշատակը հարգելու: Խաղաղ երթը գլխավորում էին Լեւոնի կինն ու քույրերը, ...
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԺԿ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿԸՀ -Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
«ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՆԴԱՏՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱՆՈՒՇ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ՆԱԽԱԳԱՀ»
«ԿԸՀ-Ն ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՈԳԱԿԱՆ ԺԱՄՈՒՄ»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՋԱՏԱՐ ԷՐ
«ՄԱՐԴԱԿԵՐ ԹԱՄԱՄԻ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ»
- 325 Նիկիա քաղաքում հրավիրվեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ ընդունվեց «Նիկիական հանգանակը»:
- 1817 Պետական գործիչ Կռճիկյանի ջանքերի շնորհիվ Ռաշիդ և Ալի փաշաները ստացան կայսերական հրովարտակ, որով հաստատվեց երկու պատրիարքարանի ժողովները՝ Հոգևոր ժողովը 14 անդամով և Գերագույն ժողովը 20 անդամով: Սա Ազգային Սահմանադրության նախաքայլն էր:
- 1892 Ծնվեց կինոդերասան, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: (Վախճ. 1965թ.-ին):
- 1915 Վանի 1-ամսյա ինքնապաշտպանության հաղթական ավարտը:
- 1969 Մահացավ բանաստեղծ Արսեն Երկաթը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

